Լրահոս
2022-08-31
-
Տարածաշրջան«Մոսկվայի թանկարժեք ձեռքբերումը». մարտեր՝ Խերսոնի համարՈւկրաինայի նախագահը զորքին ոգևորող նոր տեսանյութով ազդարարել է, որ «Ուկրաինան վերադառնում է»: Հոլիվուդյան ֆիլմի վերնագիր հիշեցնող կարգախոսն է ընտրել Զելենսկին զինվորներին առաջ մղելու համար, երբ տեղեկություններ կան, որ կատաղի մարտեր են ընթանում ռուսներին անցած Խերսոնի շրջանը վերադարձնելու համար:Ավելին23:0931.08.22 -
ՀասարակականԳորբաչովի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ինԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Իրինան: Նրա խոսքով՝ հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ, Նովոդեվիչիեյի գերեզմանատանը: Օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ տևական հիվանդությունից հետո 92 տարեկանում կյանքից հեռացել է Միխայիլ Գորբաչովը:Ավելին23:0031.08.22 -
ՔաղաքականՀՀ «նախագահը» չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը․ Արթուր ԽաչատրյանԱրթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՀՀ «նախագահը» չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչ տարբերություն Ալիևի ու Խաչատուրյանի միջև․ Հայաստանի Հանրապետության նախագահին օգոստոսի 8-ին ուղարկած պաշտոնական գրությանս պատասխանը ստացել եմ այսօր՝ օգոստոսի 31-ին։ Նախկին ՀՀՇ-ական դաշնակահար-նախագահը համարում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա և ՀՐԱԺԱՐՎՈւՄ Է ԸՆԴՈւՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈւՆՔԸ։ Եթե հարցն Ալիևին ուղղեի, նույն պատասխանն էի ստանալու։ Ուրեմն էլ ի՞նչ տարբերություն իր ու Փաշինյանի կառուցողական ընկեր Ալիևի միջև։ Հիշեցնեմ, որ նախկին ՀՀՇականից պատասխան էի հայցել, արդյոք ինքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք է համարու՞մ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը։ Ինչպես տեսաք, պատասխանը բացասական էր։ Կապիտուլացիոն հայտարարության մեջ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման մասին ոչ մի խոսք չկա։ Իսկ հունվարի 11-ի հայտարարությունը վերաբերվում է բացառապես տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն և որևէ կապ չունի Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ։ Ու էդ մարդը մեր երկրի նախագահն է․․․Ավելին22:4531.08.22 -
Կդադարեցվի Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 31-ին ժամը 20:15-ից մինչև սեպտեմբեի 1-ը ժամը 10:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին22:3031.08.22 -
Իրավական«Կանեփ-կակաչ-2022» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Էրեբունու ոստիկանները բացահայտել են նոր դեպքեր«Կանեփ-կակաչ-2022» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Էրեբունու ոստիկանները բացահայտել են նոր դեպքեր: Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ միջոցառմամբ ձեռք էին բերել տեղեկութուն, որ մի քանի երիտասարդ պահում և իրացնում են թմրանյութ: Տեղեկութունը ճշտելուց հետո օգոստոսի 20-ին, գիշերվա ժամը 1-ին, մայրաքաղաքի Արցախի փողոցում ոստիկանները ձերբակալեցին 24-ամյա երկու երիտասարդի, որոնցից Արշակունյաց պողոտայի բնակիչը այդ պահին ձեռքից գցեց մի փաթեթ: Երկուսն էլ տեղափոխվեցին Էրեբունու բաժին, որտեղ երկրորդ երիտասարդի` Երևանի Անտառային փողոցի բնակչի մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ` ավելի քան 16 գրամ կշռով: Նույն զանգվածն էր, այս դեպքում` ավելի քան 19 գրամ, քան ձերբակալման վայրում նետած փաթեթում: Երիտասարդները հայտնել են, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն իրենք աճեցնում են Արցախի փողոցում վարձակալած շինության ներսում: Նշված շինության զննությամբ հայտնաբերվեցին միայն դատարկ տարաներ, տոպրակներ, կաթուցիչներ ու այլ նյութեր: Նախաձեռնված վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակելիս Էրեբունու ոստիկանները համագործակցեցին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Երևան քաղաքի վարչությունների գործընկերների հետ: Արդյունքում` ինքնակամ ոստիկանություն ներկայացավ Անտառային փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդի ավագ եղբայրը: Նա հայտնեց, որ այդ օրը, գիշերվա ժամը 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում, հետքերը թաքցնելու նպատակով հիշյալ շինությունից վերցրել է թմրամիջոցով տարաներն ու կանեփի բույսերը, մշակման համար նախատեսված նյութերը և մեքենայով տեղափոխել Նուբարաշենի աղբավայր: Զննության ընթացքում ավագ եղբայրն աղբավայրից ներկայացրեց մարիխուանայով լցված չորս տարա, համապատասխանաբար` 282, 360, 961 և 217 գրամ կշռով, նույն պարունակությամբ մեկ երկաթե տարա ու պոլիէթիլենային չորս փաթեթ` ընդհանուր մոտ 265 գրամ, և երեք պարկի մեջ աճեցված կանեփանման բույսեր: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Էրեբունու ոստիկանների հակաթմրամիջոցային մեկ այլ միջոցառման վերջակետը դրվել էր օգոստոսի 18-ին: Բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 23-ամյա մի բնակիչ տան բակում աճեցնում է կանեփ: Տվյալ կար նաև, որ տանը կա ապօրինի զինամթերք: Հաստատվեց երկու տվյալն էլ: Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվեց կանեփանման 47 բույս: Տանտերն իրավապահներին ներկայացրեց ավելի քան 26 գրամ դեղնականաչավուն, կանեփանման զանգված, մեկ նռնակ և տարբեր տեսակի երեք պայթուցիչ: Երիտասարդը ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին22:1531.08.22 -
ՀասարակականՏավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՏավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 31-ին, ժամը 11:17-ին ահազանգ է ստացել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Ըղնքարձոր» հանդամասում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել` 15:20-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:Ավելին22:0831.08.22 -
ՔաղաքականԵրևան-Բաքու խաղաղության պայմանագիրը մշակելու համար կհանդիպեն ԱԳ նախարարները. Բրյուսելի արդյունքըԲրյուսելում՝ փակ դռների հետևում, Փաշինյան-Միշել-Ալիև 4 ժամ տևած հանդիպումից հետո Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել: Քննարկել են սահմանազատման, ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր, ինչպես նաև գերիների, անհետ կորածների ճակատագրերի մասին են խոսել: Փաշինյանն ու Ալիևը նորից կհանդիպեն նոյեմբերին:Ավելին22:0031.08.22 -
Իրավական«Բանակի գրպանն են գցում Շուշիի կորուստը». ՊԲ նախկին հրամանատարի «ցուցադրական ձերբակալումը»Նախօրեին ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել: Կկալանավորվի, թե ոչ՝ դատարանն այսօր է որոշելու: Փաստաբան Երեմ Սարգսյանն ասել է՝ ՊԲ նախկին հրամանատարը չի ընդունում մեղադրանքը, այն անվանել է «աբսուրդ»: Ինչպես արդեն հայտնել ենք, Արզումանյանին մեղադրում են Շուշիի անկման համար:Ավելին21:4531.08.22 -
ՔաղաքականԵԽ նախագահը շեշտել է Ադրբեջանին կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը. ՄիշելԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի արած մամուլի հայտարարությունում: «Ինչպես պայմանավորվել էինք մայիսին մեր վերջին հանդիպմանը, ես այսօր հյուրընկալել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումները կենտրոնացած էին Հարավային Կովկասի վերջին զարգացումների և ԵՄ-ի ու 2 երկրների հարաբերությունների ուղղությամբ»,-նշել է Միշելը: ԵԽ նախագահի գնահատմամբ՝ իրենց քննարկումները եղել են բաց և արդյունավետ, այսպիսով նա իր շնորհակալությունն է հայտնել երկու երկրների ղեկավարներին: Միշելը նաև նշել է. «Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»: ԵԽ նախագահը հայտնել է, որ մանրամասն քննարկում են ունեցել նաև հումանիտար հարցերի՝ այդ թվում՝ ականազերծման, գերեվարվածների և անհետ կորածների ճակատագրի շուրջ։ «Նախագահ Միշելը Ադրբեջանին ընդգծել է հայ գերեվարվածների հետագա ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով»,-ասված է հայտարարությունում: Շառլ Միշելը հայտարարությունում անդրադարձել է նաև սահմանազատման հարցերին՝ նշելով՝ քննարկել են, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ: «Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում»,- նշել է ԵԽ նախագահը: Եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը. «Ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության»: Միշելն այս առումով կարևորել է հանրային ուղերձները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման համար՝ ի շահ երկու երկրների և դրանց բնակչության: Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ այդ ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ։Ավելին21:3031.08.22 -
ՔաղաքականՓորձում են պատերազմի պատասխանատվությունը գցել բանակի, մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա. Սեյրան ՕհանյանNews.am-ը գրում է․ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ իշխանությունները պատերազմի պարտության մեղքը փորձում են բարդել բանակի եւ մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա եւ դրա շրջանակում էլ մեղադրանք են առաջադրել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։ Սեյրան Օհանյանը կարծում է, որ այս պահին Միքայել Արզումանյանին ձերբակալելը հանրությանը մի շարք կարեւոր խնդիրներից շեղելու նպատակ ունի, նաեւ պայմանավորված է Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիեւ հանդիպմամբ։ «Այս իշխանությունների օրոք նման մասկի շոունեը, թատերականացված բեմադրությունները օրինաչափություն են դարձել։ Միքայել Արզումանյանի ձերբակալությունը առաջին հերթին կարող է կապված լինել հանրությանը անվտանգային, սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու հետ։ Ինչու չէ նաեւ այսօր Բրյուսելում Նիկոլ Փաշինյան–Ալիեւ հանդիպմամբ։ Փաշինյանն իր կառուցողական գործընկերոջ հետ հանդիպելու է, եւ որոշակի հաշվետվություն կամ զեկույց կարող է լինել Ալիեւին՝ այս միջոցառման վերաբերյալ։ Երբ ասում եմ մասկի շոու նկատի ունեմ, որ Միքայել Արզումանյանն այն անձնավորությունն է, որ եթե պատշաճ ծանուցեին եւ հրավիրեին քննչական մարմին, կարծում եմ, որ նա կներկայանար։ Նրա ինչին էր պետք այն ինֆորմացիան, որ ճանապարհին բերման են ենթարկել։ Միքայել Արզումանյանը մարտավարական օղակում իրեն ցուցաբերել է որպես հմուտ ու քաջարի հրամանատար, միեւնույն ժամանակ ինքը 44-օրյա պատերազմում պաշտոնավարել է 10-12 օր, այն ժամանակ, երբ բանը բանից անցել էր արդեն։ Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները փորձում են պատերազմի հիմնական պատասխանատվությունը գցել բանակի կամ էլ մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ադրբեջանցիները պատերազմի առաջին օրը չէ, որ հայտնվեցին Շուշիում եւ Շուշի հասնելն այդքան էլ հեշտ չէր։ «Ադրբեջանցիներն ահռելի ճանապարհով հայտնվեցին Շուշիիում, որն իր մեջ պարունակում է տարբեր հատվածներ, տարբեր աշխարհագրական դիրքեր, որտեղ իշխանությունները կարող էին համապատասխան միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիներին կանգնեցնելու համար, գոնե Հորադիզում, Ջրականում, Ֆիզուլիում, Հադրութում, Կարմի Շուկայում, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանում։ Շուշիի մարտական գործողությունները պետք է տեսնել 44–օրյա պատերազմի պաշտպանողական օպերացիայի տարբեր հատվածների գործողություններում, որտեղ եղել են պատասխանատուներ, եւ այդ պատասխանատվությունը պետք է կրեն բոլորը, հատկապես այն անձինք, որոնցից կախված է եղել պատերազմի ելքը։ Այդ առումով ճիշտ կլինի, որ հանրությանը ներկայացվի, թե ով է պատասխանատու, որ Արցախի շուրջ բանակցային գործընթացը տապալվեց, ո՞վ էր ասում՝ Արցախը Հայաստան է ու վերջ, իր գործողություններով հրահրեց պատերազմը, ո՞վ է այսօր ասում՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, ու չի այցելում Արցախ, ամբողջ իշխանական վերնախավը ձեռքերը լվացել է Արցախից, վերջին ժամանակահատվածում միջանցքն էլ հանձնեցին Ադրբեջանին, իսկ այսօր առոք–փառոք նստած իրենց աշխատասենյակներում վայելում են իրենց պարգեւավճարներն ու կյանքը»,– նշեց Օհանյանը։ Պաշտպանության նախկին նախարարը շարունակեց մի շարք հարցեր բարձրացնել՝ վերհանելով 44–օրյա պատերազմում ունեցած բացթողումները եւ ընդգծեց, որ դրանց մեղավորները այսօրվա իշխանություններ են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ «Ո՞վ է պատասխանատու, որ երկիրը տարավ մտցրեց պատերազմի հորձանուտի մեջ ու պատերազմի ընթացքում Կառավարությունը չտեղափոխեց ռազմական ռելսերի վրա, չմոբիլիզացրեց մարդկային ու այլ տեսակի ներուժը, ո՞վ մոբիլիզացիա չարեց բանակի ողջ անձնակազմը համալրելու համար, ո՞վ է պատասխանատու, որ չկարողացավ ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատական տալ, Կառավարության, Անվտանգության խորհուրդի հնարավորությունները օգտագործելով որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը եւ վերախմբավորումներ անել այդ ճեղքվածքը փակելու համար, որովհետեւ 283 կմ հատվածում միայն 20 կմ է հակառակորդին հաջողվել մխրճվել Արցախի հատված՝ սկզբնական շրջանում, մնացած հատվածներում հրամանատարներն ու զինվորները հերոսաբար կռվել են, եւ իրենք մեղավոր չեն, որ հարավային հատվածում մենք անհաջողություն ենք ունեցել, այդ նույն հարավային հատվածներում կռվող տտորաբաժանումները էլի մեղավոր չեն, որովհետեւ հակառակորդն այդ ուղղությամբ էր կուտակել իր գլխավոր հարվածային ուժը, ո՞վ պետք է փակեր այդ անցքը, դրանք այն մարդիկ են, որոնք ոչ թե գտնվում են առաջին գծում, այլ կենտրոնում։ Նրանք ավելի լավ են տեսնում ռազմական գործողությունների թատերաբեմը, տարածության, ժամանակի ու զորքերի դասավորվածության մեջ։ Ո՞վ է պատասխանատու, որ պատերազմի ժամանակ հակառակորդի առաջխաղացման հետ մեկտեղ չկարողացան ՏԻՄ–երի, պետության ինժեներական, շինարարական ամբողջ ներուժն օգտագործելով խորքում կառուցել պաշտպանական բնագծեր, աջակցել բանակին։ Ո՞վ է պատասխանատու այն իրողության համար, որ իրավապահ համակարգը մատը մատին չտվեց պատերազմի ժամանակ, որ կանգնեցնեն փախուստը, անօրինակությունները, ո՞վ է պատասխանատու, որ պարտության ճանապարհին խրախուսեցին եւ տարբեր գեներալական, հերոսի կոչումներ տվեցին, ու այդ ամենը շարունակվեց ՀՀ սահմաններում եւ հիմա կեղծ խաղաղության օրակարգի տակ են մտել եւ մեր երկիրը տանում են անհաջողությունների հորձանուտ։ Այս ամենի պատասխանատուներն առաջին հերթին Հայաստանի իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մնացած բոլոր գործողությունները՝ Միքայել Արզումանյանին մասկի շուուվ ձերբակալելը, կամ հետո բացթողնելը, ձեւականություններ են, որի համար իշխանությունները օրերից մի օր պատասխանատվություն են կրելու»,– հավելեց Սեյրան Օհանյանը։ Հարցին, թե պատերազմի ընթացքում ինքը նույնպես եղել է Շուշիում, արդյոք իր տեսածը համապատասխանում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նկարագրվածի հետ, որում մանրամասն նշվում են Արզումանյանի թերացումները, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես Շուշիիում մշտապես չեմ եղել, Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով աջակցել եմ աշխարհազորի ձեւավորմանը, խորհրդատվությամբ եւ այլ գործողություններով փորձել եմ աջակցել տեղի հրամանատարությանը, մնացած հարցերը կարելի է տալ այն մարդկանց, որոնք կառավարման համակարգում են, որոնք եղել են ղեկավարներ, որոնք պետք է տեսնեին այդ բացերը կամ լինեին ՊԲ հրամանատարության կողքին ու աջակցեին նրանց։ Ես այդ հարցերը չեմ մեկնաբանում»։ Նշենք, որ նախօրեին ձերբակալվել էր Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ժամանակ պաշտոնեական անփութություն կատարելու մեջ։ Այսօր արդեն, Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է եւ նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Արզումանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։Ավելին21:1531.08.22 -
ԱշխարհՏղամարդը 730 հազար դոլար է կորցրել ծանոթությունների կայքում գրանցվելուց հետոՃապոնիայում ծանոթությունների հավելվածում խաբեբան, ներկայանալով որպես կին, օգտատիրոջից գողացել է ավելի քան 730 հազար դոլար: Այս մասին հայտնում է NHK տեղական հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Խարդախի զոհն է դարձել ճապոնական Սագա պրեֆեկտուրայի բնակիչը. ծանոթությունների հավելվածում նամակագրվելուց հետո սոցիալական ցանցում վիրտուալ շփում է սկսվել «կնոջ» հետ։ «Կինը» համոզել է նրան ներդրումներ կատարել արժույթի բորսայում: Տղամարդը 17 դրամական փոխանցում է կատարել խարդախին 12 տարբեր բանկային հաշիվներով՝ փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 100 մլն իեն (ավելի քան 730 հազար դոլար): Ծանոթությունների հավելվածի օգտատերը շուտով հասկացել է, որ խարդախի զոհ է դարձել և դիմել է ոստիկանություն։ Իրավապահները փորձում են պարզել հանցագործի ինքնությունը և գտնվելու վայրը։Ավելին21:0031.08.22 -
ԻրավականԱնիի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 56 թուփԱնիի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 56 թուփԱվելին20:5031.08.22 -
ԱռողջապահականԵրեխայի անվտանգ քունը․ խորհուրդներ՝ մանկաբույժիցՀետազոտողները համոզված են, որ նորածինների հանկարծակի մահվան համախտանիշը (ՆՀՄՀ) կապված է ուղեղի՝ շնչառությունը կարգավորող կենտրոնների խանգարման հետ, որոնք դրդվում են քնած ժամանակ: Անհնար է ասել, թե որ նորածիններն են խոցելի, այդ պատճառով էլ կյանքի առաջին տարում մեջքի վրա քնելը ամենաանվտանգ դիրքն է բոլոր երեխաների համար: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է մանկաբույժ Անահիտ Զոհրաբյանի հետ՝ հասկանալու երեխայի անվտանգ և առողջ քնի գաղտնիքները։ Մանկաբույժի համոզմամբ ՆՀՄՀ-ի կանխարգելման երաշխավորված միջոց չկա, բայց ծնողները կարող եք օգնել երեխային քնել ավելի ապահով՝ հետևելով մի քանի պարզ խորհուրդների. Քնել երեխայի հետ նույն սենյակում, բայց ոչ նույն անկողնում․ Ծնողի հետ նույն սենյակում քնելը՝ ծնողի մահճակալին մոտ, պարտադիր է մինչև առնվազն 6 ամսական, բայց երեխան պետք է առանձին անկողնում քնի։ Եթե ունեք երկվորյակներ, ապա յուրաքանչյուր երեխայի հատկացրեք առանձին մահճակալ։ Քնելու անվտանգ վայր․ Օրորոցն ու ներքնակը պետք է լինեն սերտիֆիկացված և լավ աշխատանքային վիճակում: Երեխայի օրորոցում ավելորդ իրեր չպետք է լինեն (խաղալիքներ՝ հատկապես փափուկ): Օրորոցի ճաղերի միջև հեռավորությունը պետք է լինի 6-7 սմ։ Կարող եք օգտագործել շարժական առջևի պատով մահճակալներ և դրանք ամրացնել ձեր մահճակալին: Բայց համոզվեք, որ ձեր և փոքրիկի մահճակալի միջև բաց տարածություն չկա: Ներքնակը պետք է լինի ճիշտ չափի և ամուր՝ ծածկված լավ ձգված սավանով։ Օրորոցի համար խորհուրդ չի տրվում օգտագործել բարձեր․ երեխան կարող է թաղել իր դեմքը դրանց մեջ: Հատկապես վտանգավոր են շատ հաստլիկ կողային բարձիկները, ավելի լավ է օգտագործել միայն հարթ ներքնակը: Երեխայի քնած հատվածում չպետք է կախված լինեն պարաններ և էլեկտրական լարեր: Տանը քնելու համար խորհուրդ չի տրվում օգտագործել մանկական ճոճանակներ կամ բարձր աթոռներ․ եթե երեխան քնում է, ապա տեղափոխեք նրան օրորոց։ Քնել մեջքի վրա․ Մինչև 1 տարեկանը, միշտ երեխային մեջքի վրա պառկեցրեք։ Այս դիրքն ամենաանվտանգն է։ Փորի վրա քնելը անվտանգ չէ, հնարավոր է, որ երեխայի շնչուղիները խցանվեն: Կողքի վրա քնելը նույնպես անվտանգ չէ, քանի որ այս դիրքից երեխան կարող է հեշտությամբ գլորվել ստամոքսի վրա։ Խորհուրդ է տրվում կերակրել կրծքով․ Բացառապես կրծքով սնուցումը առաջիկա 6 ամսվա ընթացքում, նվազեցնում է ՆՀՄՀ-ի վտանգը: Օգտագործել ծծակ․ Երեխային կարելի է ծծակ առաջարկել քնելուց առաջ և քնի ժամանակ։ Եթե ծծակն ընկել է, պետք չէ վերադարձնել այն երեխային: Մի կախեք ծծակը երեխայի վզից։ Երեխային ծծակ կարելի է առաջարկել 4-6 շաբաթականից ոչ շուտ։ Հավելենք նաև, որ կան բազմաթիվ սարքեր, որոնք կարող են նվազեցնել ՆՀՄՀ-ի վտանգը (տնային սրտանոթային մոնիտորներ, մանկական մոնիտորներ և այլն):Ավելին20:4031.08.22 -
ՏարածաշրջանԲորջոմիի հրդեհն ամբողջությամբ մարվել էԲորջոմիի մունիցիպալիտետի անտառում բռնկված հրդեհը մարվել է. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին արդեն 12 օր։ Դիտարկման նպատակով տեղում շարունակում են մնալ հրշեջներն ու փրկարարները։ Հրդեհի պատճառները պարզելու է քննությունը: Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ օգոստոսի 21-ին՝ առավոտյան, Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիշկևի գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհի մի քանի օջախներ են հայտնվել։ Ուժեղ քամին և դժվար, քարքարոտ տեղանքը դժվարացրել են աշխատանքը։ Օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել Բորջոմիի Զորետիի տարածքում գտնվող անտառային զանգվածում, և հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն ուժեղ քամին գրգռել էր հրդեհի հին օջախները, և արդյունքում նոր օջախներ էին ձևավորվել:Ավելին20:2031.08.22 -
Իրավական«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով փոխտնօրենին կալանավորելու պահանջով դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրելԻնչպես արդեն դատախազությունը հայտնել է, «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազը 4 անձի նկատմամբ (2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հարուցել է հանրային քրեական հետապնդում: Այդ մասին հայտնում է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, և վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություններ են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ: Դատարանի որոշումներով բավարարվել էին նշված 4 անձանցից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները, իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենի մասով՝ մերժվել: Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է վերջինիս վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել պատճառաբանական մասը: Դատական ակտի անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված՝ այսօր դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Քրեական վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է: Դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ (այդ թվում նախաքննական մարմնին կոնկրետ ուղղություններով կոնկրետ վարույթային և ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցումներով), կատարված ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հրդեհի և պայթյունի առաջացման պատճառները լիարժեք բացահայտելու ուղղությամբ: Նաև` հանցագործությունների կատարման պատճառները, նպաստած պայմանները վերացնելու, նմանատիպ այլ օբյեկտներում հակահրդեհային, անվտանգության կանոնների հնարավոր խախտումների առկայությունը պարզելու, այդպիսիք արձանագրելու դեպքում դրանք վերացնելուն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով դատախազությունից համապատասխան միջնորդագրեր են ուղարկվում պատկան մարմիններին:Ավելին20:1031.08.22 -
N զորամիավորման զորամասում անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժությունN զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 31-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խաղարկվել են մարտավարական տարբեր դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները։ Ըստ աղբյուրի՝ զորամիավորման հրամանատարական կազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։Ավելին20:0031.08.22 -
ՄիջազգայինԻրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 47 քաղաքացիԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 143 հազար 867-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 1462 մարդ, որից 349-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 528 հազար 961 դեպքից 7 մլն 296 հազար 683-ը առողջացման կամ հիվանդանոցից դուրս գրման ելքով է: 1082 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 64 մլն 995 հազար 864 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 58 մլն 377 հազար 105 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափն արդեն 30 մլն 785 հազար 876-ը:Ավելին19:5031.08.22 -
ՔաղաքականՓաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման բանակցություններըԲրյուսելում, oգոստոսի 31-ին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Ըստ աղբյուրի՝ առաջնորդների ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:Ավելին19:4531.08.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 7 վիրավորԱյսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Արայի գյուղի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Վահագ Ավետիսյանի վարած Nissan մակնիշի և 27-ամյա Ռուստամ Գասպարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/31/1221213/Ավելին19:4331.08.22