Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:07
24.08.22
87

Իրանում սկսվել են զինավարժանքներ մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ

Img default alt hy

Օգոստոսի 24-ին մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ Իրանի զինված ուժերի խոշոր զորավարժություններ են սկսվել երկրի տարբեր մասերում: Ինչպես հաղորդել Է ISNA գործակալությունը, զինավարժանքներում գործի են դրված տարբեր տեսակի և վերափոխակների ավելի քան 150 անօդաչուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկու օրվա ընթացքում Իրանի զինված ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը կմշակեն մարտական անօդաչուներով փոխգործակցությունը երկրի հարավի Պարսից և Օմանի ծոցերից մինչև Իրանի հյուսիս և արևմուտք ընկած ընդարձակ տարածքում, նշում Է գործակալությունը:

«Իրանի զինված ուժերը պլանավորել են բազմաթիվ զորավարժություններ այս տարվա մարտական վարժանքի՝ իրենց ծրագրերում,- մեջբերում Է գործակալությունն Իրանի զինված ուժերի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարի խոսքը:- Դրանք նպատակաուղղված են վարժեցման մեթոդիկաների կատարելագործմանը՝ մարտական պատրաստության բարձրացման և դիմադարձման ներուժի մեծացման նպատակով»:

Վարժանքների ընթացքում կստուգվի անօդաչուների կիրառումը հետախուզության, պարեկման և օդից հարվածների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: