Լրահոս
Իրավական
13:07
26.08.22
105

«Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալվածներ կան

««Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալվել են «Երևանի պահածոների գործարան» ընկերության փոխտնօրենը, տարածքի վարձակալը և պահեստը շահագործող 2 մարդ»,- այս մասին «Հայլուր»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը: 

Ձերբակալվածներից երկուսը, ըստ Դատախազության պաշտոնական հաղորդագրության, մեղադրվում են հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու համար, ինչը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, մյուս երկուսը մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար: