Լրահոս
Միջազգային
14:23
26.08.22
137

Հյուսիսային Մակեդոնիան սեպտեմբերի 1-ից կհայտարարի ճգնաժամային իրավիճակ էներգետիկայի ոլորտում

Img default alt hy

Հյուսիսային Մակեդոնիան սեպտեմբերի 1-ից երկրի կառավարության որոշմամբ հայտարարում Է Էներգետիկ ճգնաժամի իրադրություն: Այս մասին հաղորդում Է PTPC հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ջերմապահովման հետ կապված ճգնաժամը վերաբերում Է երկրի մայրաքաղաք Սկոպիեին, մինչդեռ Էներգասպասարկման հետ կապված ճգնաժամը վերաբերում Էր երկրի ողջ տարածքին:

«Ջերմապահովման վերաբերյալ որոշումը կապված Է ջերմային Էներգիայի անբավարարության, վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործման հնարավորությունների և ջերմային Էներգիայի շուկայի իրադրության հետ: Էներգամատակարարման վերաբերյալ որոշումն ընդունվել Է՝ նկատի ունենալով Էլեկտրականության անբավարարությունը և ԷլեկտրաԷներգետիկական շուկայի իրադրությունը»,-հեռուստաալիքը մեջբերում Է Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության հաղորդագրությունը:

«Ճգնաժամային իրադրության ռեժիմը ջերմային և Էլեկտրական Էներգիայի մատակարարման ոլորտում կտևի դրա սահմանումից հետո 30 օր»,-նշվում Է Մակեդոնիայի կառավարության հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է «Ինտերֆաքս»-ը: