Լրահոս
Հասարակական
13:10
15.08.22
163

ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Img default alt hy

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն։

«Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի։ Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշել է Լայթինեն։