Լրահոս
Միջազգային
13:45
26.08.22
118

Բայդենը սեպտեմբերի 19-20-ին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերին կուղևորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանին: Այս մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Սեպտեմբերի 18-ին նախագահ Բայդենը կուղևորվի Նյու Յորք: Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, և երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին, նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից մինչև 26-ը: Այդ միջոցառմանը, որը բացում Է Գլխավոր ասամբլեայի նոր տարեկան նստաշրջանը, ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Է հաստատել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: