Լրահոս
Տարածաշրջան
16:53
22.08.22
140

Հրդեհ՝ Բորջոմիի անտառներում. համընդհանուր մոբիլիզացիա է

Img default alt hy

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհը վերացնելու նպատակով ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության (ՊՆ), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները շարունակաբար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ, տեղեկացնում է «Aliq.ge»-ն։

ՆԳՆ-ի կողմից Բորջոմիի մունիցիպալիտետում այս պահին մոբիլիզացված և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են.

250 հրշեջ և փրկարար,
50 հրշեջ-փրկարարական և այլ մեքենաներ,
հրդեհները վերահսկվում են դրոններով,
միջոցառումներին ներգրավված է սահմանապահ ոստիկանության 3 ուղղաթիռ,
տեղում են հատուկ առաջադրանքների վարչության 300 աշխատակիցներ,
մոբիլիզացված են տեղի ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները։
Տեղում են՝ բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության MTLB սողանային հատուկ հրշեջ տեխնիկա (առանց տեղանքով շարժական հրշեջ-փրկարարական տեխնիկա), ջրատարներ և բարձր տեղանքի հրշեջ մեքենաներ։

Այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքներին կմիանան արևելյան հրամանատարության զինծառայողները։

Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն բուլդոզերներ և ջրատարներ (ջրի տանկերով բեռնատարներ) է ուղարկել Բորջոմի. շարունակվում է այլ շրջանների ջրատարների մոբիլիզացիան։

Նշենք, որ Բոջոմիում հրդեհները բռնկվել են երեկ՝ օգոստոսի 21-ին: