Լրահոս
2022-08-24
-
ԻրավականՈստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները կանեփի բույսեր են հայտնաբերելՈստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները կանեփի բույսեր են հայտնաբերելԱվելին14:3724.08.22 -
ՀայաստանԶՊՄԿ-ն վերաբացել է 3 տարի չգործող Սիսիանի քարի գործարանըԶանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի տնօրենության, ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Սիսիանի VH Stone ընկերության վերաբացման արարողությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից: VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ 2015 թվականից ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել է գործունեությունը 2019 թվականին և չէր գործում ավելի քան 3 տարի։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը ռազմավարական որոշում է կայացրել գործարանը վերագործարկել՝ հաշվի առնելով ընկերության նշանակությունը Սիսիան քաղաքի համար, ինչպես նաեւ որպես ԶՊՄԿ բոլոր ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման, տնտեսական ազդեցության ընդլայնման ծրագրի մաս։ Վերագործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022 թվականի մայիսին։ Գործարանն այս պահին ունի 40 աշխատատեղ։ Արտադրության ծավալը կազմում է ամսական 2500 քմ արտադրանք։ Գործարանը հնարավորություն ունի ընդլայնելու իր արտադրական հզորությունը մինչև 5000 քմ՝ ապահովելով մինչև 80-100 աշխատատեղ։ Աշխատողների գրեթե 100%-ը տեղացիներ են։ Գործարանի բացման արարողությանը ներկա են գտնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԶՊՄԿ ղեկավար անձնակազմը։ Բացման արարողությանը Ռոման Խուդոլին ասել է. «Այն նպատակը, որի համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ, շատ կարևոր է Սիսիան քաղաքի, այս տարածաշրջանի, մեր կոլեկտիվի և անձամբ ինձ համար։ Այսօր մենք վերաբացում ենք մի գործարան, որը տասնյակ մարդկանց աշխատանքով կապահովի։ Սա ռազմավարական որոշում է, ապահովել արդյունաբերական հզորությունների վերականգնումը եւ չապավինել միայն սոցիալական ծրագրերին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերաբացում է այս գործարանը՝ հավատալով, որ արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենալով՝ այս տարածաշրջանի բնակչությունը կարող է կերտել իր ապագան և իր ձեռքով ու աշխատանքով զարգացնել իր քաղաքը եւ տարածաշրջանը»։ «VH Stone» քարի վերամշակման գործարանը միակ գործող արդյունաբերական ձեռնարկությունն է Սիսիանում։ Գործարանի արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսվում է վերականգնել արտահանումը դեպի եվրոպական մի շարք երկրներ եւ Հարավային Կորեա։Ավելին14:3024.08.22 -
ԻրավականՎիճաբանություն և սպանություն՝ Վանաձորում. կա ձերբակալված անձՕգոստոսի 23-ին, ժամը 23.55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել: Ստուգման ընթացքում Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին, ժամը 23.15-ի սահմաններում, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հովհաննես Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը: Օգոստոսի 24-ին, ժամը 01.25-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է ոստիկանության Տարոնի բաժին: Կատարվում է նախաքննություն:Ավելին14:2224.08.22 -
ԻրավականՄեքենան կողաշրջվել է, 63-ամյա վարորդը մահացել էՕգոստոսի 23-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Կառնուտ գյուղից 6 կմ հեռավորության սարի վրա «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 63-ամյա վարորդ Վազգեն Ս.-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն:Ավելին14:1524.08.22 -
ՏարածաշրջանԲաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների հանդիպումըՕգոստոսի 24-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Իլհամ Ալիևի և Կասիմ-ժոմարտ Տոկաևի դեմ առ դեմ հանդիպումը: Տեղեկության համաձայն՝ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են տրանսկասպյան տրանսպորտային համակարգի զարգացման, Արևելք-Արևմուտք միջանցքի երթևեկության ավելացման, ինչպես նաև Ադրբեջանով ղազախական նավթի արտահանման ավելացման հետ կապված հարցեր:Ավելին14:0724.08.22 -
ՔաղաքականՊետությունը կխստացնի խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հետ կապված կարգավորումներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը սննդի անվտանգության տեսչական մարմնի և մյուս բոլոր գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում կարգի բերելու խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցվածքը և ապահովելու, որ խանութում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ ամենօրյա ինտենսիվ ստուգումներ են իրականացվում: «Ամեն օր ունենք արձանագրություններ: Հիմա ձեռնամուխ ենք եղել այդ կարգավորումների խստացմանը, որպեսզի ոչ միայն արգելենք սահմանված կանոնների խախտմամբ որևիցե մսի վաճառք,այլ տնտեսվարողն իսկապես ցավ զգա օրենքները և ստանդարտները խախտելու համար»,-ասաց նա:Ավելին14:0024.08.22 -
Արտաքին քաղաքականությունԿիևը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել՝ մշտական հիման վրա փորձագետներ տեղակայել Զապորոժիեի ԱԷԿ-ումԿիեւը ՄԱԳԱՏԷ-ին կոչ Է անում՝ ուսումնասիրել մշտական հիման վրա Զապորոժիեի ԱԷԿ-ում իր փորձագետներին տեղակայելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչեւ «Ուկրաինայի իրավասու իշխանությունները վերականգնեն վերահսկողությունը» դրա նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել Է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան: Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում Է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի հարեւանությամբ: Սա բլոկների թվով եւ սահմանված կարողությամբ ամենախոշոր ԱԷԿ-ն Է Եվրոպայում: Մարտ ամսից այն գտնվում Է ռուսաստանցի զինվորականների պահպանության ներքո: ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են Ռուսաստանի զինվորականների կողմից Էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու արդարացիությունը՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահոսի կանխման տեսակետից: Ուկրաինացի զինվորականները շարունակում են կանոնավոր կերպով գնդակոծել Էներգոդարը, մերձակա գյուղերը եւ քաղաքին հարող Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը: «Մենք կարծում ենք, որ ներկայացուցչությունը կարող Է ամրապնդվել նրանում ռազմական ու քաղաքական բաղադրիչների ներգրավման միջոցով՝ ՄԱԿ-ի փորձաքննության աջակցությամբ»,-ասել Է Կիսլիցան: «Ուշադրության առնելով խնդիրների ու սպառնալիքների ներկայիս մակարդակը՝ մենք նաեւ կոչ ենք անում ՄԱԳԱՏԷ-ին՝ դիտարկել իր փորձագետների մշտական ներկայությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում հաստատելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչեւ որ Ուկրաինայի իրավասու իշխանությունները վերականգնեն վերահսկողությունն» այդ միջուկային օբյեկտի նկատմամբ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին13:5324.08.22 -
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները բանակում ծառայելու տարկետում կստանանՊրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները, որոնք Հայաստանի քաղաքացիություն են ստացել երկրի դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, զինվորական ծառայության տարկետման իրավունք կստանան։ Օգոստոսի 24-ին համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։ Ներկա պահին տարկետման իրավունքից կարող են օգտվել նաեւ օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի այլ մարզիկներ։Ավելին13:4724.08.22 -
ԻրավականՕգոստոսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության և արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, սպանության սպառնալիքի ու հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, և սպանության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:4024.08.22 -
Սուրբ Շողակաթի վանք կբերվի Սուրբ Հովհաննեսի ԱվետարանըՍեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Սուրբ Հովհաննու Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օրվա առիթով Սուրբ Շողակաթ վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Արդեն մի քանի տարի է, ինչ այդ սրբերի տոնին Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Իրանի Փերիա գավառի Սանգիբարան գյուղից Հայաստան ներգաղթած բնակիչների փափագով Սուրբ Շողակաթի վանք է բերվում վերոհիշյալ գյուղի Սուրբ Հովհաննեսի Ավետարանը։Ավելին13:3724.08.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում. 29-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված BMW X5-ինԽոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում. 29-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված BMW X5-ինԱվելին13:3024.08.22 -
Քաղաքական«Զանգեզուրի միջանցք» տրամադրելու հարցում թուրք-ադրբեջանական ճնշումները հասնում են կրիտիկական կետի. Արթուր ՂազինյանՆախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի ինքնիշխան տարածքով այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» տրամադրելու հարցում թուրք-ադրբեջանական ճնշումները հասնում են կրիտիկական կետի: ՀՀ դե-յուրե իշխանությունը՝ իր «հեղափոխական» առաջնորդի շուրթերով, բացառել է որևէ «միջանցքային տրամաբանություն» և ջանում է ամեն կերպ թույլ չտալ այդ «միջանցքը»: Պատճառները կապ չունեն հայրենասիրության կամ պետական շահի հետ. հիմքում իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումն է: Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով Հայաստանը պարտավորվել է անխափան և անվտանգ կապ ապահովել ադրբեջանի և Նախիջևանի միջև, որի նկատմամբ հսկողություն պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը: Նշվում է նաև, որ կողմերի համաձայնությամբ կարող են նախագծվել և կառուցվել նոր ճանապարհներ: Այդ հայտարարության մեջ որևէ նշում չկա ՀՀ տարածքով «միջացք» տրամադրելու մասին, մինչդեռ առկա է ադրբեջանի պարտավորությունը ապահովել և երաշխավորել Հայաստանի և Արցախի միջև տրանսպորտային միջանցք: Այս տրամաբանության շրջանակներում Հայաստանի դե-յուրե իշխանությունը որոշել է սահմանային անցակետեր տեղակայել Հայաստանի արևելյան սահմանին, իսկ ԱԱԾ և Ոստիկանության ուժերը հրահանգ են ստացել ապահովել ադրբեջանցիների անարգել և անխափան տեղաշարժը հստակեցված ճանապարհներով: Սա, իմ գնահատումով, քաղաքական քայլ էր, որի նպատակն էր Ռուսաստանին և Իրանին ցույց տալ, որ Հայաստանը կատարում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, իսկ Թուրքիայի և ադրբեջանի իշխանությունների «զանգեզուրի միջանցք» բացելու պահանջները հակասում են այդ հայտարարությանը: Այն, որ ադրբեջանցիները չեն օգտվելու այդ ճանապարհներից, հասկանալի է, քանի որ ընդունելով ՀՀ կողմից ներկայացված առաջարկը, նրանք ստիպված կլինեն հրաժարվել տարածաշրջանային-ռազմավարական կարևորություն ու նշանակություն ունեցող «միջանցքի» իրենց պահանջներից: Իսկ այսպես կոչված «զանգեզուրի միջանցքից» թուրքերն ու ադրբեջանցիները հրաժարվել չեն պատրաստվում, քանզի քաջ գիտակցում են, որ երկրորդ այսպիսի հնարավորություն այլևս երբեք չեն ունենալու: Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի դե-յուրե իշխանության փորձերը չհաջողեն և նրանք կանգնեն երկընտրանքի առջև. կամ համաձայնվում են թուրք-ադրբեջանական պահանջներին և հանձնում են ՀՀ ինքնիշխան տարածքը «միջանցքի» համար, կամ մտնում նոր արյունալի պատերազմի մեջ՝ նրանում ներքաշելով Ռուսաստանին և Իրանին: Երկուսն էլ աղետ կլիեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար, քանզի այս պատերազմը կլինի շատ ավելի մասշտաբային և ընդգրկուն, իսկ զոհերն ու ավերածությունները կլինեն տասնապատիկ ավել, քան եղել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Հայաստանի ողջ տարածքը, նաև Երևանն ու Կասկադը, կվերածվեն ակտիվ ռազմական գործողությունների մարտադաշտի: Ստեղծված իրավիճակում ՀՀ դե-յուրե իշխանության ՄԻԱԿ ռացիոնալ և ճիշտ քայլը կլինի վարչապետի հրաժարականն ու նոր ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը կհրաժարվի իրեն նախորդած իշխանության բոլոր բանավոր պայմանավորվածություններից, իսկ ադրբեջանն ու Թուրքիան առժամանակ կզրկվեն Հայաստանի իշխանության նկատմամբ անթույլատրելի ճնշումներ գործադրելու միջազգային լեգիտիմությունից: Ընտրությունը շատ պարզ է. ՀՀ ինքնիշխան տարածքի հանձնում ադրբեջանին, նոր արյունալի և աղետալի պատերազմ, կամ ուղղակի հրաժարական: Չորրորդ ճանապարհ ուղղակի գոյություն չունի . . .»:Ավելին13:2424.08.22 -
ԻրավականՎազաշենում կատարված սպանությունը բացահայտվել էՕգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը: Ոստիկանության Իջևանի բաժնի, ՔՈԳՎ և Տավուշի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, Իջևանի բաժին են բերել Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակչին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել և սպանել է 23-ամյա երիտասարդին: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննությունԱվելին13:2224.08.22 -
ԱռողջապահականԱՆ-ը ներկայացրել է Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցՏավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց Հովք, Լուսաձոր, Նորաշեն, Վազաշեն, 24.08.2022թ., 🕛 ժամը 10։00 Չորաթան, Ջուջևան, Վ․Կ․Աղբյուր, Սարիգյուղ, Լուսահովիտ, Թեղուտ 25.08.2022թ., ժամը 10։00 Ակնաղբյուր,Դովեղ,Բարեկամավան, 26.08.2022թ., 🕛 ժամը 10։00:Ավելին13:1524.08.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանում սկսվել են զինավարժանքներ մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբՕգոստոսի 24-ին մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ Իրանի զինված ուժերի խոշոր զորավարժություններ են սկսվել երկրի տարբեր մասերում: Ինչպես հաղորդել Է ISNA գործակալությունը, զինավարժանքներում գործի են դրված տարբեր տեսակի եւ վերափոխակների ավելի քան 150 անօդաչուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկու օրվա ընթացքում Իրանի զինված ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը կմշակեն մարտական անօդաչուներով փոխգործակցությունը երկրի հարավի Պարսից եւ Օմանի ծոցերից մինչեւ Իրանի հյուսիս եւ արեւմուտք ընկած ընդարձակ տարածքում, նշում Է գործակալությունը: «Իրանի զինված ուժերը պլանավորել են բազմաթիվ զորավարժություններ այս տարվա մարտական վարժանքի՝ իրենց ծրագրերում,- մեջբերում Է գործակալությունն Իրանի զինված ուժերի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարի խոսքը:- Դրանք նպատակաուղղված են վարժեցման մեթոդիկաների կատարելագործմանը՝ մարտական պատրաստության բարձրացման եւ դիմադարձման ներուժի մեծացման նպատակով»: Վարժանքների ընթացքում կստուգվի անօդաչուների կիրառումը հետախուզության, պարեկման եւ օդից հարվածների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:0724.08.22 -
Քաղաքական1,5 միլիոն աշխատավարձ ստացող սոցապնախարարն ասում է, որ թոշակը բարձրանում է 1900 դրամով. Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլը խոստացել էր Հայաստանում աղքատությունը վերացնել։ Ոչ թե ասում էր կքչացնեմ, աստիճանաբար կմեղմացնեմ, այլ խոստացել էր կտրուկ վերացնել։ Այսօր աղքատության մեջ է պաշտոնապես ՀՀ ցանկացած երրորդ քաղաքացին, ոչ պաշտոնապես՝ ցանկացած երկրորդը։ Ամենաաղքատ խավը թոշակառուներն են։ Նիկոլը որոշում է կայացնում էս ֆոնին՝ նվազագույն թոշակը բարձրացնել ընդամենը 1900 դրամով։ 200 դրամնոց հացը այսօր կարող եք գնել 280 դրամով։ Մեկ հացը Հայաստանում թանկացել ա մինչև 100 դրամով, հացը թանկացել է մեկ հացի գին։ Խանութ մտնելիս ուղղակի գների վրա մարդ ինֆարկտ է ստանում։ Էն մարդիկ, որ խոստացել են երջանիկ ծերություն, հիմա տալու են թոշակառուին 30 հազար դրամ ու ասեն՝ գնա կայֆավատ եղիր։ Սոցապնախարարն է որոշումը կարդում, սոցապնախարարի աշխատավարձը 1,5 միլիոն է, բարձրացել է կրկնակի։ Ի՞նչ իրավունք ունի սոցապնախարարը ստանա 1,5 մլն դրամ աշխատավարձ, եթե նվազագույն թոշակը բարձրացրել-բարձրացրել են ու հասցրել 30,500 դրամի, ընդամենը։ Եթե դու ասել ես, որ իշխանության ես գալիս էդ թոշակառուի համար, եթե դու ասել ես, որ իրենցից մեկն ես, այդ դեպքում երբ քոնը կրկնապատկել ես, իրենը ինչի՞ չես կրկնապատկում։ Ի՞նչ իրավունք ունի մի երկրի սոցապնախարար ստանա պարգևավճար, եթե աղքատության մեջ եք գցել ժողովրդի կեսին։ Ավելին, ժողովրդի կեսը աղքատ է, սոցապնախարարի անունը ո՞վ է իմանում։ Բացեք կարդացեք հայտարարգրերը ու տեսեք, թե ԱՊ-ական դեպուտատները ոնց են տների կոլեկցիան թարմացրել։ Ու սա կոչվում է ժողովրդի իշխանություն»։Ավելին13:0524.08.22 -
ՔաղաքականՊահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվենԿառավարությունը որոշում է ընդունել նոր վարժական հավաքներ անցկացնելու մասին: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշման համաձայն 2022 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի շրջանակներում: Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Միաժամանակ, վարժական հավաքներում չեն ընդգրկվել հրթիռա-հրետանային և ինժեներական մասնագիտություններով պահեստազորայինները, որը նախատեսված է եղել 2022թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈւ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ վերացել է այդ մասնագիտություններով պահեստազորայիններին վարժական հավաքներին ընգրկելու անհրաժեշտությունը: Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:Ավելին13:0024.08.22 -
Հասարակական«Իռա՛, մարդդ ո՞ւր ա»Երևանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայլուրի» տեսախցիկի առաջ հարցրել է՝ «Իռա՛, մարդդ ո՞ւր ա, ասա՝ թող գա»՝ հիշելով 2018-ի «թավշյա հեղափոխության» օրերից հայտնի Իրայի ամուսնուն:Ավելին12:5524.08.22 -
ՄիջազգայինԴատարանը Փելոսիի ամուսնուն դատապարտել է հարբած վարելու համարԿալիֆորնիայի դատարանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ամուսնուն՝ Փոլ Փելոսիին դատապարտել է մեկ օրվա ծանր աշխատանքի և տուգանքի՝ հարբած վարելիս վթարի պատճառ դառնալու համար: Երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ դատավորը Փոլ Փելոսիին դատապարտել է 5 օրվա ազատազրկման և 6,8 հազար դոլար տուգանքի, ինչպես նաև երեք տարվա պայմանական ազատազրկման: Հաշվի առնելով արդեն կալանքի տակ անցկացրած ժամանակը և Փելոսիի լավ պահվածքը՝ դատավորը համաձայնել է բանտային ժամկետը փոխարինել 8 ժամյա ուղղիչ աշխատանքով։ Բացի այդ, խոսնակի ամուսնուց կպահանջվի հաճախել հարբած մեքենա վարելու վտանգների վերաբերյալ եռամսյա դասընթացի, իսկ նրա մեքենան կհամալրվի վարորդի շնչում ալկոհոլի առկայությունը ստուգող հատուկ սարքով: 82-ամյա Փոլ Փելոսիի դեմ գործը հարուցվել է անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած վթարից հետո, երբ նրա նոր Porsche-ն բախվել էր Jeep-ին։ Վթարի վայր ժամանած ոստիկանությունը Փելոսիի արյան մեջ արձանագրել է ալկոհոլի թույլատրելի մակարդակի գերազանցում։ Ո՛չ Փելոսին, ո՛չ էլ Jeep-ի վարորդը լրջորեն չեն տուժել:Ավելին12:5324.08.22 -
ՔաղաքականԿառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներինՀայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը: «Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը,որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել,ապա կառավարությունը անելիք չունի այստեղ»,-ասաց նա:Ավելին12:5024.08.22