Լրահոս
Տեսանյութեր
23:50
24.08.22
155

Կատուն լույս աշխարհ է բերել երկերես ձագի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

ԱՄՆ Արկանզաս նահանգի Գարիսոն քաղաքում կատուն հազվագյուտ երկերես ձագ է լույս աշխարհ բերել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New York Post-ը։

Կատվի տեր Արիել Կոնտրերասը պատմել է, որ ինքը լվացք էր անում, երբ կատվի ձագը ծնվել է: Կինը զանգահարել է ամուսնուն: Երկրորդ ձագուկը երկերես է եղել «Երբ նա ծնվեց, ամուսինս ասաց.

«Սիրելի՛ս, երկու գլուխ ունի»,- հիշում է ամերիկուհին։

Արտասովոր կատվի ձագին Հարվի են անվանել DC Comics-ի հերոս Հարվի Դենտի պատվին։ Գենետիկ խանգարումը, որը հանգեցրել է կենդանու երկու դեմքի զարգացմանը, կոչվում է դիպրոզոպիա և կապված է արգանդում սպիտակուցի ավելցուկի հետ: Պարզվել է, որ Հարվին ավելի մեծ է, քան մյուս ձագերը և իրեն լավ է զգում։

Անասնաբույժը չի գնահատել կատվիկի ողջ մնալու հավանականությունը, սակայն, ըստ նրա, հնարավորություն կա։

Հայտնի են դիպրոզոպիա ունեցող կատվի ձագերի վերաբերյալ բազմաթիվ դեպքեր, սակայն նրանց մեծ մասը սատկկել է ծնվելուց անմիջապես հետո: Այնուամենայնիվ, Մասաչուսեթսում ձագերից մեկն ապրել է 15 տարի։