Լրահոս
Քաղաքական
09:40
25.08.22
176

ՔՊ-ական պատգամավորին հեռացրել են բուհից

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է․

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, ով ավելի շատ աչքի է ընկել ոչ թե օրենսդրական գործունեությամբ, այլ քացի տալով, պարզվում է՝ բուհ է ընդունվել, բայց չի ավարտել։ Նա 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան և չի ավարտել։ Մեզ ասացին՝ քննությունները չի կարողացել հանձնել:

Հավանաբար, չի կարողացել սերտել Սահմանադրության իրավունքն ու պետության և իրավունքի տեսությունները և դուրս է մնացել բուհից՝ չստանալով մագիստրոսի դիպլոմ։ Սլավոնականից հաստատեցին այս տեղեկությունը, որը երևում է նաև ԱԺ-ում տեղադրված նրա կենսագրականում։ Այնտեղ գրված է` ընդունվել է, բայց ավարտելու մասին տեղեկություն չկա։ Մեր ձեռքին է Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրությունը․ «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած և համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 և ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաև 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։

Այսինքն՝ ՔՊ-ականը չի հանձնել քննությունները և վատ առաջադիմության պատճառով դուրս է մնացել համալսարանից, բայց հիմա օրենքներ է մշակում, բարձր ամբիոնից ելույթներ է ունենում»: