Լրահոս
2022-08-22
-
ԵրևանԵրևանի քաղաքապետը նոր օգնական ունիԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր օգնական ունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործակարգավորական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երևանը քաղաքապետի օգնական է նշանակվել Հովհաննես Նիկողոսյանը:Ավելին12:2122.08.22 -
ՀայաստանՀոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 31բ, 42/10 շենքեր, Օհանովի փ. 28, 30, 34 շենքեր, Սիլիկյան 13 փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Աթոյան անց. 12, 14, 16, 18 շենքեր, Ազատամարտիկների փ. 87/2 շենք, 11:00-17:00 Գ․ Նժդեհի փ․ 28, 30, 30/1, 30/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 56, 58, Ն․Տիգրանյան փ. 5, 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 3-8 փողոցներ մասնակի, Սարի Թաղի 5-10 շարքերի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի 11:00-17:00 Ուջան, Մաստարա, Ծաղկասար, Զովասար և Գառնահովիտ գյուղեր, Արարատի մարզի՝ 10:30-16:00 Շահումյան գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-17:00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 12:30-16:30 Կարենիս համայնք, «Յուքոմ» օպերատորի կայան, «Ավետարանական Հավատքի Քրիստոնեական Եկեղեցի», «Արտուս» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 11:00-16:00 Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Ծովակ գյուղեր և հարակից ոչ բանակիչ-բաժանորդներ, «Սևան Իշխան» ՓԲԸ , Կարճաղբյուրի Զին-մաս, «Սևան Ազգային պարկ», «Խաչատրյան Աահարոն» ԱՁ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաներ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ծաղկուտ գյուղ, Աշոցքի տարածաշրջան՝ Գոգհովիտ գյուղի արևմտյան հատված, 11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Հայկաձոր գյուղի «Հին Գյուղ» թաղամաս, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին12:2022.08.22 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է ՀայաստանիցYerevan.Today-ը տեղեկացավ, որ երեկ՝ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Ի՞նչ նպատակով է մեկնել և ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք․ այս հարցերի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին: Բագրատ Միկոյանը մեր հարցերին ի պատասխան ասաց․ «Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոսոսի 29-ին»։ Այցելած երկրի և այցի նպատակի մասին Yerevan.Today-ի հարցին գրասենյակի համակարգողը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այցը կրում է մասնավոր բնույթ։ Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Ո՛չ, նախագահ Քոչարյանը ՌԴ չի մեկնել, նա մեկնել է այլ երկիր»։Ավելին12:1622.08.22 -
ԱշխարհՃապոնիայում ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր, վիրավորներՃապոնիայում ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով վիրավորվել է 9 մարդ: Կարճ ժամանակ անց բժիշկները հայտնել են տուժածներից 2-ի մահվան մասին: Մյուս տուժածների կյանքի համար սպառնալիք չկա, փոխանցում է Kyodo գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Նագոյա քաղաքի ավտոմայրուղու վրա, տեղի ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 5.00-ին): Նշվում է, որ կողաշրջվելուց հետո ավտոբուսը բռնկվել է: Դեպքի վայր ժամանած հրշեջները կրակը մարել են 30 րոպե անց: Ավտոբուսն ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել: Այրվել է նաև թեթև մարդատար մեքենան, որը ավտոբուսի հետ ՃՏՊ-ի մասնակից է եղել: Վնասվել են նաև մի քանի այլ փոխադրամիջոցներ: Նշվում է, որ ավտոբուսը կարող է կողաշրջված լինել ճամփաբաժան արգելապատնեշին բախվելու հետևանքով: Վթարի հանգամանքները պարզվում են: Ավտոբուսը պատկանում է Aoi Kotsu տրանսպորտային ընկերությանը, որը փոխադրումներ է իրականացնում քաղաքի երկաթուղային կայարանի և օդանավակայանի միջև:Ավելին12:1322.08.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչև օգոստոսի 29-ը«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում Է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչեւ օգոստոսի 29-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գերատեսչության մամուլի ծառայությունում հաղորդել են երկուշաբթի օրը՝ օգոստոսի 22-ին: Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները: Դրանց աշխատանքի սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:0522.08.22 -
ԱշխարհՖլորիդայում նավակի պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժելԱՄՆ Ֆլորիդա նահանգի նավամատույցում նավակը պայթել է, 4 մարդ ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Դեյթոն-Բիչ քաղաքի իրավապահներին: Դեպքը տեղի է ունեցել Գալիֆաքս նավահանգստում: Նավակը պայթել է այն բանից հետո, երբ այն լիցքավորել են և փորձել գործարկել: Տուժածներից մեկի՝ այրվածքներ ստացած 50-ամյա մի կնոջ Օռլանդոյի բուժկենտրոն են տեղափոխել ավիացիայով: Մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է քննություն:Ավելին11:5722.08.22 -
ՄիջազգայինԳերմանիայի ընդդիմությունը կոչ է անում արգելել շենգենյան վիզաների տրամադրումը ռուսներինԳերմանիայի Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների ընդդիմադիր բլոկի ներկայացուցիչները հանդես են գալիս ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու օգտին: Այս մասին հայտնում է Bild am Sonntag թերթը: Պարբերականը նշվում է, որ Գերմանիայում աստիճանաբար ավելանում է քաղաքական գործիչների թիվը, ովքեր կոչ են անում օրինակ վերցնել Էստոնիայից, որը կտրականապես դեմ է ռուսներին վիզա տրամադրելուն: Խմբակցության ներկայացուցիչ Յուրգեն Հարդտը հայտարարել է, որ բոլոր նրանց, ովքեր անձամբ շահ ունեն ՌԴ իշխանություններից, այլևս չի կարելի թույլ տալ մուտք գործել ԵՄ: Սակայն ռուսների համար համընդհանուր արգելքը, ովքեր պատասխանատու չեն Ուկրաինայի կոնֆլիկտի համար, նրա կարծիքով՝ արդարացված չէ: Ինչպես ընդգծում է Հարդտը, ռուս ժողովուրդը թշնամի չէ: TASS-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ ԱԳ նախարարները օգոստոսի 30-31-ը Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու Մերձբալթյան երկրների և Ֆինլանդիայի առաջարկը: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է Եվրահանձնաժողովը:Ավելին11:5022.08.22 -
ՀասարակականԱԻՆ պաշտոնյաները ելքեր են փնտրում․ խոսնակԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է. ««Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»:Ավելին11:4822.08.22 -
ՍպորտԱդամյանը մասնակցել է «Ֆրանկֆուրտ»- «Քյոլն» հանդիպմանըՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է «Ֆրանկֆուրտ»- «Քյոլն» հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Քյոլնն» արտագնա խաղում մրցել է «Ֆրանկֆուրտի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 56-րդ րոպեին:Ավելին11:4322.08.22 -
ՀասարակականՃՏՊ Զովունիում՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 22-ին, ժամը 08։57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Անի պրոդուկտ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1979 թ ) և «Renault» (վարորդ՝ Խ․ Հ․, ծնված 1966 թ ) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը` մասամբ։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ․ Բ.-ն և ուղևոր Վ․ Ղ․-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1992 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1999 թ.)՝ «Եղվարդի» ԲԿ, իսկ «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խ․ Հ․-ն և ուղևոր Բ․ Հ․-ն ՝ «Արմենիա» ՀԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել բազի բալոնի փականը։Ավելին11:3622.08.22 -
Արտաքին քաղաքականությունԱվստրիայի նախագահն ուղեղի ցնցում է ստացել լեռնային արշավի ժամանակԱվստրիայի նախագահ Վան դեր Բելենն ուղեղի թեթև ցնցում և քերծվածքներ է ստացել լեռնային արշավի ժամանակ: Այս մասին ասվում է նախագահի թվիթերյան էջում: Բժիշկների խորհրդով նա գիշերն անցկացրել է հիվանդանոցում: Նշվում է, որ նախագահը սայթաքել է կիրակի ցերեկը՝ Կաուներգրատ ազգային պարկի տարածքում և տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Միջադեպի հետ կապված՝ նախագահը որոշել է չեղարկել երկուշաբթի և երեքշաբթի Ալպբախ կոմունայում եվրոպական ֆորումի շրջանակում կայանալիք հանդիպումները:Ավելին11:3522.08.22 -
ՀայաստանՀանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվելOգոստոսի 20-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:2722.08.22 -
ՍպորտՑիցիպասը Ցինցինատիի մրցաշարի եզրափակիչում զիջեց ՉորիչինԱշխարհի թենիսի 152-րդ ռակետը դարձավ Ցինցինատիի «Մաստերս» մրցաշարի հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց մենախաղերի եզրափակիչում մրցեցին հույն Ստեֆանոս Ցիցիպասը և խորվաթ Բորնա Չորիչը: 1 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը 6: 7, 2:6 հաշվով զիջեց երկու սեթում։Ավելին11:2022.08.22 -
ՔաղաքականԳրառում՝ մահափորձից առաջ․ Այլընտրանքային նախագծեր խումբՆախօրեին Մոսկվայի մատույցներում պայթեցվել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ինչի հետևանքով երիտասարդ կինը մահացել է: Ամենայն հավանականությամբ, ռումբը նախատեսված էր եղել հենց Դուգինի համար, որը միայն վերջին պահին է փոխել մեքենան։ Ալեքսանդր Դուգինը պահպանողական ուղղվածության հայտնի փիլիսոփա է, որին արևմտյան մամուլում անվանում են «русский мир»-ի գլխավոր գաղափարախոս: Ժամանակակից Ռուսաստանի հիմնական գաղափարախոսներից մեկն է, որն ունի լուրջ ազդեցություն ռուսական էլիտայի վրա։ Ստորև ներկայացնում ենք Ալեքսանդր Դուգինի՝ վերջին ողբերգական դեպքից քիչ առաջ արված գրառման հայերեն տարբերակը: «Ես կարծում եմ, որ ստատուս քվոյի ռեժիմը Ռուսաստանում 6 ամսից ավել չի կարող տևել: Կիևի ատլանտո-նացիստական ռեժիմի հուսահատ դիմադրությունը Ռուսասատանից պահանջում է ներքին արմատական փոփոխություններ՝ ենթակառուցվածքային, գաղափարախոսական, կադրային, ինստիտուցիոնալ, ստրատեգիական: Այն, ինչն ընդունելի էր առանց Հատուկ ռազմական գործողության, ընդունելի չէ Հատուկ ռազմական գործողության, առավել ևս՝ երկար և վերջը չերևացող Հատուկ ռազմական գործողության պայմաններում: Ղրիմի վրա հարձակումները, Զապորոժյեում ատոմային պայթյուն կազմակերպելու փորձերը, Խերսոնի ուղղությամբ հակահարձակման անցնելու մասին դեկլարացիաները, Զելենսկու՝ բոլոր հնարավոր կոմպրոմիսներից հրաժարվելը, արևմուտքի՝ ՌԴ-ի հետ բոլոր կապերը կտրելու փորձերը վկայում են այն մասին, որ մյուս կողմում որոշել են կանգնել մինչև վերջ: Նրանց հասկանալ կարելի է. իրականում Ռուսաստանը ձեռնոց է նետել արևմուտքին՝ որպես քաղաքակրթության: Այս ամենը նշանակում է, որ մենք էլ պետք է գնանք մինչև վերջ: Գերագույն գլխավոր հրամանատարն ասել էր. »Մենք դեռ ոչինչ նորմալ չենք էլ սկսել», հիմա պետք է սկսենք: Ուզենք, թե չուզենք, այլընտրանք չկա: Առաջին 6 ամսիներին մենք կարողացանք անցկացնել Հատուկ ռազմական գործողություն՝ Ռուսաստանի ներսում ոչինչ սկզբունքորեն չփոխելով: Դեռ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում: Նույնիսկ անպիտան ընտրությունները որոշեցին անցկացնել ըստ գրաֆիկի: Կարծես ոչինչ տեղի չի ունենում: Իրականում տեղի է ունենում: Մաքսիմալ կոմֆորտի ռեժիմն ինչ որ պահի անհրաժեշտ է լինելու փոխել: Ինձ թվում է, երկիրը նոր գծերի վրա դնելու գիտակցումը կգա աշնանը: Ըստ իս՝ ևս կես տարի պետք կլինի «անշրջելիի անշրջելիությունը» հասկանալու համար: Ես կարող եմ հասկանալ, որ իշխանությունը սովորել է իշխել այնպես, ինչպես 22 տարի փոքրիշատե հաջող իշխել է, բայց այդ փուլն անցյալում է: Հիմա հարցն այն չէ՝ կուզի՞ փոփոխություններ իշխանությունը, թե՞ չի ուզի, ի դեպ՝ հայրենասիրական-պահպանողական բնույթի փոփոխություններ: Նման փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Նույնիսկ եթե կյանքի գնով դիմադրես այդ փոփոխություններին, առավելագույնը կարող ես կես տարով երկարեցնել ժամկետը, իսկ հետո, միևնույն է, դրանք տեղի կունենան: Հատուկ ռազմական գործողությունը հիմա ավելի կարևոր է, քան իշխանությունն իր սուբյեկտիվ չափման մեջ: Հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ փոխվել է բուն պատմության ռեժիմը, հայտնվել է նոր օնթոլոգիական ուղղվածություն: Գործի են անցել պատմության հզորագույն ուժերը, տեկտոնական սալերը շարժվել են: Հին ռեժիմը թող հուղարկավորի իր դիակները: Գալիս են նոր ռուսական ժամանակներ: Անխուսափելիորեն»:Ավելին11:1522.08.22 -
ՄիջազգայինԿորեան և ԱՄՆ-ն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքներըԿորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները, որոնց շրջանակներում չորս տարվա ընթացքում առաջին անգամ տեղի կունենան դաշտային զորավարժություններ, այլ ոչ միայն հրամանատարական վարժանքներ՝ հիմնված համակարգչային սիմուլյացիայի վրա: Օգոստոսի 22-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամերիկա-հարավկորեական զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 1-ը: Կողմերը կմշակեն լայնընդգրկուն պատերազմի սցենար. նախ կհղկվեն մայրաքաղաքի տարածաշրջանի պաշտպանության գործողությունները ԿԺԴՀ-ի կողմից ագրեսիայի դեպքում, երկրորդ կեսին ուշադրությունը կկենտրոնացվի հակահարձակման վրա: Սեուլը եւ Վաշինգտոնը պլանավորել են դաշտային զորավարժությունների 13 ծրագիր: Զուգահեռաբար տեղի կունենան քաղաքացիական պաշտպանության քառօրյա վարժանքներ՝ Հարավային Կորեայի կառավարության ղեկավարությամբ: Համավարակն սկսվելուց հետո առջին անգամ դրանք տեղի կունենան սովորական մասշտաբով: Ulchi Freedom Shield-ի շրջանակներում իշխանությունները կմշակեն գործողություններ զանազան սցենարներով, օրինակ՝ ատոմակայանում պայթուցիկ սարաքի հայտնաբերման, կիսահաղորդիչների գործարանում հրդեհի, բանկային համակարգի կոլապսի դեպքում: ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը զորավարժությունների շրջանակներում դաշտային վարժանքների անցկացումը դադարեցրել Էին 2018 թվականին ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն կազմակերպելու՝ Հարավային Կորեայի նախորդ նախագահ Մուն Չժե Ինի ձգտման պատճաով: Փենյանում նման զինավարժանքները դիտում Էին որպես «ներխուժման փորձի մշակում»: Ներկայիս զինավարժանքները տեղի են ունենում ԿԺԴՀ-ի կողմից հրթիռա-միջուկային սպառնալիքի աճի ֆոնին, գում Է Yonhap-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:1322.08.22 -
ՀայաստանՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 46,9 հա տարածքում բռնկված հրդեհներըՕգոստոսի 20-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ակունք գյուղում՝ 1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2000 քմ, Խաչփառ գյուղում՝ 300 քմ, Արմավիրի մարզի Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին՝ 2 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 500 քմ, Մարտունի քաղաքում՝ 300քմ, Ծովասար գյուղում՝ 8 հա, Վարդենիկ գյուղում՝ 0.8 հա, Վերին Գետաշեն գյուղում՝ 2 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Սպիտակ քաղաքում՝ 1,1 հա, Վանաձոր քաղաքում՝ 3500 քմ Կոտայքի մարզի Աբովյան՝ 8000 քմ, Հրազդան՝ 1,5 հա, Նոր Հաճն քաղաքում՝ 2000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1000 քմ, Քաղսի գյուղում՝ 800 քմ, Առինջ գյուղում՝ 1000 քմ, Գետամեջ գյուղում՝ 2000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 5000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 2000 քմ, Քասախ գյուղում՝ 300 քմ, Մայակովսկի գյուղում՝ 1000 քմ, Շիրակի մարզի Բագրավան գյուղում՝ 2 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Կայան գյուղում՝ 1000 քմ, Կիրանց գյուղում՝ 20 հա, Կողբ գյուղում՝ 3 հա: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 46,9 հա:Ավելին11:0522.08.22 -
ՍպորտՖուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում երկիշխանություն էՀայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին «Վանը» և «Ուրարտուն»: Մյուս հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի հաշվով: Այժմ մրցաշարային աղյուսակում առաջատարները երկու թիմեր են` «Ալաշկերտը» և «Վանը», որոնք ունեն 10-ական միավոր: երրորդ տեղում 9 միավորով «Ուրարտուն» է: 4-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Արարատը» և «Լեռնային Արցախը»: 3-ական միավոր են հավաքել ԲԿՄԱ-ն և «Փյունիկը» և մեկ միավորով մրցաշարային աղյուսակի հետնապահն է «Նոան»:Ավելին10:5722.08.22 -
ՄիջազգայինՀայաստանը և ԵՄ-ն հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտներումՀայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները 30 տարվա համագործակցության ընթացքում անցել են տարբեր փուլերի միջով: Այսօր Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել, իսկ 2017 թվականին ստորագրված նոր շրջանակային փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով կողմերը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը: ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև իր տեսակետն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին: - Տիկի՛ն Վիկտորին, շնորհակալ եմ Ձեզ հետ հարցազրույցի այս հրաշալի հնարավորության համար: Մենք բազմաթիվ հետաքրքիր հարցեր ունենք քննարկելու Հայաստան-Եվրամիություն օրակարգի վերաբերյալ: Թուլ տվեք սկսել այն հարցից, թե ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում և ինչպե՞ս են անցել Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելության այս երեք տարիները՝ համեմատած այլ երկրներում աշխատանքի հետ: - Ինչպես հավանաբար գիտեք՝ նախկինում նույնպես ես իրականացրել եմ դիվանագիտական առաքելություն Հայաստանում: Եղել եմ Հայաստանում Գերմանիայի դեսպանը 2007-2009 թթ.: Երբ վերադարձա 2019-ին՝ տեսա, որ շատ բան փոփոխված էր երկրի ընդհանուր մթնոլորտում և մարդկանց տրամադրության մեջ: Նաև բազում դրական քայլեր են եղել, որոնք մենք ձեռնարկել ենք միասին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ: Այնպես որ, այս ամենն ընդհանուր առմամբ շատ դրական էր, և ես գերազանց մեկնարկ ունեցա՝ բազմաթիվ այցելություններ մարզեր, ծանոթացա բազմաթիվ նախագծերի: Հետո բոլորս էլ հայտնվեցինք միևնույն դժվարին իրավիճակում: Նախ և առաջ, սկսվեց ՔՈՎԻԴ-19-ի համավարակը, որը հանգեցրեց «լոքդաունի»՝ կարանտինային իրավիճակի, մեկուսացման, հաղորդակցության սահմանափակումների՝ անմիջական շփման, ինչպես նաև համագործակցության վրա թողնելով իր հետևանքները: Հետո՝ պատերազմը 2020 թ. սեպտեմբերի 27-ին, հետպատերազմյան շրջանը, 2021 թ. ընտրությունները… Այնպես որ, սա մշտապես հագեցած և ծանրաբեռնված մի ժամանակաշրջան էր: Բնականաբար, այս բարդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի ծանր ապրումներն ինձ ևս հուզել են: Բայց ես շարունակում եմ լավատես լինել: Սիրում եմ Հայաստանը, Հայաստանի բնությունը: Եվ ուրախ եմ, որ կարող ենք շարունակել մեր առաքելությունը ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սկսված այս երկար ընդմիջումից հետո: Միայն վերջին ամիսներին մի քանի անգամ եղել եմ Սյունիքում, էլ չեմ խոսում Հայաստանի մյուս մարզերի մասին: Այդպիսի այցերը միշտ մարդկանց հանդիպելու, նրանց անմիջական գնահատականները լսելու և նրանց կարիքների մասին տեղեկանալու լավ հնարավորություն են ընձեռում: Սա Հայաստանում իմ աշխատանքի կարևորագույն տարրերից է: - Ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս Հայաստանում և ըստ Ձեզ՝ ամենից շատ ինչի՞ մասին է Հայաստանը: - Հայաստանը հնադարյան ավանդույթների և մշակույթի երկիր է: Հայաստանը քրիստոնեական երկիր է՝ բազում տպավորիչ մշակութային կոթողներով: Բայց ինձ համար ամենատպավորիչը հայ մարդն է, բնավորությունների բազմազանությունը և վառ ու գունեղ մշակույթի աշխարհը, ինչը ես շատ եմ գնահատում: Երեկ մասնակցում էի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությանը: Այստեղ շատ իրադարձություններ են տեղի ունենում. ես էլ սիրում եմ նոր վայրեր բացահայտել, նոր մշակութային միջոցառումներ հայտնաբերել: Հենց դրանց միջոցով է ձևավորվում Հայաստանի դրական կերպարը: Ես դա շատ եմ գնահատում: - Ինչպես գիտեք՝ 2022 թվականը շատ նշանավոր տարի է հայկական դիվանագիտության համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այս տարի տոնում է տասնյակ միջազգային գործընկերների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձերը: Այս շարքում Հայաստանը և Եվրոպական միությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Եվրամիություն գործընկերության ներկա մակարդակը, որտե՞ղ ենք այժմ Հայաստանի և Եվրամիության համագործակցության զարգացման առումով: - Փորձենք փոքրիկ պատմական ակնարկ անել: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992 թ. օգոստոսի 10-ին: Հարաբերություններն անցել են տարբեր փուլերի միջով: Սկզբնական շրջանում համագործակցել ենք TACIS-ի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներին Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Ես այստեղ էի, երբ բացվեց Եվրամիության պատվիրակությունը Երևանում: Դա տեղի ունեցավ 2008 թ. փետրվարին, երբ Հայաստան եկավ Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Ես հրավիրված էի որպես հյուր, քանի որ այդ ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպանն էի: Լիիրավ գործող ԵՄ պատվիրակության բացումը կարևոր առաջընթաց էր Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում, քանի որ մենք ծածկում ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները: 2009 թվականին ուժի մեջ մտավ Լիսաբոնի պայմանագիրը՝ հիմք հանդիսանալով Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ստեղծման համար, որն այժմ պատասխանատու է Եվրամիության արտաքին հարաբերությունների համար, ինչը կարևոր ուղենիշ է: 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)՝ նոր ուղի հարթելով Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում: Ինչո՞ւ: Մենք աշխատանքներ էինք տարել Ասոցացման համաձայնագրի վրա, որը հնարավոր չեղավ կյանքի կոչել 2013 թվականին. ՀԸԳՀ-ի շնորհիվ մենք այժմ ունենք երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներն ընդգրկող շրջանակային համաձայնագիր: 2021 թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած այս փաստաթղթի միջոցով Հայաստանն ու Եվրամիությունը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Սա շատ կարևոր է, քանի որ ՀԸԳՀ-ն ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների իրավական հիմքն է, այլև, ինչպես Հայաստանի կառավարությունն է ձևակերպել՝ «Հայաստանի բարեփոխումների գործընթացի ուղեցույցն է»: - Առևտրային և տնտեսական հարաբերությունների առնչությամբ. եթե չեմ սխալվում՝ Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) ռեժիմը նախորդ տարի ավարտվել է Հայաստանի համար: Սա կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ առևտրային հարաբերությունների վրա: - Հայաստանի տնտեսական զարգացումը վերջին տարիներին թույլ է տվել առաջընթաց գրանցել երկրում՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների մակարդակից անցում կատարելով դեպի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների մակարդակ՝ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման: Սա ինքնին հիանալի նորություն է և վկայում է այն մասին, որ Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել: Նախորդ ժամանակահատվածում GSP+ ունենալը կոչված էր աջակցելու երկրի կայուն զարգացմանը: Ըստ Եվրամիության GSP կանոնակարգերի և դրույթների՝ այն պահից, երբ երկիրը երեք տարի անընդմեջ, և մեկ տարի անցումային շրջանը ևս, դասակարգվում է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այն կորցնում է ԵՄ-ի կողմից միակողմանի առևտրային զիջումներ արտոնող «GSP+»-ի շահառու լինելու կարգավիճակը: Այսինքն՝ 2021 թ. հունվարից Հայաստանն այլևս դադարել է օգտվել ներկրման այս արտոնյալ սակագներից: Ինչ վերաբերում է հետևանքներին՝ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա GSP-ի ավարտը Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի վրա: Ավելին, դժվար կլինի միմյանցից զատել GSP-ի ավարտի հետևանքները և ներկայումս համաշխարհային տնտեսության վրա ներազդող հիմնական մակրոտնտեսական գործոնները: Թույլ տվեք ընդգծել, որ ազդեցություն լինում է միայն հայկական արտադրության ապրանքների մասով, նկատի ունեմ հայկական արտադրության ապրանքների ներմուծումը դեպի Եվրամիություն, բայց ՀԸԳՀ-ի միջոցով մենք դռներ ենք բացում այլ ուղղությունների համար, ինչը, հույս ունեմ, դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և Հայաստան-Եվրամիություն առևտրի վրա: Այս պահին Եվրամիությունը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ Ռուսաստանից հետո: Կանոնակարգման միջավայրի բարելավման և արտադրության ավելի բարձր չափորոշիչներ սահմանելու նպատակով մեր համագործակցության շրջանակում ներառվել են նոր մեխանիզմներ, որից կշահեն եվրոպացի և հայ արտադրողները: Մենք խրախուսում ենք հայկական ընկերություններին ավելացնել ապրանքների և ծառայությունների վաճառքները, ինչը կնպաստի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում: ՀԸԳՀ-ն նաև նախատեսում է մի քանի այլ դրույթներ, օրինակ՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգի ամրապնդման մասով: Սա նշանակում է, որ ե՛ւ հայկական ընկերությունները, ե՛ւ արվեստագետները (սա նաև շատ կարևոր է մշակութային, ստեղծագործական և նորարարական բարձրորակ արտադրանք վաճառելու համար) այժմ կկարողանան ապավինել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կուռ համակարգերին՝ ինչպես Եվրամիության դեպքում է: Սա նաև կնպաստի Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավմանը: Բացի այդ, աջակցում ենք ծառայությունների առևտրի բացմանը, ինչը նշանակում է նոր հնարավորությունների ընձեռում, ծառայությունների ոլորտի բազմաթիվ ձևերի երկկողմ առևտրի ազատականացում, օրինակ՝ վարձակալության/լիզինգի ծառայությունների, խորհրդատվական, ինժեներական, լուսանկարչական, փաթեթավորման, փոստային, ֆինանսական և տրանսպորտային ծառայությունների մատուցման բնագավառներում: Դա ենթադրում է, որ հայկական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել ԵՄ-ում և հակառակը: ՀԸԳՀ-ն նաև պատուհան է բացում ԵՄ-ի և Հայաստանի միջև պետական գնումների համար՝ հնարավորություն տալով հայ գործարարներին մասնակցել պետական գնումների մրցույթներին ԵՄ-ում և հակառակը: Տրամադրվում է փոխադարձ լրացուցիչ մուտք աշխատանքների կոնցեսիաների շուկա, օրինակ՝ ջրամատակարարման և այլ հանրային ծառայությունների մասով: Մասնավորապես այն փաստը, որ ԵՄ-ն բացում է ծառայությունների շուկան և պետգնումների մրցույթներին մասնակցելու հնարավորությունը, կարող է շատ դրական ազդել Հայաստանի տնտեսության վրա: - Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թ. կազմել է շուրջ 1,2 մլրդ եվրո: Առևտրատնտեսական փոխգործակցությունը կողմերի միջև ընդլայնելու հեռանկարներ տեսնո՞ւմ եք՝ օգտագործելով հատկապես այն գործիքները, որոնք կարող է տրամադրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: - Այո՛, ինչպես արդեն բացատրեցի: ՀԸԳՀ-ն նախատեսում է կարգավորումներ, որոնք մի կողմից պաշտպանում են արտադրողներին ե՛ւ ԵՄ-ում, ե՛ւ Հայաստանում, իսկ մյուս կողմից բացում են նոր շուկաներ: Կարծում եմ՝ մենք իսկապես շարժվում ենք դեպի համագործակցության նոր ոլորտներ, օրինակ՝ դեպի ստեղծարար արդյունաբերություն: Դրանք շատ կարևոր են նաև ԵՄ-ում: Նախորդ շաբաթ մենք ստորագրեցինք «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի վերաբերյալ պայմանագիրը, որի շրջանակներում աջակցելու ենք Հայաստանում ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Տեսնում եմ մեկ այլ բնագավառ ևս. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ընկերությունները ԵՄ շուկա մուտք գործելու հսկայական ներուժ ունեն: Այսպիսով, կարծում եմ՝ համագործակցության ոլորտները շատ են, և դա դրական ազդեցություն կունենա երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա: - Ի՞նչ այլ կարևոր ոլորտներ կարող եք առանձնացնել CEPA-ի համաձայնագրից: Օրինակ՝ քաղաքական բարեփոխումներ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն: - ՀԸԳՀ-ն համագործակցության հնարավորություն է ստեղծում բոլոր ոլորտներում: Քանի որ Եվրոպական միությունը արժեքահեն կառույց է՝ մենք ամուր համագործակցություն ենք իրականացնում արդյունավետ կառավարման ոլորտում, այսինքն՝ Եվրամիությունը աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, հատկապես՝ մեր համագործակցության համար առանցքային օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում: Ներգրավված ենք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներում, որը կավարտի այս տարեվերջին: Հուլիս ամսին քննարկում ծավալեցինք այս ոլորտում համագործակցության վերաբերյալ և անհամբերությամբ ակնկալում ենք համագործակցություն 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի շուրջ: ԵՄ պատվիրակությունը համագործակցում է ոչ միայն համապատասխան պետական գերատեսչությունների, այլև, ինչպես արդեն նշել եմ, սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Աջակցում ենք մարդու իրավունքների դաշտում աշխատող ոչ-կառավարական կազմակերպություններին: Ծրագիր ենք իրականացնում նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և սերտորեն համագործակցում ենք նրա հետ: ՀՀ ՄԻՊ-ի հետ մշտական կապի մեջ եմ՝ մտահոգիչ հարցերի շուրջ: ՀԸԳՀ-ն Հայաստանի կողմից հռչակվել է որպես բարեփոխումների ուղեցույց: Ուստի մենք ակտիվորեն ներգրավված ենք դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացներում: Պետական բյուջե է փոխանցվել դատաիրավական ոլորտի բարեփոխումների բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված հերթական տրանշը, որը կազմում է ավելի քան 8 մլն եվրո: Ինչո՞ւ է սա կարևոր: Սա արդարադատության համակարգում կատարված աշխատանքի որակի վկայությունն է: Եվրոպական կառույցների կողմից որոշում է ընդունվել շարունակելու համագործակցությունը արդարադատության ոլորտում, ինչը տեղի է ունենում միայն, եթե նախկին համագործակցությունը հաջող է գնահատվել: Ընդհանուր առմամբ Եվրամիության կողմից սահմանված է բյուջետային աջակցության հատկացման կանոնների և պայմանների շատ խիստ համակարգ: Վերոնշյալ փոխանցումը հավաստում է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների նկատմամբ մեր վստահության մասին: Իհարկե, ոչ ոք չի հերքում, որ կան խնդիրներ, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը, բայց Հայաստանն իրականացնում է ստանձնած բարեփոխումները: Ներկա պահին մենք նախապատրաստում ենք այս ոլորտում բյուջետային աջակցության նոր ծրագիր և հույս ունենք, որ այն կհաստատվի մինչև տարեվերջ: Մի քանի շաբաթ առաջ ազդարարեցինք մի նոր Թվինինգ ծրագրի մեկնարկը: Ծրագիրն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին և իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Գերմանիայից ու Լատվիայից հրավիրված փորձագետների հետ միասին: ԵՄ-ն և Հայաստանը համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել և գործի են դնում տարբեր գործիքակազմեր: - Իսկ եթե ավելի լայն նայենք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարելի է ասել, որ եվրոպական ուղղությունը կամ եվրոպական ինտեգրումը միշտ էլ եղել է նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը առնվազն վերջին 20 տարիներին կամ գուցե ավելի: Այս ընթացքում կողմերը կյանքի են կոչել բազմաթիվ նախագծեր, ծրագրեր, այդ թվում՝ ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության, Արևելյան գործընկերության շրջանակներում: Այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, եվրոպական ինտեգրման այս երկար ճանապարհը վերջնական նպատակակետ ունի՞, թե՞ սա անընդհատ շարունակվող, չդադարող գործընթաց է: - Դե, կարծում եմ՝ դա Հայաստանը պետք է որոշի: Հայաստանն է սահմանում մեր համագործակցության տեմպերը: 2013 թվականը հեշտ չէր Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, բայց կարծում եմ՝ ՀԸԳՀ-ի միջոցով մենք ապահովել ենք հարաբերությունների շատ լավ հիմքը: Կա մեկ սկզբունք, որը կարևոր է Եվրոպական միության համար. «Մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը մեր Արևելյան գործընկերների հետ, բայց մենք դա կանենք ըստ յուրաքանչյուր երկրի ցանկության»:Այստեղից էլ բխում է «ավելին՝ ավելի և քիչ՝ քչի դիմաց» սկզբունքը, ըստ որի՝ գործընկեր պետություններն իրենք են որոշում համագործակցության մակարդակը: Շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիությունը չի փորձում մրցակցության մեջ մտնել միջազգային այլ գործընկերների հետ: Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել վերջին տարիների մեր համագործակցության տեսանելի դրական արդյունքը: ՀԸԳՀ շրջանակային համաձայնագիրը ցույց է տալիս, որ մեզ հաջողվեց սերտ հարաբերություններ հաստատել, մինչդեռ Հայաստանը միաժամանակ անդամակցում է մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ըստ իս՝ այս համաձայնագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք գտել կարգավորելու այս իրավիճակը և ընդառաջ գնալու Հայաստանի նկրտումներին: Հայաստանի կառավարությունը և ՀՀ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչ են ուզում: Եթե ինձ հարցնեք՝ արդյոք տեղին է ավելի խորացնել Եվրոպական միության հետ կապերը, բնականաբար, ես միշտ էլ կողմ կլինեմ նման որոշման, քանի որ ես հաստատակամ եվրոպացի եմ: Եվրամիությունը և իր անդամ պետությունները միասին և շատ ակտիվ աշխատում են «Team Europe/Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: Սա մեր՝ ԵՄ-ի և անդամ պետությունների ներգրավվածության և համագործակցության ոգու հստակ դրսևորումն է: Եվ այն տվել է բավականին դրական արդյունքներ, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո անդամ պետությունները միացան մեր նախաձեռնություններին՝ տրամադրելով օգնություն խոցելի խմբերին, հիմա էլ՝ Հայաստանի հետ համագործակցության հետագա ծրագրերին, մասնավորապես՝ «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը Հայաստանի հարավում՝ Սյունիքում: - Ընդհանրապես, մենք հաճախ ենք տարբեր քննարկումների և համաժողովների ընթացքում լսում հայտարարություններ եվրոպական ինտեգրումն ու Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին, մենք լսում ենք ելույթներ այն մասին, որ Եվրամիությունը որոշակի արժեքների վրա հիմնված կառույց է, որ կան եվրոպական ու համամարդկային արժեքներ, որոնք Եվրամիությունը առաջ է մղում: Այս տեսանկյունից շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր մեկնաբանությունը, թե առհասարակ ի՞նչ է իրենից ներկայացնում և ինչի՞ մասին է Եվրոպական միությունը: Օրինակ՝ 1) այն ավելի շատ առևտրատնտեսական գոտի է, հետևաբար՝ հիմնականում տնտեսական համագործակցության և բարեկեցության մասին է, 2) այն ավելի շատ քաղաքակրթական տարածություն է, հետևաբար՝ քաղաքակրթական ընտրության մասին է, թե՞ 3) ԵՄ-ն ավելի շատ աշխարհաքաղաքական բևեռ է, հետևաբար՝ եվրոպական ինտեգրումը աշխարհաքաղաքական ընտրություն է: Այլ խոսքերով՝ ինչի՞ մասին է եվրոպական ընտրությունը: - Գիտեք, ես ծնվել եմ 1950-ականներին՝ այն ժամանակներում, երբ Եվրոպայում դեռ զգացվում էին Երկրորդ աշխարհամարտի ծանր հետևանքները: Ես գերմանացի եմ: Մեծացել եմ հավատարիմ այն համոզմունքին, որ պետք է կանխել, պետք է թույլ չտալ մեկ այլ պատերազմ, պետք է գնալ հաշտեցման: Ես հաստատակամ եվրոպացիների սերունդն եմ. Երկրորդ աշխարհամարտից հետո հաշտության նպատակով Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև ստորագրված Ելիսեյան համաձայնագրի սերունդն եմ։ Ուստի համոզված եմ՝ Եվրամիությունը արժեքների միություն է: Սա է միավորել մեզ 1950-ականների պատմությունից մինչ այսօր՝ թույլ չտալով, որ համաշխարհային պատերազմը կրկնվի: Հենց այս համոզմունքից ելնելով են Եվրամիությունը և ԵՄ անդամ պետությունները աջակցում Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ: Եվրամիությունը, բնականաբար, նաև տնտեսական միություն է: Այդուհանդերձ, Եվրամիության հիմքում այն փոխըմբռնումն է, որ միասին՝ մեր բոլոր գործընկերների հետ համատեղ ջանքերով, ձգտելու ենք ապահովել խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում: Իսկ գլոբալ մարտահրավերներով պայմանավորված՝ Եվրամիության ներգրավվածությունն ու համագործակցությունը գնալով ամրապնդվում է: Մենք խորապես համոզված ենք, որ պետք է միասին աշխատել գլոբալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ, պետք է պաշտպանել մեր ընդհանուր սկզբունքներն ու արժեքները: ԵՄ-ը ձեռք է մեկնում այն երկրներին, որոնք կիսում են այս համոզմունքը և ցանկություն ունեն մեզ հետ այս ուղղությամբ աշխատելու: Այս գաղափարն է մեր ռազմավարական հիմնական մոտեցման՝ «Global Gateway» («Համաշխարհային դարպաս») նախաձեռնության հիմքում, այն է՝ մենք իսկապես ցանկություն ունենք աշխատելու մեր գործընկերների հետ միասին նաև ենթակառուցվածքների և տնտեսական ներդրումների ոլորտներում՝ բոլորիս համար առաջընթաց ապահովելու նպատակով: - Հայաստան-Եվրամիություն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ նախատեսվա՞ծ են կամ գուցե արդեն անցկացվե՞լ են: - Մենք արդեն սկսել ենք տոնակատարությունները: Ամեն տարի մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը, իսկ Հայաստանում այն տոնում ենք փոքր-ինչ ավելի ուշ: Այս տարի Երևանում կազմակերպել ենք Եվրոպայի օրվան և ԵՄ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիս, տարբեր միջոցառումներ տարբեր հետաքրքրություններ ունեցող խմբերի համար: Միջոցառումներ ենք կազմակերպել նաև Գյումրիում, և ապա՝ Գորիսում: Առաջիկայում ևս կլինեն միջոցառումներ, որոնք տեղի կունենան աշնանը՝ կրկին նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: - Կա՞ն արդյոք Եվրամիության կողմից Հայաստանում իրականացված կամ նախատեսված այնպիսի ծրագրեր կամ նախագծեր, որոնց մասին կցանկանայիք կիսվել մեզ հետ: - Նախ և առաջ՝ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն դոնորն է: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում: Ինչպես արդեն նշեցի՝ Եվրամիությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, ինչը նշանակում է, որ մենք ակտիվորեն ներգրավված ենք արդարադատության, ոստիկանության և հակակոռուպցիոն բարեփոխումների դաշտում: ԵՄ-ն աջակցություն է տրամադրում բազմաթիվ ծրագրերի, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ մարզերում: Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում. կարևոր է զարգացնել նաև մարզերը: Արդեն մի քանի տարի է՝ մեր համագործակցության թիրախ ենք սահմանել երեք մարզերը՝ Լոռին, Շիրակը և Տավուշը, որտեղ իրագործվում են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես՝ նորարարության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման ուղղությամբ: ԵՄ-ն Ավստրիական զարգացման գործակալության հետ միասին ակտիվորեն աջակցում է «կանաչ» գյուղատնտեսության զարգացմանը: Բերեմ մեկ այլ օրինակ. «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի շրջանակում աջակցում ենք մարզերի և հատկապես գյուղական համայնքների զարգացմանը՝ խթանելով տեղական իշխանությունների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը, որի միջոցով՝ մշակվում են համայնքների զարգացման խթանմանը միտված համատեղ ծրագրեր՝ կրկին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում: 2021 թ. ՀՀ կառավարության խնդրանքով, մեր աջակցությունն ուղղել ենք դեպի հարավ՝ մի շարք ծրագրեր ենք իրականացնում Սյունիքում՝ մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով: Համագործակցության մեկ այլ ուղղություն է Կանաչ գործարքը (Green Deal): Կանաչ գործարքը Եվրոպական միության համար դարձել է «մանտրա», քանի որ մենք հասկացանք, որ կարող ենք պայքարել կլիմայի փոփոխության դեմ և ապահովել տնտեսության կայուն զարգացումը, եթե հոգ տանենք էկոլոգիայի մասին և աջակցենք «կանաչ» ձեռնարկություններին: Հայաստան-Եվրամիություն համագործակցության կարևոր ոլորտներից է էներգաարդյունավետությունը: ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին մենք վերանորոգում ենք Երևանի մանկապարտեզները՝ դրանք սեյսմակայուն և էներգաարդյունավետ դարձնելու նպատակով: Մյուս կարևոր ծրագիրը «ԵՄ-ն՝ Սևանի համար» (EU4Sevan) նախագիծն է, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից: Մեր համագործակցության կարևոր տարրերից է աջակցությունը քաղաքացիական հասարակությանը: Հայաստանում մենք ֆինանսավորում ենք մարդու իրավունքների, խոցելի խմբերի պաշտպանության, անկախ մեդիայի ոլորտներում գործունեություն ծավալող քաղհասարակության կազմակերպություններին: Համագործակցության մյուս խոշոր ուղղությունը կրթության ոլորտն է: ԵՄ-ն աջակցում է ՀՀ ԿԳՄՍՆ-ին կրթության ռազմավարության հարցում, և հույս ունենք, որ կրթության ոլորտի ռազմավարությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվելուն պես կմեկնարկենք կրթությանն ուղղված նոր խոշոր բյուջետային աջակցության ծրագիր: Մշակույթի ոլորտում մենք համագործակցում ենք «Ստեղծարար Եվրոպա»-ի հետ՝ նախաձեռնելով մշակութային նախագծեր Հայաստանում: ԵՄ-ն կրթաթոշակներ է առաջարկում ուսանողներին «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակներում: - ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին նախորդ տարի, երբ Երևանում էր, լայնորեն քննարկված հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Եվրամիությունը կարող է շուրջ 2,6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանն ուղղված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար: Վստահ եմ, որ Ձեզ շատ են հարցրել այս հայտարարության մասին, բայց օգտվելով առիթից՝ կուզեի խնդրել, որ ևս մեկ անգամ մեկնաբանեք այն: Նկատի ունեմ՝ մարդիկ զարմանում են, թե կոպիտ ասած՝ «ինչո՞ւ պետք է նրանք այդքան մեծ գումար տան մեզ»: Այլ խոսքերով՝ ո՞րն է Հայաստանին այդպիսի մեծ օժանդակություն հատկացնելու պատճառը կամ շարժառիթը: - Թույլ տվեք մեկ անգամ ևս բացատրել Տնտեսական ներդրումային պլանի կառուցվածքը: Տնտեսական և ներդրումային պլանը, որը հասանելի է Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, միտված է օգտագործել մասնավոր և պետական ներդրումները՝ հետհամավարակային սոցիալ-տնտեսական վերականգնումը խթանելու, արժանավայել աշխատատեղեր ստեղծելու, նորարարությունը խրախուսելու և անցումը դեպի «կանաչ» ու թվային տնտեսություն արագացնելու համար: Հարկ է ընդգծել, որ նշված 2,6 միլիարդ եվրոն ոչ թե Եվրամիության կողմից հատկացվելիք դրամաշնորհային ֆինանսավորման փաթեթ է, այլ հնարավոր այն ներդրումների ընդհանուր ծավալն է, որոնք կարող են մոբիլիզացվել երկրում՝ որպես Արևելյան գործընկերության՝ 2021 թ. դեկտեմբերին տեղի ունեցած գագաթնաժողովում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների կողմից հաստատված Տնտեսական ներդրումային պլանի մի մաս: Ինչ վերաբերում է Տնտեսական ներդրումային պլանով նախատեսված բոլոր ներդրումներին՝ այդ հնարավոր ներդրումների հիմնական մասը գալու է միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր սեկտորի ներդրումների միջոցով: Ներկայումս մենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին օգտագործում ենք նաև այլ ֆինանսական գործիքներ՝ ինչպիսիք են երաշխիքները կամ խառնուրդ ֆոնդերը, որպեսզի ավելի խոշոր ներդրումներ ապահովենք այստեղ՝ Հայաստանում: Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք մի շարք ուղենշային նախաձեռնությունների մշակման ուղղությամբ: Դրանցից մեկը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը: ԵՄ-ն քննարկում է բանկերի հետ, թե ինչպես կարող ենք օգնել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը արդեն աջակցել են այս մեծ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացմանը: Հաջորդիվ կունենանք հավելյալ խոշոր ծրագրեր Սյունիքում: Դրանցից մեկի շրջանակում, որը մշակման գրեթե վերջնական փուլում է, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ կաջակցենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF-ՔՈԱՖ) երկու կենտրոններին՝ Սյունիքում: Մենք դա համատեղում ենք ԵՄ-ի «Թիմ Եվրոպա» նախաձեռնության հետ՝ փոքր ու միջին ընկերությունների, սոցիալական պաշտպանության և Սյունիքում իրականացվող տարբեր ծրագրերի համար ավելին անելու նպատակով: Մյուս ուղենիշը «Կանաչ Երևան» նախաձեռնությունն է: 2021 թ. վերջին ստորագրված առաջին պայմանագրով Երևանին կտրամադրվեն «կանաչ» ավտոբուսներ: Գնման գործընթացն անցել է ամփոփիչ փուլ: Բացի այդ՝ միասին աշխատում ենք Երևանում թափոնների կառավարման ոլորտում: - Հաջորդ հարցն ավելի քաղաքական կամ նույնիսկ ներքաղաքական բնույթ ունի: Հայաստանի քաղաքական ընդդիմությունը քննադատում է Ձեզ և Եվրամիության քաղաքական մոտեցումները Հայաստանում՝ ասելով, որ Դուք քաղաքականապես ակնհայտորեն աջակցում եք գործող կառավարությանը: Այլ խոսքերով՝ երբ ասում եք, որ Հայաստանի ժողովուրդը կամ բնակչության մեծ մասը 2018 թ. թավշյա հեղափոխության կամ 2018 և 2021 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրել է ժողովրդավարության կամ ժողովրդավարական զարգացման ուղին, ընդդիմադիր գործիչները հակադարձում են՝ ասելով, որ այդ փոփոխություններն իրականում ոչ թե ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների կամ ավելի լավ կյանք ընտրելու, այլ ավելի խորքային աշխարհաքաղաքական, տարածաշրջանային փոփոխությունների մասին էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի և 2020 թ. 44-օրյա պատերազմի հետ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման քննադատությանը և ինչպե՞ս կմեկնաբանեք նշված տեսակետը: - Յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտելու իր կարծիքը: 2018-ին ես դեռ այստեղ չէի, բայց գիտեմ, որ մարդիկ դուրս էին եկել փողոց, քանի որ փոփոխության էին ձգտում: Նրանք ժողովրդավարություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց ցանկությունն էին արտահայտում: Չեմ կարծում, թե կոնկրետ զարգացումներ կախված են Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությունից: Մենք շատ լավ կանխատեսումներ ունեինք, երբ ես Հայաստան եկա 2019 թվականին: Տնտեսությունն ու տուրիզմը մեծ վերելք էին ապրում, և գործերն իսկապես ճիշտ ուղղությամբ էին ընթանում: Բայց շուտով մենք առերեսվեցինք ՔՈՎԻԴ-19-ի համավարակին, իսկ հետո՝ պատերազմին: Ես ի գիտություն եմ ընդունում քննադատությունը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ հարկավոր է կոնֆլիկտի կառուցողական լուծում գտնել: Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության խնդիրն է վերլուծել, թե ինչպես զարգացան իրադարձությունները և ինչպես են իրենք գնահատում դրանք: Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովում քննություն է ընթանում պատերազմի դեպքերի վերաբերյալ, և կարծում եմ, որ պետք է քննարկել դրա արդյունքները և հետո քննարկում ծավալել հայ հասարակության ներսում: Համոզված եմ, որ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունը բխել է երկու կողմի շահերից: Եվ ես կրկնում եմ իմ միտքը. Եվրոպական միության հետ համագործակցությունը երբեք ուղղված չէ երրորդ կողմի դեմ, և ԵՄ-ն Հայաստանին ընտրության առաջ չի կանգնեցնում: - Նկատի ունեք՝ արտաքին քաղաքականության առումով Եվրամիության հետ հարաբերությունները չեն հակասում միջազգային այլ գործընկերների հետ հարաբերություններին: - Այո՛, չեն հակասում: Եվ սա նաև Արևելյան գործընկերության փիլիսոփայությունն է: Այնտեղ մենք ունենք հստակ ցուցում, որ յուրաքանչյուր գործընկեր ինքն է, ըստ իր ցանկության, ընտրում ինտեգրման մակարդակը և գործընթացի տեմպերը: - Տիկի՛ն դեսպան, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական և համապարփակ հանգուցալուծումը և ավելի լայն առումով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ նկատի ունենալով պատերազմից հետո Ռուսաստանի, հետո նաև Եվրամիության ղեկավարության միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները հումանիտար խնդիրների, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի և այլ հարցերի շուրջ: - Նախ և առաջ, Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ: Մենք ցավում ենք տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի համար: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան միջավայր, որը կերաշխավորի առաջընթաց Ձեր նշած մի քանի հարցերում: Այս համատեքստում պետք է ասեմ, որ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար: Իսկապես, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և կողմ ենք հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին: 2020 թ. պատերազմի ավարտից ի վեր մենք ներգրավված ենք գործընթացին ամենաբարձր մակարդակով՝ հանձին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ի հավելումն առկա այլ ջանքերի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով: Մեր նպատակն է տեսնել հաջողություններ բոլոր այս ոլորտներում: - Առանցքային հարցերից մեկն այսպիսի դեպքերում դիվանագիտական բանակցությունների ձևաչափն է՝ խնդրի քաղաքական լուծմանը հասնելու նպատակով: Եթե մինչև 2020 թ. պատերազմը բավական հստակ էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հովանու ներքո, որոնք ընդհանուր առմամբ կառուցողականորեն համագործակցում էին Մինսկի խմբի շրջանակում, ապա այժմ իրավիճակն ավելի անորոշ է. Մոսկվան վերջին ամիսներին պնդում է, որ արևմտյան գործընկերները հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբում, սակայն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարում են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Այս լույսի ներքո շատ ուշագրավ են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ակտիվ դիվանագիտական ջանքերը: Նրա միջնորդությամբ արդեն երեք-չորս հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Շառլ Միշելի միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի տրամաբանության մե՞ջ է, թե՞ ինչ-որ առումով առանձին կամ զուգահեռ նախաձեռնություն է: - Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է եղել մինչև պատերազմը և նաև պատերազմի ընթացքում, որ մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Գործընթացն, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այո՛, դուք իրավացի եք՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով: Նա կրկին այստեղ էր հուլիսի 13-ին և 14-ին: Այնպես որ, մենք մշտական կապի մեջ ենք, նախագահ Միշելը անձամբ է ներգրավված: Այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ. պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին: Երեք եռակողմ հանդիպումները՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը: Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև: Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակը այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով: - Եվ վերջին հարցը. տեսնո՞ւմ եք արդյոք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություններ՝ նկատի ունենալով հատուկ ներկայացուցիչների մակարդակով սկսված դիվանագիտական երկխոսությունը: Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ հատկապես հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության առումով: - Եվրամիությունը միշտ ակտիվորեն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացներին: Հրապարակային հայտարարություններ են եղել՝ ընդգծելով, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը: Հույս ունենք, որ սա կտանի դեպի կարգավորում: Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը կարևոր քայլ էր առաջ: Եվրամիությունը տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել, քանի որ կարծում ենք, որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի:Ավելին10:5022.08.22 -
Գավառում այրվել է բեռնատար ավտոմեքենա և թափքում կուտակված մոտ 160 հակ անասնակերըՕգոստոսի 21-ին, ժամը 21:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Դոմիկներ» կոչվող փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միքայելյան 2-րդ փողոցում այրվում է կայանած «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:55-ին, մարվել՝ 23:49-ին: Այրվել են ավտոմեքենան և վերջինիս թափքում կուտակված մոտ 160 հակ անասնակեր։Ավելին10:4322.08.22 -
ՔաղաքականԱրցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու. ԱբրահամյանԱրցախի պետական կառավարման համակարգն այլեւս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչեւ երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր եւ առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այստեղ խնդիրը համակարգային է եւ նոր իրավիճակներում այն պետք է արմատական վերափոխումների ենթարկվի։ Արցախում առաջիկայում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սպասվում, որի աշխատանքները դեռ տարեսկզբին են մեկնարկել, սակայն այդ փոփոխությունները, չնայած մի քանի առանցքային վերանայումներ են ենթադրում, սակայն գլխավոր սպառնալիքների դիմակայման, չեզոքացման եւ ռիսկերի կառավարման խնդիրը չեն լուծում։ ՀՀ-ում 2018-ին սկիզբ դրված Արցախի օտարման գործընթացը, 44-օրյա պատերազմի ողբերգական հետեւանքները ու ՀՀ իշխանությունների՝ ԼՂ հակամարտության հարցում ունեցած դիրքորոշումն Արցախին ստիպում է ամբողջությամբ վերանայել ներքին քաղաքականությունից, տնտեսությունից մինչեւ պետական համակարգում եղած ստատուս քվոն եւ անցնել ճգնաժամային կառավարման։ Սա ենթադրում է եւ՛ համակարգային, եւ՛ գաղափարական, եւ՛ գլխավոր դերակատարների ռադիկալ փոփոխություն»,- գրել է նա։Ավելին10:3522.08.22