Լրահոս

2022-08-22
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել է Իջևանի գիշերային ակումբներից մեկի մոտ երկու բնակչի առողջությանը վնաս պատճառած ենթադրյալ անձի ինքնությունը
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Իջևան համայնքի Երևանյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկում նույն մարզի երկու բնակչի առողջությանը վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 06:40-ին, «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ից և տեղեկացվել, որ «ձախ թուլակողի ծակած-կտրած թափանցվող վերք» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած չթափանցող արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն մարզի 1987 և 1991թթ. ծնված երկու բնակիչ: Դեպքի առթիվ նախառեձնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Նույն օրը որոշում է կայացվել քրեական վարույթով քննչական խումբ կազմելու մասին։ Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ երկու տղամարդիկ տուժող են ճանաչվել և հարցաքննվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի ՝ 1989թ. ծնված բնակիչ է: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
    15:00
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախում պաշտոնական դիրքի օգտագործմամբ կատարվել է առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացում
    ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցավոր արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 1974թ. ծնված ԱՀ Ասկերան քաղաքի բնակիչը, ով 2015-2018 թվականներին զբաղեցնելով ԱՀ շրջաններից մեկի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներով՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, շահադիտական՝ նյութական օգուտ ստանալու նպատակով, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3.758.949 ՀՀ դրամի յուրացում, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որի հետևանքով պետությանը պատճառվել է 7.496.782 ՀՀ դրամի, 380.000 ՀՀ դրամի և 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:53
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայտնի է Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի շրջանակը
    Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի ունենալիք կառավարության նիստում քննարկվելիք հարցերի շրջանակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Էրդողանի` ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ունեցած քննարկումները, որոնք վերաբերում են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողություններին: Նիստի օրակարգում ընգրկված են նաև Ուկրինական հացահատիկի փոխադրմանը, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորմանը, Իրաքի և Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ իրականացվող գործողություններին, ինչպես նաև երկրի տնտեսական կյանքին առնչվող հարցեր: Նիստի ավարտից հետո Էրդողանը հանդես կգա հանրությանն ուղղված ելույթով:
    14:45
    22.08.22
    Ավելին
  • Իրավական
    Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքով մեղադրյալներից ևս մեկի մասով նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի մի շարք հանգամանքներ, անհատականացվել մասնակիցների գործողությունները. քրեական վարույթով մեղադրյալներից մեկի՝ քրեական վարույթի շրջանակներում հայտարարված հետախուզմամբ հայտնաբերված Գ.Սարգսյանի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար, հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկաններին: Նշված զանգվածային անկարգություններում ներգրավված քաղաքացի Գ.Սարգսյանը, հավաքված ամբոխի շարքերից նախ ձեռքերով հարվածել է պատնեշ կազմած ոստիկաններին, ապա բարձրադիր վայրից քար և շիշ է նետել նրանց ուղղությամբ: Զանգվածային անկարգության մասնակիցների, այդ թվում՝ Գ.Սարգսյանի գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, (որը համապատասխանում է 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
    14:37
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շաբաթվա ընթացքում աշխարհում քովիդով 5 միլիոնից ավելի դեպք են արձանագրում հունիսի վերջից ի վեր
    Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել Է 5,3 միլիոն, ինչը 0,2 միլիոնով պակաս Է, քան նախորդ նույն ժամանակահատվածում, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քովիդով հիվանդացությունը նվազում Է չորրորդ շաբաթն անընդմեջ: Յոթ օրում կորոնավիրուսի պատճառով մահացել Է շուրջ 17,2 հազար մարդ, ինչը 2,2 հազարով ավելի Է, քան նախորդ յոթ օրերին: Հիվանդացությունը շարունակում Է նվազումը Եվրոպայի երկրներում, որտեղ հուլիսին այն հասել Էր առավելագույնին: Այսպես, Գերմանիայում ցուցանիշներն անցյալ շաբաթվա համեմատությամբ նվազել են մեկ քառորդով. այժմ երկրում օրական արձանագրում են 50 հազարից պակաս կորոնավիրուսով վարակվածներ: Իտալիայում եւ Ֆրանսիայում այդ թվերը մնացել են անցյալ շաբաթվա մակարդակին. այնտեղ օրական կորոնավիրուս են արձանագրում 20 հազար հիվանդացածների մոտ: Ըստ որում Իսպանիայում վարակի տարածման տեմպերը նավազել են անցյալ տարվա նոյեմբեից ի վեր մինչեւ նվազագույնը: Դանք նաեւ կտրուկ ցած են իջնում Լատինական Ամերիկայի պետություններում: Այսպես, Մեքսիկայում վերջին յոթ օրում դրանք նվազել են 1,5 անգամ: Այժմ այնտեղ օրական հայտնաբերում են մոտավորապես 10 հազար վարակված: Պերուում շաբաթվա ընթացքում նվազումը տեղի Է ունեցել մեկ երրորդով (մինչեւ 6 հազար ախտահարված 24 ժամում): Կոլումբիայում մեկ օրում հազար ախտահարվածից պակաս են արձանագրում ամռան սկզբից առաջին անգամ: Ասիայում շարունակվում Է ցուցանիշների կտրուկ աճը: Օրինակ՝ Հարավային Կորեայում մեկ շաբաթում այն կազմել Է 140 տոկոս. երկրում ապրիլից ի վեր կրկին արձանագրում են 170 հազարից ավելի ախտահարված: Ճապոնիայում, որն այժմ գտնվում Է հիվանդացության գծով աշխարհում առաջին տեղում, ախտահարվածների թվերը գերազանցել են օրական 260 հազարը, ինչը երկրի համար նոր առավելագույնն Է համավարակի սկզբից ի վեր: Աճ Է նկատվում նաեւ Ռուսաստանում, որտեղ անցյալ շաբաթ հայտնաբերել են քովիդի 40 տոկոսով ավելի դեպք, քան անցյալ շաբաթ: Կորոնավիրուսի պատճառով աշխարհում մահացությունը մնացել Է վերջին հինգ շաբաթվա ընթացքում առավելագույն մակարդակում: Այսպես, Ճապոնիայում յոթ օրում մահացել Է ավելի քան 1,5 հազար մարդ, ինչը գրեթե 70 տոկոսով ավելի Է, քան նախորդ նույն ժամանակահատվածում: Սակայն ամենից շատ մահ Է արձանագրվել ԱՄՆ-ում՝ շուրջ 2 հազար: Բրազիլիայում այդ թիվը կազմել Է հազարից ավելի: Ռուսաստանում մահացությունը բարձրացել Է մինչեւ առավելագույնը հունիսի կեսերից ի վեր՝ վերջին յոթ օրում կազմելով մահվան 435 դեպք:
    14:30
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիայի վարչապետի վարկանիշը նվազել է մինչև 36%
    Mainichi Shimbun օրաթերթի կողմից շաբաթա վերջին անցկացված հարցման համաձայն՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիսիդայի վարկանիշը վերջին ամսվա ընթացքում 52%-ից իջել է՝ հասնելով 36%-ի, ինչը ամենացածրն է՝ անցած հոկտեմբերին նրա կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր: Հայրենակիցները դժգոհ են Քիսիդայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) և Միասնական եկեղեցու կապից։ Այդ կազմակերպությունը կարևոր դեր է խաղացել նախկին վարչապետ Սինձո Աբեի մահվան գործում։ Քաղաքական գործչին սպանողը իր արարքը բացատրել է նրանով, որ իր ընտանիքը աղքատացել է եկեղեցու վնասակար ազդեցության պատճառով։ Վարչապետը քննադատության է ենթարկվում անկայուն համաճարակային իրավիճակի պատճառով: COVID-19-ի դեպքերը Ճապոնիայում դեռևս բարձր մակարդակի վրա են։ Վարչապետի թեսթը ևս դրական է եղել նախորդ կիրակի: Նա ստիպված է եղել չեղարկել իր ուղևորությունը Թունիսում օգնության համաժողովին:
    14:23
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սան Ֆրանցիսկոյի շոկոլադի խանութն աշխատակիցներին քունգ-ֆու կսովորեցնի
    Սան Ֆրանցիսկոյի Չայնաթաունում գտնվող շոկոլադի խանութն ու սրճարանն աշխատակիցներին կսովորեցնի քունգ ֆու, որպեսզի պատրաստ լինեն դիմակայել գողության կամ կողոպուտի: Այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է FoxNews-ը: Jade Chocolates Teahouse and Café-ի սեփականատեր Մինդի Ֆոնգը պատմել է, որ մարտի վերջին որոշել է աշխատակիցների համար քունգ ֆուի դասեր անցկացնել այն բանից հետո, երբ տարածքում գողության մի քանի դեպքեր են տեղի ունեցել: Հեռուստաալիքը, վկայակոչելով քաղաքային ոստիկանության տվյալները, հայտնում է, որ ասիական ծագում ունեցող անձանց նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունները 2021 թվականին Սան Ֆրանցիսկոյում աճել են 567%-ով։ Այս տարի Չայնաթաունում ավելի քիչ միջադեպեր են գրանցվել, սակայն հանցագործությունը դեռևս հիմնական խնդիր է բնակիչների և գործարարների համար: «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի մեր աշխատակիցներն իրենց ապահով զգան և կարողանան հակահարված տալ, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղության մեջ՝ առանց վախի», – ասել է սեփականատերը: Ինչպես հեռուստաալիքին ասել է հաստատության սեփականատերը, նա հույս ունի, որ աշխատակիցները երբեք չեն հայտնվի այնպիսի վիճակում, որ ստիպված լինեն ինքնապաշտպանություն կիրառել: Սակայն Ֆոնգն ընդգծել է, որ եթե այդ օրը գա, նրանք պատրաստ կլինեն։
    14:15
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Օգոստոսի 22-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2.239.865 է
    Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` օգոստոսի 22-ի դրությամբ` պատվաստումների ընդհանուր թիվը 2.239.865 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1.144.690, ամբողջապես պատվաստվածներինը` 1.021.236: Խթանիչ պատվաստումների թիվը 68864 է:
    14:07
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ ԱԴԾ-ն հաղորդել է երկրում ԻՊ-ականի ձերբակալության մասին, որն ահաբեկչություն էր պլանավորել Հնդկաստանում
    ՌԴ ԱԴԾ-ն հաղորդել Է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամի ձերբակալության մասին, որը պլանավորում Էր մեկնել Հնդկաստան եւ այնտեղ ահաբեկչություն իրականացնել երկրի իշխանության ներկայացուցչի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի տարածքում հայտնաբերել եւ ձերբակալել Է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության («ԻՊ» ՄԱԿ)՝ Կենտրոնասիական տարածաշրջանից սերված անդամի, որը պլանավորել Էր ահաբեկչական գործողություն իրականացնել Հնդկաստանի կառավարող շրջանների ներկայացուցիչներից մեկի նկատմամբ»,- օգոստոսի 22-ին հաղորդել Է ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնը (ՀԿԿ): Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ձերբակալվածը 2022 թվականի ապրիլից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում, «գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, «ԻՊ» ՄԱԿ-ի պարագլուխներից մեկի կողմից հավաքագրվել Է որպես մահապարտ»: Ինչպես հաղորդել են ՀԿԿ-ում, «նրա գաղափարախոսական մշակումը հեռավար անցկացվել Է Telegram-ի օգտահաշիվների միջոցով եւ Ստամբուլում ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի հետ անձնական հանդիպումների ընթացքում: «Արդյունքում ահաբեկիչը հավատարմության երդում Է տվել «ԻՊ» ՄԱԿ-ի ամիրին»,-հավելել են գերատեսչությունում: ԱԴԾ-ում հայտարարել են, որ ձերբակալվածի առջեւ խնդիր Է դրվել մեկնել Ռուսաստանի տարածք, ձեւակերպել անհրաժեշտ փաստաթղթերը եւ մեկնել Հնդկաստան՝ ահաբեկչական գործողությունը կատարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:00
    22.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Հրավառ նյութերը «Փեթակից» հանել են. առևտրականները պահանջում են վերաբացել առևտրի կենտրոնը
    «Սուրմալուի» հարևանությամբ գործող «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատողները այսօր բողոքի ակցիա են արել, պահանջել իրենց հստակ օր ասել, թե երբ կարող են վերսկսել աշխատանքը: Մեկ շաբաթ է՝ «Փեթակ»-ը փակ է, ըստ առևտրականների, 2500 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնված: «Հայլուրին» առևտրականներն ասել են, որ հրավառ նյութերը Փեթակից հանել են, դրանք չեն վաճառվում:
    13:53
    22.08.22
    Ավելին
  • Հասարակական
    Զինծառայողներ են մահացել վթարի պատճառով
    Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ կիրակի Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանն իր վարած Opel Astra-ով Կապանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին: 2 ուղևորները՝ Արարատի մարզի 37 և 28-ամյա բնակիչները, մահացել են: Վարորդը հոսպիտալացված է: 3-ն էլ զինծառայողներ են:
    13:51
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Իջևանի գիշերային ակումբներից մեկում
    Օգոստոսի 21-ին, ժամը 06.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 34 և 30 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 02.00-ի սահմաններում Իջևանի Երևանյան փողոցի ակումբներից մեկում նրանց դանակահարել են: Բացատրական աշխատանքի շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել իջևանցի 33-ամյա մի երիտասարդ և խոստովանել արարքը: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    13:45
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական
    Օգոստոսի 22-ին, ժամը 10։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով, որն ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման։ ← Վերադառնալ ցուցակին 0 ԹԵԺ ԳԻԾ՝ 112 911 ԴԻՄԵՔ ՄԵԶ Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումները, առաջարկություններն ու նամակները: ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՆԱՄԱԿԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ուղղված Ձեր պաշտոնական դիմումն այսուհետ թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ
    13:39
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Օգոստոսի 15-21-ը հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք
    Օգոստոսի 15-21-ը Հայաստանում իրականացվել է 6523 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք, առողջացել է 1663 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 5 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 432274 դեպք, որից 419528-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2417 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8648 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 178 333 թեստավորում:
    13:37
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է․ ԱԻՆ մամուլի խոսնակ
    ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ «Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»։
    13:36
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերիական սուտասանը, մեր երկիրն այս օրին հասցրածը պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է. «ՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ խճանկարի փոքրիկ պատառիկները.... (մաս 2)    Հայաստանի իրավապահ մարմինները, պատգամավորական հարցումներիս պատասխանելով, շարունակում են փաստել, որ Նիկոլը ՍՏԱԽՈՍ է։ Նախ ՀՀ գլխավոր դատախազությանն պատասխան-գրությամբ էր արձանագրվել նրա սուտը (https://www.facebook.com/gegham.manukyan.16/posts/10224282210415242 )։ Հիմա արդեն Արգիշտի Քյարամյանի գլխավորած ՀՀ քննչական կոմիտեի՝ սեւով սպիտակի վրա գրությամբ փաստվում է, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, ի լուր հայության ՍՏԵԼ է. դավաճան է հռչակել, 44-օրյա պատերազմի պատասխանատու է հայտարարել չեղած ՄԵԿԻՆ։ Նախապատմությունը սա է. 2020 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր բառացիորեն հետեւյալը՝ «Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով»: (https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../ ) Ի դեպ, այս հայտարարությունից առաջ, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում դիմակն ու համաճարակը մոռացած, բայց այդ օրը դիմակով դեմքերը ծածկած, գույնզգույն համազգեստներով անձանց նրա հետ հանդիպածների ( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan-meeting/... ) թվում էր նաեւ տեւական ժամանակ Freenews հեռուստաընկերության եթերում բերանը շաղ տվող, շատ հաճախ գինովցած ուղիղ եթերներ մտնող Գնել Սարգսյանը։ ( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan-meeting/... / )։ Թե ինչպես է այս մեկը պատերազմին մասնակցել, վկայում է կցվող լուսանկարը՝ 2020 թվականի հոկտեմբեր 17, երբ արդեն Հադրութն ընկել էր։ Բայց սա այլ թեմա է։ Հիմա 2020 թվականի դեկտեմբերի 27-ին ողջ հայության առաջ Նիկոլի բացահայտման, դավաճանին հայտնաբերելու մասին։ Պարբերաբար հարցումներ ուղարկվեցին ՀՀ դատախազություն, Քննչական կոմիտե, որից հետո վերջինս հանրությանը տեղեկացրել է, թե «Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներից մեկին զենքի համալրում թույլ չտալու և վերջինիս զենք չտրամադրելու վերաբերյալ մամուլում առկա հրապարակման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստվող նյութերով 2021թ. փետրվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ պատերազմի ժամանակ պաշտոնատար անձանց կողմից անգործություն դրսևորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»: Այս հայտարարությունների եւ հարուցված քրեական գործի շուրջ, 2021 թվականի նոյեմբերի 24-ին Քննչական կոմիտե հղված հարցմանս, 2022 թվականի հունվարի 13-ին ստացել էի պատասխան, թե նախաքննական գաղտնիք է, ու չեն կարող ասել, Նիկոլի հիշատակած պահեստապետին հայնաբերել են, թե՞՝ ոչ։ Բայց համառեցի։ Մի քանի ամիս անց, կրկին հարցում ուղարկեցի ՀՀ քննչական կոմիտե, որում կրկնել էի հարցադրումս՝ 2020 թվականի դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում, ի լուր ողջ հայության Նիկոլի՝ իբր բացահայտած դավաճանության փաստով 2020 թ.-ի փետրվարին հարուցված քրեական գործի շրջանակներում կա՞ կամ կա՞ն կասկածյալի, մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ(անձիք)։ Ու ՀԻՄԱ ՈւՇԱԴԻՐ՝ Նիկոլը 2020 թ.-ի դեկտեմբերի 27-ին մեր քաղաքացիներին ասում է, թե պահեստի դռները փակ են պահել ու զենք չեն տվել կամավորներին, ապա հռչակում է՝ այս մարդուն պատերազմի պարտության պատճառ։ Ահա մեջբերումը. « Նիկոլ Փաշինյան - Տեսեք, ևս մի հարցադրում կար։ Դուք ասում եք, որ խոսում ենք պարտության մասին: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը: Որովհետև, օրինակ, երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի: Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ դավադրությո՞ւն է եղել: Նիկոլ Փաշինյան – Ես չգիտեմ... »։ Նիկոլը կոնկրետ մեղադրանք, իր հայտարարության համաձայն, կոնկրետ անձի շուրջ հնչեցրել է դեռ 2020 թվականի դեկտեմբերին։ Իսկ ահա 2022 թվականի հուլիսին ՀՀ քննչական կոմիտեն, հարցումիս ի պատասխան, հայտնում է, թե որեւէ մեկն էլ չի կասկածվում, որեւէ մեկին չեն ձերբակալել։ Ասել է թե՝ Նիկոլը 2020-ին դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ստել է։ Ստել է նաեւ պատերազմի օրերին, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, որի մասին պաշտոնապես ինձ գրավոր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը, որի մասին արդեն տեղեկացրել եմ, տեղադրում եմ նախապես արված հրապարակումիս հղումը։ Ու կրկին հարց կտաք՝ հետո՞։ Հետոյի պատասխանը մեկն է՝ սերիական սուտասանը, իր ստախոսությամբ մեր Երկիրն այս օրին հասցրածը պետք է հեռանա։ Նրա ամեն մի օրը մեզ հեռացնում է պետականության փրկության մեր ճիգերից»:
    13:33
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Օգոստոսի 15-21-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 64 երեխա
    Օգոստոսի 15-21-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 64 երեխա է լույս աշխարհ եկել։ Նրանցից 35-ը աղջիկ է, 29-ը՝ տղա։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
    13:30
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում մեկ շաբաթում հրդեհի 42 դեպք է արձանագրվել
    42 հրդեհի դեպք մեկ շաբաթվա ընթացքում, ԱԻ պետական ծառայությանն ամփոփում է օգոստոսի 15-ից 21-ն ժամանակահատվածը: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1376 ահազանգ, որից 1239-ը արտակարգ: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին 18, բնածին 21 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ: Հրդեհների կտրուկ աճի պատճառով ծառայության կենտրոնական ապարատի հրշեջ-փրկարար մասն ու արագ արձագանքման հատուկ ստորաբաժանմանհերթապահ խմբերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և հանրապետության առավել ռիսկային շրջաններում իրականարցել շուրջօրյա հերթապահություն: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 42 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան: Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 10 դռան բացում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, մեկ դեպքում իրականացվել է բարձունքային աշխատանքներ և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի: Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 1 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 52 պայթուցիչ, հակատանկային 1 ական, 7 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 13 ական, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, 25 ձեռքի և 12 նռնականետի նռնակ: ԱԻ պետական щառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:
    13:23
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գերմանիան գազի պահեստարանները լցրել է 80 տոկոսով
    Գերմանիան հասել է ստորգետնյա գազի պահեստարանները լցնելու նվազագույն 80 տոկոս նպատակային մակարդակին եւ պլանավորում է շարունակել գազի ակտիվ ներմղումը գալիք ձմռան նախաշեմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը նախորդ օրերի եւ ամիսների մակարդակի վրա Է: «Ուկրաինայի գազափոխադրման համակարգ օպերատորը» (ՈւԳՓՀՕ) օգոստոսի 22-ին «Գազպրոմ»-ից 41,6 մլն խորանարդ մետր ծավալի գազի տարանցման հայտ Է ընդունել, վկայում են ուկրաինական ընկերության տվյալները: Օգոստոսի 21-ին գրանցվել Է 42,2 մլն խորանարդ մետր ցուցանիշ: ՈւԳՓՀՕ-ն գազի ընդունման ֆորս-մաժոր Է հայտարարել «Սոխրանովկա»-ով տարանցման համար, բացատրելով, որ չի կարող իրականացնել «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի օպերատիվ-տեխնոլոգիական հսկողությունը: «Սոխրանովկա»-ով ուղեգիծն օրական ավելի քան 30 մլն խորանարդ մետր տարանցում Է ապահովել: «Գազպրոմ»-ում կարծում են, որ հիմքեր չկան ֆորս-մաժորի համար, ինչպես նաեւ խոչընդոտներ` նախկին ռեժիմով աշխատանքը շարունակելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    13:15
    22.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օգոստոսի 19-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 143 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 143 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, ընտանեկան բռնության՝ 12, արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը՝ 10, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես և ինքնակամ շենքերի շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու՝ 9, յուրացնելու կամ վատնելու՝ 6, սպանության սպառնալիքի՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և ֆիզիկական ներգործության՝ 3-ական, խոշտանգման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, ահաբեկչության կամ բանդիտիզմի, զենք-զինամթերքի առգրավման, ինքնասպանության դրդելու, խոշտանգման, փաստաթղթի կեղծիքի, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, թմրամիջոցի իրացման, ինքնիրավչության, անառակաբարո արարք կատարելու, սառը զենք կրելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, հոգեկան ներգործության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:07
    22.08.22
    Ավելին