Լրահոս
Քաղաքական
12:34
15.08.22
142

Մահվան ու կործանման խորհրդանիշը. Անդրանիկ Թևանյանի գրառումը

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է․

«Մահվան ու կործանման խորհրդանիշը

2017թ․

Կարգախոսը՝ «Ելք կա»։

Արդյունքները՝ հանրության պառակտում, Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տապալում, պատերազմ, պարտություն, զոհեր, վիրավորներ, Արցախի կորսված պետականություն, ՀՀ տարածքների զավթում թշնամու կողմից, գերիներ, Հայաստանի սուբյեկտայնության էական նվազեցում, կորոնավարակի դեմ տապալված պայքար, արյան գետեր, անվերջ թաղումներ ․․․

2021թ․

Կարգախոսը՝ «Ապագա կա»։

Արդյունքները՝ տարածքների շարունակական հանձնումներ, արտագաղթ, զոհեր, վիրավորներ, պայթյուն Երևանի կենտրոնում, կրկին զոհեր, կրկին վիրավորներ, թուրք–ադրբեջանական օրակարգի սպասարկում, Աղավնոյում հայն իր ձեռքով այրում է սեփական տունը, պետական կառավարման գերցածր որակ, մղձավանջ, մահեր ․․․»: