Լրահոս

2022-08-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    24 միլիոն դրամով ծառայությունը շուտ ավարտելու մասին դրույթն ինչու՞ չկա օրենքի նախագծում․ Մանուկյան
    Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՀՀ Զինված ուժերում պարտադիր ծառայությունից 24 միլիոն դրամ «փրկագնով» ազատվելու մասին ՀՀ Պաշտպանության նախարարության մշակած օրինագիծը շարունակում է փոթորկել հանրային կյանքը։ ԲԱՅՑ երկու օր հարցն էր տանջում՝ նախագծի հիմնավորումներում նշված այդ գումարով ծառայությունը շուտ ավարտելու մասին դրույթն ինչու՞ չկա հրապարակված օրենքի նախագծում, որը դրված է հանրային քննարկման։ Պարզվում է՝ սրանք, այս իշխանություններն ինչպես ՓՆԹԻ երկիրն են կառավարում, պատերազմի ռազմա-քաղաքական ղեկավարումն են իրականացնում, այդպես էլ այս անգամ են գործել։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի ՀԻՄՆԱՎՈՐՈւՄՆԵՐ բաժնում խոսել են, իբր պարզաբանել են 24 միլիոն դրամ վճարելու գաղափարը, բայց առաջարկվող օրենսդրական փոխփոխություններում այդ մասին մոռացել են նշել։ ԱՀԱ… շրջանառության մեջ դրված նախագծում գրված է՝ ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <>: Ոչինչ, որ չակերտներն էլ սխալ են։ Բայց ի՞նչ են առաջարկում։ Իրենց դրած չակերտների մեջ որեւէ բառ չկա։ Առաջարկը մոռացել են տեղադրել։ Արդյունքում կա գաղափար, բայց օրենսդրական փոփոխության տեսք չի ստացել։ Անհարմար բան է ստացվել։ Իսկ Պապիկյան Սուրենը իր բանակի ու կուրսի ընկերներին, ամեն տեղ գործի տեղավորելու, ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինծառայություն չանցած, բայց բոլոր պաշտոններում նրան ուղեկցած համակուրսեցի, թալինցի Սերոբ Հունանյանին ՀՀ ՊՆ քարտուղարության պետ նշանակելու փոխարեն լավ կաներ իր ղեկավարած գերատեսչության առաջարկած նախագծի չակերտների մեջ դներ առաջարկը։ Թե չէ, էլի դատարկ է մնում այն, ինչպես իրենց ցանկացած արածը։
    10:20
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերձորից ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի և Հայաստանի իշխանությունները Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը երեկ վերջնականապես հայաթափեցին՝ օգոստոսի 25-ն Ալիևի սահմանած նախնական ժամկետն էր։ Սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը։ Դա է պատճառը, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքից իրենց հենակետերը դեռ չեն ապամոնտաժել, շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել։ Բերձորն ադրբեջանցիների վերահսկողության տակ կանցնի մի քանի օրից։ Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ առավելագույնը մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը։ Սակայն որոշ լուրեր կան, որ Բերձորից, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու։ Ավելին, նոր ճանապարհի վրա էլ նրանց հենակետերից մեկը կդրվի Աղավնո գյուղում, և գյուղի մի հատվածում կտեղակայվի նրանց ռազմաբազան»։
    10:12
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետդեպը պատասխանել է Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ Բաքվի հայտարարությանը
    ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ պաշտոնական Բաքվից հնչեցված անհեթեթ հայտարարությանն այն մասին, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, մասնավորապես նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։ «Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է նա։ Պանտելը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ-ն թե՛ Մինսկի խմբում, թե Ժնևի միջազգային բանակցություններում։ Օգոստոսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։ Այս որոշմանը հաջորդել էր Ադրբեջանի ԱԳՆ հերթական անհիմն հայտարարությունը, որում նշված էր, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել էին նաև, թե «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որևէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։
    10:12
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրանք ամբողջ բանակն են ցանկանում փողի բազար դարձնել․ Արտակ Զաքարյան
    Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Եթե Իսրայելում, որևէ մեկի մտքով անցներ, սոցիալապես բևեռացված հասարակությանը, խոշոր չափի փողի հափշտակության դիմաց, օրենքով ազատել ծառայությունից` այդ երկիրը վաղուց գոյություն չէր ունենա: Փաստորեն, ՊՆ ղեկավարությունը երկար մտածել է, որ արդյունքում նման հիմարությու՞ն ծնի: Որպեսզի աղքատներն էլ ավելի աղքատանան, հարուստներն` էլ ավելի խուսափեն, իսկ ՀՀ Զինված Ուժերը` Ազգային Բանակից վերածվեն վարձկան զորախմբերի: Ժամանակին, խնդիրը կատարած դիպուկահարի դրամական խրախուսումը չէր կիրառվում, որպեսզի հայրենյաց պաշտպանի փոխարեն կիլլերի հոգեբանություն չձևավորվի: Սրանք ամբողջ բանակն են ցանկանում փողի բազար դարձնել: Դեռ չեմ խոսում այդ վնասակար նախաձեռնության հակասահմանադրականության մասին: Իսկ ու՞ր մնացին քաղաքացիների հավասարությունն ու սոցիալական արդարությունը: Իսկ եթե մարդն ունի երեք արու զավակ, և չունի 72 մլն դրամ, ի՞նչ անի, ո՞ր մեկին ազատի: Չնայած, ինչու՞ ենք զարմանում: Հայրենիք, հող, Շուշի, Հադրութ, արժանապատվություն հանձնողից, Աղավնոյի ու Բերձոր շեն տները ծախողից կամ` ինչպես մամուլն էր գրում, պատերազմի համար հավաքած փողից իշխանականներին պարգևավճար բաժանողից ի՞նչ պետք էր սպասել: Մեր երկրի վերականգնման ու զարգացման ռեֆորմները սկսվելու են միայն ու միայն սրանց հեռացնելուց հետո: Այնպես, որ սրանց նախաձեռնությունները ոչ թե քննարկել է պետք, այլ ազատվելու համար` անընդհատ պայքարել: Հ.Գ. Երբ 2017թ. օրենք էինք տարել ԱԺ, որով առաջարկվում էր զինծառայությունից ապօրինի խուսափած ու քրեական հետապնդման ենթակա քաղաքացիներին, յուրաքանչյուր բացթողնված զորակոչի համար 200.000 դրամ բյուջե մուծելով ազատվել հետապնդումից և փախուստից վերադառնալ Հայրենիք` պետք է տեսնեիք, թե Նիկոլը, Էդմոնը և էլի ոմանք ինչպիսի սոցիալ-պոպուլիստական վայնասուն էին կապել: Խնդրեմ, հիմա վայելեք 24 միլիոնանոց «փրկագինը»: Մարդ պետք է գոնե մի փոքր նամուս ունենա: Գոնե` կապիտուլյացվելուց ու 5000-ից ավելի մարդ զոհելուց հետո»։
    10:08
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Վիվառոյի» սեփականատերերը նաև օտարերկրյա քաղաքացիներ են
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից խուսափելու համար 24 մլն դրամ գլխագին վճարելու հնարավորության մասին օրենքի նախագիծը փոթորկել է հայ հասարակությանը: Ստացվում է՝ փող ունեցողները, հարուստները կփրկեն իրենց երեխաներին, աղքատների զավակները՝ մսաղացի բերան կգնան: Այս ֆոնին հետաքրքիր է Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատմությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, 2016-ից ՀՀ քաղաքացի չեն կամ միայն ՀՀ քաղաքացի չեն: Նրանք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել հրաշագեղ Մալթայում և դարձել Մալթայի քաղաքացի։ Ավելին, գործարար եղբայրների հետ քաղաքացիություն է ստացել նաև նրանց ընտանիքի 10-ը անդամ: Իհարկե, Բադալյանները մի առիթով «Հետք»-ին ասել են, որ Մալթայի քաղաքացի են դարձել, որպեսզի վիզայի խնդիր չունենան և 168 երկիր կարողանան ազատ մուտք գործել, բայց հասկանալի է, որ հիմնական խնդիրը մեծ ընտանիքի տղաներին բանակից ազատելն է: Ամբողջ հանրապետությանը սադրանքներով խաղամոլություն թելադրող, մեր աղքատիկ երկրում վիթխարի գումարներ աշխատող «Վիվառոյի» սեփականատերերը, փաստորեն, նաև օտարերկրացի են: Տեղեկանալու համար, թե վորոնշյալ ընտանիքի քանի անդամ է ժամկետային զինվորական ծառայություն անցել, ու քանիսն են նախազորակոչային տարիքում, հետևաբար՝ նաև հաշվառված ՊՆ-ի կողմից, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարություն հարցում է ուղարկել, ինչի պատասխանը ստանալուն պես կներկայացնենք»։
    10:05
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գործադիրի անդամները Մարությանին լռեցնելու ազդակներ են հղում
    Գործադիրի անդամները Մարությանին լռեցնելու ազդակներ են հղում
    09:57
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին
    Օգոստոսի 25-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։
    00:10
    26.08.22
    Ավելին
  • Առողջապահական
    «Աստղիկ» ԲԿ-ն արժանացել է JCI որակավորման
    «Աստղիկ» բժշկական կենտրոնն անվտանգ, որակյալ սպասարկման համար արժանացել է ոսկե ստանդարտ համարվող JCI որակավորման:
    00:00
    26.08.22
    Ավելին
2022-08-25