Լրահոս
Քաղաքական
12:19
15.08.22
206

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Img default alt hy

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ Սերդար Քըլըչը, ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ։

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից։ Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով», - գրել է նա։