Լրահոս
2022-08-31
-
ՔաղաքականՉեմ կարողանում հասկանալ կալանավորման ֆետիշացումն ավարտ ունենալու է, թե ոչ. Արամ ՎարդևանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն անդրադարձել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդմանը․ «Միքայել Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդման մեկ այլ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել. Քննչական կոմիտեի հայտարարությունից ուղղակի բխեցվում է, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը էպիզոդը հանրությանն այլևս հասանելի են: Դրա հասանելիության, այլևս պետական գաղտնիք չլինելն ապահովել է Քննչական կոմիտեն: Ի դեպ, նման տեղեկություններ դեռևս որևէ պետական մարմին չէր հրապարակել: Հետաքրքիր է՝ բոլոր այն ներկա կամ նախկին զինվորականները կամ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների վերաբերյալ տեղեկություն ունեցողները, որոնք մինչ օրս չեն խոսում, չեն պատմում, չեն հերքում կամ հաստատում` ի՞նչ արդարացում են գտնելու: ՔԿ-ի հրապարակած հայտարարությունից, ձևակերպումներից կարելի է փաստել, որ Արզումանյանի նկատմամբ կամ պարզապես ապօրինի հետապնդում է՝ թիրախավորելու, «մեղավոր նշանակելու» նպատակով, կամ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, որոնց մեծ մասը մինչ օրս պաշտոնավարում է, պետք է քրեական հետապնդում սկսվի: Միաժամանակ ասել եմ ու էլի կասեմ՝ չեմ կարողանում հասկանալ՝ կալանավորման ֆետիշացումն ավարտ ունենալո՞ւ է, թե՞ ոչ»,- գրել է Արամ Վարդևանյանը:Ավելին19:4031.08.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Գեղաձոր գյուղում. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթՕգոստոսի 31-ին՝ ժամը 13։16-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 15։16-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:Ավելին19:3531.08.22 -
ՀասարակականՋրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափՕգոստոսի 31-ին` ժամը 15:24-ին, N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող անձնակազմը նկատել է, որ քաղաքացիները հեծանիվ նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ։ Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանիվ նավակը մոտեցրել են ափ։Ավելին19:3031.08.22 -
ՔաղաքականՄոտ 4 ժամ տևած եռակողմ հանդիպումն ավարտվել էԲրյուսելում ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։Ավելին19:2831.08.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանն ազատ արձակվեցՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց: Նշենք, որ Վերքաննիչում ընթանում էր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը: Վերաքննիչ քրեական դատարանի նիստն արտառոց էր, որովհետև որոշում էր կայացվել Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման վիճարկումը քննել բանավոր ընթացակարգով, ինչը ընդհանուր կարգից բացառություն է:Ավելին19:2531.08.22 -
ԻրավականՄիքայել Արզումանյանի փաստաբանը 20 խախտումների մասին է ահազանգումԱրցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակել է Արզումանյանի նկատմամբ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում թույլ տրված ակնհայտ ապօրինությունների ոչ սպառիչ ցանկը․ «1․ Գործում առկա է Միքայել Արզումանյանին 25․08․2022թ․ ժամը 10։00-ին վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելու վերաբերյալ ծանուցագիր, սակայն այն Միքայել Արզումանյանին չի հանձնվել։ 2․ Չնայած դրան, նույն օրը որոշում է կայացվել Միքայել Արզումանյանին հարկադրաբար ներկայացնելու մասին (բերման ենթարկել)։ Որոշման մեջ նշվել է, թե իբրև նա առանց հարգելի պատճառների չի ներկայացել քննիչի մոտ։ Եթե ծանուցագիր չի հանձնվել, ինչպես պետք է իմանար, որ քննիչը կանչում է։ Իհարկե դա նման գործերով ոչ ոքի չի հետաքրքրում։ 3․ 5 օր որոշումը չի կատարվել և միայն 30․08․2022թ․-ին որոշել են «մասկի շոու»-ի միջոցով՝ հատուկ ջոկատայինների օժանդակությամբ, Արցախ-Երևան ավտոճանապարհին կանգնեցնել և հարկադրաբար քննիչի մոտ ներկայացնել Միքայել Արզումանյանին, կարծես թե ՀՀ ամենավտանգավոր հանցագործին էին որպես վկա ներկայացնում քննիչի մոտ։ 4․ Ժամը 11։45-ին վկայի կարգավիճակով քննիչի մոտ ներկայացվելուց ժամեր անց հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է մեղադրանք առաջադրվի։ 5․ Իսկ ժամը 19։30-ի սահմաններում հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է ձերբակալեն, քանի որ նրան կալանավորելու համար պետք է ներկայացնեն դատարան։ 6․ Ձերբակալման հիմնավորումը ևս այդ չհանձնված ծանուցագրով չներկայանալն է, այսինքն՝ ակնհայտ անհիմն և անօրինական ձերբակալում։ 7․ Ժամը 23։40-ի սահմաններում Միքայել Արզումանյանը տեղափոխվել է դատարան և պահվել դատարանի խցում։ 8․Կալանավորման միջնորդության քննությունը սկսվել է առավոտյան ժամը 12։10-ի սահմաններում։ Քանի որ ժամը 11։45-ին արդեն իսկ լրացել էր ձերբակալման առավելագույն ժամկետը, ուստի Միքայել Արզումանյանն այդ ժամից սկսած արդեն իսկ պետք է ազատ արձակված լիներ, սակայն ապօրինի պահվել է անազատության մեջ։ 9․ Դատավորը նիստի սկզբում Միքայել Արզումանյանին հանձնեց կալանավորման միջորդության օրինակը՝ մոտ 50 էջ, ապա հարցրեց, թե արդյոք պաշտպանության կողմը հասցրել է ծանոթանալ միջնորդությանը և կից ներկայացված 3 հատոր (մոտ 1000 թերթ) նյութերին, որին ի պատասխան հայտարարեցի, որ ամբողջ գիշերվա ընթացքում փորձել եմ ծանոթանալ, սակայն ծավալը խիստ մեծ է և օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ավարտել ծանոթացումը, ընդգծեցի նյութերին լիարժեք ծանոթանալու, դրանք Միքայել Արզումանյանի հետ քննարկելու և պաշտպանությունը նախապատրաստելու կարոևորության մասին և խնդրեցի ողջամիտ՝ 1 օր ժամանակ տրամադրել։ 10․ Արդարադատություն իրականացնող դատավորը որոշեց, որ պետք է ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրի։ 11․ Տեղում հայտարարեցի, որ այդ ժամանակն ակնհայտորեն բավարար չէ և որ դատարանը խախտում է Միքայել Արզումանյանի պաշտպանության իրավունքը, որ նա նույնիկ չի հասցնի այդ մեկ ժամում ուղղակի կարդալ հենց այդ պահին տրամադրված 50 թերթից կազմված կալանավորման միջնորդությունը։ 12․ Պնդեցի, որ համոզված եմ, որ նույնիսկ դատավորը ինքն այս ընթացքում չի կարողացել կարդալ այդ ծավալուն նյութերը, ուր մնաց խորությամբ հասկանա և օբյեկտիվ քննություն կատարի։ 13․ Դատավորն անդրդվելի էր և որոշեց ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրել։ 14․ Տեղում պահանջեցի, որ անհապաղ ազատ արձակվի ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանը, ինչին դատավորը չարձագանքեց և հեռացավ դահլիճից։ 15․ Մոտ 40 րոպեից դատարանի աշխատակազմից հայտնեցին, որ դատավորը հրատապ նիստ է հրավիրում, որը սկսվեց մոտ 13։05-ի սամաններում։ Նիստի ընթացքում դատավորը հայտարարեց, որ նյութերի լրացուցիչ ուսումնասիրությունից պարզել է, որ դեռևս ժամը 11։45-ին լրացել է Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը և որ նա արդեն իսկ ազատ է, սակայն պարտավոր է մասնկացել կալանավորման միջնորդության քննությանը։ 16․ Դատարանին հարցրեցի, թե արդյոք սա այն ապացույցը չէ, որ դատավորը նույնպես չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին, դրա համար էլ նախապես չէր պարզել, որ Միքայել Արզումանյանն ապօրինի է պահվում անազատության մեջ, ինչպես նաև, թե ով է պատասխանատվություն կրելու նրան ապօրինի անազատության մեջ պահելու համար, որին ի պատասխան դատավորը հայտնեց, որ իրեն հարցեր տալու իրավունք չունեմ։ Կարծում եմ, որ դատավորն ուղղակի համարձակություն չուներ առանց իրեն ցուցում տվողների կամքը հարցնելու ազատ արձակել ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանին։ 17․ Այնուհետև, դատավորը, հավանաբար, նույն ցուցում տվողներից պարզել էր, որ այդ հսկայածավալ նյութերին ծանոթանալու համար ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրելով, ուղղակի չափն անցել է և որ լուրջ խախտում է թույլ տվել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա պաշտպանության կողմից՝ նյութերին ծանոթանալու համար, ուստի իր նախաձեռնությամբ բառացի սկսեց համոզել, որ նորից միջնորդեմ, որ լրացուցիչ ժամանակ տա։ 18․ Այս ամենի մասին հայտնեցի նաև դատավորին և նշեցի, որ այդ կապակցությամբ ես իմ դիրքորոշումն արդեն իսկ հայտնել եմ, որ դա պետք է հիմք ընդունի, որին ի պատասխան դատավորը հանկարծ սկսեց կարևորել պաշտպանության իրավունքը և հայտնեց, որ գործի նյութերին պաշտպանության կողմի ծանոթանալը կարևորագույն արժեք է և դրա համար էլ ինքը պատրաստ է լրացուցիչ ժամանակ տալ։ 19․ Դատավորին հարցրեցի, թե որն է նրա նման փոփոխական վարքագծի պատճառը, որ քիչ առաջ այդ նույն իրավունքի կարևորության մասին իմ մեկնաբանություններն ուղղակի անտեսեց, իսկ արդեն ընդմիջումից հետո ինքն է խնդրում, որ լրացուցիչ ժամանակ տրամադրի։ Հարցրեցի, թե արդյոք զանգերի միջոցով է պարզել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա, որին դատավորը կրկին չպատասխանեց։ 20․ Ի վերջո դատավորը որոշեց, որ մինչև ժամը 19։00-ն ժամանակ պետք է տրամադրի, որպեսզի ծանոթանանք նյութերին, ինչը, ակնհայտորեն այդ ծավալի նյութերի համար ողջամիտ ժամկետ չէ։ Այսքանից հետո մի՞թե կարող ենք պատկերացնել, որ զուտ իրավական գործընթացների հետ գործ ունենք և որ դատավորն ի վիճակի կլինի այս գործով օբյեկտիվ և արդար որոշում կայացնել։ Ակնհայտորեն դատավորի համար արդեն իսկ գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա»։Ավելին19:2431.08.22 -
ԻրավականՊարզվել են 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկի մոտակայքում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 1989թ. ծնված բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022թ. օգոստոսի 26-ին` ժամը 00:15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 33-ամյա բնակիչն իր «MITSUBISHI PAJERO» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է վերոհիշյալ սուպերմարկետի աստիճանահարթակին՝ խոչընդոտելով սուպերմարկետի բնականոն աշխատանքը: Այդ ընթացքում հիշյալ 40-ամյա տղամարդու կողմից իրեն դիտողության արժանացնելու՝ չնչին առիթն օգտագործելով, խուլիգանական մղումներով, անհիմն վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աբովյան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:2031.08.22 -
ԱռողջապահականԱրցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում ենԱրցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են: Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, 2020թ. օգոստոսի 20-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 556 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր օգոստոսի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 1315 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 դրական դեպք: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ☑️Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, ☑️Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով, կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, ☑️Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը, ☑️Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժիշկ:Ավելին19:1031.08.22 -
Արտաքին քաղաքականությունՈրևէ երկրի ինքնաթիռները նշանառության տակ առնելը թշնամական դրսևորում է. Էրդողանը՝ ՀունաստանինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել 1922-ի օգոստոսի 30-ի Դոմլուփընարի ճակատամարտում հույների նկատմամբ թուրքական բանակի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: Հաղթանակի օրվա ելույթն էրդողանը սկսել է՝ շեշտելով, որ Դոմլուփընարի ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է հունական բանակն ու թուրքական կողմը վերջնական հաղթանակ տարել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու պնդումներին: «Ինչպես գիտեք Էգեյան շրջանի միջազգային օդային տարածքում ՆԱՏՕ-ի շրջանակներում պարտականություն կատարող մեր ինքնաթիռները նշանառության տակ են վերցվել Հունաստանի Կիպրոս կղզում տեղակայված ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգերի կողմից: Որևէ երկրի ինթնաթիռը նշանառության տակ առնելը թշնամական վերաբերմունք է: Մանավանդ այն դեպքում, երբ այդ ինքնաթիռները ՆԱՏՕ-ի հանձնարարություն են կատարում, այդ թշնամությունը կատարվում է ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ իր բոլոր անդամ երկրներով հանդերձ: Հունաստանը մեր սահմանների խախտումներով ու ինքնաթիռների հետապնդումներով սկսած թշնամական դիրքորոշումը Ս-300-ի նշանառության տակ առնելու մակարդակի հասցնելով, իրականում որ թե մեզ, այլ ՆԱՏՕ-ին ու դրա անդամներին է մարտահրավեր նետում, եթե իհարկե այդքան ուժ ու կարողություն ունի»,- ասել է Էրդողանը: Նշենք նաև, որ հունական կողմը հերքել է թուրքական ինքնաթիռները նշանառության տակ վերցնելու կամ հետապնդելու մասին թուրքական մամուլում տարածված տեղեկությունները: Ավելին, հունական կողմը պարբերաբար հայտարարություն տարածում թուրքական օդուժի կողմից իրենց օդային սահմանի խախտումների վերաբերյալ:Ավելին19:0031.08.22 -
ՏարածաշրջանԵռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Սերգեյ ԼավրովՀարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ) զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ: Այն աշխատում է ռիթմիկ, սահմանների սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ: Բառացիորեն օրերս կայացել են հերթական շփումները։ Կողմերը զգալիորեն առաջ են գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հուսով է, որ պայմանավորվածությունները կձևակերպվեն շատ մոտ ապագայում, ինչը, ըստ նրա, հատկապես կարևոր է. «Այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ թե մեկուսացված, այլ սերտ կապված է տրանսպորտային ավելի լայն նախագծերի հետ, ներառյալ Հյուսիս-Հարավը, որում մեր իրանական գործընկերները նույնպես հետաքրքրված են,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ գործնական առումով այդ գործընթացում զգալի տեղաշարժեր կան: Ինչ վերաբերում է այդ ամենի գլոբալ, տարածաշրջանային նշանակությանը, ապա, ըստ Լավրովի, կարող են կառուցվել լոգիստիկ շղթաներ, որոնք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ:Ավելին18:5031.08.22 -
ՀայաստանԴոլարն ու եվրոն էժանացել ենԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 31-ին, կազմել է 404.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.63 դրամ (նվազել է 2.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.02 դրամ (նվազել է 4.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ (աճել է 0.02 դրամով):Ավելին18:4031.08.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Վիզը կտրած, դանակը դոշին դրած». սերիական մարդասպան՝ Հայաստանում | 31.08.2022Ավելին18:3031.08.22 -
ՀայաստանԵրևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններՍեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։ «Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ նեկայիս 6 րոպեի փոխարեն։ Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։Ավելին18:2031.08.22 -
ՀասարակականԻնչպե՞ս դիմակայել շոգինՋերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս․ ✅ խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ն, հնարավորության սահմաններում, մի՛ մնացեք դրսում, ✅ պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից, ✅ օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ✅ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել, ✅ հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրեքավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործեք շատ միրգ և հում բանջարեղեն, ✅ մի՛ չարաշահեք կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, ✅ մի՛ գտնվեք չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ մի՛ մնացեք արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում, ✅ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը, ✅ ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից, ✅ հետևե՛ք, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդու վրա, ✅ այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, հագնվե՛ք ջերմաստիճանին համապատասխան:Ավելին18:1031.08.22 -
ՔաղաքականՌԴ-ի և Իրանի հարաբերությունների շուրջ համապարփակ փաստաթղթի վրա աշխատանքն ավարտվում է. ԼավրովՌուսաստանի եւ Իրանի համագործակցության շուրջ համապարփակ փաստաթղթի վրա աշխատանքը գտնվում է ավարտական փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ կայացած բանակցություների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Մենք բավարարված ենք այն բանով, թե ինչպես են զարգանում մեր երկկողմ հարաբերությունները, դրանք դուրս են գալիս նոր որակական մակարդակ, որը կարձանագրվի մեծ միջպետական պայմանագրում, այդ փաստաթղթի վրա աշխատանքն այժմ գտնվում է ավարտական փուլում»,- ասել է նա: Ինչպես հայտնել Է Լավրովը, Ռուսաստանի եւ Իրանի առեւտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը պլանավորված Է ՌԴ-ում մինչեւ ընթացիկ տարվա վերջը: «Գործնական աշխատանքը կատարվում Է առեւտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, այն պլանավորում Է հերթական նիստն անցկացնել Ռուսաստանում մինչեւ այս տարվա վերջը»,- ասել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:0031.08.22 -
ՀասարակականKia Sorento-ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդը մահացել էԱյսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20–ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/31/1221209/Ավելին17:5831.08.22 -
ԻրավականՍուրենավանի նախկին ղեկավարը մի շարք չարաշահումներ է կատարել․ նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունների անցմամբ և պաշտոնեական կեղծիքի միջոցով նույն համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի օտարելու դեպքի բոլոր հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, փաստական տվյալների համաձայն՝ Սուրենավան համայնքի նախկին ղեկավարը, 2017-2021 թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, ընդհանուր 39.2 հա մակերեսով հողատարածքներն օտարելու նպատակով շրջանցել է օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը: Մասնավորապես, վերջինս, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, չունենալով համայնքի ավագանու որոշումը և լիազոր մարմնի համաձայնությունը, որոշումներ է կայացրել նշված հողատարածքներն աճուրդով վաճառելու մասին: Իր հանցավոր գործողություններին օրինական բնույթ տալու և դրանք ավարտին հասցնելու նպատակով համայնքի նախկին ղեկավարն անձամբ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ՝ այնտեղ ներառելով կեղծ տվյալներ այն մասին, թե իբր մի շարք հողամասերի օտարման հարցում նշված համայնքի ավագանին որոշումներով համաձայնություններ է տվել: Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ՝ ներառելով կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր համայնքի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշումներ է կայացրել՝ թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերն աճուրդ վաճառքի կարգով օտարելու վերաբերյալ: Հետագայում նշված կեղծ պաշտոնեական փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտե, որոնց հիման վրա պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողատարածքների նկատմամբ գրանցվել է մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքը: Բացի այդ, Սուրենավան համայնքի ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման նկատմամբ, 0.0085 հա մակերեսով հողամասի և դրա վրա ինքնակամ կառուցված 57.6 քմ մակերեսով շինությունն օտարելու նպատակով, կազմել և ստորագրությամբ հաստատել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին իր կողմից կայացված որոշումը, որում կեղծ տվյալներ է ներառել այն մասին, թե իբր համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասում ինքնակամ կառուցված 57.6 քմ ընդհանուր մակերեսով հասարակական շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Նույն որոշմամբ վերջինս ինքնակամ կառուցված հիշյալ շինությունը ճանաչել է օրինական և համայնքի սեփականության իրավունքը ու դրանով զբաղեցրած պահպանման և սպասարկման համար առանձնացված նշված հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է քաղաքացու, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Սուրենավան համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ), (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին և 445-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին17:5031.08.22 -
ՄիջազգայինՖրանսիայում պատմել են գազի հնարավոր անբավարարության հետևանքների մասինՖրանսիայում գազի հնարավոր անջատումները դրա անբավարարության պայմաններում «ոչ մի դեպքում» չեն վերաբերի բնակչությանը, բայց արտադրությունները կարող կասեցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի (CRE) նախագահ Էմանուել Վարգոնը՝ օգոստոսի 31-ին հանդես գալով LCI հեռուստաալիքի եթերով: «Գազի մատակարարումը բնակելի տներին երաշխավորվելու է: Դրա անբավարարության դեպքում դա, առաջին հերթին, կվերաբերի ձեռնարկություններին, քանի որ նրանք հնարավորություն ունեն արտադրությունը դադարեցնելու մի քանի օրով… Եթե մեզ հարկ լինի բախվել սահմանափակումների հետ, դրանք կվերաբերեն հատկապես ձեռնարկություններին եւ ոչ մի դեպքում՝ ոչ մասնավոր տնատնտեսութուններին»,-հավաստիացրել է Վարգոնը: Նա նշել Է, որ ներկայում Ֆրանսիայի գազապահեստարանները լցված են 91 տոկոսով եւ «շատ շուտով» ամբողջությամբ լցված կլինեն: Վարգոնն ասել Է, որ «գրեթե վստահ Է» այն բանում, որ Ֆրանսիան կկարողանա ձմեռն անցկացնել առանց ռուսական գազի, որի բաժինը երկրի պահեստարաններում 17 տոկոսից նվազել Է մինչեւ 9 տոկոս, բայց նշել Է, որ մատակարարումները մյուս երկրներից, ներառյալ Նորվեգիան ու Ալժիրը, թանկ կնստեն: «Առկա Է քանակության հարցը, բայց առկա Է գնի հարցը: Որքան քիչ լինի գազը Ֆրանսիայում, այնքան ավելի կաճեն գները: Ուստի հարցն ավելի շուտ լինելու Է գազի գնի մեջ, քան մատակարարումների բացակայության»,-ճշտել Է Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի (CRE) ղեկավարը: Օգոստոսի 30-ին «Գազպրոմ»-ը որոշել Է դադարեցնել մատակարարումները ֆրանսիական Engie-ին՝ հուլիսյան գազը լրիվ ծավալով չվճարելու կապակցությամբ: Օգոստոսի 31-ին «Գազպրոմ»-ը հաղորդել Է, որ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը լիովին դադարեցվել Է կոմպրեսորային կայանի գազավերամղման ագրեգատի եռօրյա պլանային աշխատանքների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին17:4031.08.22 -
ԻրավականՄիքայել Արզումանյանն ազատ է արձակվելՄիքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում. «Օգոստոսի 30-ին ժամը 15:45-ին Արցախ-Երևան ճանապարհին հատուկ ստորաբաժանումներով Միքայել Արզումանյանին ներկայացրել են քննչական բաժին: Նախկին բերման ենթարկելու որոշումն է նոր օրենսդրության համաձայն: Որոշման մեջ նշված է, թե իբր օգոստոսի 25-ին հրավիրել են ծանուցումով հարցաքննության,այնինչ որեւէ ծանուցագիր չի հանձնվել: Այսինքն այն հիմքը, որ նշվել է հարկադրաբար ներկակացնելու որոշման մեջ, իրականում գոյություն չունի: Այս ամենից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, որից հետո անհիմն ձերակալության որոշում է կայացվել, այն հիմքով, թե դատարան ներկայացնելու համար կալանավորում են , բայց իրականում ձեւական առումով ձերբակալում եղավ, քանի որ այդ պահին ձերակալման որեւէ հիմք չկար, իսկ միայն դատարան ներկայացնելու անհրաժեշտությունը դա բավարար չէ: Այսինքն պետք է նաեւ այլ հիմնավորումներ ներկակացվեր»: Ըստ պաշտպանի՝ գիշերը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում միջնորդություն են ներկայացրել դատարան կալանքի թույլտվություն ստանալու համար եւ ներկայացրել են 50 թերթից բաղկացած միջնորդություն եւ 3 հատոր գործի նյութեր, որոնք խիստ ծավալուն են․ «Առավոտյան ժամը 12:10-ի սահմաններում նիստը սկսվել է եւ տեւել է մոտ 20 րոպե եւ այդ ընթացքում Միքայել Արզումանյանը գտնվել է անազատության մեջ եւ դա այն դեպքում, որ նա պետք է 11:45 -ին ազատ արձակված լիներ, այսինքն նրան ապօրինի պահվել են անազատության մեջ: Այս ամենից հետո նիստը սկսվեց եւ հայտնեցին, թե բոլոր նյութերին ծանոթացել եք եւ ես հայտնեցի, որ այս ժամկետի մեջ անհննար է այդ աստիճան նյութերին հասցնենք ծանոթանալ եւ խնդրել ենք ողջամիտ մեկ օր ժամանակ ծանոթանալու եւ վստահորդիս հետ քննարկելու համար: Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, ես պահանջեցի, որ ազատ արձակեն, քանի որ ժամկետը անազատության մեջ գտնվելու լրացել է, սակայն ոչինչ չարվեց: Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատարանը գտավ, որ պետք է հրատապ նիստ նշանակի եւ հայտարարեց, որ պարզել է ժամկետը լրացել է եւ հայտարարեց, որ Միքայել Արզումանյանը ազատ է»: Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ինքը դատարանում տեւական ժամանակ բարձրացրել է իր վստահորդի անազատության մեջ ապօրինի պահվելու հարցը, ժամկետ տրամադրելու հարցը, սակայն կասկածելի կերպով դատավորը ըդմիջում է վերցրել եւ դրանից հետո վերադարձել է եւ որոշել, թե այո անձը պետք է ազատ արձակվի: Պաշտպանը դատարանում հարց է բարձրացրել, թե ով պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ Միքայել Արզումանյանը մի քանի ժամ ապօրինի անազատության մեջ է գտվել եւ դեռ ավելին ինչ փոխվեց դատավորի մոտ, որ նա մինչ այդ մերժում էր մեր միջնորդությունները նյութերին ծանոթանալու համար մեկ օր ժամանակ տրամադրել, սակայն մի փոքր ուշ միգուցե ճշտումներ արեց եւ հասկացավ, որ գործով խախտումներ կան եւ դեռ ավելին գործի նյութերին ծանոթանալու համար ժպամանակ է պետք: Սարգսյանի պնդմամբ՝ դատավորը որեւ հարցի չի պատասխանել: Սարգսյանի խոսքով՝ այս ամեն ինչից ակնհայտ է, որ որոշումը արդեն կայացված էր դատավորի մոտ կամ միգուցե այլ տեղ, բայց դատավորի կնիքը կդրվի. «Դատավորը փորձեց իր խախտումը վերացնել եւ արդեն կայացնել ընդունված որոշումը, քանի որ այն դատավորը, որը նման հնչեղ գործով ի վիճակի չէ տարրական իրավունքները ապահովվել, անձի ազատության իրավունքը, անձի պաշտպանության իրավունքը եւ միայն ընդմիջումներից հետո, այլ վայրերում քննարկելուց հետո ժամկետը լրացած անձին ասում է, որ դու հիմա ազատ ես, նշանակում է, որ նա ինքնուրույն որոշում չի կարող կայացնել եւ չի կայացնլու, հետեւաբար ելքը որոշված է»: Հավելենք, որ այսօր երեկոյան ժամը 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կքննարկվի Միքայել Արզումանյանի կալանքի հարցը: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Արզումանյանին կկալանավորեն:Ավելին17:3031.08.22 -
ԱրցախԱդրբեջանցի փախստականների վերադարձի մասին բամբասանքներն իրականության հետ աղերս չունեն. Արտակ ԲեգլարյանԻվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին բամբասանքները իրականության հետ որևէ աղերս չունեն, ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, երեկ՝ օգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հանրահավաքի մասնակիցների հարցերին ի պատասխան: Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների օրակարգում նման հարց չկա: «Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնք անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները: Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Բեգլարյանը:Ավելին17:2231.08.22