Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:53
24.08.22
90

Կիևը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել՝ մշտական հիման վրա փորձագետներ տեղակայել Զապորոժիեի ԱԷԿ-ում

Կիևը ՄԱԳԱՏԷ-ին կոչ Է անում՝ ուսումնասիրել մշտական հիման վրա Զապորոժիեի ԱԷԿ-ում իր փորձագետներին տեղակայելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչև «Ուկրաինայի իրավասու իշխանությունները վերականգնեն վերահսկողությունը» դրա նկատմամբ: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել Է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան:

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում Է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի հարևանությամբ: Սա բլոկների թվով և սահմանված կարողությամբ ամենախոշոր ԱԷԿ-ն Է Եվրոպայում: Մարտ ամսից այն գտնվում Է ռուսաստանցի զինվորականների պահպանության ներքո:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են Ռուսաստանի զինվորականների կողմից Էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու արդարացիությունը՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսի կանխման տեսակետից:

Ուկրաինացի զինվորականները շարունակում են կանոնավոր կերպով գնդակոծել Էներգոդարը, մերձակա գյուղերը և քաղաքին հարող Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը: «Մենք կարծում ենք, որ ներկայացուցչությունը կարող Է ամրապնդվել նրանում ռազմական ու քաղաքական բաղադրիչների ներգրավման միջոցով՝ ՄԱԿ-ի փորձաքննության աջակցությամբ»,-ասել Է Կիսլիցան:

«Ուշադրության առնելով խնդիրների ու սպառնալիքների ներկայիս մակարդակը՝ մենք նաև կոչ ենք անում ՄԱԳԱՏԷ-ին՝ դիտարկել իր փորձագետների մշտական ներկայությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում հաստատելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչև որ Ուկրաինայի իրավասու իշխանությունները վերականգնեն վերահսկողությունն» այդ միջուկային օբյեկտի նկատմամբ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: