Լրահոս
23:36
24.08.22
103

Հրդեհ՝ Գորիս քաղաքում

Img default alt hy

Օգոստոսի 24-ին, ժամը 14։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սանդի ձոր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 22:19-ին: Այրվել են մոտ 1200 հակ անասնակեր և մոտ 200 քմ խոտածածկույթ: