Լրահոս
Աշխարհ
17:03
22.08.22
181

ԱՄՆ-ում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել մի տղամարդու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ԱՄՆ-ում ոստիկանները ինչպես են բռնության ենթարկում մի տղամարդու։

Լրատվամիջոցները պնդում են, որ տեղի այս բնակիչը սուպերմարկետում ծեծկռտուք է սարքել՝ սպառնացել է ահաբեկչությամբ, թքել և ինչ-որ մեկին սպառնացել, թե կկտրի դեմքը։

Նշվում է, որ երբ  ոստիկանները նրան բռնել են, նա փորձել է դիմադրել։ Այժմ նրա կալանավորմանը մասնակցած աշխատակիցները հեռացվել են աշխատանքից։ Կատարվում է հետաքննություն։