Լրահոս
Հասարակական
23:59
24.08.22
97

32-ամյա վարորդը Opel Astra-ով կողաշրջված բախվել է ծառին

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 32-ամյա Դավիթ Շահնազարյանը իր վարած  Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի  Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ «Կարկաչան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ բախվել ծառին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: