Լրահոս
2022-08-31
-
ԱրցախՄԱԿ-ում արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերըՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Այս մասին գրլ է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Կոմիտեի արձանագրած մտահոգությունները ազգությամբ և ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումների ու ռասիստական կարծրատիպերի քարոզչության վերաբերյալ՝ այդ թվում Ադրբեջանի պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև պատշաճ հետաքննության բացակայությունը լավագույնս վկայում են այն մասին, որ Ադրբեջանում խտրական քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով։ Կոմիտեի կողմից մատնանշված մյուս բոլոր դեպքերը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում արտադատական սպանությունները, խոշտանգումները, դաժան վերաբերմունքը և կամայական կալանավորումները, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը իրականացվում են համաձայն Ադրբեջանի պետական խտրական քաղաքականությանը և որպես դրա շարունակություն։ Կոմիտեի կողմից ներկայացված դիտարկումները մաս են կազմում տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող Ադրբեջանի համակարգային և լայնածավալ խտրական քաղաքականությանը։ Պետական մակարդակով Ադրբեջանի խտրական քաղաքականության իրականացումը վկայում է, որ Արցախի ժողովրդի ընտրած ուղին և անկախ պետականության կառուցումը այլընտրանք չունեն։ Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը հասունացել է՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառման վերաբերյալ միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորության իրականացման դրսևորում»,- գրել է Ստեփանյանը։Ավելին15:3931.08.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Մոսկվայում են հարցերը լուծվում. ՌԴ ԱԳՆ-ի կոշտ մեսիջը՝ Բրյուսել, Երևան և ԲաքուԱվելին15:3031.08.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ը հերքել Է Ուկրաինայի օդուժի համար աֆղանցի օդաչուներ պատրաստելու մասին տվյալներըԱՄՆ-ն աֆղանցի նախկին օդաչուների չի վարժեցնում Ուկրաինա ուղարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են Պենտագոնում: «Մեզ հայտնի չԷ աֆղանցի օդաչուներ պատրաստելու վերաբերյալ որեւԷ պլանի մասին: Ուկրաինային պաշտպանական օգնություն ցուցաբերելու համատեքստում մենք կենտրոնացել ենք այն հնարավորությունների վրա, որոնք կարող ենք ցուցաբերել սահմանված ժամանակի շրջանակներում՝ արեւելքում եւ հարավում պայքարելու համար, որոնք չեն պահանջում զգալի նախապատրաստում»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ նույնպես տեղյակ չեն աֆղանցի օդաչուներ պատրաստելու պլաններից: Ավելի վաղ ռազմա-դիվանագիտական աղբյուրը լրագրողներին հայտնել Է, որ Պենտագոնը Կիեւի համար աֆղանցի օդաչուներ Է հավաքագրում, որոնք մեկ տարի առաջ փախել Էին ԱՄՆ, նրանց պատրաստումն սկսվել Է Կալիֆոռնիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:2831.08.22 -
ՔաղաքականԵրբ մի ՔՊ-ական քո մասին զազրախոսում է՝ վերժխնդիր մի՛ եղիր. Սոս Հակոբյանն արձագանքել է Տարոն Չախոյանին«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն արձագանքել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանը։ Ֆեյսբուքի իր էջում Հակոբյանը գրել է. «Հին չինական մի ասացվածք կա՝ Երբ որևէ մեկը, անգամ չկայացած մի ՔՊ-ական, քո մասին զազրախոսում է՝ վերժխնդիր մի՛ եղիր, Նստիր գետի ափին և սպասիր, Վաղ թե ուշ քո հակառակորդի քաղաքական լեշը կհայտնվի քո դիմաց՝ ջրի վրայով լողալիս Հ.Գ. ծով համբերություն կա, չանհանգստանաս»։Ավելին15:2231.08.22 -
Հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել «Սասունցի Դավիթ» կայարանում․ ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված: «Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին15:1831.08.22 -
ՔաղաքականՀերթով էս հարցերի պատասխանները տվեք՝ ոնց, երբ ու ինչի ադրբեջանական զորքը հասավ Շուշի. Անժելա ԷլիբեգովաԱդրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1. Ով ա հանցավոր անգործություն դրսևորել պատերազմի նախապատրաստման փուլում Ով ա սխալ կադրային քաղաքականություն վարել բանակում առանցքային պատասխանատու պաշտոնների նշանակումների հարցում նախապատերազմական փուլում Ով ա զենքի գնման պլանը տապալել Ով ա զորքի բացազատման հրաման տվողը Ով ա Ջրականի ուղղության ճեղքման պատասխանատուն Ով ա Հադրութի, Կովսականի, Սանասարի, Վարանդայի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն։ Հերթով, կարգով էս հարցերի պատասխանները սկզբից տվեք, ոնց, երբ ու ինչի ադրբեջանական զորքը հասավ Շուշի։ Օդից չեն իջել քաղաք, որ ձեր արևին շուստռիություն եք անում վերջից սկսում»։Ավելին15:1531.08.22 -
ՔաղաքականԲրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։Ավելին15:1331.08.22 -
Իրավական«Հայաստանում արդարադատությունը հետաձգվել է անորոշ ժամկետով». Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի... Մենք կարող էինք հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Ավետիքի գործի աբսուրդայնությունն, ու այդ հրապարակումները հայտ կներկայացնեին Կաֆկայի գործերի հետ մրցելու, բայց մենք այսօր լռում ենք: Ավետիք Չալաբյանը անազատության մեջ է մայիսի 14-ից` Հայաստանի իրավական պրակտիկայում թերևս հազվագյուտ հանգամանքներում, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Մեզ մնում է միայն եզրակացնել, որ Հայաստանում արդարադատությունն է հետաձգվել, այն էլ անորոշ ժամկետով ու առանց պատճառաբանության»:Ավելին15:0931.08.22 -
ՔաղաքականԿանգնե՛նք Արցախի կողքին, միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախը. Սեյրան ՕհանյանՊաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ին կայանալիք «Դիմադրության շարժման» հանրահավաքին. «Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Կո՛չ եմ անում մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներիս, մեր բոլոր համակիրներին, պետականամետ, գիտակից ուժերին գա՛լ Ֆրանսիայի հրապարակ և միանա՛լ պայքարին: Կանգնե՛նք Արցախի կողքին: Միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերականգնելով հայ ժողովրդի պայքարի մարտական ոգին և անվտանգության, արժանապատվության հիմքերը»,-գրել է նա:Ավելին15:0731.08.22 -
ՔաղաքականՈվքե՞ր և ինչպե՞ս հանձնեցին Շուշին7 or.am-ը գրում է. «Արցախի պետականության ու մասնավորապես Շուշիի հարցերը լուծվեցին այն պահից սկսած, երբ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, իսկ Արցախում նախագահ նշանակվեց Արայիկ Հարությունյանը։ Մնացածը տեխնիկայի հարց էր։ Ֆորմալ տեսանկյունից Շուշին հանձնվեց 2020–ի նոյեմբերի 5–ին, թեև պաթոլոգիկ ստախոսն ու բնածին մուտիլովշիկը նոյեմբերի 9–ին գրում էր, թե, իբր, Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Շուշին, սակայն, միայն ռազմագործողությամբ չի հանձնվել։ Շուշին հանձնելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, թիվ երկուսը՝ Արայիկ Հարությունյանը։ Բայց նրանք մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն։ Շուշին հանձնցին բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին Ղարաբաղյան բանակցությունների տապալմանը՝ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Շուշին հանձնեցին Նիկոլի ապուշություններին ծափահարողները։ Շուշին հանձնվեց այն պահին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ քրգործ հարուցեցին։ Շուշին հանձնվեց, երբ Նիկոլը հետևողականորեն փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները։ Շուշին հանձնվեց այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանին շինծու մեղադրանքով կալանավորեցին, իսկ այդ ընթացքում Շուշիի ազատագրմանն ու Ղարաբաղյան պատերազմի հաղթանակներին մասնակցածների 99,9 տոկոսը ծպտուն չհանեց՝ մտածելով, որ դա իրենց չի վերաբերում։ Շուշին հանձնվեց այն ժամանակ, երբ Նիկոլն անթաքույց հակաղարաբաղյան քարոզ էր տանում ու խրախուսում հայաստանցի–ղարաբաղցի թուրքամետ քարոզը։ Շուշին հանձնեցին այն մտավորական կոչվածները, ովքեր քամակ էին մտնում Նիկոլին ու չնկատելու տալիս թալանի դեմ պայքարի լոզունգով իշխանության եկածների գերթալանը, չնկատելու տալիս Նիկոլի կողմից բանակի հետևողական կազմաքանդումը։ Շուշին հանձնվեց, երբ ղարաբաղցիները թույլ տվեցին, որ «կուպեց» Արայիկը դառնա իրենց նախագահը։ Շուշին չէր կարող չհանձնվել, քանզի Նիկոլն էր մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատար հռչակված։ Ինչպես ասում են՝ Աննուշկան արդեն ձեթը թափել էր։Ավելին15:0031.08.22 -
ԱրցախԱղավնոյում և Բերձորում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է. Արցախի ՆԳՆՀաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։Ավելին14:5231.08.22 -
Գյումրին հերթական անգամ կնշի Քաղաքի օրըՍեպտեմբերի 2-ին Գյումրին հերթական անգամ կնշի Քաղաքի օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս տարի Քաղաքի օր միջոցառմանը զուգահեռ կանցկացվի «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունը: Ժամը 11։00-19։00-ն քաղաքի պատմական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում, կանցկացվի «Գյումրի՝ վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառը: Ժամը 12։00-ից սկսած մինչև 19։00-ն գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասում են Թատերական հրապարակում՝ համերգային ծրագրով կներկայանան քաղաքի մանկական ու երիտասարդական խմբերը: Ժամը 12։00-ին «Հյուր՝ Վարպետին»․ իր հյուրընկալ հարկի տակ բոլորին կընդունի Ավ․ Իսահակյանի հուշատուն-թանգարանը:12։30-ից սկսած նույն խորագրով միջոցառում կանցկացվի Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում: Գյումրու Աբովյան փողոցում ժամը 13։00-ին կկազմակերպվի «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառ:13։30-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում «Գյումրի եւ անդին․․․» խորագրով կբացվի գեղագետ, արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների ցուցահանդեսը:Եվս մեկ ցուցահանդեսի պետք է սպասել ժամը 14։00-ին՝ Գյումրու համայնքային ցուցասրահում։ Ժամը 15։00-ին Հայորդյաց տան դահլիճում Գյումրու մանկական փողային նվագախմբին երաժշտական գործիքներ կնվիրաբերվեն Երևանի կողմից: Սեպտեմբերի 2-ին Գյումրու համայնքապատկան թանգարանները կաշխատեն մինչեւ 19։00-ն։ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ տոնական օրը կեզրափակվի տոնական համերգով: «Այդ օրվա ամենահետքրքիր մասը լինելու է երեկոյան՝ տոնի ավարտը կազդարարվի շքեղ համերգով՝ Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա»-ն»: Միջոցառումների անցկացման համար, ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից 8 մլն դրամ է հատկացվել, բայց քաղաքապետը վստահ է՝ տնտեսումներ կլինեն: «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարության շրջանակում նախատեսվող համերգը մայրաքաղաքի նվերն է հանրապետության երկրորդ քաղաքին՝ բեմը, ինչպես նաև համերգի կազմակերպման համար պահանջվող գումարները մայրաքաղաքի բյուջեից են»,-հավելեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:Ավելին14:5231.08.22 -
ՔաղաքականՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանինpolitik.am-ը գրում է. «Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։ Մենք զանգահարեցինք երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, արդյո՞ք այս տարի ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեզ հետ զրույցում Միկոյանն ասաց․ «Այո, այս տարի ևս նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։ Մեր հարցին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը անցկացնելու ծննդյան օրը, Միկոյանը պատասխանեց․ «Նախագահը Հայաստանում է և, ինչպես միշտ, այս օրը անց է կացնում իր ընտանիքի հետ»։Ավելին14:5131.08.22 -
ՔաղաքականՍեպտեմբերի 2-ին՝ ժամը 19։30-ին, արի՛ Ֆրանսիայի հրապարակ․ «Հայաստան» դաշինքԱրցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակԱվելին14:4531.08.22 -
ԻրավականՇուշին հանձնվել է ՊԲ նախկին հրամանատարի անփությության հետևանքով. ՔԿ-ն մանրամասնում է մեղադրանքըԱրցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Քննչական կոմիտեն է մանրամասներ հայտնել:Ավելին14:3731.08.22 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև հանդիպում՝ ԲրյուսելումԲրյուսելում այսօր Փաշինյան-Ալիև հանդիպման կոնկրետ ժամը դեռ չի հրապարակվում: Հայաստանի վարչապետը երեկ երեկոյան է, ըստ պաշտոնական տեղեկության, աշխատանքային այցով մեկնել Բրյուսել: Ինչպես գիտեք, օրակարգի մասին, որևէ տեղեկություն չկա: Հայաստանի վարչապետի աշխատակազմից ասել են՝ հանդիպմանը քննարկված թեմաների ու դրա արդյունքների վերաբերյալ կտրվեն տեղեկություններ։Ավելին14:3031.08.22 -
ՀասարակականՕգոստոսի 31-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն էԱյսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նախագահի 68-ամյակը: Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում և փաստացի հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում։ Ազատագրվել են ոչ միայն ԼՂԻՄ տարածքը, այլ նաև Արցախը շրջապատող 7 շրջաններ՝ փաստացի հայկական վերահսկողության տակ պահելով 11․500 քառակուսի կիլոմետր։ 1994 թվականի զինադադարի կնքումով հաստատվել էր վերջին հարյուրամյակների հայկական պետության կողմից տարածքային նվաճման միակ պատմական օրինակը։ 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։ 1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասել իր հայտնի ասուլիսում․ «Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան, երբ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի բյուջեն, քաղաքական կյանքը գտնվում էր կաթվածահար վիճակում։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվեց Հայաստան գալ, երբ 3 ամսվա՝ 95 տոկոսով ընտրված նախագահ էր, երբ իր դիրքը չափազանց ամուր, կայուն, շահեկան էր․ միայն մի պատճառով, որովհետև իրեն բացատվեց նախագահ Տեր-Պետրոսյանի և իմ կարծիքը, որ մեր պատերազմն արդեն դուրս է եկել հերոսության դաշտից և մտել տնտեսական, քաղաքական դաշտ, և տնտեսությունն է որոշելու այսուհետ մեր հաղթանակի, Ղարաբաղի ճակատագիրը։ Դա այն պահն էր, որ գոնե ինձ պաշտպանության նախարարությունից քաջ է հայտնի, որ երկու-երեք ամիս է՝ անգամ վառելիքի փող չէի ստանում։ Երբ վճարված չէին ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը, երբ բյուջեում փող չկար, երբ քաղաքական վիճակն այնքան սրված էր, որ յուրաքանչյուր պահի նոր ցնցում, նոր կատակլիզմեր էին սպասվում։ Եվ համարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կերպարը և՛ քաղաքական առումով, և՛ տնտեսությունը զարգացնելու, կամք գործադրելու, և՛ աշխատունակության առումով լավագույնն է։ Եվ այդպես էլ կա։ Դա էր պատճառը, որ Ռոբետ Քոչարյանը եկավ Հայաստան»։ 1998 թվականին, նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը և ղեկավարում 10 տարի: Այդ տարիները, հայկական նորագույն պատմության մեջ մտան, որպես տնտեսական վերելքի և զարթոնքի տասնամյակ: Նախագահական տարիներին, Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց ոչ միայն դուրս բերել երկիրը ճգնաժամից, այլ նաև 1998-2008 թվականներին Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով և զարգացման տեպմով առաջատարն էր տարածաշրջանում՝ գերազանցելով անգամ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ցուցանիշները: Այսպես, 2005-ին, 1999-ի համեմատ, աղքատությունը կրճատվեց երկու անգամ, ծայրահեղ աղքատությունը՝ 4,5 անգամ: 2000-2007 թվականներին միջին աշխատավարձը բարձրացավ 3,2 անգամ, իսկ նվազագույնը՝ 4 անգամ: Թվային փաստեր, որոնք անհերքելի են: Միջին աշխատավարձը 1998 – ին կազմում էր ընդամենը 18 հազար դրամ, իսկ արդեն 2008թ․՝ 87 400 դրամ։ Միջին կենսաթոշակը 1998-ին 3800 դրամ էր, իսկ 2008 - ին 21 370 դրամ: Տնտեսության աճն ուղեկցվում էր նաև ներդրումային բարձր աճով: Կայուն, զարգացող երկրում ավելի ու ավելի շատ էին ձգտում ներդրում անել նաև այն պատճառով, որ Հայաստանը ձեռք էր բերել վստահելի գործընկերոջ համբավ և հեղինակություն: Օտարերկրյա ներդրումների ծավալը տասը տարվա ընթացքում 270 միլիոն դոլարից հասավ ավելի քան 3 միլիարդի: Ընդհանուր առմամաբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր 2921.8 կմ ավտոճանապարհ, առանցքային նշանակություն ունեցող 118 կամուրջ, 20-ից ավել թունել։ Առհասարակ, այդ տարիներին ՀՀ-ն հիշեցնում էր մեծ շինհրապարակ: Այդ տարիներին կառուցվեց Հյուսիասային պողոտան: Մեծ շինհրապարակ էր հիշեցնում նաև Շիրակի մարզը: Շինարարները արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն Շիրակի մարզ էին գնում: Երկրաշարժից հետո աղետի գոտին գլխավորապես կառուցվել է հենց այդ տարիներին։ 1988 թվականից մինչև 2008-ը բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներն աչքի են ընկնում նաև նրանով, որ Հայաստանի անկախ հանրապետության 31 տարիների ընթացքում եղել է ամենախաղաղը, չի եղել պատերազմ: 10 տարվա ընթացքում ԶՈւ զոհերի թիվը եղել է 92։ Պաշտոնավարման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՌԴ խոշորագույն բաժնետիրական ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որպես անկախ տնօրեն: 2018-ի իշխանափոխությունից հետո ՀՀ իշխանության թիրախում առաջիններից հայտնվեց հենց Ռոբերտ Քոչարյանը: Նրա դեմ հարուցվեց ապօրինի քրգործ, որը մի քանի տարի տևելուց և դատական տարբեր ատյաններով անցելուց հետո փլվեց, Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց։ Խոսքը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի մասին է, որը ՍԴ կողմից ճանաչվեց հակասահմանադրական։ Այդ դատական գործընթացների ընթացքում իշխանությանը հաջողվեց շուրջ երկու տարի ապօրինի կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։ 2019 թվականին՝ անազատության մեջ, հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը։ Նրանում ներառված են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները՝ Արցախյան շարժում, ԽՄ փլուզում, պատերազմ և հաղթանակներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողություն, տնտեսական հաջողություններ, 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքեր և այլն։ Այժմ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ամենից խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդն է, կանգնած է այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում: Շնորհավորում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 68-ամյակի առթիվ։Ավելին14:2631.08.22 -
ԻրավականՓորձ է արվել ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ներմուծել բժշկական ձեռնոցներ և դիմակներ` շուկայականից մի քանի անգամ ցածր գնովՊետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են կոմիտեից, օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի տարածք ներմուծել 2 բեռնատար բժշկական ձեռնոցներ և դիմակներ` շուկայականից մի քանի անգամ ցածր գնով: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տվյալ բեռնատարները մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ և ուղեկցվել մաքսային պահեստ: Ապրանքների փաստացի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքների իրական արժեքը կազմում է շուրջ 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ, ընկերության կողմից ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով ներմուծման փաստաթղթերում, հայտարարագրվել է շուրջ 87 հազար ԱՄՆ դոլար: Ձեռք բերված նյութերն, այդ թվում՝ նշված նախնական հաշվարկն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, որտեղ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նախաքննություն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որի որոշմամբ բեռնատարները խուզարկվել են, իսկ ներմուծված ապրանքներն ամբողջությամբ առգրավվել: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն, ընկերության կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների ձեռք բերման փաստաթղթերում (ինվոյսներում) ապրանքների ձեռք բերման գները նշել իրականությանը համապատասխան` հետագա հարկային հսկողությունից և ավելի խիստ վարչարարությունից խուսափելու համար, ինչպես նաև առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով և պահպանել հարկային օրենսդրության պահանջները:Ավելին14:2231.08.22 -
ՔաղաքականԵՄ-ն իրականում ցանկություն չունի աջակցելու հայ-ադրբեջանական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆԵՄ ակտիվությունը Հարավային Կովկասում կապված է աշխարհաքաղաքական նկրտումների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ընդ որում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկություն այստեղ չկա։ Նրանք ավելի շատ նման են միջնորդության դափնիները անխնա յուրացնելու փորձին», - նշել է Զախարովան։Ավելին14:1531.08.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ի Արիզոնայի նահանգապետը Թայվան Է ժամանել եռօրյա այցովԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի հանրապետական նահանգապետ Դագ Դյուսին եռօրյա այցով Թայվան Է ժամանել առեւտրական հարաբերություններն ամրապնդելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox News-ը: «Արիզոնան հիանալի հարաբերություններ ունի Թայվանի եւ Կորեայի Հանրապետության հետ: Մեր առեւտրական առաքելության նպատակն այդ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելն Է՝ ամրապնդել, ընդլայնել եւ ապահովել դրանց փոխշահավետ բնույթը»,-հեռուստաալիքը մեջբերում Է Դյուիսիի խոսքը: Ըստ նրա՝ «Արիզոնայի նահանգն ամուր տնտեսական գործընկերային հարաբերություններ ունի, որոնց հիման վրա՝ տեխնոլոգիաներ ու արտադրություն, հատկապես կիսահաղորդիչների ինդուստրիայում»: Իր եռօրյա այցի ընթացքում Արիզոնայի նահանգապետը պլանավորում Է հանդիպել կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուի եւ ԱՄՆ-ի դեսպան Ֆիլիպ Գոլդբերգի հետ: Թայվանից հետո Դյուսին նաեւ մտադիր Է այցելել Հարավային Կորեա: Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել Էր Թայվան, եւ դա առաջացրել Է Չինաստանի կտրուկ բացասական արձագանքն ու լարվածության աճ ստեղծել Թայվանի նեղուցում: ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի վարչակազմի այդ գործողությունները որակել Է որպես սադրիչ, որոնք խախտում են Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Պեկինը խոստացել Է «վճռական, հզոր եւ արդյունավետ» միջոցներ ձեռնարկել: Այցերին ի պատասխան Չինաստանը Թայվանի շրջանում անցկացրել Է մի շարք զորավարժություններ՝ մարտական հրաձգություններով եւ հրթիռային արձակումներով: ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով հայտարարում Է այն մասին, որ հավատարիմ Է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նախօրյակին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հավաստել Է, որ Վաշինգտոնը կշարունակի «անվտանգության բնագավառում» օգնություն ցուցաբերել Թայվանին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո Չինաստանի կողմից կղզու մերձակայքում ռազմական գործունեության ակտիվացման պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին14:0731.08.22