Լրահոս
Հասարակական
13:00
26.08.22
181

Գազաբալոնի պայթյունից այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր․ ՊՆ

Img default alt hy

Օգոստոսի 25-ին գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակվում է մնալ ծանր։ Այս մասին «Tert.am»-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Զինծառայողը բուժումը ստանում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում»,- ասաց նա: