Լրահոս
Միջազգային
16:00
22.08.22
103

Եվրոպայի երկրներում էլեկտրականության գներն առավելագույն ցուցանիշ են գրանցել

Img default alt hy

Եվրամիության երկրների շուկայում Էլեկտրականության արժեքն օգոստոսի 22-ի կրկին նորացրել Է պատմական առավելագույնները, հետևում Է Nord Pool ԷլեկտրաԷներգիայի սակարանի տվյալներից:

Մասնավորապես, Արևելյան և Արևմտյան Դանիայում գինը հասել Է 563,81 եվրոյի մեկ մեգավատ-ժամի դիմաց, Ավստրիայում՝ 564,66 եվրոյի, Բելգիայում՝ 561,94 եվրոյի, Գերմանիայում՝ 563,81 եվրոյի, Ֆրանսիայում՝ 571,34 եվրոյի և Նիդեռլանդներում՝ 558,23 եվրոյի:

ԷլեկտրաԷներգիայի արժեքը բարձրանում Է գազի գնի թանկացումից անմիջապես հետո: Օգոստոսի 22-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում 2022 թվականի մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 2 800 դոլարը հազար խորանարադ մետրի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: