Լրահոս
Հայաստան
12:21
15.08.22
135

Արտակ Բեգլարյանը ցավակցել է «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Img default alt hy

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին:

«Խորին ցավակցություններս ու զորակցությունս եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջություն ու արագ ապաքինում:

Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն և հայ ազգը զերծ մնա նման ողբերգություններից»,- գրել է Արցախի պետական նախարարը: