Լրահոս
Միջազգային
13:32
15.08.22
112

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Թայվանի խորհրդարան

Img default alt hy

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթսի նահանգ) գլխավորությամբ օգոստոսի 15-ին այցելել Է Թայվանի Օրենսդիր յուան (խորհրդարան): Այս մասին հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ամերիկացի օրենսդիրները մամուլի համար փակ ռեժիմով հանդիպումներ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեում՝ կառավարող կուսակցության և ընդդիմության պատգամավորների հետ:

Գործակալության տեղեկություններով՝ այնտեղ արծարծվել են Վաշինգտոնի կողմից Թայվանի նկատմամբ ավելի հստակ ռազմավարության ընդունման, ինչպես նաև ազատության և ժողովրդավարության արժեքների համատեղ պաշտպանության անհրաժեշտության հարցեր:

Սպասվում Է, որ Թայբեյում ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին նաև կընդունի Թայվանի վարչակամզմի ղեկավար Ցայ Ինվենը: Որոշ տվյալներով՝այդ հանդիպումն արդեն կայացել Է, բայց դրա մասին պաշտոնապես չի հաղորդվել: Այցի ընթացքում ամերիկացի օրենսդիրներն առայժմ ոչ մի կարգի հայտարարություններ չեն արել զանգվածային լրատվամիջոցների համար և ամեն կերպ խուսափել են մամուլի ուշադրությունից:

Պատվիրակությունն օգոստոսի 14-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել Է Թայվան, որը նախօրոք չի հայտարարվել: Հիշյալ խմբի մեջ են մտնում Կոնգրեսի հինգ անդամներ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից: Թայվանի նեղուցի տարածաշրջանում լարվածությունը կտրուկ սրվել Է օգոստոսի 2-3-ն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Չինաստանի զինված ուժերը դրան ի պատասխան հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ են անցկացրել կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում:

Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ Չինաստանում պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում: Այդ ժամանակվանից ի վեր կղզին պահպանում Է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որը մայր ցամաքում գոյություն ուներ մինչև կոմունիստների իշխանության գլուխ անցնելը: Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում Է երկրների մեծամասնությունը, Թայվանը ՉԺՀ-ի նահանգներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: