Լրահոս
Տնտեսական
13:37
26.08.22
91

ԵԱՏՄ-ն կստեղծի Եվրասիական ապահովագրական ընկերություն առևտրի աջակցման համար

Img default alt hy

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետներն ընդունել են համաձայնագիր Եվրասիական ապահովագրական ընկերություն հիմնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

«Այժմ կհայտնվի գործարարության աջակցության ևս մեկ միջոց: Դա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, երեկ մանրամասնորեն քննարկեցինք. խոսքը Եվրասիական ապահովագրական ընկերության մասին է: Մենք ընդունեցինք համաձայնություն ընկերություն հիմնելու մասին,- նշել Է Միշուստինը:

Կազմակարպությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ և արտաքին առևտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ և փոխգործակցություն վարկային գործակալությունների և ապահովագրողների հետ: Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը և նախագծերի ֆինանսավորումը: