Լրահոս
2022-08-24
-
ՀայաստանՀայլուր 18:30 24 միլիոն դրամ՝ հայրենիքի պարտքը մարելու համար. ՊՆ նոր նախագիծը | 24.08.2022Ավելին18:3024.08.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին է խոսելՕգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ, տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարությունից։ «Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման և կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։ Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։Ավելին18:2624.08.22 -
ՔաղաքականՊետությունը վաճառում է քաղաքացու պարտականությունը իր հայրենիքի հանդեպ.Մովսես ՀակոբյանՊետությունը քաղաքացու պարտականությունը իր հայրենիքի հանդեպ վաճառում է, դա շատ վատ երևույթ է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով: Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ բացասական է վերաբերվում նախագծին. «Իմ կարծիքով՝ ՀՀ արական սեռի բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը տան հայրենիքին, քանի որ հայրենիքի օդը, հողը ու ջուրը օգտագործել են իրենք ու իրենց ծնողները, և դա պետք է փոխհատուցեն՝ նաև իրենց ծառայությամբ»,-ասաց նա: Մովսես Հակոբյանի արձանագրմամբ՝ ստացվում է հայրենիքի պաշտպանությունն իրականացնելու է միայն սոցիակապես անապահով խավը:Ավելին18:2224.08.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանովՊայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 24-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 11-13 մ/վ:Ավելին18:2024.08.22 -
ՔաղաքականԵս հասկանում եմ՝ խաբված լինելը մարդկային է, սակայն խաբված մնալը դառնում է կործանարար. Սեյրան ՕհանյանԵս հասկանում եմ՝ խաբված լինելը մարդկային է, սակայն խաբված մնալը դառնում է կործանարար. Սեյրան ՕհանյանԱվելին18:1624.08.22 -
Քաղաքական471 հազար դոլար՝ Գառնու տաճարի մոտ համերգ կազմակերպելու համարՀՀ անկախությանը նվիրված «Մեր ժամանակի հերոսն» ամենամյա միջոցառման շրջանակում մրցանակաբաշխության կազմակերպման համար հատկացվել է 157 մլն դրամ։ Համապատասխան որոշումը կայացվել է օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության նիստին։ Եւս 44.3 մլն դրամ հատկացվել է մասնակիցներին խրախուսելու համար։ Ընդհանուր առմամբ հատկացվել է ավելի քան 471 հազար դոլար։ Համերգը նախատեսված է Գառնու հեթանոսական տաճարում՝ դասական երաժշտության համերգի ուղեկցությամբ։Ավելին18:1024.08.22 -
Քաղաքական60 հազար դոլարի «փրկագնով» զինծառայությունից ազատելու գաղափարը մերժելի է․ Գեղամ ՄանուկյանՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը առաջին անգամ շրջանառության է դրվել դեռեւս 2018ից հետո։ Այս մասին հիշեցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից: «Փրկագնով» ազատվելու, կամ ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից ու զանգվածային քննադատությունից հետո դրվեց դարակներում: Փաստորեն, դեռ չեն մոռացել: Ավելի ուշ հանգամանալից փաստարկներով կանդրադառնանք սրա վտանգավորությանն ու անթույլատրելիությանը»,- նշել է նա ֆեյսբուքում:Ավելին18:0024.08.22 -
ՔաղաքականՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանին ուղղված Ադրբեջանի դիմումըՕգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալ տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Ս.թ. օգոսոտոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը և արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը:Ավելին17:5624.08.22 -
ՀասարակականՆորակերտ գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 24-ին, ժամը 11։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի վրա գտնվող բնակելի վագոն-տնակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Տերյան փողոցի վագոն-տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, մարվել՝ 12:00-ին: Այրվել է վագոն-տնակի մոտ 40 քմ հատվածը՝ գույքով:Ավելին17:5024.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում 424 քաղաքացի կոչ է արել իշխանությանը քայլեր ձեռնարկել Փայլանի դեմ մահափորձի ծրագրման գործովԹուրքիայում 424 մարդ՝ այդ թվում գրողներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և փաստաբաններ համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի բացահայտված ծրագրի առնչությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում Թուրքիայի իշխանությանը կոչ է արվել գործի անցնել «խորքային պետության» և մաֆիայի ուժերի դեմ։ Դրանում մասնավորապես նշվել է․ «Աննախադեպ բացահայտման ենք ականատես լինում. Պետության ներսում ավազակախմբերի և մաֆիայի չափերը հասել են մի վիճակի, որ հնարավոր չէ թաքցնել։ Հաբլեմիթօղլուի սպանությունը պատվիրող Լևենթ Գյոքթաշի՝ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրն է օրակարգում հայտնվել, որը ցանկացել են կազմակերպել 2016 թվականին, ընդ որում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Ավելի ուշ սպանությունը բացահայտած անձն սպառնացել Է դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Կարո Փայլանին՝ ասելով. «Մենք քեզ երկու անգամ ենք մեր աչքի տակ առել, եթե ուզենայինք, կանեինք»։ Այս սպառնալիքն անհավատալի է։ Ավազակախմբի անդամներն ասում են, որ երկու անգամ հետևել են պատգամավորին, հրաժարվել են սպանել նրան, որպեսզի նա հերոս չդառնա, և նրանք կարողանում են ազատ շրջել՝ առանց ձերբակալվելու կամ քրեական հետապնդման: Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս, կոչ ենք անում քաղաքական իշխանությանը, բոլոր քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային գործի անցնել խորքային պետության և մաֆիայի ուժերի դեմ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեն պնդել է, որ 2016 թվականին Կարո Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։ Նա Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել է, որ զենք էր տարվելու խորհրդարան և Կարո Փայլանը սպանվելու էր։ Փայլանն օրեր առաջ սպանության ծրագրի բացահայտման համար հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։Ավելին17:4024.08.22 -
ԱռողջապահականՇտեյն-Լևենտալի համախտանիշ․ ձվարանների կազմափոխության հիմնական պատճառներըԱյս համախտանիշը դասվում է սեռական գեղձերի գերֆունկցիոնալ հիվանդությունների շարքին։ Հիվանդության ժամանակ ձվարանային ստերոիդոգենեզում լինում են որակական և քանակական փոփոխություններ, էսթրոգենների բավարար պարունակության դեպքում խախտվում է նրանց արտադրությունը։ Վերջինս հետևանք է ֆերմենտայհն համակարգի ոչ լիարժեքության։ Ձվարաններում ստերոիդոգենեզը կարող է խանգարվել նաև մակերիկամների դիսֆունկցիայից։ Հիվանդությանը հատուկ են դաշտանային ցիկլի խանգարումները, արգանդի գործունեության խանգարումից առաջացող արյունահոսությունները, ոչ ձվազատական ցիկլերն ու չբերությունը, երկու կամ մեկ ձվարանի մեծացումը, տարբեր ինտենսիվության մազակալումը, հաճախ նաև հոգեվիճակի ընկճվածությունը։ Հիվանդների արտաքինը բարեկազմ է և կանացի, կրծքագեղձերը երբեմն թերաճ, իսկ արգանդը՝ թերզարգացած։ Ախտորոշման հարցում կարևոր է գինեկոգրաֆիան, ձվարանների սոնոգրաֆիան, ռենտգենյան և հորմոնային հետազոտությունները։ Արյան մեջ էսթրոգենների պարունակությունը ցածր է, իսկ թեստոստերոնի պարունակությունը՝ բարձր։ Շտեյն-Լևենտալի համախտանիշը դժվար չէ տարբերել մակերիկամների բնածին դիսֆունկցիայից և ձվարանների ուռուցքներից։ Հիվանդության բուժման մեջ արդյունավետ է վիրաբուժական միջամտությունը, երբ վիրահատումից 3-4 ամիս անց վերականգնվում է դաշտանն ու ձվաբջջի բեղմնավորման ունակությունը։ Հիվանդության անորոշ ձևի դեպքում հանձնարարվում է ստերոիդային հորմոններով, կլոմիֆենով, ցիկլոֆենիլով ընդմիջվող կուրսերով կոնսերվատիվ բուժում կատարել։ Երբեմն վիրահատումից հետո մազակալումը կարող է վերանալ, իսկ նորմայում՝ չավելանալ։Ավելին17:3824.08.22 -
ՔաղաքականՀասել ենք վերջին կայարանին. Ամրամ Մակինյանը՝ ՊՆ նոր նախագծի մասինՓաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը կործանելու վերջին արարը… Եթե ճիշտ եմ հասկացել ՊՆ-ի կողմից նոր շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի էությունը, պատրաստվում է մի փոփոխություն, որը հնարավորություն կտա 24 մլն. դրամ վճարողներին Հայկական բանակում ծառայել ոչ թե երկու տարի, այլ չորսուկես ամիս և ուսումնական փուլն անցնելուց հետո զորացրվել: Այլ խոսքով` պետական մակարդակով ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիքը հող դառնա, իսկ այն պաշտպանելը ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ կամ աշխատավայր… Հասել ենք վերջին կայարանին…»:Ավելին17:3024.08.22 -
ՀայաստանԱրտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 24-ի դրությամբԿենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 24-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.87դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 06 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.75 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով։Ավելին17:2324.08.22 -
ՏեսանյութերԳալակտիկա» առևտրի կենտրոնում գնդակոծությունից հետո հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԴոնեցկի«Գալակտիկա» առևտրի կենտրոնում գնդակոծությունից հետո հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը։ Ավելի վաղ, Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր «Գալակտիկա» առևտրի կենտրոնի ուղղությամբ ուկրաինական արկի ընկնելու մասին։ Ուկրաինայի զինված կազմավորումները հարված են հասցրել «Գալակտիկա» առևտրի կենտրոնին, որը գտնվում է Դոնեցկի Կիրովի շրջանում: Վնասվել են շենքի ճակատն ու տանիքը, հրդեհը բռնկվել է շինանյութերի հատվածում։ Իրականացվել է առևտրի կենտրոնի անձնակազմի տարհանում։Ավելին17:1524.08.22 -
ԻրավականՃամբարակի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութՃամբարակի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութԱվելին17:0724.08.22 -
ԻրավականՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած սպանությունիցՍպանության և առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքը: Երևան քաղաքի 44-ամյա բնակչի՝ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի շրջանի տարածուն հեմատոմա» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23.55-ին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս նշված վնասվածքներն ստացել է Վանաձոր քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող նախկին փոստի կիսաքանդ շենքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ իրականացված զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գանգոսկրի կոտրվածքներով: Պարզվել է, որ վերջինս Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչ է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչ է: Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 38-ամյա տղամարդը բնակվել է դեպքի վայր հանդիսացող, վերոհիշյալ հասցեում: Դեպքի օրը 44 և 57-ամյա հիշյալ անձինք այցելել են 38-ամյա տղամարդուն և միասին ալկոհոլ օգտագործել: Այդ ընթացքում 57-ամյա տղամարդու կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել է հեռանալ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը հայհոյել է վերջիններիս, ինչին ի պատասխան՝ 57-ամյա տղամարդը մետաղյա տարայով հարվածներ է հասցրել նրա գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Վիճաբանության ընթացքում վնասվածքներ է ստացել նաև 44-ամյա տղամարդը, ով փորձել է բաժանել վիճաբանողներին: ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով խոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է արնանման հետքերով մետաղյա տարան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են ձերբակալվածի և տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին17:0024.08.22 -
ՄիջազգայինՌուսները Լիտվա կմտնեն, եթե ասեն՝ «Ղրիմը Ռուսաստանինը չէ». Լիտվայի ԱԳ նախարարի առաջարկը«Ու՞մն է Ղրիմը»: Լիտվայի արտգործնախարարը այս հարցն է առաջարկում տալ Ռուսաստանի բոլոր այն քաղաքացիներին, որոնք մտադիր են հատել Լիտվայի սահմանը՝ Բալթյան երկրներ մտնելու համար: Ըստ Գաբրիելիուս Լանդսբերգիսի՝ ռուսներին Լիտվա պետք է թողնել միայն «Ղրիմը Ռուսաստանինը չէ» ասելու դեպքում:Ավելին16:5324.08.22 -
ՄիջազգայինՌիգան «ազատագրվում է» Ռիգան ազատագրողներից. արձանների ապամոնտաժումԼատվիայի մայրաքաղաքում սկսել են ապամոնտաժել Ռիգան ազատագրած խորհրդային զինվորների հուշարձանը: Ռիգան օրենք է ընդունել, ըստ որի՝ թույլատրում է քանդել Խորհրդային միության բոլոր այդպիսի կոթողները: 79 մետրանոց արձանը կփլուզեն ամբողջությամբ ու հենց շինհրապարակում կմասնատեն:Ավելին16:4524.08.22 -
ՀայաստանԳործարկվելու են Աղավնաձորի և Մարմարիկի շչակներըOգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր և Մարմարիկ բնակավայրերում գործարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:Ավելին16:3724.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԱնթալիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը Ստամբուլում՝ այդ մասին տեղեկատվություն է տարածել արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):Ավելին16:3024.08.22