Լրահոս
Հասարակական
10:00
25.08.22
139

Հրդեհ՝ Երվանդ Քոչար փողոցի տնտեսական խանութում

Img default alt hy

Օգոստոսի 25-ին, ժամը 04։14-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի «ՈՒՐԱՐՏՈՒ» խանութից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչություն հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։47-ին, մարվել՝ 06։21-ին։

Այրվել են խանութի պահեստային հատվածի տանիքը (մոտ 140 քմ) և ներսում պահեստավորած տնտեսական ապրանքներ՝ մասամբ (մոտ 150 խմ): Կանխվել է հրդեհի տարածումը առաջին հարկի խանութ և երկրորդ հարկի մարզասրահ: