Լրահոս

2022-08-24
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները
    Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները։ Օգոստոսի 14-23-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։
    23:00
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը հայտարարել է «առատության շրջանի» ավարտի մասին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «առատության շրջանի» ավարտի մասին և կոչ արել պատրաստվել ճգնաժամի տնտեսական հետևանքներին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Փաստորեն, այն, ինչի միջով անցնում ենք, կարելի է համարել առատության շրջանի ավարտ: Մենք ստիպված ենք լինելու առերեսվել տնտեսական հետևանքների հետ: Մենք խոսում ենք այնպիսի ապրանքների և տեխնոլոգիաների մասին, որոնք, թվում էր, միշտ հասանելի կլինեն մեզ»,- ասել է Մակրոնը Ֆրանսիայի Նախարարների խորհրդի առաջին նիստի բացման ժամանակ, որը հեռարձակել է BFMTV-ն։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունից և երաշտի ու հրդեհների պատճառով հրահրված կլիմայական ճգնաժամից հետո ֆրանսիացիները կրկին կբախվեն այս կամ այն ապրանքների և տեխնոլոգիական պակասի հետ։ Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ «ազատությունն ունի իր գինը, որը կարող է զոհեր պահանջել»։
    22:50
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կիևում մի քանի երկրների դեսպանատներ անձնակազմը տեղավորել են ապաստարանների մոտ
    Կիևում որոշ դեսպանատներ իրենց անձնակազմը տեղավորել են ռմբապաստարաններին ավելի մոտ: «Արմենպրես»-ը հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Foreign Policy-ի դիվանագիտական շրջանակներում գործող աղբյուրին: Աղբյուրի համաձայն՝ մի շարք դեսպանատներ անձնակազմը տեղակայել են ապաստարաններին մոտ և Կիևի ծայրամասերում ապրող տեղի աշխատակիցներին ուղարկել են ապաստարաններով ապահովված հյուրանոցներ՝ «չորեքշաբթի հրթիռային հարվածի դեպքում պաշտպանության համար»:
    22:40
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Կամո Բարաբաշը իր վարած օOpel Astra մակնիշի ավտոմեքենայով Բլագոդարնոյե- Տաշիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/24/1220758/
    22:33
    24.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Էրդողանն ու Եվրոպան փորձում են պոկել Ղրիմը Ռուսաստանից. Զելենսկին ուզում է պատերազմն ավարտել Ղրիմում
    Ռուսներին Լիտվա մտնելիս այսուհետ հնարավոր է՝ պետք լինի պատասխանել մի պարզ հարցի՝ ու՞մն է Ղրիմը: Սխալ պատասխանը ճակատագրական կլինի երկիր մտնել ցանկացողների համար: Վերջին օրերին հատկապես ակտիվացել են Ղրիմի շուրջ քննարկումները: Էրդողանը նորից է կրկնել, որ իրենք չեն ճանաչի Ղրիմի բռնակցումը: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի համարձակ հայտարարություն է արել երկրի անկախության օրվան ընդառաջ, երբ լրանում է պատերազմի կես տարին՝ «Ղրիմով սկսվել է, Ղրիմով էլ կավարտվի պատերազմը»:
    22:30
    24.08.22
    Ավելին
  • Հասարակական
    Վախ և նռնակ՝ Երևանի բակերում. 2-րդ արտակարգ դեպքը՝ երեք օրում
    Այսօր վաղ առավոտյան Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ հայտնաբերելու ահազանգի հետքերով «Հայլուր»-ի նկարահանող խումբը գնացել է այդ տարածք: Մեր գործընկերներին հանդիպած բնակիչները պատմել են, որ նռնակը չեն տեսել, բայց անհանգիստ են, երեխաները ամբողջ օրը շենքերի բակերում խաղում են:
    22:20
    24.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Նոր աղետ». ՄԻՊ-ն ուզում է՝ զինվորականներին չարգելվի լինել կրոնական կազմակերպության անդամ
    Ուժային կառույցների ծառայողները կկարողանան կրոնական կազմակերպությունների անդամ դառնալ, եթե Սահմանադրական դատարանը հավանության արժանացնի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ դրա արգելքը վերացնելու մասին: Մտքի, խղճի, կրոնի ազատությունը հարգող մասնագետները չեն հասկանում՝ ինչ է անելու պետությունը, եթե, օրինակ, ծառայողը հրաժարվի զենք վերցնել՝ կրոնական կոնկրետ ուղղության հարելու պատճառաբանությամբ:
    22:10
    24.08.22
    Ավելին
  • Արցախ
    «Բոլորս էլ լացում ենք, դու մի ամաչիր». հայրենի գյուղը կորցրած փոքրիկները
    «Հայլուր»-ը բացառիկ ռեպորտաժ ունի Լոռիի «Հայորդի» ճամբարից: Հենց այնտեղ են հայաթափվող շրջանները թշնամուն հանձնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղավորել Աղավնոյի, Սուսի, Բերձորի՝ պատերազմում հայրեր կորցրած երեխաներին:
    22:01
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՆԱՏՕ-ի Բրյուսելում գտնվող կենտրոնակայանը զբաղվում է մեղրի արտադրությամբ
    ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանն իր տարածքում չորս մեղվափեթակներ է տեղադրել եվրոպական բնապահպանական նախագծերի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին ասվում է դաշինքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Յուրաքանչյուր փեթակ արտադրում է մոտ 80-100 կիլոգրամ մեղր մեկ տարեշրջանում, որի մեծ մասը մնում է մեղուների կենսագործունեության ապահովման համար: Մեղվաբույծները տարեկան հավաքում են մոտ 25 կիլոգրամ մեղր յուրաքանչյուր փեթակից», - ասվում է հաղորդագրության մեջ: Փեթակների տեղադրման նախագիծը Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում մեկնարկել է դեռ 2020 թվականին, երբ տարածքում հայտնվեցին առաջին երկու փեթակները։
    22:00
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը դեմ է արտահայտվել Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
    ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մեր պատվիրակությունը դեմ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը այսօրվա հանդիպմանը: Նրա ֆիզիկական ներկայությունը պետք է լինի անվտանգության խորհրդի դահլիճում: Դա մեր քմահաճույքը չէ, այլ կանոնները, որոնք կարգավորում են խորհրդի աշխատանքը: Այստեղ քաղաքականություն չկա, այլ ընթացակարգի խնդիր է»,- ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նա նշել է, որ համավարակի ժամանակ խորհուրդը որոշել է աշխատել վիրտուալ ձևաչափով։ Սակայն խորհուրդը համավարակի ակտիվ փուլից հետո վերադարձավ նիստերի դահլիճ, դրա անդամները որոշեցին, որ վերադարձել են աշխատանքի բնականոն ձևաչափին և աշխատանքի ժամանակավոր կանոնակարգին։ «Այսինքն, եթե մենք դահլիճում նստած Անվտանգության խորհրդի անդամներ ենք, ապա մյուս անդամ երկրները, 37-րդ կանոնի համաձայն, պետք է ներկա լինեն դահլիճում»,- ասել է Նեբենզյան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Խորհրդի նիստին Վլադիմիր Զելենսկու մասնակցության օգտին՝ տեսակոնֆերանսի միջոցով: Չինաստանը ձեռնպահ է մնացել, իսկ մյուս երկրները սատարել են նախաձեռնությանը:
    21:50
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործման շուրջ
    Մոսկվան Թեհրանի հետ համաձայնեցրել է Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործումը, ևս 14-ի շուրջ բանակցությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին չորեքշաբթի ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Ներկայումս մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ նավթի և գազի յոթ հանքավայրերի յուրացման շուրջ,- նրա խոսքերը մեջբերել է «Շանա» գործակալությունը:- Այս պահին բանակցություններ են ընթանում 14 այլ հանքավայրերի շուրջ»։
    21:40
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մետեորիզմ. «խոսող» աղիներ, անհանգստություն, փքվածություն և գազեր ստամոքսում
    Մետեորիզմ հիվանդության հիմնական դրսևորումը որովայնի ծավալի զգալի ավելացումն է, մինչդեռ գազերի անցումը տեղի չի ունենում հաստ աղիքի սպազմերի պատճառով։ Այս դեպքում հիմնական ախտանշաններն են որովայնի ցավը, անհանգստությունը և ընդլայնումը: Երկրորդ տարբերակը բնութագրվում է գազերի մշտական ​​արագ արտանետմամբ, որն անհարմարություն է առաջացնում և էապես սահմանափակում կյանքի որակը, երբ մարդը գտնվում է հասարակության մեջ։ Ընդ որում, ցավային սինդրոմը փոքր-ինչ արտահայտված է, գերակշռում են գանգատները որովայնի հատվածում։ Ֆունկցիոնալ փքվածության հիմնական պատճառը հավասարակշռված սննդակարգի սկզբունքներին չհետևելն է, չմարսվող ածխաջրերով հարուստ մթերքների օգտագործումը, որոնք խմորվում են աղիքներում մանրէների կողմից: Ստամոքսում գազերի առաջացման հիմնական պատճառներն են՝ կաղամբը, սոխ, սխտորը, ծնեբեկը, գազարը, մաղադանոսը, լոբազգիները (լոբի, ոլոռ), ճակնդեղը, ձմերուկը, դեղձը, խնձորը, տանձը, խաղողը, պիստակը, քունջութը, ալյուրի արտադրանքը, գազավորված ըմպելիքները, սոյայի արտադրանքը։ Որովայնի փքվածություն հրահրում են նաև մաստակ ծամելը և ծխելը։ Մետեորիզմն առաջանում է նաև այն ժամանակ, երբ մարդն արագ է ուտում, մեծ կտորներով կուլ տալիս սնունդը կամ մեծ կումերով խմում, խոսում է ուտելու ընթացքում և ի վերջո կուլ է տալիս մեծ քանակությամբ օդ, որը չափից ավելի է կուտակվում աղիքներում: Երբեմն աղիները սկսում են «խոսել»․ երևույթ պատճառը սթրեսային իրավիճակներն են, որոնց դեպքում տեղի է ունենում աղիքի հարթ մկանների սպազմ և պերիստալտիկայի դանդաղում։ Բացի այդ, գազեր կարող են առաջացանալ նաև բերանի խոռոչի հետ կապված խնդիրների պատճառով (օրինակ՝ որոշ ատամների բացակայություն, քիմքի դեֆորմացիա): Բացի ֆունկցիոնալ մետեորիզմից, մետեորիզմ կա նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Ենթաստամոքսային գեղձի կողմից ֆերմենտների անբավարար արտազատմամբ սննդի չմարսված մնացորդները մտնում են մարսողական տրակտի ստորին հատվածներ։ Այնտեղ նրանք փտում և խմորվում են, ինչը հանգեցնում է գազերի առաջացմանը։ 45-ն անց մարդկանց մոտ, գազերի առկայության դեպքում, աղիների օրգանական պաթոլոգիան (պոլիպներ, հաստ աղիքի ուռուցքներ) բացառելու համար, պետք է այցելել գաստրոէնտերոլոգի և անցնել աղիների հետազոտություն։ Բժշկի դիմելը պարտադիր է նաև, երբ հիվանդը տառապում է մշտական ​​մետեորիզմով (կամ սուր նոպաներով), որոնք ուղեկցվում են որովայնի ցավով և քաշի կորստով:
    21:30
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Երևանում մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 19-22-ը
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-22-ը. «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 20-ին և 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 19-ին, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 20-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 20-22-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»։
    21:20
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները Երևանում հակառուսական ակցիայի մասնակիցների են բերման ենթարկել
    Երևանի Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել հակառուսական ցույցի մի քանի մասնակիցների, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Այն ակտիվիստները, որոնց ձեռքին եղել են անպարկեշտ արտահայտություններով պաստառներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։ Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018 թվականին ակտիվորեն լուսաբանում էր «թավշյա հեղափոխությունը» և հետհեղափոխական շրջանը։ Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկվածների թվում են նաև հանրահավաքի կազմակերպիչ, համակարգող Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։ Հենց Ալեքսեևին էլ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաք և երթ անցկացնել։
    21:10
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսանքահարվել և մահացել է
    Օգոստոսի 24-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել և մահացել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։
    21:00
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մովսես գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
    Օգոստոսի 24-ին, ժամը 16։05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մովսես գյուղի «Հացուտ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
    20:50
    24.08.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ավելի լավ ա ինքը հեռանա, քան թոշակ բարձրացնի». թոշակառուներն առաջարկ ունեն պաշտոնյաներին
    Նվազագույնը 1900, միջինը՝ 3000 դրամով կբարձրանան թոշակները եկող ամսից: Կառավարության նիստում է այսօր վարչապետը ասել, թե որոշման պատճառը տնտեսական լավ ցուցանիշներն են: Բայց աննախադեպ գնաճի ֆոնին՝ գործադիրի ղեկավարի «լավ լուրը» թոշակառուների կյանքում իրավիճակ կփոխի՞:
    20:40
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական բանակը դառնում է աղքատների «մենաշնորհը»․ Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր էջում գրել է․ «Այսպիսով, «օրինականացվում» է ավելի քան 500 000 դոլարով ԱՄՆ-ում տներ գնող չինովնիկների սիրասուն զավակների հայկական բանակից թռցնելը, մուծելով համապատասխան գումար։ Հայկական բանակը դառնում է աղքատների «մենաշնորհը»։ Եվ ի՞նչ, այ անհայրենիք քպ-ական ողորմելիներ, դուք վաճառեք հայրենիքը, հազարավոր զոհեր տաք, թքած ունենալով այդ ամենի վրա՝ շարունակելով ցոփ ու շվայտ կյանքը, իսկ հայրենիքի սահմանների պաշտպանությունը թողնեք աղքատ ընտանիքների վրա։ Ամոթ բոլորիս»։
    20:38
    24.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Սուրմալուում» անհետ կորած վերջին քաղաքացին չգտնվեց. առևտրականների վնասը չի փոխհատուցվի
    «Շանգրի Լայի» պարտքը պետական բյուջեից փակող կառավարությունը այսօր տեղեկացրել է, որ չի փոխհատուցի ողբերգական պայթյունից տուժած տնտեսվարողներին: Էկոնոմիկայի նախարարը ասել է՝ որովհետև ապահովագրական կազմակերպություն չեն: Վահան Քերոբյանը կրկնել է Փաշինյանի՝ վերջերս սիրելի դարձած «ստանդարտ» բառը և կոչ արել ընկերություններին սովորել աշխատել բարձր ստանդարտներով, ապահովագրել բիզնեսը։ Իսկ «Սուրմալուում» պայթյունից 10 օր հետո, թեև այդպես էլ չի գտնվել անհետ կորած քաղաքացին, փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքներ
    20:30
    24.08.22
    Ավելին