Լրահոս
2022-08-24
-
ՍպորտԷլինա Դանիելյանը շարունակում է մնալ ԵԱ-ի առաջատարների շարքումՀայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը հավաքել է 3,5 միավոր և շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նույնքան միավորով 1-8-րդ տեղերը կիսում են ևս 7 շախմատիստուհիներ: 3-ական միավոր ունեն մեր Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:Ավելին10:5224.08.22 -
ՔաղաքականՊաշտոնյաները չեն կարող նվեր ընդունել. նոր նախագիծ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Օրենքում դրույթ կամրագրվի, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ: Ընդ որում՝ «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից տեղեկացավ, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն: Հիմա հետաքրքիր է՝ ինչ են անելու հեղափոխական իշխանիկները, որոնք անգամ շոր հագնելու խնդիր ունեին, իսկ հիմա բրենդային ապրանքանիշներից են միայն օգտվում:Ավելին10:4524.08.22 -
ԵրևանԵրևանյան բակերից մեկում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակՕգոստոսի 24-ին՝ ժամը 06։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Սակրավորները վնասազերծել են «Ֆ-1» տեսակի մարտական նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:Ավելին10:3724.08.22 -
ՀասարակականՎթար՝ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ վարորդը մահացել էՕգոստոսի 23-ին, ժամը 23:01-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «GAZ3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտաբօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:Ավելին10:3024.08.22 -
ՔաղաքականԻնչու՞ Փաշինյանը չշնորհավորեց կաթողիկոսին«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ կապը պատերազմից հետո անդառնալիորեն խզվել է։ Փաշինյանը պետական ինստիտուտների արժեւորումը, դրանց դերակատարումը, փաստորեն, դիտարկում է սեփական, նեղ անձնական պրիզմայով։ Այս տարի էլ նա չշնորհավորեց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, որը նշվում էր օգոստոսի 21-ին, մինչդեռ իշխանության գալուց հետո երեք տարի անընդմեջ Փաշինյանը «ջերմորեն» շնորհավորում էր Վեհափառին, կարեւորում ժողովրդի կյանքում Հայ առաքելական սուրբ եկեղեցու «մեծ կարեւորությունն ու դերակատարումը» եւ վստահություն հայտնում. «Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը»։ Պատերազմից հետո, երբ կաթողիկոսը հրապարակավ սկսեց քննադատել իշխանություններին, դարձավ Փաշինյանի աչքի փուշը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին, անգամ Հանրայինին է հրահանգ իջեցվել՝ որեւէ կերպ չլուսաբանել կաթողիկոսի գործունեությունը։Ավելին10:2224.08.22 -
ՔաղաքականԴուք պայքարել և պայքարում եք ոչ թե Անկախության համար, այլ՝ Անկախության դեմ. Լիլիթ ԳալստյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը գրում է. «Անկախության հռչակագրի 32 ամյակի առթիվ ազգակործանի ուղերձն ամբողջությամբ հանցագործին բնորոշ հոգեբանական վարքի դրսևորում է․ երբ հանցագործը վերադառնում է հանցանքի վայր։ Անկախությունն ու համազգային հաղթանակները մսխածը հայտարարում է, թե «Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար»։ Այսքա՜ն երեսպաշտ․․․ Դուք պայքարել և պայքարում եք ոչ թե Անկախության համար, այլ՝ Անկախության դեմ։ Մի՞թե կարծում եք, թե ողջ հայ ժողովուրդն ամնեզիայով է տառապում և չի հիշում, որ իր թիկունքում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն եք նվիրել թշնամուն, որ թշնամին արդեն վաղուց տեղակայվել է Սյունիքում, կամ կառավարության նիստում թշնամու կողմից ցանկաված կետից մեր Հայրենիք ներխուժելու կանաչ լույս եք վառել։ Ձեր քթին Աղավնոյի ծուխը չի հասնում, բայց հո որբացող Աղավնոյի պատկերն իբրև սեպ խրվելու է ձեր մեղավոր բիբերում․․․ «Անկախությունը մեզ համար անվտանգություն է»։ Սա ասում է մեկն, ով կազմաքանդել ու բարոյալքել է Հայոց բանակը, նվաստացրել ու արժեզրկել է մեր անվտանգությունն ու հաղթանակները կերտողներին՝ պատվանդաններն ու խոնարհումը փոխարինելով ատելությամբ, բանտային կտտանքներով ու նվաստացումով։ Մերժումի և ուրացման խորհրդանիշը, պառակտողն ու երեսուն տարիների ձեռքբերումները ամլացնողը չի կարող անվտանգություն ապահովել։ «Միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»: Սա ասում է մեկն, ով «Արցախն Հայաստան է» պոպուլիստական էժանագին կարգախոսով ու սեփական կետից բանակցելու հիվանդագին սևեռումով կործանարար պատերազմ հրահրեց։ Սա ասում է մեկն, ով առանց աչքը թերթելու, սեփական պարտությունն արդարացնելու համար Շուշին դժբախտ ու դժգույն համարեց։ Սա ասում է մեկն, ով խոստովանել պատերազմը չդադարեցնելու գինը՝ հազարների կյանքի գինը․․․ «Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ․․․ և ամուր դաշնակցային հարաբերություններ»՝ մեղավորներ նշանակելու և պատասխանատվությունից խուսափելու ցինիկ ավանդույթին հավատարիմ, մերկապարանոց հաստատումներ է կատարում մեկն, ով դիվանագիտական ու միջազգային մեկուսածման տարավ Հայաստանը՝ փչացնելով հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ։ Հարևանների հետ հարաբերությունները լարախաղացության հետ շփոթողը դիվանագիտական մերկությամբ մսխեց նաև հարևանների հետ շահեկան եզրեր գտնելու հնարավորությունները։ Ի վերջո, Հայաստանում գործադրվող «գավառական շուստրիության, գժի տեղ դնելու կամ պաթոլոգիկ ստախոսի վարքագիծը» միջազգային հարաբերություններում չի կարող արգահատանքի չարժանանալ։ «Մեր որոշ հարևաններ չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում», ասում է մեկն, ով առանց նախապայմանների պատրաստ է սահման բացել ցեղասպան թուրքի առջև, այն թուրքի առջև, որի բայրաքթարների տակ հազարավոր հայորդիներ նահատակվեցին, այն թուրքի առջև, որին երբեք, որ մի միջազգային հարթակում այդպես էլ ագրեսոր չանվանեց։ Մեծ գին են պահանջում պարտվածից, իսկ դու տեղով պարտություն ես, աթոռին կառչած պարտություն, աթոռի համար ցաբկացած գին տվող պարտություն։ Մեր թշնամիները դա լավ են գիտակցում և պոկելու են հնարավորը, քանի դեռ այսպիսին է իշխանությունը, քանի դեռ հայ ժողովուրդը իր շահերը դավաճանողին հեռացնելու ուժ և կամք չի գտել․․․ «Անկախությունը պետականակենտրոն մտածողություն է» ասում է մեկն, ով անդառնալի սեպ է խրել ազգային միաբանության մեջ, ով ներազգային պառակտվախությունն ու անհանդուրժողականությունը հասցրել է անդառնալիության սահմանին, ով երկիրը քպ-ական թայֆայաբազության և դիլետանտության պատճառով դարձրել է մշտական աղետի գոտի, ով կազմաքանդել է ազգային և պետական ինստիտուտները, ով անդառնալի հարված է հասցրել Հայստան-Սփյուռք հարաբերություններին։ «Անկախությունն ազատություն է, և մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ և անվտանգ զգալու համար»․․․ ստի և երեսպաշտության այս հրավառությունից շնչահեղձ եմ լինում։ Երկրում մենիշխանություն հաստատածն ու հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հալածանքներ պատվիրածը ազատության մասին է խոսում։ «Անկախությունը կրթություն է»․ այո, բայց ազգային արժեքների վրա հիմնված և ազգային ինքնությունը սնող կրթությունը, և բոլորովին էլ ոչ այն ապազգայինը, որ պարտադրում եք․․․ «Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն»․ դե իհարկե, դատարանները շրջափակելով, դատավորների «վզին դնելով» ու Սահմանադրության ողնաշարը ջարդելով այս չորս տարիներին հրաշալի իրավակարգ եք ստեղծել։ «Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի և արարի և ոչ թե մսխի ու փչացնի»: Անկարելի է չհամաձայնել այս խոստովանության հետ․․․ Իսկ այդ ողջ՝ Անկախության հռչակագրին նվիրված տեքստը քաղաքական ամլության, անճարակության և հոռետեսության չարագուշակ տեքստ է, անլույս և ահնույս․․․Ճիշտ այնպիսին, ինչի մեջ տապակվում է Հայաստանը։ Այդպես է, որովհետև Հայաստանում իշխանություն է իրականացնում մերժումի, ազգային շահերն ու ապագան դրժած ուժը ․․․ Եվ ամենակարևորը՝ կունենա՛նք պետություն և Անկախություն, բայց առանց քեզ, միայն առանց քեզ»։Ավելին10:1524.08.22 -
ՔաղաքականՈւշագրավ զարգացումներ` Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Թերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար անձանց փաստաբաններին և հայտնել, որ որոշումը կայացված է, և Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը: Կալանքի տակ գտնվող ԶՈւ պաշտոնատար անձինք սպասում են, թե Հակակոռուպցիոն կոմիտեն որ նորանշանակ դատավորին է մակագրելու քրեական գործը: Այս իրավիճակին զուգահեռ՝ Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել հիվանդանոց առողջական խնդրի հետ կապված հետազոտման ենթարկելու: Անցել է 1,5 ամիս, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ կերպ չի արձագանքել Ստեփան Գալստյանի նամակին: Անթույլատրելի վարքագիծ: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է:Ավելին10:0724.08.22 -
Հայաստան«Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները դադարեցվել են. քաղաքացու մարմինը չեն գտելԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հարգելի՜ գործընկերներ, ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։ Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։ Նշեմ, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։ Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»։Ավելին10:0024.08.22 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:0724.08.22
2022-08-23
-
ՀասարակականԲախվել են BMW-ն ու Opel Zafira-ն. մահացածին ու վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըԱյսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Լանջիկի տարածքում բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:Ավելին23:5523.08.22 -
ՄիջազգայինՌուսաստանի արձակած հրթիռները Զելենսկին հաշվել է. Մոսկվան նորից է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ պահանջումՈւկրաինայի զինված ուժերն այսօր հրետակոծել են Դոնեցկի վարչակազմի շենքը։Ավելին23:4223.08.22 -
ՍպորտԲարսելոնան մերժել է Չելսիի առաջարկը«Բարսելոնան» մերժել է «Չելսիի»՝ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու առաջին առաջարկը, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Diario Sport-ը։Ավելին23:3023.08.22 -
Հասարակական«2500 հոգի սոված-ծարավ գցել են քուչեքը». առևտրականները վերադառնում են «Սուրմալու» և «Փեթակ»Սուրմալուի դեմ-դիմաց գտնվող «Փեթակի» առևտրականների բողոքից հետո այսօր միակողմանի բացվել է Քրիստափորի փողոցն ու առևտրի կենտրոնը սկսել է աշխատել:Ավելին23:2023.08.22 -
ՄիջազգայինՌուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի այցի կազմակերպումըՕգոստոսի 23-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի գործերով նախարար Կատրին Կոլոննայի հետ ֆրանսիական կողմի նախաձեռնած առաջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։Ավելին23:1023.08.22 -
Հասարակական«Դերասանություն է» վարորդների կարծիքով՝ Սիսիանում կառավարության «դրած» կշեռքըԵրևան-Մեղրի միջպետական ճանապարհը Սիսիանի հատվածում փակելուց հետո էլ բեռնատարների վարորդների խնդիրը շարունակում է մնալ չլուծված:Ավելին22:5923.08.22 -
ԻրավականՔոքոբելյանի հոր առևանգումը բացահայտվել է կիբեռհանցավորության դեմ պայքարի միջազգային համագործակցության արդյունքումՀուլիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացվեց հաղորդում, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Անօգուտ:Ավելին22:4723.08.22 -
ՔաղաքականՀայաստանը բացում է Ադրբեջան-Թուրքիա «կյանքի ճանապարհը»՝ առանց ԱԺ համաձայնությանԱրդյո՞ք Ադրբեջանին դեպի Հայաստան 3 նոր անցակետ տալով՝ Հայաստանի իշխանությունը փորձում է շրջանցել Անկարայի ու Բաքվի երազանքների «Զանգեզուրի միջանցքը», բայց միևնույն է, մնում է նույն տրամաբանության մեջ, պնդում են մասնագետները:Ավելին22:3523.08.22 -
ԱշխարհCOVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 596 միլիոնըCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 596 միլիոն 751 հազար 677: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:Ավելին22:2223.08.22 -
ՀասարակականԲախվել են 38-ամյա վարորդների UAZ-ն ու ВАЗ 2121-ըԱյսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:40–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Դսեղ գյուղի խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 38-ամյա Գոռ Թումանյանի վարած UAZ մակնիշի և 38-ամյա Սերգեյ Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:Ավելին22:1123.08.22 -
Քաղաքական«Քըլըչային տրամադրություն է». Անկախության հռչակագիրն ընդունողները սթափվելու կոչ են անումԱնկախության հռչակագրի տարեդարձն առիթ է դարձել, որ հավաքվեն, ինչպես իրենք են ասել, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման նախահայրերը:Ավելին22:0023.08.22