Լրահոս
2022-08-24
-
ՔաղաքականԿենսաթոշակն ու նպաստներն ավելանում են սեպտեմբերի 1-իցՍեպտեմբերի 1-ից 1900 դրամ կավելանա նվազագույն կենսաթոշակը: Գործող նվազագույն թոշակը 28.600 դրամ է, կդառնա 30.500 դրամ: Կառավարության նիստում է այսօր այս մասին հայտարարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3.100 դրամ կամ 7 տոկոս, զինվորական կենսաթոշակը՝ 5.200 դրամ կամ 6.8 տոկոս: Սեպտեմբերի 1-ից կբարձրանան նաև նպաստները:Ավելին16:2324.08.22 -
ՍպորտՀայաստանի Մ-19 հավաքականն ընկերական խաղում զիջեց Լիտվայի Մ-19 ընտրանունՕգոստոսի 24-ին Երևանում Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիտվայի Մ-19 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 1։2 հաշվով, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Գոլերը՝ Էլոյան, 29, Քանքանյան, 67 (Ի), Շլուտա, 76։Ավելին16:1524.08.22 -
ԱռողջապահականՌուսաստանում հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ քովիդի պատճարով 70-ից ավելի մահ են արձանագրել մեկ օրումՌուսաստանում քովիդի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել Է 72-ով՝ նախորդ օրվա 69-ի դիմաց, օգոստոսի 24-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկրում օրական մահվան 70 դեպքից ավելի են արձանագրել հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ: Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից, շտաբի տեղեկատվությամբ, մահացել Է 383 758 մարդ: Վարակման դեպքերի թիվն ավելացել Է 40 231-ով նախորդ օրվա 30 967-ի դիմաց, մինչեւ 19 221 602, ապաքինման դեպքերի քանակը 32 876 Է՝ 30 869-ի դիմաց՝ մինչեւ 18 370 612: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 3 872 քովիդով հիվանդացած՝ մեկ օր առաջվա 4 063-ի դիմաց (նվազումը՝ 4,7 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 39 տարածաշրջաններում եւ նվազել՝ 46-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:0724.08.22 -
ՄիջազգայինՌուսաստանցիներն սկսել են ավելի հազվադեպ մեկնել Եվրոպա. ՀԿՈւՀԿ-ի ղեկավարԶբոսաշրջությունը Եվրոպայում միշտ թանկ Է եղել, իսկ ռուսաստանցիներն ընտրում են Էժան լողափեր, ուստի այժմ հոսքը ԵՄ-ի երկրներ զգալիորեն կրճատվել Է նաեւ այն կասկածների կապակցությամբ, որ ռուսաստանցիներին այնտեղ ուրախ չեն տեսնել, բայց նրանք, ովքեր «իրենց չեն պատկերացնում» առանց Եվրոպայի, առաջվա պես այնտեղ են մեկնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը: «Զբոսաշրջությունը Եվրոպայում միշտ թանկ Է եղել: Մեզ մոտ զանգվածային զբոսաշրջությունը միշտ եղել Է ոչ թե թանկ Եվրոպան, այլ Էժան լողափերը… Բայց առկա Է նաեւ այն բանի հետ կապված անհանգստությունը, որ մեզ այնտեղ ուրախ չեն տեսնել, դա նույնպես ազդում Է շատերի վրա: Հաճելի չԷ մեկնել այնտեղ, որտեղ քեզ կարող են բոյկոտել, վիրավորել, հրաժարվել քեզ հետ ռուսերեն խոսելուց, նույնիսկ եթե կարող են, բայց չգիտես ինչու չեն ցանկանում: Դա նույնպես շատ ուժեղ ազդում Է: Ուստի, այո, մենք տեսնում ենք Եվրոպայի երկրներ արտագնա զբոսաշրջության նվազում: Բայց դրա հետ մեկտեղ նրանք, ովքեր ցանկանում են, ովքեր առանց դրա չեն պատկերացնում իրենց, առաջվա պես այնտեղ են մեկնում»,-Ֆյոդորովը պատմել Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Նա նշել Է, որ եվրոպական տուրիստական երթուղիներն ընտրում Է «ռուսաստանցիների բացարձակ փոքրամասնությունը»: «Մեզ մոտ հիմնական տուրիզմը եղել Է ոչ թե Շենգենի երկրներ, այլ ավելի պարզ, Էժան՝ Եգիպտոս, Թուրքիա, Չինաստան: Դա նաեւ մինչեւ վերջին պատժամիջոցներն Էր հայտնի»,-հավելել Է Ֆյոդորովը:Ավելին16:0024.08.22 -
Արտաքին քաղաքականությունՄեծ Բրիտանիան Ռուսաստանից ներմուծումը նվազեցրել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշըՄեծ Բրիտանիան 2022 թվականի հունիսին Ռուսաստանից ներմուծել Է 33 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի ապրանքներ ու ծառայություններ, որը նվազագույնն Է 1997 թվականի հունվարից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ONS վիճակագրական գերատեսչությունը: Դա 96,6 տոկոսով պակաս Է Ռուսաստանից բրիտանական ներմուծման՝ 2021 թվականի փետրվարից մինչեւ 2022 թվականի փետրվար ընկած 12-ամսյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշից: Վառելիքի ներմուծումը հունիսին առաջին անգամ կրճատվել Է՝ զրոյի հասնելով Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին, ասվում Է հաղորդագրության մեջ: Մինչեւ խիստ պատժամիջոցների սկսվելը 12-ամսյա ժամանակաշրջանում այն միջին հաշվով կազմել Է 0,5 միլիարդ ֆունտ: Ռուսաստանից գունավոր մետաղների մատակարարումները հունիսին նվազել են 94,7 տոկոսով՝ մինչեւ 6 մլն ֆունտ ստեռլինգ, պողպատի եւ պողպատե արտադրանքի ներմուծումը գործնականում դադարեցվել Է եւ կազմել 1 մլն ֆունտից պակաս: Մեծ Բրիտանիայից Ռուսաստան արտահանումը հունիսին կազմել Է 83 միլիոն ֆունտ. դա 67 տոկոսով պակաս Է պատժամիջոցներին նախորդող տարվա միջին ամսական ցուցանիշից: Այդ ցուցանիշի առյուծի բաժինը (61,6 մլն ֆունտ) քիմիական արտադրանքի արտահանումն Է, իսկ ըստ այդ ճյուղի հաշվի են առնվում դեղամիջոցները, որոնք հայտնվել պատժամիջոցների սահմանափակումների ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:5324.08.22 -
ԱրցախԱրցախի քաղաքացիներն ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք․ ԱՀ ՄԻՊԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաև պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը: «Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք և բարոյական անհրաժեշտություն: Այդ իրավունքը վերաբերում է նաև այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են և ուղղակիորեն առնչվում են անձնական և հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում և երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա և գազա մատակարարում, կապի այլ միջոցների անցկացում և այլն): Նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության և անհանգստության պատճառ դառնում: Վերոնշյալ հետևանքներից խուսափելու համար Արցախի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում լիարժեքորեն ապահովել տեղեկացված լինելու՝ ԱՀ քաղաքացիների իրավունքը և հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ պարբերաբար, ժամանակին և պատշաճ կերպով հանդես գալ իրազեկող հայտարարություններով»,- ասված է գրառման մեջ:Ավելին15:5324.08.22 -
ԱրցախՍեպտեմբերի 2-ին Արցախում հանրահավաք տեղի կունենա․ Մետաքսե ՀակոբյանՍեպտեմբերի 2-ին Արցախում հանրահավաք տեղի կունենա, որի ընթացքում նոր ձևավորված «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը հանրության կողմից հստակ պահանջներ կներկայացնի Արցախի իշխանություններին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգավոր Մետաքսե Հակոբյանը պարզաբանեց, որ պահանջները վերաբերելու են սոցիալական և անվտանգային մի շարք խնդիրներին: Նրա փոխանցմամբ՝ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները ձևավորել են ջոկատներ, որոնք քաղաքներում ու գյուղերում հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ՝ նրանց պահանջները հասկանալու համար, այս պահին դրանց խմբագրմամբ են զբաղված. «Շատ-շատ են պահանջները՝ սկսած անվտանգայինից՝ մինչև սոցիալական խնդիրներ, որոնք ահասարսուռ չափերի են հասել Արցախում: Օրինակ, ես պահանջել եմ ցույց տալ եռակողմ հայտարարություն՝ երեք ստորագրություններով, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որով նոր երթուղուն տրվում է միջանցքի կարգավիճակ: Հայկ Խանումյանն ասում է, թե միջանցքի տրամաբանությամբ է նոր երթուղին լինելու, բայց երբ պահանջում ես ստորագրություններով փաստաթուղթ, չկա այդպիսի բան, ստացվում է՝ նորից ծուղակն են գցում մարդկանց: Քաղաքացիներից շատերն էլ ասում են՝ ինչո՞ւ պետք է Հայկ Խանումյանը գնա ու մարդկանց տներից հանի, վախեցնի և պահանջում են նրա անհապաղ հրաժարականը, այս պահանջը ևս ներկայացվելու է: Պետք է առաջին օրվա համար ընտրվեն պահանջներ, որոնք հնարավոր կլինի արագ կատարել և դրանից հետո արդեն մյուսները կներկայացվեն», - ասաց Հակոբյանը: Պատգամավորի խոսքով՝ հանրային պահանջները ներկայացվելու են անմիջապես Արցախի կառավարությանը և հենց այդ պահին էլ պարզաբանումներ են պահանջելու դրանց լուծման հետ կապված. «Չի լինելու այնպես, որ ասենք՝ լավ, ժողովու՛րդ, այսօր հավաքվեցինք, եկեք գնանք, վաղը կհանդիպենք: Կառավարության ղեկավարը պետք է իջնի և պարզաբանումներ տա ժողովրդի ներկայությամբ, այնպես չի լինելու, որ ժամկետ տանք, ո՛չ, նույն պահին պետք է արվեն գործողությունները, պարզաբանումներ տրվեն: Պարզապես հանրահավաք չի լինելու ու տուն գնան, հստակ հանրային պահանջներ են ներկայացվելու՝ փաստաթղթի տեսքով և սպասելու ենք կոնկրետ պատասխանների: Արցախի իշխանությունները շատ ժամանակ սլաքներն ուղղում են դեպի Նիկոլ Փաշինյան կամ ռուս խաղաղապահներ, բայց Արցախի բնակիչը ո՛չ Նիկոլ Փաշինյան է ընտրել, ո՛չ էլ ռուս խաղաղապահ է բերել Արցախ, ինքը ընտրել է նախագահ, որը պարտավոր է ժողովրդի պահանջներն ապահովել, իսկ եթե չի կարողանում, դա այլ հարց է, թող կանգնի ասի՝ չեմ կարողանում, արդեն ժողովուրդը կորոշի՝ ինչ քայլ պետք է անի», - ասաց Հակոբյանը: Մեզ հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ շարժումը չեն առաջնորդում քաղաքական գործիչներ կամ ուժեր, այն ժողովրդական շարժում է, որի առաջնորդը հենց ժողովուրդն է, իսկ ով ուզում է միանալ շարժմանը՝ պետք է վայր դնի իր կուսակցական դրոշը:Ավելին15:4924.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉեխիան 152 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ցույց տվել ՈւկրաինայինՉեխիան փետրվարի 24-ից հետո ծավալված իրադարձությունների կապակցությամբ 3,8 միլիարդ կրոնի (շուրջ 152 միլիոն եվրոյի) ռազմական օգնություն Է ուղարկել Ուկրաինային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին այդ մասին հաղորդել Է Չեխիայի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարությունը: Ռազմական օգնություն տրամադրելու որոշումն ընդունում Է կառավարությունը: Պաշտպանության նախարարությունն, ըստ գործակալության, անվտանգության նկատառումներով չի հայտնում դրա բնույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:4724.08.22 -
Վանաձորի Փոստի նախկին վթարային շենքում հայտնաբերվել է տղամարդու դի, կա վիրավորԵրեկ՝ օգոստոսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, աջից պարանոցի շրջանի տարածում հեմատոմա» վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նավասարդյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 45-ամյա Անդրեյ Ա․-ն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Լոռու մարզի ոստիկանները, օպերատիվ տվյալները ստանալով, այնուհետև հանգամանքները պարզելու նպատակով հետախուզական աշխատանքներ են կատարում կայարանի մոտակա տարածքում և Մոսկովյան 25 հասցեի՝ խորհրդային տարիներից հայտնի Փոստի նախկին վթարային շենքում ճակատի շրջանի պատռված վերքերով հայտնաբերում են Վանաձորի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Հ․-ի դին։Ավելին15:4024.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին Twitter-ում գրառել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի հետ արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքին առնչվող հարցեր, թյուրքալեզու պետությունների համագործակցության վերաբերյալ ծրագրերը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հետագա ընդլայնման առնչվող հարցեր։Ավելին15:2924.08.22 -
ԱրցախԱսկերանի շրջանում բնակելի տուն է այրվելՕգոստոսի 23-ին ժամը ժամը 13:01-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, ժամը 13:02-ին Ասկերանի հրշեջ-փրկարար մասից երկու մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենաներով մեկնել են կանչի վայր: Ժամը 13:13-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից հրդեհի վայր օգնություն է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: «Անհրաժեշտ է արձանագրել, որ հրշեջ-փրկարարները օպերատիվորեն իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները և արդյունավետորեն իրականացրել հրդեհաշիջման աշխատանքները, բարեբախտաբար տուժած անձինք չկան և հրդեհը չի տարածվել հարևան բնակելի տներում»,- ասված է հաղորդագրության մեջ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել` ժամը 17:30-ին: Հրդեհի հետևանքով այրվել է Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչ Վ. Դ-ն (ծնված 1958թ.) պատկանող մեկ հարկանի տունը լրիվությամբ և Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչ Ա. Ա-ին (ծնված 1984թ.) երկու հարկանի տան տանիքի փայտե կոնստրուկցիան մասնակի: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:Ավելին15:2224.08.22 -
ՔաղաքականՎճարել 24 մլն դրամ և բանակում ծառայել 4,5 ամիս. Կառավարության նոր նախագիծըՀայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն: Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է: Գործընթացը փոխկապակցված է նաև մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ:Ավելին15:1524.08.22 -
Քաղաքական24 միլիոն դրամը կազատի 2 տարվա պարտադիր զինվորական ծառայությունից. նոր օրինագիծՊարտադիր զինծառայությունից վաղաժամ ազատ արձակվելու վերաբերյալ օրենսդրական նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել պաշտպանության նախարարությունը: Ըստ օրինագծի՝ չորս ու կես ամսվա ուսումնական փուլն ավարտելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է պետական բյուջե վճարել 24 միլիոն դրամ՝ 60 հազար դոլար, և զորացրվել:Ավելին15:1524.08.22 -
ՄիջազգայինԹբիլիսիում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կապի նախարարների հանդիպումըԹուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, ինչպես նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների ետևում, որից հետո թուրք նախարարը թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Վրաստան կատարած այցը: Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ քննարկվել են հաղորդակցության ոլորտում համագործակցությանը առնչվող հարցեր: Ընդգծելով, որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը «բարեկամ և եղբայրական երկրներ են»՝ նա նշել է, որ շարունակվում են բանակցությունները երեք երկրների միջև «տրանսպորտային միջանցքների հետագա զարգացման համար»։ «Այս բանակցությունների արդյունքում մեր երկրները կշահեն, և որքան ուժեղ լինեն այդ տրանսպորտային միջանցքները, այնքան կզարգանա մեր միջև համագործակցությունը ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական մակարդակներում»,-ասել է նախարարը։ Նա գնահատելով հաղորդակցության ոլորտում գոյություն ունեցող համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, կարևորել է «Միջին միջանցքը» և հիշեցրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (BTK) և Մարմարայի նախագծի իրականացման մասին: «Այժմ սկսել են գործել Չինաստանից Լոնդոն առանց դադարի գնացքները։ Այսուհետ մենք քննարկում ենք, թե ինչ կարելի է անել այս ներուժն էլ ավելի մեծացնելու համար»: Նախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկվել են ոչ միայն բեռնափոխադրումների հետ կապված հարցեր, այլև ուղևորափոխադրման հարցը: Ըստ թուրք պաշտոնյայի՝ ապագայում ևս կիրականացվեն նմանատիպ բանակցություններ, որպեսզի երեք երկրները կարողանան ավելի շատ եկամուտներ ստանալ տրանսպորտի ոլորտում։Ավելին15:0724.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի ավիացիան միացել է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներինԱյսօր՝ օգոստոսի 24-ին, Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Թուրքիայի մասնագիտացված հրշեջ ավիացիան։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Թուրքական հրշեջ ինքնաթիռը՝ ութ տոննա ջրատարով, արդեն ներգրավված է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին, կավելանան ևս երկու մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռներ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Կառավարությունը նախատեսում էր, որ Բորջոմիում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը կմարվի մինչև այսօր, սակայն հայտնի դարձավ, որ Քուռ գետի աջ ափին գտնվող Կվաբիշևի և Զովրետի գյուղերի միջև ընկած անտառում հրդեհի նոր բաց օջախներ են գոյացել։ Այսօր լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհը Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիշևի գյուղից տարածվել է Ախալցիխեի կողմը։Ավելին15:0024.08.22 -
ՔաղաքականՉավուշօղլուն կրկին բացեց «խաղաղության օրակարգի» փակագծերը7 or.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ով պատերազմ ու պարտություն բերեց հայ ժողովրդի գլխին, դարձավ հազարավոր զոհերի պատճառ ու փլուզեց Արցախի պետականությունը, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հանդես է գալիս որպես «խաղաղության աղավնի»: Նա «խաղաղության օրակարգով» էր 2021-ի արտահերթ ընտրություններում քվե մուրում: Նիկոլի խաղաղության օրակարգն իրականում նոր պատերազմի, պարտության և/կամ նոր ցեղասպանության, հայաթափման օրակարգ է: Սպասարկելու համար «խաղաղության օրակարգը» Նիկոլը գնաց հայ-թուրքական քիրվայության՝ հայ ժողովրդին խաբելով, թե, իբր, հայ-թուրքական շփումներն առանց նախապայմանների են: Թուրքերը, սակայն, «էն գլխից» հայտարարել են, որ ունեն նախապայմաններ, որոնց մի մասը ստացել են, իսկ մյուս մասն ակնկալում են ստանալ, քանզի Նիկոլը նրանց դա խոստացել է: Թուրքիան պարբերաբար հիշեցնում է իր նախապայմանների մասին՝ հատուկ ընդգծելով, որ հայ-թուրքականն իրականում հայ-թուրք-ադրբեջանական է: Երեկ դա հերթական անգամ հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Ըստ նրա՝ Երևանը պետք է հասկանա, որ մինչև Ադրբեջանը չբավարարվի, ոչ մի տեղաշարժ չի լինելու հայ-թուրքական հարթակում: Իսկ Ադրբեջանը սահմանել է իր բավարարման նշաձողը՝ -զրո կարգավիճակ Ղարաբաղին, -զրո կարգավիճակ ղարաբաղցիներին, -Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ (այս մոտեցումը Նիկոլն ակտիվորեն քարոզում է), -ՀՀ տարածքից մասեր (անկլավներ), -Զանգեզուրի միջանցք և այլն: Այդ «և այլնի» տակ Ալիևը հասկանում է Սևանը, Երևանը և ընդհանրապես ամբողջ Հայաստանը: Ահա՛ Նիկոլի «խաղաղության օրակարգի» բուն էությունը: Ահա «Ապագա կա ապագա» կարգախոսի իրական հեռանկարը:Ավելին14:5324.08.22 -
ԱրցախՄինչև օրվա վերջ մնացած 5-6 հոգին էլ կհեռանա Բերձորից. քաղաքապետԱրցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչության հիմնական մասը լքել է քաղաքը, ադմինիստրացիայից բացի՝ քաղաքապետ, վարչակազմի ղեկավար, աշխատակիցներ, բնակիչներից ևս 5-6 հոգի դեռ մնացել են։ Այս մասին 24News-ին ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ մինչև օրվա վերջ մնացած 5-6 հոգին էլ կհեռանա քաղաքից, իսկ ղեկավար կազմը՝ մինչև օրվա վերջ կամ վաղը։ Ըստ նրա՝ ադրբեջանական ներկայացուցչությունը դեռևս չի ժամանել քաղաք, նոր անցակետեր չեն տեղադրվել, ռուսական խաղաղապահները շարունակում են մնալ իրենց տեղում. «Միջանցքը շարունակում է գործել այնպես, ինչպես 1 ամիս առաջ, ռուս խաղաղապահներն անցակետում են»։ Ադրբեջանը պահանջել է, որ մինչև օգոստոսի 25-ը հայ բնակչությունը հեռանա քաղաքից, նույն շրջանի Ներքին Սուս, Աղավնո գյուղերից։ Ադրբեջանի այս պահանջը պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի այլընտրանքային նոր ճանապարհի իր հատվածի շինարարության ավարտով։Ավելին14:4624.08.22 -
Արտաքին քաղաքականությունՍոմալիի նախագահը «տոտալ պատերազմ» է հայտարարել «Աշ-Շաբաբ» խմբավորմանըՍոմալիի նախագահ Հասdv ան Շեյխ Մահմուդը «տոտալ պատերազմ» Է հայտարարել «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորմանը՝ վերջերս Մոգադիշոյի Hayat հյուրանոցում պատանդներ վերցնելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա հավաստիացրել Է, որ կառավարությունը մտադիր Է ոչնչացնել խմբավորմանը, որպեսզի քաղաքացիներն այլեւս չսգան ահաբեկչությունների զոհերի համար, հաղորդել Է EFE-ն: Նա ժողովրդին խնդրել Է աջակցել «Աշ-Շաբաբ»-ի դեմ գործողություններին: Օգոստոսի 19-ի երեկոյան ահաբեկիչները պայթյուն են իրականացրել Hayat հյուրանոցում, ներխուժել այնտեղ, իսկ այնուհետեւ շուրջ 30 ժամ պատանդներ պահել ներսում: Զոհվել Է առնվազն 21 մարդ, եւս 106-ին ազատել են հատուկ գործողության արդյունքում: Հյուրանոցի շենքը լրջորեն տուժել Է: Վերքեր Է ստացել 117 մարդ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Աշ-Շաբաբ» խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին14:4524.08.22 -
ԱրցախՌուս խաղաղապահներն ապամոնտաժում են Լաչինի միջանցքի անցակետերը. տեղափոխվում են նոր ճանապարհի վրաՌուս խաղաղապահները ապամոնտաժում են Լաչինի միջանցքում տեղադրված իրենց անցակետերը, շինությունները, որտեղ ապրում էին ռուս զինծառայողները եւ պատրաստվում են վերատեղաբաշխման։ Այս մասին գրում է АПА-ն՝ հրապարակելով նաեւ տեսանյութ, հայտնում է Փաստինֆո-ն։ Խաղաղապահները տեղափոխվում են Լաչինի շրջակայքում Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհ, որտեղ շարունակելու են ծառայել։ Սպասվում է, որ օգոստոսի 25-ին Լաչին քաղաքը, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերը կանցնեն Բաքվի վերահսկողության տակ: Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ նոր ճանապարհի վրա ռուս խաղաղապահները գործելու են ժամանակավորապես։Ավելին14:4324.08.22