Լրահոս
2022-08-22
-
ՀասարակականՀալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը:Ավելին21:2222.08.22 -
ՄիջազգայինՌուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջելՌուսաստանը հարց է բարձրացրել երեքշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու Տելեգրամ-ալիքին: «Մենք պահանջել ենք Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի դեմ չդադարող ուկրաինական սադրանքների կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ» օրակարգի կետով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին խնդրել ենք ելույթ ունենալ այդ նիստին», - հաղորդել է Պոլյանսկին:Ավելին21:2022.08.22 -
ՀասարակականԼոգարանում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու կախված դիԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ գյուղի տներից մեկում կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում՝ լոգարանում, կախված վիճակում հայտնաբերել են 40-ամյա Ս. Ա.-ի դին: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Ավելին21:1722.08.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան հայտարարել է ուկրաինական նավահանգիստներից 721,4 հազար տոննա հացահատիկի արտահանման մասինՕգոստոսի սկզբից պարենային գործարքի շրջանակներում 721 հազար 449 տոննա հացահատիկ է արտահանվել ուկրաինական նավահանգիստներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ գործընթացը շարունակվում է, և հույս է հայտնել, որ մոտակա օրերին նշված ցուցանիշը կմեծանա: «Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի այս գործընթացը ոչ մի դեպքում չդադարի և չդանդաղի, այլ նաև որպեսզի հացահատիկը հասնի իր հասցեատերերին որքան հնարավոր է ավելի արագ և ավելի անվտանգ», - ասել է Աքարը:Ավելին21:1022.08.22 -
Ծիլքար-Լեռնապար ճանապարհին բեռնատար է այրվումՕգոստոսի 22-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին21:0822.08.22 -
Երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 13 տոկոսովՀայաստանի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, 2022 թ. երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է ավելի քան 414 մլրդ ՀՀ դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: «2022 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրլն 898 մլրդ 759.5 մլն ՀՀ դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն ՀՀ դրամի փոխարեն: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով: Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 8.7%-ով: 2022 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 641 հազար 105 ՀՀ դրամ, իսկ նախորդ եռամսյակում՝ 501 հազար 303 ՀՀ դրամ», - նշվում է մամուլի հաղորդագրությունում:Ավելին21:0022.08.22 -
ՍպորտՎիգեն Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիրՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել իրանցի Ալի Չուբանիի նկատմամբ: Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1:1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի, իրանցին հնարք է կատարել՝ վաստակելով 1 միավոր: Որոշումը վիճարկել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, ինչից հետո տրված միավորը չեղարկվել է և հաղթանակը շնորհվել է Հայաստանի ներկայացուցչին: Վիգեն Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել ղրղզ Նարտու Աբդուրախմանովի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Կարեմ Էլդեսուկիին։ Քառորդ եզրափակչում Նազարյանը 3:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Միկիտա Ալեքսեևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթել էր ղազախ ըմբիշին (9:0): Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճած Սուրեն Աղաջանյանը եզրափակչում ցավալի պարտություն է կրել իրանցի Սաիդ Էսմաեյլի Լեյվեսիից (6:6)։ Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ Աղաջանյանը հաղթելիս է եղել 6:2 հաշվով, սակայն իրանցի ըմբիշը 4 միավորանոց հնարք է կատարել և հավասարեցնելով հաշիվը՝ հաղթող է ճանաչվել: Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Բակիթժան Կաբդիլիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 16:7 հաշվով կամային հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ են եղել Կարապետ Մանվելյանը (55 կգ), Արման Վարդանյանը (63 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ), որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում: Երիտասարդական ԱԱ-ի 72 կգ քաշայինների պայքարում սփոփիչ գոտեմարտ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը, սակայն 1:3 հաշվով պարտվել է ղազախ Մարեյ Մաուլիտկանովին և զրկվել բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Հարություն Կիրակոսյանը (97 կգ), որոնք դուրս են մնացել մեդալային պայքարից:Ավելին20:5022.08.22 -
ԱռողջապահականԹիրոտոքսիկոզ․ հիվանդության բուժման ժամանակակից մեթոդներըԹիրոտոքսիկոզը պաթոլոգիական վիճակ է, որի ժամանակ օրգանիզմում բարձրանում է վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը։ Այս հորմոնները կոչվում են նաև վահանաձև գեղձի հորմոններ: Առաջացման մեխանիզմը վահանաձև գեղձի ակտիվության բարձրացումն է, որն առավել հաճախ արձագանք է մարմնում փոփոխություններին: Այս վիճակը կոչվում է նաև հիպերթիրեոզ: Հորմոնների սինթեզի ավելացում նկատվում է գեղձի կառուցվածքի փոփոխություններով։ Հիպերթիրեոզի ռիսկի գործոնները, որոնք ներառում են ժառանգական նախատրամադրվածություն, իգական սեռ, աուտոիմուն հիվանդությունների առկայությունը: Գոյություն ունի ախտանշանների համալիր, որն ի հայտ է գալիս վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելացմամբ։ Դրանք կարելի է նկատել նաև այլ դեպքերում, սակայն դրանց համակցությունը բնորոշ է հիպերթիրեոզին։ Արժե ստուգել վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը, եթե հիվանդին անհանգստացնում են հետևյալ ախտանիշները՝ հիվանդի մաշկը մշտապես խոնավ և տաք է դիպչելիս, ավելանում է քրտնարտադրությունը, նկատվում է բարակ փխրուն մազեր և եղունգների վատ վիճակ, կոպերի մգացում և այտուցվածություն, արյան ճնշման պարբերական բարձրացում, տախիկարդիա (սրտի հաճախության բարձրացում), շնչառության պակաս և դժվարություն, սրտխառնոց, ախորժակի և կղանքի խանգարումներ, առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստ, հաճախակի միզարձակում; ծանր թուլություն, դողացող մատներ, նյարդային համակարգի կողմից նկատվում է դյուրագրգռություն և նյարդայնություն, խոսքի արագացում, քնի խանգարումներ, վախի և անհանգստության զգացում, մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացում։ Վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ձախողումը ազդում է այլ էնդոկրին գեղձերի հորմոնների սինթեզի վրա: Այսպիսով, երկարատև թիրեոտոքսիկոզը, եթե չշտկվի, կարող է հանգեցնել անպտղության կամ շաքարախտի առաջացման։ Բուժումը պլանավորելիս, բժիշկն առաջին հերթին առաջնորդվում է կլինիկական նշաններով, նշանակման ժամանակ ուշադրություն դարձնում օրգանիզմի բոլոր փոփոխություններին, նույնիսկ եթե որոշները աննշան են թվում։ Շատ նշաններ արտաքին են և տեսանելի անզեն աչքով: Դրա ստուգման համար անհրաժեշտ է ավելի ճշգրիտ հետազոտություններ անցկացնել։ Կատարվում է արյան լաբորատոր հետազոտություն՝ վահանաձև գեղձի հորմոնները որոշելու համար: Վահանաձև գեղձի խթանող հորմոնը նվազում է, սա փոխհատուցում է հորմոնալ մակարդակի կարգավորման համար։ Իսկ մնացած հորմոնները ավելանում են մարմնի բջիջների ակտիվության շնորհիվ։ Վահանաձև գեղձի վիճակը կարելի է հետազոտել նաև ուլտրաձայնի միջոցով: Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս գնահատել օրգանի ձևը, տեղադրությունը, չափը և կառուցվածքը, ինչպես նաև նրա արյան մատակարարումը: Ուլտրաձայնային օգնությամբ կարելի է հայտնաբերել հանգույցներ և այլ հյուսվածքային գոյացություններ։ Օրգանների հյուսվածքների շերտավոր պատկերները թույլ կտան գնալ ցանկացած տեղայնացման և չափի պաթոլոգիա: Մեկ այլ գործիքային ախտորոշման մեթոդ էլեկտրասրտագրությունն է: Դրա օգնությամբ կարելի է հայտնաբերել հիպերթիրեոզին բնորոշ սրտի աշխատանքի փոփոխություններ։ Սա հիմք կհանդիսանա սրտաբանական դեղերի նշանակման համար։ Հիպերթիրեոզի բուժումը պահանջում է մասնագետի մշտական մոնիտորինգ: Թերապիան բաղկացած է դեղամիջոցների ընդունումից, որոնք արգելակում են գեղձի աշխատանքը: Սա նվազեցնում է հորմոնների արտադրությունը և նորմալացնում դրանց մակարդակը արյան մեջ։ Վիրաբուժական բուժումն ուղղված է թիրոտոքսիկոզի հանգեցրած կառուցվածքի վերացմանը։ Երբեմն հեռացումը ազդում է ախտահարված օրգանի մի փոքր մասի վրա, իսկ մնացածը հաջողությամբ արտադրում է հորմոններ նորմալ քանակությամբ:Ավելին20:4022.08.22 -
ԱռողջապահականՈւտելի ծաղիկներ, որոնք լավացնում են մարսողությունն ու օգտակար են օրգանիզմի համարՈւտելի ծաղիկներն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրների խոհանոցներում։ Դրանք ոչ միան գեղեցկացնում են կերակուրը, այլև շատ օգտակար են օրգանիզմի համար, այդ պատճառով էլ մարդիկ դարեր շարունակ ուտելի ծաղիկներ են ներառում իրենց կերակրացանկում։ Ամենատարածված ուտելի ծաղիկներից են համարվում նաստուրցիան, հիբիսկուսը, նարդոսը, հոռոմ-սամիթն ու դանդելիոնը (խատուտիկ), որոնք թերապևտիկ հատկություններ ունեն, պարունակում են վիտամիններ, միներալներ ու բջջանյութի հարուստ աղբյուր են։ Ուտելի կամ առանց պարարտանյութերի աճեցրած ծաղիկները սննդային հավելանյութերի դեր են կատարում, պարունակում են օգտակար բուսական միացություններ, ինչպիսիք են ֆիտոնուտրիենտները, որոնք օժտված են հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններով: Որոշ ուտելի ծաղիկներ էլ էականորեն բարելավում են մարսողությունը։ Ժամանակով փորձված դեղաբույսերը, ինչպիսիք են երիցուկը, եղերդակը (ցիկորիա), նարդոսը, օգտագործում են նաև աղեստամոքսային համակարգի հետ կապված հիվանդությունները բուժելիս՝ թուրմի ձևով, սակայն դրանք կարող են գործածվել նաև տարբեր կերակրատեսակներում։ Հոռոմ-սամիթ սովորականի (լատ.՝ Foeniculum vulgare) սերմերն ու ծաղիկները հայտնի են աղեստամոքսային համակարգի վրա իրենց դրական ազդեցությամբ․ լավացնում են մարսողությունը, հանգստացնում բորբոքված աղիները։ Հոռոմ-սամիթը թուլացնում է մարսողական տրակտի մկանները, բացի այդ, հարուստ է բջջանյութով, որն ընդհանուր առմամբ օգտակար է մարսողության և ստամոքսի համար։ Այս բույսի սերմերն ու ծաղիկները հակավիրուսային, հակաբորբոքային հատկություններ ունեն։ Հոռոմ-սամիթ սովորականի դեղին ծաղիկները հիանալի համեմունք են աղցանների, ապուրների համար, օգտագործվում են նաև թխուկներում, բուսական հիմքով ըմպելիքներում։ Կալենդուլայի (լատ.՝ Calendula officinalis) ծաղկաթերթիկները նույնպես հակաբորբոքային հատկություններ ունեն և շատ են օգտագործում մաշկի խնամքի ժամանակ, բայց դրանք չափազանց օգտակար են նաև խոհանոցում։ Ճաշատեսակը կամ աղցանը զարդարելուց զատ, կալենդուլայի ծաղկաթերթիկները յուրահատուկ համ ու բույր են հաղորդում դրանց։ Օգտագործել կարելի է աղցաններում, բանջարեղենային ապուրներում, նույնիսկ կաթով սուրճում։ Խատուտիկի (լատ.՝ Taráxacum officinále) դեղին ուտելի ծաղիկները նույնպես շատ են օգտագործում խոհանոցում։ Դրանք բիոակտիվ նյութեր են պարունակում՝ օժտված բազմաթիվ օգտակար հատկություններով, այդ թվում՝ միզամուղ, հակաբորբոքային։ Խատուտիկի ծաղիկները բարելավում են նաև լյարդի աշխատանքը, նպաստում են լակտոբակտերիաների և բիֆիդոբակտերիաների առաջացմանը, որոնք կարևոր են աղիների համար։ Խատուտիկի ծաղիկները ունիվերսալ են, դրանք կարելի է ավելացնել ցանկացած կերակրատեսակում։ Երիցուկը (լատ.՝ Matricaria chamomilla) դարեր ի վեր հայտնի է իր հանգստացնող, հակաբորբոքային ու թերապևտիկ հատկություններով և կրկին շատ օգտակար է աղեստամոքսային համակարգի համար, օգնում է մետեորիզմ, մարսողության խանգարումների, լուծի, անորեքսիայի, գլխապտույտի, սրտխառնոցի ժամանակ։ Երիցուկի ծաղիկներից կարելի է պատրաստել թեյ, ծաղիկներնավելացնել նաև վարսակաձավարի շիլայի մեջ կամ օգտագործել սմուզիներում։ Նաստուրցիայի (լատ.՝ Tropaeolum majus) ծաղիկները հակաբակտերիալ հատկություններ ունեն, օգտակար են մարսողության համար։ Նաստուրցիայի ծաղիկները կերակրատեսակին կծու, սուր համ են հաղորդում, դրանք կարելի է օգտագործել նաև ուտեստին ավելացվող քացախի հետ։ Ուտելի և օգտակար հատկություններով օժտված այլ ծաղիկներ ևս կան, սակայն եթե դրանք լավ չեք տարբերակում կամ վստահ չեք՝ անվտանգ են արդյոք դրանք ձեր առողջության համար,ավելի լավ է զերծ մնալ գործածումից կամ ստուգել բուսատեսակի մասին ինֆորմացիան՝ մասնագետի օգնությամբ, իսկ կերակրատեսակներում օգտագործել միայն այն ուտելի ծաղիկները, որոնք հայտնի են, անվնաս և օգտակար։Ավելին20:2522.08.22 -
ՀայաստանԲոլոր զոհերի մարմինները նույնականացվել են. ի՞նչ են ցույց տալիս «Սուրմալուի» տեսախցիկներըՉի բացառվում, որ «Սուրմալուի» տարածքում որոնվող վերջին քաղաքացու մարմինը մոխրացած լինի: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը այսօր լրագրողներին հայտնել է, որ որոնման տարածք գրեթե չի մնացել: Հավանական է, որ ևս մեկ օր Վանիկ Ամիրխանյանին փնտրեն փրկարարները ու եզրակացնեն՝ գտնվեց, թե չգտնվեց քաղաքացին: Առավոտյան հայտնի էր դարձել, որ արդեն մահացած ճանաչված 16 քաղաքացիների մարմիններն էլ նույնականացված են:Ավելին20:2322.08.22 -
Քաղաքական«Անտեր երկիր ա, մեկը մյուսից վախենում ա». Երևանի քաղաքապետը գազի խողովակներ է տեսել ու զարմացելԵրբ «Սուրմալուի» պայթյունից հետո վարչապետ Փաշինյանը գուժեց, թե Երևանում հնարավոր է՝ նոր աղետ լինի, այս անգամ՝ կարուսելների հետ կապված, մարդիկ ավելի զգուշավոր դարձան: Մայրաքաղաքում պայթյունավտանգ տեսարաններ շատ կարելի է գտնել: Մեկը, օրինակ, հենց քաղաքապետն է տեսել. Հրազդանի կիրճում գազի թեքված խողովակներ կան: Մեր նկարահանող խումբը պարզել է, որ դա չէ պայթյունավտանգ խողովակների միակ հասցեն: Տեղեր կան, որ երեխաներ են վազվզում խողովակների մոտ, դրանք շատ մոտ են նաև երթևեկելի գոտուն ու բնակիչներին անընդհատ ստիպում են հիշել հունվարի՝ Արտաշիսյան փողոցի պայթյունը: Մեքենան հարվածել էր գազատարին:Ավելին20:1922.08.22 -
Հայաստան«Փեթակը» փակ է, հարևանությամբ գտնվող մյուս խանութները՝ բաց. առևտրականների բողոքը6 մարդու կյանք խլած պայթյունից հետո «Սուրմալուի» հարևանությամբ գործող «Փեթակ» առևտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ: Աշխատողները այսօր բողոքի ակցիա են արել, պահանջել իրենց հստակ օր ասել՝ երբ կարող են վերսկսել աշխատանքը: Առջևում սեպտեմբերի 1 է՝ վաճառքի համար գնված գրենական պիտույքները, պայուսակները մնացել են վաճառականների պահեստներում:Ավելին20:1622.08.22 -
ԱռողջապահականՊոլիոմիելիտ․ մանկական ողնաշարի կաթվածի ախտանշաններն ու բուժումըՊոլիոմիելիտը վարակիչ հիվանդություն է, առաջանում է պոլիոմիելիտի վիրուսով, որը պատկանում է աղեստամոքսային տրակտի վիրուսների խմբին։ Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն և բազմանում վարակված մարդու ստամոքս-աղիքային տրակտում: Նույն մարդը կարող է դառնալ կրող և արտազատումների միջոցով վարակել ուրիշներին: Ինֆեկցիաների մեծ մասը ասիմպտոմատիկ է: Հիվանդությունը դրսևորվում է այնպիսի ընդհանուր ախտանիշներով, ինչպիսիք են ջերմությունը, գլխացավը, որովայնի ցավը, կոկորդի ցավը, սրտխառնոցն ու փսխումը։ Ավելի քիչ դեպքերում կարող են առաջանալ գլխուղեղի և ողնուղեղի լորձաթաղանթի բորբոքման ախտանիշներ: Հիվանդությունը վերանում է մոտ 2-5 օրվա ընթացքում։ Մանկական ողնաշարի կաթվածը օրգանների թուլացումն է՝ արյան միջոցով վիրուսի ներթափանցման և կենտրոնական նյարդային համակարգի վնասման պատճառով: Կաթվածի ծանրությունը կախված է ախտահարված նյարդային բջիջների քանակից։ Կաթվածը հաճախ տեղի է ունենում ստորին վերջույթներում և կարող է ուղեկցվել ուժեղ մկանային ցավով: Պոլիոմիելիտի բուժումը չկա, սակայն այն կարելի է հեշտությամբ և արդյունավետորեն կանխել պատվաստումների միջոցով: Պոլիոմիելիտի պատվաստանյութը վիրուսով վարակվելու և հիվանդությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է: Վարակման դեպքում պատվաստանյութը պաշտպանում է հիվանդության զարգացումից և կաթվածահարությունից, սակայն պատվաստված անձը շարունակում է մնալ վիրուսի կրող և կարող է վարակել ուրիշներին: Պատվաստանյութը մտնում է աղիքներ, հանգեցնում տեղային պաշտպանության ստեղծմանը և դրանով իսկ կանխում է վարակի տարածումը։ Որոշ պատվաստվածների մոտ կարող են զարգանալ մեղմ կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ջերմությունը և տեղային ալերգիկ ռեակցիան: Այս ախտանիշները սովորաբար արագ են անցնում։ Պոլիոմելիտի վիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, ձեռքերը լվանալ օճառով և ջրով՝ մոտ 20 վայրկյան զուգարանից օգտվելուց, սննդի հետ շփվելուց և մանկական տակդիրը փոխելուց հետո:Ավելին20:1522.08.22 -
ԱռողջապահականԵրեխայի մաշկի խնամքը կյանքի առաջին տարումԵրեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մաշկը պարբերաբար փոփոխվում է, ուստի ծնողները պետք է իմանան, թե ինչպես հոգալ նրա մասին: Նույնիսկ եթե երեխան սիրում է լողանալ քնելուց առաջ, պետք է հիշել, որ չի կարելի հաճախակի լողացնել փոքրիկին․ բավարար է պարբերաբար սրբել երեխայի մաշկը տակդիրը փոխելիս: Լողացնելիս ընտրեք փափուկ միջոցներ, որոնք չեն գրգռում աչքերը և չեն առաջացնում մաշկի չորություն: Խուսափեք օճառից և այն միջոցներից, որոնք շատ փրփուր են առաջացնում: Լողացնելուց առաջ ստուգեք ջրի ջերմաստիճանը ձեռքի ներքին կողմով: Հետևեք, որ երեխան արևի տակ երկար չգտնվի: Զբոսանքի ժամանկ երեխայի գլխին պետք է գլխարկ լինի և երկար թևքով հագուստ: Բացի դրանից, երեխայի մաշկին քսեք արևապաշտպան միջոց՝ պաշտպանության գործոնը 15-ից ոչ պակաս: Մինչև 6 ամիս երեխաներին արևապաշտպան միջոցը պետք է քսել մաշկի միայն բաց տարածքներին: Աշխատեք չզբոսնել երեխայի հետ ժամը 12:00-16:00, երբ արևն առավել ակտիվ է: Տակդիրի տակ մաշկը շատ նուրբ է և մշտապես գտնվում է խոնավ վիճակում, ուստի այն հակված է գրգռման: Գրգռումից խուսափելու համար պետք է այն մշակել և հաճախ փոխել տակդիրը: Մաշկը պետք է մշակել առանց հոտի և առանց սպիրտի խոնավ անձեռոցիկներով․ օգտագործեք տակդիրից մաշկը պաշտպանող հատուկ միջոց, որը պարունակում է ցինկի օքսիդ կամ վազելին: Հնարավորության դեպքում հաճախ թույլ տվեք երեխային հանգստանալ տակդիրից: Երբ տանը հայտնվում է երեխա, անհրաժեշտ է օգտագործել լվացքի ամենաանվնաս միջոցները: Օգտագործեք առանց բուրավետիչների և ներկանյութերի միջոցներ․ ցանկալի չէ սպիտակեղենի կոնդիցիոների գործածումը: Նորածնի մաշկը կյանքի առաջին տարիներին խորը խոնավեցման կարիք ունի: Լողանալուց հետո երեխայի մաշկին քսեք փափկեցնող միջոց․ հաճախ խոնավեցումը պահանջվում է այն դեպքում, երբ երեխայի մաշկը չոր է, ինչպես նաև տարվա ցուրտ եղանակին: Երեխաների մաշկի խնամքից անհրաժեշտ է բացառել լոսյոնների օգտագործումը, քանի որ դրանք կարող են գրգռել մաշկը և ունենալ հակառակ ազդեցություն:Ավելին20:0522.08.22 -
ԱրցախՏեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը․ ԱՀ դատախազությունԱրցախի հանրապետության դատախազությունից հայտնում են․ «2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը: ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը, որի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հիշյալ ծրագրի շահառու չի հանդիսանում պետական ծրագրերի շրջանակներում գնված, կառուցված (վերակառուցված) կամ վերանորոգված և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակտարածքում բնակվող անձը: Կառավարության հիշյալ որոշումն ընդունելուց հետո պետական միջոցներով վերանորոգված անշարժ գույքի մի շարք սեփականատերեր տեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը, քանզի վերջիններս 40.000-ական դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն և, ենթադրաբար, չեն կարողանալու վարձավճար վճարել կամ պահանջված չափով վճարել: Արդյունքում տեղահանված քաղաքացիները մի դեպքում զրկվել են այն բնակարանում բնակվելու իրավունքից, որտեղ պետությունը վերանորոգում էր կատարել, մյուս կողմից էլ չեն կարող ստանալ դրամական աջակցություն, քանի որ հիշյալ ծրագրի շահառու չեն: Ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր-պետություն հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով տուժել է տեղահանված քաղաքացին: Նկատի ունենալով, որ քննարկվող դեպքում առկա են պետական միջոցների հաշվին անհիմն հարստանալու, պետության հետ կնքված գործարքը միակողմանի և ապօրինաբար խզելու կամ պետության հետ գործարք կնքելուց հրաժարվելու դեպքեր, ուստի ԱՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում մեկնարկել են դատախազական ստուգումներ: Պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ցանկը ստանալու համար հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ»:Ավելին19:5822.08.22 -
ՏնտեսականՉինաստանը մարտ-հուլիս ամիսներին ՌԴ-ից ներմուծել Է 35 մլրդ դոլարի ԷներգապաշարներՉինաստանը մարտից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում Ռուսաստանից նախորդ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ներմուծել Է 35 մլրդ դոլար ընդհանուր գումարի Էներգապաշարներ: Այսպիսին են Bloomberg գործակալության հաշվարկները, որոնք հիմնված են ՉԺՀ-ի մաքսային գերատեսչության վիճակագրական տվյալների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա հետ մեկտեղ հուլիսին ռուսական ածխի ներմուծումը Չինաստանում հասել Է ռեկորդային ծավալի՝ 7,7 միլիոն տոննայի, ինչը 14 տոկոսով ավելի Է 2021 թվականի այդ նույն ամսվա ցուցանիշից: Կոքսացված ածուխի մատակարարումները կազմել են 2 միլիոն տոննա՝ անցյալ տարվա համեմատությամբ կտրուկ ավելանալով 63 տոկոսով: Այդպիսով Ռուսաստանը հուլիսին դարձել Է ածխի ամենախոշոր մատակարարը Չինաստանի համար՝ առաջ անցնելով Ինդոնեզիայից: Մինչդեռ ռուսաստանյան նավթի ներմուծումն անցյալ ամսին ավելացել Է 8 տոկոսով եւ հասել 7,15 միլիոն տոննայի, հեղուկացված բնական գազը՝ 20 տոկոսով՝ հասնելով 410 հազար տոննայի: Ընդամենը հուլիսին Չինաստանը 7,2 մլրդ դոլար Է ծախսել ռուսաստանյան Էներգապաշարներ գնելու վրա՝ մեկ տարի առաջվա 4,7 մլրդ դոլարի դիմաց: Այդ մատակարարումներին բաժին Է ընկնում ՌԴ-ից ընդհանուր ներմուծման շուրջ 70 տոկոսը: Մյուս հումքային ապրանքների թվում Չինաստանին ալյումինի մատակարարումներն աճել են 16 տոկոսով, կազմելով 39,053 հազար տոննա, պալադիումինը՝ 29 տոկոսով՝ մինչեւ 2,35 տոննա, իսկ ցորենի մատակարարումները կտրուկ ավելացել են 1,5 անգամ՝ հասնելով 3,314 հազար տոննայի: Միեւնույն ժամանակ զտված պղնձի ներմուծումը կրճատվել Է 20 տոկոսով՝ մինչեւ 20,396 հազար տոննա, նիկելինը՝ 10 տոկոսով՝ մինչեւ 3,286 հազար տոննա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին19:5522.08.22 -
ՔաղաքականՏիգրան Սամվելյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատակազմի արտաքին կապերի եւ արարողակարգի վարչության նոր պետ է նշանակել Տիգրան Սամվելյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նա այս պաշտոնում նշանակվել է 3 տարի ժամկետով` գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը:Ավելին19:5522.08.22 -
Հասարակական«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 90 անձ, տուժող է ճանաչվել 50 քաղաքացի«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած փլուզման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 90 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ ՏՄ աշխատակիցներ, «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվածների թվում ինչպես դեպքի վայրում մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ, այնպես էլ գույքային վնաս կրած՝ առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր են։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով 72 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 16-ը մահացել են 32 քաղաքացի կրել է գույքային վնաս, սակայն այս պահի դրությամբ տուժող է ճանաչվել 50 քաղաքացի։ Մեղադրյալներ չկան։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական և համալիր փորձաքննություններ։Ավելին19:4722.08.22 -
ԱռողջապահականԲամիա․ բանջարեղենն օգնում է ամրացնել սիրտը, տեսողությունը և բարելավել խոլեստերինի մակարդակըԲամիայի կիրառման ոլորտը բավականին լայն է, այն տնտեսապես կարևոր բանջարաբոստանային մթերք է, քանի որ օգտագործվում են բույսի բոլոր մասերը՝ թարմ տերևները, բողբոջները, ծաղիկները, ցողունը և սերմերը։ Դրանք կարելի է ավելացնել աղցանների, տաքուտեստների մեջ, օգտագործել թարմ, չորացրած, տապակած կամ խաշած վիճակում։ Անկախ նրանից, թե ինչպես եք այն օգտագործում, բամիան մանրաթելերի, B խմբի վիտամինների, մագնեզիումի, ֆոլաթթվի և այլ վիտամինների հարուստ աղբյուր է: Բամիայի պատիճների ներսում գտնվող մածուցիկ նյութը կազմված է էկզոպոլիսաքարիդներից և գլիկոպրոտեիններից և ունի մի շարք օգտակար հատկություններ։ Այն հարուստ է սննդային մանրաթելերով, պարունակում է վիտամին B6-ի և ֆոլաթթվի օրական արժեքի մոտ 10%-ը։ Բամիան հակաօքսիդանտներով հարուստ մթերք է, ինչը նշանակում է, որ այն կարող է պայքարել ազատ ռադիկալների ազդեցության դեմ, բարելավել սրտանոթային աշխատանքը և պաշտպանել սրտի կորոնար հիվանդությունից, 2-րդ տիպի շաքարախտից, մարսողական համակարգի հիվանդություններից և, նույնիսկ, քաղցկեղի որոշ տեսակներից: Բացի այդ, այն պարունակում է այլ օգտակար վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ թիամին, ռիբոֆլավին (վիտամին B2) և ցինկ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բամիայի սերմերը հատկապես հարուստ են պաշտպանիչ միացություններով, ինչպիսիք են` պոլիֆենոլային միացությունները, օլիգոմերային կատեխինները, ֆլավոնոլի ածանցյալները, ֆլավոնոլ գլիկոզիդները։ Բացի մի շարք օգտակար հատկություններից, այն պարունակում է սոլանին, որը հակացուցված է հոդերի հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ այն սրում է և հրահրում արթրիտի զարգացումը։ Բամիան հարուստ է ֆրուկտաններով (ածխաջրերի տեսակ), որը կարող է առաջացնել գազեր, ջղաձգումներ, փորլուծություն և փքվածություն։ Բամիայի բաղադրության մեջ պարունակվող օքսալատները կարող են խորացնել նաև երիկամային հիվանդությունները։Ավելին19:4522.08.22