Լրահոս
Միջազգային
12:53
26.08.22
119

ՄԱԿ-ը կոչ է անում Տաջիկստանի իշխանություններին դադարեցնելու աֆղանցիների արտաքսումը

Img default alt hy

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) լուրջ անհանգստություն Է հայտնել Տաջիկստանում աֆղանցի փախստականների հետ կապված իրադրության առնչությամբ, որոնցից շատերը ենթարկվում են ձերբակալությունների և արտաքսման: Այս մասին հաղորդում Է ՄԱԿ-ի կայքը:

«Տաջիկստանը պետք Է դադարեցնի փախստականների ձերբակալումն ու արտաքսումը, գործողություններ, որոնք հստակ սպառնալիքի տակ են դնում մարդկանց կյանքը»,- հայտարարել Է ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տանը: Նա հիշեցրել Է, որ փախստականների հարկադրական վերադարձը հակասում Է չվտարելու օրենքին ու սկզբունքին, որը փախստականների իրավունքների միջազգային օրենսդրության անկյունաքարն Է:

Վարչությունում տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին, որը կապված Է հինգ աֆղանցիների արտաքսման հետ:

Նրանց թվում Է մայրը՝ երեք երեխաների հետ: Չնայած ՓԳԿՎ-ի միջամտությանը, նրանք բոլորը օգոստոսի 23-ին հարկադրաբար Աֆղանստան են վերադարձել Տաջիկստանի հյուսիս-արևելքում գտնվող Պանչի Պոյոն սահմանային անցակետով: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ 2021 թվականից ՓԳԿՎ-ում գրանցվել են Տաջիկստանում փախստականների ձերբակալման, նրանց երկրից վտարման և այն անձանց համար մուտքի արգելքի կարգադրություններ տալու բազմաթիվ դեպքեր, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն:

«Մենք մշտապես կոչ ենք անում Տաջիկստանի իշխանություններին տարածք մուտքի հնարավորություն տալ նրանց, ովքեր Աֆղանստանում փրկվում են հակամարտությունից ու դրա հետևանքներից, և դադարեցնել հետագա արտաքսումը»,-հավելել Է ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տանը: Նա հիշեցրել Է Աֆղանստանում կանանց ու աղջիկների իրավունքների հետ կապված իրադրության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: