Լրահոս
Քաղաքական
10:43
25.08.22
173

Վրաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վրաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Աշոտ Սմբատյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- նշված է հրամանագրում։