Լրահոս
Իրավական
13:40
15.08.22
129

Խուլիգանություն՝ Մյասնիկյան պողոտայում

Img default alt hy

Օգոստոսի 15-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ «Տոյոտա» մակնիշի մեքենայից երեք կրակոց են արձակել, և պարկուճներից մեկը դիպել է իր «Մերսեդեսի» դիմապակուն:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 03.30-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մարաշի բաժանմունք են բերվել 33 և 27 տարեկան երկու երիտասարդ՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով: Պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, կրակել էր գազային ատրճանակից:

Երիտասարդները տեղափոխվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: