Լրահոս
Աշխարհ
23:30
24.08.22
95

Մեքսիկայում հսկա կոկորդիլոսը պատառոտել է տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Մեքսիկայում հինգ մետրանոց կոկորդիլոսը խժռել է մի տղամարդու և լողացել ափով՝ սպանվածին երախում պահած։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New York Post-ը։

Տեսանյութը նկարահանվել է լրագրող Պորֆիրիո Իբարայի կողմից հինգշաբթի՝ օգոստոսի 18-ին, Տամաուլիպաս նահանգի Տամպիկո քաղաքում։

«Տղամարդը որոշել էր լողալ ծովածոցում, գիշատիչն այդ ժամանակ էլ հարձակվել է», – ասում է Իբարան, ով խմբագիր է և աշխատում է Associated Press-ում: Մեկ այլ լրագրող Խորխե Բեկերիլը, ով նույնպես ականատես է եղել միջադեպին, ասել է, որ իշխանությունները  կոկորդիլոսին բռնել են և հանգուցյալին դուրս բերել նրա երախից: 

«Այս ծովածոցում լողալը խստիվ արգելված է»,- ավելացրել է Բեկերիլը:

Քանի որ տեսանյութում երևացող գիշատիչը մոտ երեք անգամ մեծ է իր զոհից, լրագրողները ենթադրել են, որ այն կարող է ունենալ մոտ հինգուկես մետր երկարություն: