Լրահոս

2022-08-25
2022-08-24
  • Img default alt hy
    Հասարակական
    32-ամյա վարորդը Opel Astra-ով կողաշրջված բախվել է ծառին
    Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 32-ամյա Դավիթ Շահնազարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ «Կարկաչան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ բախվել ծառին: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/24/1220760/
    23:59
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Կատուն լույս աշխարհ է բերել երկերես ձագի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՄՆ Արկանզաս նահանգի Գարիսոն քաղաքում կատուն հազվագյուտ երկերես ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Կատվի տեր Արիել Կոնտրերասը պատմել է, որ ինքը լվացք էր անում, երբ կատվի ձագը ծնվել է: Կինը զանգահարել է ամուսնուն: Երկրորդ ձագուկը երկերես է եղել «Երբ նա ծնվեց, ամուսինս ասաց. «Սիրելի՛ս, երկու գլուխ ունի»,- հիշում է ամերիկուհին։ Արտասովոր կատվի ձագին Հարվի են անվանել DC Comics-ի հերոս Հարվի Դենտի պատվին։ Գենետիկ խանգարումը, որը հանգեցրել է կենդանու երկու դեմքի զարգացմանը, կոչվում է դիպրոզոպիա և կապված է արգանդում սպիտակուցի ավելցուկի հետ: Պարզվել է, որ Հարվին ավելի մեծ է, քան մյուս ձագերը և իրեն լավ է զգում։ Անասնաբույժը չի գնահատել կատվիկի ողջ մնալու հավանականությունը, սակայն, ըստ նրա, հնարավորություն կա։ Հայտնի են դիպրոզոպիա ունեցող կատվի ձագերի վերաբերյալ բազմաթիվ դեպքեր, սակայն նրանց մեծ մասը սատկկել է ծնվելուց անմիջապես հետո: Այնուամենայնիվ, Մասաչուսեթսում ձագերից մեկն ապրել է 15 տարի։
    23:50
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ
    Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը: «Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը և լրացուցիչ կտեղեկացնենք համակարգողին մեր կարծիքի մասին»,- ասել է Չաֆին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը:
    23:40
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Գորիս քաղաքում
    Օգոստոսի 24-ին, ժամը 14։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սանդի ձոր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 22:19-ին: Այրվել են մոտ 1200 հակ անասնակեր և մոտ 200 քմ խոտածածկույթ:
    23:36
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ․ Սենոր Հասրաթյան
    Սրանք ոչ թե չգիտեն, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, այլ, լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու կառավարության ներկայացրած նախագծին: «Հնագույն ժամանակներից սկսած զինվորական ծառայությունը միշտ էլ եղել է պատվի գործ: Ավելին, անգամ, որոշ երկրներում այն համարվել է վերդասակարգային պարտականություն, իսկ որոշ երկրներում՝ ազնվականության մենաշնորհ... Առայսօր էլ քիչ չեն այն երկրները, որոնցում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար պետական բարձր պաշտոնները, օրենքով սահմանված կարգով, շարունակում են մնալ անհասանելի... Այս ավանդույթի ուժով ապրած ու ապրող ժողովուրդներն են հիմնականում ստեղծել ու հզորացրել իրենց երկրները, իսկ նրանք, ովքեր նախընտրել են Հայրենիքի պաշտպանությունը դարձնել վճարվող ծառայություն սոցիալապես անապահով խավի համար, այդ երկրները վաղ, թե ուժ հեռացել են պատմության թատերաբեմից... Այսքանից հետո ի՞նչ որակում տալ դեռևս անավարտ պատերազմի պայմաններում ապրող այն երկրի կառավարությանը, որը հավանություն է տալիս պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատելու մասին օրենքի նախագծին... Սրանք ոչ թե չգիտեն, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, այլ, լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ...»,- գրել է նա:
    23:31
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքսիկայում հսկա կոկորդիլոսը պատառոտել է տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մեքսիկայում հինգ մետրանոց կոկորդիլոսը խժռել է մի տղամարդու և լողացել ափով՝ սպանվածին երախում պահած։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Տեսանյութը նկարահանվել է լրագրող Պորֆիրիո Իբարայի կողմից հինգշաբթի՝ օգոստոսի 18-ին, Տամաուլիպաս նահանգի Տամպիկո քաղաքում։ «Տղամարդը որոշել էր լողալ ծովածոցում, գիշատիչն այդ ժամանակ էլ հարձակվել է», – ասում է Իբարան, ով խմբագիր է և աշխատում է Associated Press-ում: Մեկ այլ լրագրող Խորխե Բեկերիլը, ով նույնպես ականատես է եղել միջադեպին, ասել է, որ իշխանությունները կոկորդիլոսին բռնել են և հանգուցյալին դուրս բերել նրա երախից: «Այս ծովածոցում լողալը խստիվ արգելված է», – ավելացրել է Բեկերիլը: Քանի որ տեսանյութում երևացող գիշատիչը մոտ երեք անգամ մեծ է իր զոհից, լրագրողները ենթադրել են, որ այն կարող է ունենալ մոտ հինգուկես մետր երկարություն:
    23:30
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կիպրոսում ՄԻԱՎ-ի նոր հիմնամանրէ է հայտնաբերվել
    Կիպրոսում 14 միասեռականների մոտ հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության 1-ին տիպի վիրուսի (ՄԻԱՎ-1) նոր ռեկոմբինանտ հիմնամանրէ, որն առաջացնում է ՁԻԱՀ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին գրում է Fileleftheros թերթը։ Նոր հիմնամանրէն, որը ստացել է CRF91_cpx անվանումը, հայտնաբերել են Կիպրոսի համալսարանի և ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Լոս Ալամոսի ՄԻԱՎ-ի ազգային լաբորատորիայի գիտնականները: «CRF91_cpx հայտնաբերվել է Կիպրոսում բնակվող ՄԻԱՎ-1 ունեցող 14 մարդու մոտ: Համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ CRF91_cpx հիմնամանրէն շրջանառվում է հիմնականում տղամարդկանց մոտ»,– գրում է թերթը։
    23:20
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ
    Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 24-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացել, որ Աչաջուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:
    23:10
    24.08.22
    Ավելին