Լրահոս
2022-08-22
-
ԻրավականՀայաստանի բնակչության և օտարերկրացիների տեղաշարժի համար տեղական կամ միջպետական նշանակության ճանապարհների փակում չի նախատեսվում․ ՀՀ ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռնվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում»։Ավելին19:4222.08.22 -
ԻրավականՈստիկանները Բաղրամյան գյուղի տներից մեկի բակում կանեփի բույս ու չորացված զանգված են հայտնաբերելՈստիկանները Բաղրամյան գյուղի տներից մեկի բակում կանեփի բույս ու չորացված զանգված են հայտնաբերելԱվելին19:3522.08.22 -
ՄիջազգայինԹուրքիային դուր չի գալիս Շվեդիայի ու Ֆինլանդիայի պահվածքըԹուրքիան դժգոհ է Ֆինլանդիայի ու Շվեդիայի պահվածքից: Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ Ստոկհոլմն ու Հելսինկին հրաժարվում են արտահանձնել, իր խոսքով, քուրդ ահաբեկիչներին: «Մենք թարմացրել ենք արտահանձնման մեր դիմումները, որոնք նախկինում մերժվել են։ Առայժմ դրական պատասխան չկա»,- ասել է Բեքիր Բոզդաղը:Ավելին19:2622.08.22 -
Հայաստան3 բրոնզե մեդալ՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայիցԱստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային ՀՀ մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալների։ Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արտավազդ Հարությունյանը և Մարի Հայրապետյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ԵՊՀ դասախոս Արուսյակ Հարությունյանը։ 2021 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե մեդալի և 2 գովասանագրի։Ավելին19:2522.08.22 -
ՄիջազգայինԲորելը խելամիտ Է համարել միջուկային գործարքի շուրջ Իրանի պատասխանըԻրանի պատասխանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման վերաբերյալ Եվրամիության առաջարկությանը խելամիտ Է: Օգոստոսի 22-ին այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Իսպանիայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եղավ Իրանի պատասխանը, որը ես համարում եմ որպես խելամիտ: Այն ուղարկվել Է ԱՄՆ, Նահանգներից առայժմ պաշտոնական պատասխան չկա, մենք սպասում ենք»,- ասել Է նա: Օգոստսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Էր, որ Եվրամիության դիվանագետները կազմել են ԳՀՀՊ-ի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերած միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարազաբանել: Հրատարակությունը նշում Է, որ Բրյուսելի առաջարկությունն ընդառաջ քայլ Է Թեհրանին, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն Է արեւմտյան կողմի համար: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ: Օգոստոսի 16-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել Է, որ Իրանական միջուկային գործարքի շուրջ համատեղ հանձնախմբի նախարարական հանդիպումը դրա վերականգնան բանակցությունների ավարտական փուլի շրջանակներում կարող Է կայանալ հաջորդ շաբաթ: Հանձնախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իրանը, Չինաստանը, Ֆրանսիան: Մինչեւ գործարքից դուրս գալը դրա կազմի մեջ Էր մտնում նաեւ ԱՄՆ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին19:1522.08.22 -
ԱրցախԱրցախի ոստիկանությունը ներկայացրել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցված հանցագործությունների, դեպքերի ու պատահարների քրոնիկոնըԱրցախի ոստիկանությունը ներկայացրել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցված հանցագործությունների, դեպքերի ու պատահարների քրոնիկոնըԱվելին19:0022.08.22 -
ԻրավականՀետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետումՕգոստոսի 21-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 32-ամյա Լևան Կ.-ն, որը 2018 թ. հուլիսի 13-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:4522.08.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Անհետ կորած քաղաքացու մարմինը կարող է մոխրացած լինել. որոնումների վերջին օրըԱվելին18:3022.08.22 -
ՄիջազգայինԵՄ-ն մտադիր Է ուկրաինացի զինվորների պատրաստությունն անցկացնել Ուկրաինայի հարևան որեւԷ երկրումԵՄ-ն մտադիր Է ուկրաինացի զինվորականների պատրաստության ներկայացուցչությունը տեղակայել Ուկրաինայի հետ հարեւան երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժազեպ Բորելը՝ հանդես գալով իսպանական Սանտանդեր քաղաքում անցկացված մամուլի ասուլիսում: Մամուլի ասուլիսի հեռարձակումն իրականացրել Է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայությունը: «Ներկայացուցությունը տեղակայել ոչ թե Ուկրաինայում, այլ հարեւան երկրում»,-ասել Է նա: «Ուկրաինայի բազմաթիվ զինվորներ արդեն վարժանքներ են անցնում,-հիշեցրել Է Բորելը:-Լեհաստանը, Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան տրամադրում են բարդ սպառազինություն, որի հետ պետք Է վարվել կարողանալ, եւ դրա համար անհրաժեշտ են վարժանքներ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին18:2022.08.22 -
ԻրավականԲացահայտվել են 4,5 մլրդ ՀՀ դրամի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերԲացահայտվել են 4,5 մլրդ ՀՀ դրամի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքեր. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային, այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան` Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածքներ, որոնցից 4-ը նախնական համաձայնությամբ հափշտակել է իր մտերիմ Ա. Մ.-ի հետ: Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև վերջիններիս օգնությամբ Գ. Մ.-ն 2016-2017թթ.-ին Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մտադրվել է դիտավորությամբ փաստերը խեղաթյուրելու միջոցով հափշտակել առանձնապես խոշոր չափերի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ: Հանցավոր մտադրության մասին Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն տեղեկացրել են իրենց ազգականներին և մտերիմ անձանց, ապա ստանալով հանցագործության կատարմանն օժանդակելու և հնարավոր խոչընդոտները վերացնելու վերաբերյալ վերջիններիս համաձայնությունը` ձեռնամուխ են եղել հափշտակության կատարմանը: Մասնավորապես` հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերին կցելու և օգտագործելու նպատակով կազմվել են պետական, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության իրավունքի մրցույթի արդյունքները հաստատելու մասին կեղծ փաստաթղթեր, այդ թվում` Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր և այլն, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից: Այնուհետև` Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կազմակերպմամբ ու միջնորդությամբ, մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում, ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով, իսկ մյուս կեղծ փաստաթղթերը դարձվել են հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերի փաստաթղթեր: Արդյունքում կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, և դրանց վերաբերյալ տրվել են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման կեղծ վկայականներ, ինչն էլ ստեղծել է հափշտակված գույքը փաստացի տնօրինելու հնարավորություն: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կողմից հափշտակվել են ներքոհիշյալ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները, որոնք ձևակերպվել են վերջիններիս օժանդակած տարբեր անձանց անուններով՝ 1. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ և հետագայում Գ. Մ.-ի ու Ա. Մ.-ի կազմակերպմամբ շուրջ 122 մլն ՀՀ դրամով օտարվել այլ անձանց: 2. ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով` շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով: 3. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով` 415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված հողատարածքներից բացի Գ. Մ–ի կողմից տարբեր անձանց օժանդակությամբ հափշտակվել է` 1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով՝ 1,008 մլրդ ՀՀ դրամ և 988 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով: 2. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով` 1,039 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով: Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1022.08.22 -
ՀայաստանՎնասազերծվել է 52 պայթուցիչ, հակատանկային 1 ական, 7 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ42 հրդեհի դեպք մեկ շաբաթվա ընթացքում, ԱԻ պետական ծառայությանն ամփոփում է օգոստոսի 15-ից 21-ն ժամանակահատվածը: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1376 ահազանգ, որից 1239-ը՝ արտակարգ: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին 18, բնածին 21 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ: Հրդեհների կտրուկ աճի պատճառով ծառայության կենտրոնական ապարատի հրշեջ-փրկարար մասն ու արագ արձագանքման հատուկ ստորաբաժանմանհերթապահ խմբերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և հանրապետության առավել ռիսկային շրջաններում իրականարցել շուրջօրյա հերթապահություն: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 42 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան: Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 10 դռան բացում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, մեկ դեպքում իրականացվել է բարձունքային աշխատանքներ և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի: Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 1 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 52 պայթուցիչ, հակատանկային 1 ական, 7 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 13 ական, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, 25 ձեռքի և 12 նռնականետի նռնակ: ԱԻ պետական щառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:Ավելին18:0022.08.22 -
Քաղաքական«Ազգ-բանակ» դառնալու կոչով քաղաքացիներին հեռացրել են Կառավարության մոտիցՄի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն Աղավնոյի, Սուսի, Բերձորի: «Մեր պետականության վերջի սկիզբը», «Ազգային համախմբում», «Ազգ-բանակ» կարգախոսներով պաստառներ են նրանք բերել իրենց հետ, փորձել կանգնել Կառավարության շենքի մոտ, բայց ոստիկանները նրանց հեռացրել են գործադիրի մոտից:Ավելին17:5822.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է հացահատկի տեղափոխմանըՈւկրաինա այցից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Թուրքիա՝ հետևելու, թե ինչպես է հացահատկով բեռնված նավը ուղևորվում Եթովպիա: «Պարենի համաշխարհային ծրագրով» նավը պետք է Ուկրաինայում բեռնվեր ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից՝ հացահատկի ամենամեծ պաշարով ու Բոսֆորի նեղուցով շարժվեր Թուրքիա, ապա՝ Եթովպիա:Ավելին17:5822.08.22 -
ՏնտեսականՎերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) առանձին գործառույթի՝ «պանիր» և «թթվասեր» արտադրատեսակների, կասեցումը: Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխնում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրամասում կատարվել է մարնրակրկիտ ախտահանություն: Нет описания фото.Ավելին17:5022.08.22 -
ՀայաստանՍևանա լճի մակարդակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 15-21-ը. «Սևանա լճի մակարդակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.60մ (21.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.286մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից օգոստոսի 21-ը ներառյալ՝ 129.800մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 21-ը ներառյալ՝ 151.660մլն. մ³»: Возможно, это изображение текст Возможно, это изображение текст Возможно, это изображение текст Возможно, это изображение текстԱվելին17:4022.08.22 -
ԻրավականՊարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները՝ Երևանում, Շիրակում և ԼոռիումՕգոստոսի 15-22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1407 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 186, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ 28 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 5-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 252-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 433-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 58 անձի։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1083 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 79 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 29, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 107 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 105-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 491-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկվել 12 անձ։Ավելին17:3022.08.22 -
Գյումրիում այրվում են երկու տնակի տանիքներՕգոստոսի 22-ին, ժամը 16:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են երկու տնակի տանիքներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։Ավելին17:2622.08.22 -
Մեկ շաբաթում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց. ՃՈԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 15-22-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3582 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով։ Բացի այդ, 6 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին17:2322.08.22 -
ԻրավականԳրանցվել է 757 դեպք, որից 364-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըՕգոստոսի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 757 դեպք, որից 364-ը արտակարգ, այդ թվում՝ 268 հրդեհի, 2 փլուզման, 14 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 199 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 10 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:Ավելին17:1522.08.22 -
ՄիջազգայինԼեհաստանն Ուկրաինային ցուցաբերել են 3,7 միլիարդ դոլար գումարի օգնությունԼեհաստանի իշխանությունները եւ լեհական հասարակությունն Ուկրաինային ցուցաբերել են ավելի քան 17 միլիարդ զլոտի (3,7 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի օգնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել Է Լեհաստանի վարչապետի դիվանատան ղեկավար Միխալ Դվորչիկը: Նրա խոսքով՝ լեհական հասարակությունը մեծ ավանդ Է ներդրել Ուրաինայի աջակցության գործում: «Ես կարդացել եմ այնպիսի ամփոփագրեր, որոնցում ասված Է, որ այդ գումարը գերազանցում Է 10 միլիարդ զլոտին (2,2 միլիարդ դոլարը)»,- ասել Է Դվորչիկը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում Է «առանձին մարդկանց՝ Լեհաստանի քաղաքացիների կողմից աջակցությանը»: Անդրադառնալով Լեհաստանի կառավարության կողմից օգնությանը՝ նա այն բաժանել Է երկու մասի. Լեհաստանում ծախսված օգնությանը եւ Ուկրաինայում ծախսված օգնությանը: «Ուկրաինային հանձնված այդ գումարի մեծ մասը ռազմական օժանդակություն Է: Այստեղ հնչեցին 7 միլիարդ զլոտիից (1,5 միլիարդ դոլարից) ավելի գումարներ: Դա Ուկրաինային հանձնված ռազմական տեխնիկայի արժեքն Է»,- նշել Է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:0722.08.22