Լրահոս
Քաղաքական
16:50
22.08.22
236

Աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է, որ աջակցում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացին։

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,

Այս օրերին ինձ շատերն են հարցնում, թե ինչպե՞ս եմ վերաբերում Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացին։

Բազմիցս ասել եմ, որ աջակցելու եմ բոլոր այն ազգային առողջ ուժերին, որոնք պայքար կսկսեն մեր Հայրենիքն այս աղետալի վիճակին հասցրած իշխանություն կոչվածների դեմ։

Ուստի, մեկ անգամ ևս հաստատելով այդ միտքը, նշեմ, որ աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը և կոչ եմ անում իմ կուսակիցներն և համախոհներին ևս սատարել նրան և վաղը ժամը 17:00-ին մասնակցել հրավիրված հանրահավաքին»։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը և ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ևս գրառում են արել ու նշել, որ աջակցում ու պաշտպանում են այս իշխանության դեմ անկեղծ ու նվիրական պայքար մղող ցանկացած ուժի և անձի։