Լրահոս
Տնտեսական
15:54
22.08.22
139

Carrefour ֆրանսիական ռիթեյլերը սառեցրել է ամենօրյա օգտագործման 100 ապրանքների գները

Img default alt hy

Ֆրանսիական Carrefour SA ռիթեյլերը Ֆրանսիայում գտնվող իր խանութներում սառեցրել Է ամենօրյա օգտագործման 100 ապրանքների գները բարձր գնաճի ժամանակ սպառողներին օգնության միջոցառումների շրջանակներում։

Ինչպես ասվում Է Carrefour-ի հաղորդագրության մեջ, սեփական մակնիշի հարյուր ապրանքների ընթացիկ գները, ներառյալ սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները, ինչպիսիք են մաքրող միջոցները, հիգիենայի միջոցները և հագուստը, գրանցվելու են 100 օրով՝ մինչև նոյեմբերի 30-ը: Ընկերությունը նաև հավելել Է, որ այդ ժամանակաշրջանում չի փոխելու դպրոցական պարագաների գները:

Carrefour-ն այս նախաձեռնությանը ձեռնամուխ Է լինում Ֆրանսիայում գների կտրուկ աճի ֆոնին: Սպառողական գները երկրում հուլիսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 6,1 տոկոսով, ինչը առավելագույն ցուցանիշն Է դարձել 1985 թվականի հուլիսից ի վեր: Սննդամթերքը թանկացել Է 6,8 տոկոսով, Էներգապաշարներինը՝ 28,5 տոկոսով: Carrefour-ի բաժնետոմսերի գնանշումներն օգոստոսի 22-ին Փարիզի սակարկություններում ընկնում են գրեթե 2 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: