Լրահոս
2022-08-22
-
ԱշխարհԱՄՆ-ում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել մի տղամարդու․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀամացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ԱՄՆ-ում ոստիկանները ինչպես են բռնության ենթարկում մի տղամարդու։ Լրատվամիջոցները պնդում են, որ տեղի այս բնակիչը սուպերմարկետում ծեծկռտուք է սարքել՝ սպառնացել է ահաբեկչությամբ, թքել և ինչ-որ մեկին սպառնացել, թե կկտրի դեմքը։ Նշվում է, որ երբ ոստիկանները նրան բռնել են, նա փորձել է դիմադրել։ Այժմ նրա կալանավորմանը մասնակցած աշխատակիցները հեռացվել են աշխատանքից։ Կատարվում է հետաքննություն։Ավելին17:0322.08.22 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է հեռավար բեռնափոխադրումների կազմակերպման առանց պետական գրանցման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով` այլ երկրի ներքին շուկայում, բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն առանց պետական գրանցման։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, նշված տվյալներն իրացնելու համար ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 11` Երևանի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տվյալ բնակարանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքնեը պարզաբանելու նպատակով: Միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն, պարզվել է, որ նշված բնակարանը բաղկացած է 3 սենյակից և 50 քմ մակերեսով սենյակում առկա են եղել սեղան աթոռներ, 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, որոնցից մի մասն օգտագործել են աշխատակիցները։ Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, բոլոր համակարգիչները միացված են եղել Ռոստելեկոմ-ի ցանցին և գտնվում են աշխատանքային վիճակում: Աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորների կողմից այն կանխվել է և անմիջապես իրականացվել է դեպքի վայրի պահպանում: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով, կոմիտեի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության ու քննչական վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում նաև բոլոր համակարգիչները: Ներկայումս տարվում է նախաքննություն, շարունակվում է նաև հետաքննություն` ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու նպատակով։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին, մասնավորապես հեռավար կերպով՝ այլ երկրի ներքին շուկայում բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողներին, միջնորդական ծառայությունների կազմակերպիչներին, հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրությունից և միաժամանակ նախազգուշացնում, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման գործունեություն կազմակերպելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։Ավելին17:0022.08.22 -
ՏարածաշրջանՀրդեհ՝ Բորջոմիի անտառներում. համընդհանուր մոբիլիզացիա էՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհը վերացնելու նպատակով ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության (ՊՆ), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները շարունակաբար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ ՆԳՆ-ի կողմից Բորջոմիի մունիցիպալիտետում այս պահին մոբիլիզացված և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են. 250 հրշեջ և փրկարար, 50 հրշեջ-փրկարարական և այլ մեքենաներ, հրդեհները վերահսկվում են դրոններով, միջոցառումներին ներգրավված է սահմանապահ ոստիկանության 3 ուղղաթիռ, տեղում են հատուկ առաջադրանքների վարչության 300 աշխատակիցներ, մոբիլիզացված են տեղի ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները։ Տեղում են՝ բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության MTLB սողանային հատուկ հրշեջ տեխնիկա (առանց տեղանքով շարժական հրշեջ-փրկարարական տեխնիկա), ջրատարներ և բարձր տեղանքի հրշեջ մեքենաներ։ Այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքներին կմիանան արևելյան հրամանատարության զինծառայողները։ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն բուլդոզերներ և ջրատարներ (ջրի տանկերով բեռնատարներ) է ուղարկել Բորջոմի. շարունակվում է այլ շրջանների ջրատարների մոբիլիզացիան։ Նշենք, որ Բոջոմիում հրդեհները բռնկվել են երեկ՝ օգոստոսի 21-ին:Ավելին16:5322.08.22 -
ՔաղաքականԱջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը․ Արթուր Վանեցյան«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աջակցում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացին։ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ, Այս օրերին ինձ շատերն են հարցնում, թե ինչպե՞ս եմ վերաբերում Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացին։ Բազմիցս ասել եմ, որ աջակցելու եմ բոլոր այն ազգային առողջ ուժերին, որոնք պայքար կսկսեն մեր Հայրենիքն այս աղետալի վիճակին հասցրած իշխանություն կոչվածների դեմ։ Ուստի, մեկ անգամ ևս հաստատելով այդ միտքը, նշեմ, որ աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը և կոչ եմ անում իմ կուսակիցներն և համախոհներին ևս սատարել նրան և վաղը ժամը 17:00-ին մասնակցել հրավիրված հանրահավաքին»,- գրել է Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանն ազդարարել է «Անկախության շարժման» մեկնարկի մասին ու հայտարարել, որ հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Օգոստոսի 23-ին Երևանում նախատեսված է շարժման հանրահավաքը։Ավելին16:5022.08.22 -
ԻրավականՈստիկանություն էր զանգել՝ սպառնալով պայթեցնել բաժնի շենքըՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին` ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվեց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։Ավելին16:4522.08.22 -
ՄիջազգայինԱջարիա է այցելել ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկԱջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ այս տարվա 7 ամիսներին Աջարիա է այցելել 539 հազար 038 զբոսաշրջիկ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Համաձայն բոլոր երեք սահմանային անցակետերի (ցամաքային, ծովային և օդային) տվյալների՝ Աջարիայում զբոսաշրջիկների աճի դինամիկա է գրանցվել հետևյալ երկրներից. Իսրայել- 15 տոկոս, Լատվիա -148 տոկոս, Ղազախստան- 107 տոկոս, Արաբական Միացյալ Էմիրություններ- 907 տոկոս, Սաուդյան Արաբիա — 107 տոկոս: Հուլիսին Բաթումիի օդանավակայանում իրականացվել է 370 միջազգային չվերթ 12 երկրներից։ Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Բաթումիից բացի պահանջարկն ավելացել է Քոբուլեթիի, Գոնիոյի, Սարփիի, Կվարիաթիի ուղղությամբ։Ավելին16:3722.08.22 -
ՔաղաքականԱպրել սովորեցնողներն ու մահվան դեսպաններըԱյս հոդվածը քաղաքագիտության մասին չէ, ոչ էլ քաղաքականության, ոչ էլ այն մասին, թե երբ է իր պաշտոնը թողնելու ջրի աղբյուրի վրա նստած դևը: Վաղը կամ մեկ այլ օր նա ստիպված է լինելու դա անել, քանի որ առանց ջուր ապրել չի լինում, բայց կա մի գլխավոր կամ կարևոր հարց՝ արդյոք միայն նա՞ է նստած մեր երկրի ջրի աղբյուրի վրա: Այս հոդվածն ապրելու մասին է: Ավելի անկեղծ ասեմ՝ մենք ուզո՞ւմ ենք որպես միասնություն, որպես միասնական ազգ, որպես պետություն ունեցող ազգ ապրել, թե բռնել ենք, այն էլ ամուր, ինքնասպանության տանող ճանապարհը: Պատերազմներում պարտվել են գրեթե բոլորը: Պարտվել են ավստրիացիները, հունգարները, թուրքերը, ռուսները, գերմանացիներն ու ֆրանսիացիները, անգամ անգլիացիները: Պարտվել է նաև Ադրբեջանը: Պարտվել է հենց մեզ: Իսկ ի՞նչ են արել պարտվածները: Արագ կամ ոչ արագ վերակազմակերպվել են, ձգել գոտիներն ու բռնել վերելքի ճանապարհը: Ոմանք շատ են վեր բարձրացել, ոմանք քիչ, բայց բարձրացել են ու ապրել: Ապրել: Իսկ ինչ ենք անում մենք: Առաջինը. մենք նեղ անձնական ու թիմային շահերն այնքան վեր դասեցինք ազգային ու պետական շահից, որ երկիրը պարտության ու աղետի տարած վարչախումբն ու նրա առաջնորդը հրաժարական չտվեցին ու շարունակում են չտալ: և այստեղ մեղքի բաժինը միայն չտվողինը չէ, այլ նաև նրանցը, որոնք այս կամ այն նեղ անձնական կամ նեղ թիմային շահերից ելնելով հայրենիքի համար պայքարում են ամառային անձրևիկի նման՝ պայքարում են տեղ-տեղ: Բայց սա էլ դեռ ամենակարևորը չէ, այլ այն, որ տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդի մի ստվար զանգված սնվում է բացասական էներգետիկայով, սնվում է վատ լուրերով և գոյատևում վատ լուրերի սպասելով: Այս մասին շատ եմ խոսել, շատ եմ գրել ու հիմնականում հանդիպում եմ չհասկացվածության պատին: Մի՞թե մենք չենք նկատում, թե ինչով ենք հիմա զբաղվում: Մենք մահվան դեսպան ենք աշխատում: Մենք դժբախտությունը, պարտությունը, կորուստը հրավիրում ենք մեզ մոտ: Հետևե՞լ եք ֆեյսբուքյան գրառումներին, հետևել եք այս կամ այն հասարակական ու քաղաքական գործիչների հոդվածներին ու հարցազրույցներին: Եզակի բացառություններով ամբողջը ողբ է, սարսափ ապագայի նկարագրություններ: Ամենասարսափելին բացասական ապագայի հաստատական պնդումներն են՝ «Ադրբեջանը վերցնելու է Արցախը», «Արցախում հայ չի մնալու», «Սյունիքը անցնելու է Ադրբեջանի վերահասկողության տակ», «Սյունիքում հայ չի մնալու», «Ադրբեջանը հասնելու է իր պահանջին և ստանալու է միջանցքը», «Տավուշի յոթ գյուղեր անցնելու են Ադրբեջանին», «Թուրքիան Հայաստանը թուրքացնելու է», «Թուրքերը գրավեցին Գանձասարը» և այսպես շարունակ: Վստահ պնդում եմ, եթե ավստրացիները, հունգարները, ռուսները, գերմանացիները, ճապոնացիները պարտությունից հետո այսպես վարվեին, նրանք հաստատ ոտքի չէին կանգնի: Եթե ձեզ թվում է նրանք ողբերգություն չեն ապրել կորուստների համար, ապա սխալվում եք, բայց նրանք լինելով ապրող ազգեր, ենթագիտակցաբար կամ և ենթագիտակցաբար, և գիտակցաբար այնպես չեն վարվել, ինչպես հիմա՝մենք: 1994-95 թվականներին, դրանից հետո ադրբեջանցիները չեն արել այն, ինչ հիմա մենք ենք անում: Նրանք երգչախումբ կազմած չէին ասում՝ հայերը շուտով հասնելու են Կուր, հայերը գրավելու են Գանձակը, հայերը կմտնեն Բաքու և այսպես շարունակ: Ինչ արեցին նրանք, բոլորիս աչքի առաջ է: Իսկ մենք... Մենք դարձել ենք մահվան դեսպաններ ու գովազդում ենք մեր երկրի կործանումը, ավելին, պնդում, որ դա անխուսափելի է: Գուցե սա նաև նրանից է, որ հունգարներն ու գերմանացիները, ռուսներն ու ճապոնացիները կոլեկտիվ արտագաղթելու հակում չունեն: Գուցե: Գուցե նրանից է, որ նրանք տուն ու տեղ ծախելով Մեքսիկայով Ամերիկա չեն հասնում, որ մի օր իրենց երեխան թանկարժեք ավտոմեքենա վարի: Գուցե կյանքի և արժանապատվության մասին նրանց պատկերացումները տարբերվում են մեր այն հայրենակիցների մտածողությունից, որոնք կյանքի նպատակ են դնում թանկ ավտո քշելը, ընդ որում, նշանակություն չտալով, թե որ երկրում դա կանեն: Մենք շատ հիվանդություններ ունենք: Մենք շատ վատ գծեր ունենք, որ անգամ հայրենիքի փրկելու գործը հարմարացնում ենք մեր նեղ անձնական և թիմային շահերին: Եթե համընկնում է, պայքարում ենք հանուն հայրենիքի, եթե ոչ՝ գնում ենք արձակուրդ կամ Կուրիլյան կղզիներ: Մենք մինչև հիմա չհասկացանք ինչ է հայրենիքը, պետությունը: Գուցե դա էր նաև ծանր պարտության պատճառը: Գրում եմ մենք, գիտակցելով, որ ոչ բոլորն են այդպես: Գրում եմ մենք, որ որևէ մեկին չառանձնացնեմ: Բայց մի լուսավոր խումբ կա, որոնց պարտադիր այդ մենքից պետք է դուրս դնեմ: Դրանք մեզ ապրել սովորեցնողներն են: Դրանք 44-օրյա պատերազմում նահատակ դարձած մեր տղերքի քույրերն ու եղբայրներն են ու առաջին հերթին ծնողները: Այն ծնողները, որոնք իրենց մեջ հաղթահարելով անհաղթահարելին նոր կյանքեր պարգևեցին մեզ, սովորեցնելով մեզ ապրել: Հերոս Կարենի մայրը մեզ նոր Կարեն պարգևեց, հերոս Մխիթարի մայրը մեզ Մխիթար պարգևեց, հերոս Տիգրանի մայրը մեզ լույս աղջիկ Լյուսի պարգևեց, նահատակ Ռադիկին Ռադիկ անունով եղբայր ծնվեց, հերոս Պապին Պապ անունով եղբայր ծնվեց: Թվարկումը կարելի է շարունակել ու շարունակել: Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: Նահատակների ընտանիքները մեզ սովորեցնում են ապրել: ԱՊՐԵԼ: Հերոս Դավիթի մայրը՝ Ալիսը Հանրային ռադիոյում ռեպորտաժներ է պատրաստում պատերազմով անցած, վիրավորում ստացած տղերքի մասին: Նա ևս սովորեցնում է ապրել: Առուշանյան Դավիթի մայրը, տիկին Լիդան ամեն օր հանրահավաքներում էր ու սովորեցնում էր պայքարել ու ապրել: Հերոս տղերքի ծնողները, ընտանիքի անդամները, նրանց ճնշող մեծամասնությունը աննկարագրելի տառապանքների միջով անցնելով սովորեցնում են ԱՊՐԵԼ: Մի՞թե կարծում եք նրանք ևս չէին կարող բռնել արտագաղթի ճանապարհը կամ ոչինչ չանել ու անդադար սգալ: Մի՞թե կարծում եք հեշտ է տրվել երեխա ունենալու որոշումը, եղբոր զոհվելուց հետո ամուսնանալու ու երեխա ունենալու որոշումները: Ոչ, դրանք հեշտ որոշումներ չեն, բայց այդ որոշումները կայացվել են հանուն ԿՅԱՆՔԻ: Ապրել սովորեցնողների կողքին, ցավոք շատ են մահվան դեսպանները: Որոնք, չգիտես ինչու չեն բավարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում կատարվածով և պնդում են, որ զոհերի թիվը ավելի մեծ է ու չգիտես ինչու համառորեն ցանկանում են, որ տեղի ունեցած ողբերգությունը ահաբեկչություն լինի: Այնպիսի հաստատակամությամբ են պնդում ահաբեկչության մասին, կարծես հենց իրենք կազմակերպած լինեն: Մյուս ծայրահեղությունը նրանք են, ովքեր առանց հետաքննության, առանց մասնագիտական գնահատականի հայտարարում են, թե քանի որ փախչող մարդիկ կան և ծուխ, ուրեմն սա ահաբեկչություն չէ: Մի ֆեյսբուքյան ակտիվիստուհի ինձ ամենավերջին վիրավորանքները հասցրեց միայն նրա համար, որ հորդորել էի ձեռնպահ մնալ ապագա կորուստների մասին հաստատական պնդումից: Նա պնդում է, որ եթե Աննա Հակոբյանը դրել է Սևանի ալեկոծվող լուսանկարը, ուրեմն Սևանը հաստատ տալու են Ադրբեջանին: Ու նա պատրաստ էր ինձ պատառոտել միայն նրա համար, որ գրել էի՝ ինչ հեշտությամբ եք բաժանում հայրենիքը: Գիտեմ, կասեք, թե իսկ ինչպես ահազանգենք, բարձրաձայնենք հնարավոր սպառնալիքների մասին: Դրանից հեշտ գո՞րծ: «Տավուշը հանձնելու են թշնամուն», «Ադրբեջանը վերցնելու է միջանցքը» գրելու փոխարեն կարող եք գրել կամ ասել՝ «Այս վարչախումբը մտադիր է Տավուշից տարածքներ հանձնել, բայց թույլ չենք տա», «Վարչախումբը պատրաստ է միջանցք տալ, բայց դա կկանխենք նրանց հեռացնելով»: Ու երբ դա չեք անում, այլ հաստատական պնդում եք, որ նոր կորուստներն անխուսափելի են, ապա դուք ոչնչով չեք տարբերվում հանձնողներից: Սահմանում ապրող, արարող մարդը, լինի Արցախում, Տավուշում, թե Սյունիքում, իր ամենօրյա կենցաղով սովորեցնում է ԱՊՐԵԼ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե Արցախում, սահմանի գծի մոտ այգի մշակողը, Տավուշում սահմանին հացահատիկ հավաքողը կամ Սյունիքում անասուն պահողը դրա փոխարեն մտներ ֆեյսբուք ու գրեր՝ «Հաստատ ինձ խփելու են ու այգիս խլեն», «Հաստատ ինձ էլ, այս տարածքներն էլ հանձնելու են Ադրբեջանին», «Անիմաստ է այս ամենը, քանի որ անասուններիս ու ինձ տանելու են Ադրբեջան»: Նորմալ չէ այս ամենը: Ավելին, շատ վատ է: Ու եթե չսթափվենք, ապա նոր, ավելի մեծ աղետ կբերենք մեր գլխին, բայց սահմանում ապրողները, պետության գինն իմացողները և հայրենիքին որդիներ ու դուստրեր պարգևող հերոսների մայրերն ու քույրերը թույլ չեն տա մահվան դեսպաններին կործանել այս երկիրը: Մենք հաղթահարելու ենք այս մղձավանջը, մենք բուժելու ենք մեր հիվանդությունները ու այլևս երբեք իշխանության մոտ չենք թողնելու արկածախնդիրներին, ըստ տրամադրության հայրենիքի փրկության համար պայքարողներին և անհայրենիք բոլոր տարրերին, որոնց համար մի արժեք կա՝ փողը: Մեր լույս տղերքը Երկնքից օգնելու են մեզ այս գործում, չկասկածեք:Ավելին16:3322.08.22 -
ԱրցախՔանի՞ ընտանիք է դուրս եկել Բերձորից, Աղավնոյից, Սուսից. Արցախի ՏԿԵ նախարարությունում չգիտենԱրցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում չգիտեն, թե Աղավնոյից, Բերձորից ու Սուսից քանի ընտանիք է արդեն տեղահանվել ու որտեղ են նրանք հաստատվել։ «Փաստինֆո»-ին ասել են. «Համայնքների ղեկավարների հետ էինք կապ պահում, հիմա էլ, որ կապը գնում-գալիս է, չենք կարողանում տվյալները հստակեցնել»:Ավելին16:3022.08.22 -
ՏարածաշրջանԽոշոր հրդեհ՝ Ադրբեջանի շուկաներից մեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԽոշոր հրդեհ Ադրբեջանի շուկաներից մեկումԱվելին16:2322.08.22 -
ՄիջազգայինBosch-ը սկսում է գնորդ փնտրել Ռուսաստանում իր ակտիվների վաճառքի համարԿենցաղային տեխնիկայի գերմանական արտադրող Robert Bosch GmbH (Bosch)-ը գնորդ է փնտրում Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Ստրելնա գյուղում գտնվող ռուսական երկու գործարանների համար։ Այս մասին օգոստոսի 22-ին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկությունների համաձայն, աշխատանքային վիճակում գտնվող գործարանները կարող են արժենալ մինչև 4,4 միլիարդ ռուբլի, քանի որ բաղադրիչ սարքավորումները ստացել են Եվրոպայից։ Այժմ, ոչ աշխատանքային վիճակում գտնվող գործարանները շատ քիչ են։ «Bosch-ը չի հասկանում, թե ինչ անել ռուսական գործարանների հետ, որոնք շահույթ չեն բերում, ուստի շուկայի մյուս մասնակիցները մտածում են դրանք գնելու մասին»,- ասել է աղբյուրը: Շուկայի մասնակիցներն առաջարկել են չինացի և թուրք վաճառողներին գնորդ դառնալ: Միևնույն ժամանակ, ռուս ռիթեյլերները ձեռնարկությունների համար առաջարկվող «գինը չափազանց բարձր» են համարում: Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Bosch-ը ներկայացնող երկու իրավաբանական անձ հայց են ներկայացրել Մոսկվայի մարզի Խիմկիի դատարան՝ ապրանքանիշի արտադրանքի երաշխիքային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ: Պարզաբանվեց, որ խոսքը «Ռոբերտ Բոշ» ՍՊԸ-ի և «Բի-Շ-ի կենցաղային տեխնիկա» ՍՊԸ-ի մասին է։ «Известия»-ի տրամադրության տակ էր հայցադիմումը, որից պարզ է դառնում , որ հակառուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին գերմանական ընկերությունը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում, այդ թվում՝ դադարեցնել իր արտադրանքի ներմուծումը։ Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում ընկերության ներկայացուցիչները օրինական պարտավորություններ ունեն ռուս սպառողների նկատմամբ, որոնք չկատարելով՝ ընկերությունը խախտում է օրենքը։Ավելին16:1522.08.22 -
ԱրցախԱղավնոյի 86-ամյա բնակիչն այրել է իր կառուցած տունըԱղավնոն վերջնական հայաթափվում է: Եվս մեկ տուն են կրակին տվել՝ գյուղը թշնամուն հանձնելուց առաջ: 86-ամյա բնակիչը վառել է իր կառուցած տունը:Ավելին16:0722.08.22 -
ՄիջազգայինԵվրոպայի երկրներում էլեկտրականության գներն առավելագույն ցուցանիշ են գրանցելԵվրամիության երկրների շուկայում Էլեկտրականության արժեքն օգոստոսի 22-ի կրկին նորացրել Է պատմական առավելագույնները, հետեւում Է Nord Pool ԷլեկտրաԷներգիայի սակարանի տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, Արեւելյան եւ Արեւմտյան Դանիայում գինը հասել Է 563,81 եվրոյի մեկ մեգավատ-ժամի դիմաց, Ավստրիայում՝ 564,66 եվրոյի, Բելգիայում՝ 561,94 եվրոյի, Գերմանիայում՝ 563,81 եվրոյի, Ֆրանսիայում՝ 571,34 եվրոյի եւ Նիդեռլանդներում՝ 558,23 եվրոյի: ԷլեկտրաԷներգիայի արժեքը բարձրանում Է գազի գնի թանկացումից անմիջապես հետո: Օգոստոսի 22-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում 2022 թվականի մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 2 800 դոլարը հազար խորանարադ մետրի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:0022.08.22 -
ՏնտեսականCarrefour ֆրանսիական ռիթեյլերը սառեցրել է ամենօրյա օգտագործման 100 ապրանքների գներըՖրանսիական Carrefour SA ռիթեյլերը Ֆրանսիայում գտնվող իր խանութներում սառեցրել Է ամենօրյա օգտագործման 100 ապրանքների գները բարձր գնաճի ժամանակ սպառողներին օգնության միջոցառումների շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասվում Է Carrefour-ի հաղորդագրության մեջ, սեփական մակնիշի հարյուր ապրանքների ընթացիկ գները, ներառյալ սննդամթերքը եւ ոչ պարենային ապրանքները, ինչպիսիք են մաքրող միջոցները, հիգիենայի միջոցները եւ հագուստը, գրանցվելու են 100 օրով՝ մինչեւ նոյեմբերի 30-ը: Ընկերությունը նաեւ հավելել Է, որ այդ ժամանակաշրջանում չի փոխելու դպրոցական պարագաների գները: Carrefour-ն այս նախաձեռնությանը ձեռնամուխ Է լինում Ֆրանսիայում գների կտրուկ աճի ֆոնին: Սպառողական գները երկրում հուլիսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 6,1 տոկոսով, ինչը առավելագույն ցուցանիշն Է դարձել 1985 թվականի հուլիսից ի վեր: Սննդամթերքը թանկացել Է 6,8 տոկոսով, Էներգապաշարներինը՝ 28,5 տոկոսով: Carrefour-ի բաժնետոմսերի գնանշումներն օգոստոսի 22-ին Փարիզի սակարկություններում ընկնում են գրեթե 2 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:5422.08.22 -
Կրթություն և գիտությունԿամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչԳնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին: Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով: Կամավոր ատեստավորման քննությունների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկայում:Ավելին15:4722.08.22 -
ՀայաստանԼրագրողների համահայկական համաժողովը նախատեսվում է անցկացվել 2023թ. գարնանըԼրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին Երևանում՝ Հայաստանի ժուռնալիստների միությունում: Նիստին մասնակցել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ և «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության նախկին և ներկա տնօրեններ Արամ Անանյանը և Նարինե Նազարյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ և «Նոյյան Տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը, «Ազդակ»-ի և «Զարթոնք»-ի տնօրեն- գլխավոր խմբագիրներ Շահան Գանտահարյանը և Սևակ Հակոբյանը: Տեսակապով միացել է Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը տեղեկացնում է, որ օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը՝ տարածաշրջանային առցանց խորհրդակցական նիստերի զեկուցումը, համակարգող խորհրդի կազմի հանգրվանային համալրումը, առաջիկա Համահայկական համաժողովի ժամկետի ճշգրտումը, լրագրողներին համախմբող կառույցի գրանցման իրավական հարցերը, երիտասարդ լրագրողական մարդուժի պատրաստության ծրագրերի նախագծերի ներկայացումը: Ժողովը որոշեց առաջիկա համաժողովը կազմակերպել 2023-ի գարնանը: Համաժողովի հետ կապված այլ մանրամասնությունները կքննարկվեն համակարգող խորհրդի առաջիկա նիստին, որ տեղի կունենա 2022թ. նոյեմբերին:Ավելին15:4022.08.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ական է գտնվել երևանյան շենքի նկուղում. բնակիչներին տարհանել են | 22.08.2022Ավելին15:3022.08.22 -
Արտաքին քաղաքականությունՊրահան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին. Չեխիայի վարչապետՉեխիայի կառավարությունը մտադիր Է հետագայում եւս ակտիվորեն բազմակողմանի ռազմական ու հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է վարչապետ Պյոտր Ֆիալան: Հանդես գալով միջոցառման ժամանակ, որը նվիրված Էր Չեխոսլովակիայում խորհրդային զորքեր մտցնելու տարելիցին, Ֆիալան նշել Է, որ չեխ ժողովուրդը «հիանալի հասկանում Է այն զգացողությունները, որոնք այժմ ունեն Ուկրաինայի քաղաքացիները: «1968 թվականին «բարեկամական» երկրների տանկերն ընդհատեցին դեմոկրատական բարեփոխումների գործընթացը մեր երկրում: Ուստի մենք փետրվարի 24-ից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք բազմակողմանի օգնության ցուցաբերմանը ուկրաինական ժողովրդին՝ նրան ուղարկելով այժմ անհրաժեշտ դեղամիջոցներ եւ բուժսարքավորումներ, փոխադրամիջոցներ, ինչպես նաեւ ռազմական տեխնիկա»,-ասել Է Ֆիալան: Վարչապետի խոսքով՝ հանրապետության նախարարների կաբինետը ցանկանում Է օգտագործել ԵՄ-ի նախագահ երկրի իր ներկայիս դիրքը, որպեսզի մյուս երկրներին մշտապես հիշեցնի Ուկրաինային օգնելու անհրաժեշտության մասին ինչպես նախատեսված երկարաժամկետ ժամանակաշրջանում, այնպես Էլ այս պահին: «Մենք Կիեւի հետ բանակցություններ ենք վարում այդ երկրի քաղաքների եւ գյուղերի հետպատերազմյան վերականգնման շուրջ: Ցանկանում ենք ԵՄ-ի գծով գործընկերների հետ միասին օգնել ուկրաինացիներին դպրոցների եւ մյուս մանկական հաստատությունների, հիվանդանոցների, քաղաքացիական օբյեկտների վերանորոգման գործում, այն ամենի, ինչն Ուկրաինայում մարդկանց անհրաժեշտ Է նորմալ կյանքի համար: Կշարունակենք Կիեւին աջակցել դիվանագիտական ճանապարհով: Եվ, իհարկե, կշարունակենք ռազմական տեխնիկայի մատակարարումները»,-ասել Է Ֆիալան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:2622.08.22 -
ԻրավականԽորքային հորից կատարել է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվությանՏեսչական մարմնի աշխատակիցների կողմից «ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը խորքային հորից կատարել է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է վարչական տուգանք։Ավելին15:1522.08.22 -
ՔաղաքականՑավակցելու համար Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն ՌուբինյանինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - գրել էր Ռուբինյանը Twitter-ում։ Արձագանքելով Ռուբինյանի հայտնած ցավակցությանը՝ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել. «Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, հարգելի՛ պարոն փոխխոսնակ»։ Հիշեցնենք, որ Թուրքիայում 2 խոշոր ավտովթարների հետևանքով զոհվել է 3 տասնյակից ավելի քաղաքացի:Ավելին15:1122.08.22 -
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթանակ է արձանագրել միջազգային ասպարեզումՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ֆիլմն արժանացել է նաև «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի: Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը: Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկեցին քրիստոնյա ժողովուրդների զավակներին: «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» փառատոնը բացառապես վավերագրական կինոյի և վավերագրական դրամայի փառատոն է:Ավելին15:0722.08.22