Լրահոս
Միջազգային
10:11
25.08.22
148

ԱՄՆ-ը փոխում է ՄԽ համանախագահին և չի հեռանում Հարավային Կովկասից

Միացյալ Նահագները ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Ֆիլիպ Ռիքերին:

Դիվանագետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցից բացի, կզբաղվի նաև Հարավային Կովկասում գոյություն ունեցող մյուս չլուծված կոնֆլիկտներով:

«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ շեշտել, որ Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը: