Լրահոս

2022-08-31
  • Քաղաքական
    «Թատերական շոու». Սեյրան Օհանյանը՝ ՊԲ նախկին հրամանատարի ձերբակալման մասին
    Թատերական շոու է բեմադրել Հայաստանի իշխանությունը, սցենարի գլխավոր դերում այս անգամ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն է: Սա Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքն է: Նրա խոսքով՝ Արզումանյանը պատշաճ ծանուցված լինելու դեպքում, անձամբ կներկայանար քննչական մարմին, բայց Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հարկ է եղել, ավելի հնչեղ ներկայացում բեմադրել:
    17:18
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռուսաստանում օգոստոսին 5,4 անգամ ավելացել Է քովիդով հիվանդացությունը
    Ռուսաստանում օգոստոսին կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 5,4 անգամ գերազանցել Է նախորդ ամսվա ցուցանիշը, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք կատարվել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Օգոստոսի 1-ից մինչեւ 31-ը շտաբը հայտնել Է վարակման 927 250 դեպքի մասին՝ մեկ ամիս առաջվա 171 480-ի դիմաց: Հիվանդացածների թիվը դարձել Է առավելագույնը 2022 թվականի մարտից ի վեր: Քովիդի պատճառով մահացությունը նույնպես աճել Է, բայց ոչ այդպես զգալիորեն. մոտավորապես 45 տոկոսով: Եթե հուլիսին շտաբն արձանագրել Էր 1 321 մահվան դեպք, ապա օգոստոսին՝ 1 913: Ըստ որում վարակի մահացության ցուցանիշն իջել Է մինչեւ նվազագույն մակարդակ. անցյալ ամսին այն կազմել Է շուրջ 0,8 տոկոս, իսկ այս ամսին՝ սոսկ 0,2 տոկոս, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները: Քովիդից հետո ապաքինման դեպքերի թիվն ավելացել Է 5,3 անգամ. օգոստոսին շտաբը հայտնել Է 621 236 բուժվածների մասին՝ հուլիսի 117 181-ի դիմաց: Սակայն հիվանդացության վերելքի պատճառով ապաքինվածների բաժինն ամսվա արդյունքներով 96,6 տոկոսից նվազել Է մինչեւ 95,2 տոկոս:
    17:15
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
    Էգեյան ծովի արևելյան հատվածում՝ Հունական Սամոս կղզու մոտ, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան: Մինչ այդ 4,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ 15 րոպե անց, տեղական ժամանակով ժամը 13: 10-ին գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Օջախը գտնվել է Սամոայից 23 կմ հարավ՝ 12 կմ խորության վրա։
    17:07
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեան դյուրացնում Է զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները
    Հարավային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ից դյուրացնում են զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): «Այն բոլոր ճանապարհորդները, լինեն դրանք մեր քաղաքացիները կամ օտարերկրացիները, որոնք Կորեա են ժամանում ինքնաթիռով կամ նավով, հարկավոր չի լինի ՊՇՌ-թեստ հանձնել երկիր մուտք գործելուց առաջ»,-հայտարարել Է առողջապահության երկրորդ փոխնախարար Լի Կիիլը: Մյուս պահանջները դեռ պահպանվում են: Երկիր ժամանելուց 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ Է, որպեսզի զբոսաշրջիկները ՊՇՌ-թեստ հանձնեն: Նաեւ կպահանջվի ուղեւորության Էլեկտրոնային թույլտվություն (K-ETA): Փորձագետների կարծիքով, մեղմացումները դրականորեն կանդրադառնան պահանջարկի վրա, որն այժմ ակտիվորեն վերականգնվում Է: Առավել մեծ ժողովրդականություն են վայելում տապխունի ուղեգրերը. այսպես են անվանում աշնանային տերեւներով զմայլվելու սեզոնը, այն տեւում Է սեպտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի կեսերը: Նման առաջարկություններ ունեն «ՎԵԴԻ ԳՐՈւՊՊ», «Կվինտա-տուր», «ՎԱՆԴ», Ask me about Asia, China Travel տուրօպերատորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    17:00
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակնհայտ է, որ գործ ունենք մեծ ճնշումների հետ. Մենուա Սողոմոնյան
    «Համախմբում» նախաձեռնության անդամ, դասախոս Մենուա Սողոմոնյանը գրում է. «Արդարադատությունը հերթական անգամ բռնաբարվելու վտանգի տակ է։ Վերաքննիչ քրեական դատարանը անցած ուրբաթ օրվա դատական նիստում լսեց Ավետիք Չալաբյանի գործով մեղադրող և պաշտպանական կողմերի դիրքորոշումները Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ տխրահռչակ Մնացական Մարտիրոսյան) որոշումը բողոքարկելու մասին։ Պաշտպանական կողմը փայլուն հիմնավորեց Առաջին ատյանի դատարանի որոշման ապօրինությունն ու անհիմն լինելը։ Մեղադրող կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը առ այն, որ դեմ չէ Չալաբյանի նկատմամբ խափանման այլընտրանքային միջոցներ (գրավ և այլն) կիրառելուն: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանին ուրբաթ օրը մնում էր որոշումը կայացնել, բայց նիստը հետաձգեց օգոստոսի 30-ին՝ աշխատանքային գերբեռնվածության պատճառաբանությամբ։ Երեկվա՝ օգոստոսի 30-ի նիստում, նա կրկին լսեց պաշտոնական կողմի լրացուցիչ փաստարկները, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նիստը տեղի էր ունենալու այսօր՝ ժամը 12:00-ին։ Նշված ժամին եկանք դատարան ու ի՞նչ պարզվեց. նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով առանց որևէ պատճառաբանության։ Իհարկե առայժմ ձեռնպահ եմ մնում գնահատական տալուց, բայց ակնհայտ է, որ գործ ունենք մեծ ճնշումների հետ։ Իմ լրագրող գործընկերներին խնդրում և հորդորում եմ զանգահարել դատարան ու փորձել հանրությանը իրազեկել այս հանելուկի մասին»։
    16:59
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ռուսաստանցի դպրոցականներին արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել դասերի ժամանակ
    ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել Է, որ նոր սանիտարական կանոնները դպրոցականներին թույլ չեն տալիս բջջային հեռախոսներ օգտագործել դասերի ժամանակ, դրանք կարելի Է օգտագործել միայն դասամիջոցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նոր սանիտարական կանոններին համապատասխան, այս ուսումնական տարվանից բջջային հեռախոսները դասերի ժամանակ, ես ընդգծում եմ, դասերի ժամանակ օգտագործել չի թույլատրվում»,-ասել Է Կրավցովը՝ օգոստոսի 31-ին հանդես գալով 9-րդ համառուսաստանյան ծնողական ժողովում: Նա պարզաբանել Է, որ նման կանոնները սահմանվել են, «որպեսզի բջջային հեռախոսները դպրոցականներին չշեղեն պարապմունքներից»: «Եթե ինչ-ինչ արտակարգ իրավիճակներ լինեն, ապա ծնողներին կզանգահարեն, կասեն: Դասամիջոցին կարելի Է շփվել դպրոցականների հետ, բայց դասերի ժամանակ, նոր կանոններին համապատասխան, բջջային հեռախոսներ օգտագործելը չի թույլատրվում»,-հավելել Է նախարարը: Նախօրյակին նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին մոսկովյան մանկխորհրդում առաջարկել Էր փորձնական կարգով դպրոցականներին արգելել բջջային հեռախոսներ օգտագործել պարապմունքների ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:52
    31.08.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ռուսական գազը նորից թանկացել է Եվրոպայում. Գերմանիայի կանցլերը լավատես է ձմռանն ընդառաջ
    Ռուսական գազից մոտ 50 տոկոս կախված Գերմանիան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հաղթահարի գալիք ձմեռը: Գերմանիայի կանցլերը լավատես է ու քննադատել է բոլոր նրանց, ովքեր իրեն մեղադրում են ռուսական գազից չափից շատ կախման մեջ լինելու համար ու հորդորում են ձմռանն ընդառաջ նվազեցնել ռուսական կապույտ վառելիքի ներկրումը: Վերջին օրերին ռուսական գազը նորից թանկացել է՝ հատելով 3000 դոլարի սահմանը:
    16:45
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժողովրդի մի ստվար հատված ակնկալում է Ձեր վերադարձը․ պահեստազորի սպաները՝ Ռոբերտ Քոչարյանին
    ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տարեդարձի կապակցությամբ՝ գրելով․ «Մեծարգո պարոն նախագահ Ծննդյան օրվա առիթով սրտանց շնորհավորում ենք Ձեզ` մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք, երջանկություն: Ձեր կյանքի տևական փուլ ներհյուսված է մեր ազգային շահերի համար ծավալված քաղաքական պայքարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների կառավարման հետ: Երկրի կայացման առումով դրանք թեպետ եղել են ծանր, սակայն հուսատու տարիներ` տոգորված վաղվա օրվա լավատեսությամբ: Հայոց հողում կրկին խառնակ ժամանակներ են: Իրավիճակի լիցքաթափման հետ կապված` ժողովրդի մի ստվար հատված ակնկալում է Ձեր վերադարձը` հավատալով, որ Ձեր քաղաքական փորձառությունը, գիտելիքները կրկին ի նպաստ կլինեն մեր պետականությանը, երկիրը փակուղային վիճակից հանելուն: Դարձյալ ու դարձյալ մեր շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Ձեզ»։
    16:40
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կատարվածը խոսում է մեկ բանի մասին՝ դատավորը չի ստացել հրահանգները. Այլընտրանքային նախագծեր խումբ
    Այլընտրանքային նախագծեր խումբը գրում է․ «Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի։ Այն, որ ընդհանուր իրավասության դատարանի հանրահայտ դատավորը կարող էր մեկ շաբաթ ազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կալանավորման ապօրինի որոշում կայացնել, որևէ մեկին չզարմացրեց։ Բոլորն են ճանաչում դատավորին, և գիտեն, որ այս դեպքում նույնիսկ իշխանության հրահանգ անհրաժեշտ չէ, ամեն ինչ արվում է իշխանությանը գոհացնելու համար։ Սակայն վերաքննիչ դատարանի որոշումը՝ հետաձգել վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը, այն դեպքում, երբ նույնիսկ մեղադրանքը պաշտպանող դատախազները կալանք չեն պահանջում, խոսում է մեկ բանի մասին՝ դատավորը չի ստացել պատշաճ հրահանգները։ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառն արդյո՞ք այն չէ, որ հրահանգ իջեցնողը բացակայում է հանրապետությունից, գտնվում է Բրյուսելում։ Կարելի է հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Չալաբյանի գործի և կալանքի անհեթեթությունը, սակայն դատարանին դա վստահաբար չի հետաքրքրելու՝ մինչև հրահանգ իջեցնողի վերադարձը։ Եվ դատավորը շարունակելու է գործել այնպես, ինչպես կգործեր սովորական գրպանահատի դեպքում։ Մնում է միայն փաստել, որ Հայաստանում անորոշ ժամկետով և առանց բավարար հիմքերի ու պատճառաբանության հետաձգվել է արդարադատությունը։ Իսկ դա վտանգում է հանրային ներքին մթնոլորտը։ Իսկ քանի դեռ շարունակվում են անօրինականությունները, պետք է կազմակերպել հանրային լուրջ աջակցություն։ Ապօրինություններով անցնող որևէ մեկը չպետք է զգա, թե ինքը մենակ է»։
    16:39
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղարքունիքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք
    Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության մարզային վարչություն։
    16:37
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկոյան սպասենք հերթական պարտվողական հաղորդագրությանը․ Արմեն Աշոտյան
    Արմեն Աշոտյանը գրում է․ «Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպման բացման ֆոտոշարքը կրկին խոսուն է։ Կրկին ասում եմ, որ պարտության պատճառ ու սիմվոլ դարձած էակը իրավունք չունի շարունակել բանակցել։ Այստեղ նորից ամեն ինչ պարզ է արդեն լուսանկարներից։ Body-language պարզապես աղաղակում է այդ մասին։ Երեկոյան սպասենք հերթական պարտվողական հաղորդագրությանը»։
    16:34
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է՝ երբ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը
    Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) սեպտեմբերի 20-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ անձը հաստատող փաստաթղթով: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ), 2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ (10 կմ), 3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ (10 կմ), աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով (10 կմ): Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: 1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվելու են նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով: Դրամական մրցանակներ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ու առանձնացված գործող աթլետների խմբերի 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ: Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Մրցաշարին կարող եք հայտագրվել ինչպես օնլայն՝ փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, այնպես էլ առձեռն՝ դրանք ներկայացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։ Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77, մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077) 85-81-08 համարին երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: ՀՀ քաղաքացի չհանդիսացող մասնակիցներին (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ) մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավելու դեպքում, կտրվեն հավաստագրեր, մեդալներ, իսկ 1-ին տեղեր գրաված մասնակիցներին նաև հուշանվերներ: Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերի շրջանակում նախատեսվում են նաև ուղիղ եթերի, շարժական բեմի և լեդ էկրանի ապահովում: Մասնակիցների գործուղման ծախսերը (գիշերակաց, սնունդ և ճանապարհածախսը) հոգում է գործուղող կազմակերպությունը: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
    16:30
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկաններն Արտաշատում հանցավոր խումբ են վնասազերծել
    Ոստիկաններն Արտաշատում հանցավոր խումբ են վնասազերծել
    16:22
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գնաճը եվրոգոտում օգոստոս ամսին հասել Է ռեկորդային 9,1 տոկոսի
    Եվրոգոտում սպառողական գներն օգոստոս ամսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 9,1 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Եվրամիության վիճակագրական վարչության նախնական տվյալները: Այսպիսով, գնաճն արագացել Է հուլիսի 8,9 տոկոսի համեմատությամբ եւ նորացրել առավելագույն ցուցանիշը հաշվարկներ վարելու սկզբից ի վեր: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Trading Economics-ի կողմից անցկացված հարցմանը, սպասում Էին նկատելի աճից պակաս ցուցանիշի՝ 9 տոկոսով: The Wall Street Journal-ի կողմից հարցվածները կանխատեսում Էին 8,9 տոկոս: Գնաճը գերազանցում Է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵվԿԲ) նպատակային ցուցանիշը, որը կազմում Էր 2 տոկոս, ավելի քան քառակի: Սպառողական գները, առանց սննդամթերքի ու Էներգակիրների հաշվառման, օգոստոսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 4,3 տոկոսով՝ նախորդ ամսվա 4 տոկոսի համեմատությամբ: Էներգառեսուրսների գներն անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ կտրուկ բարձրացել են 38,3 տոկոսով, սակայն աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են մեկ ամիս առաջվա 39,6 տոկոսով բարձրանալու համեմատությամբ: Սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը թանկացել են 10,6 տոկոսով (հուլիսին 9,8 տոկոսով), արդյունաբերական ապրանքները՝ 5 տոկոսով (4,5 տոկոսով), ծառայությունները՝ 3,8 տոկոսով (3,7 տոկոսով): Սպառողական գների աճն օգոստոսին նախորդ ամսվա համեմատությամբ կազմել Է 0,5 տոկոս: Հուլիսին այս ցուցանիշն աճել Է 0,1 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:15
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար ողջ տարածաշրջանի համար և օգտակար կլիներ Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման համար: «ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցության ներուժը, մեր կարծիքով, շատ բարձր է: Մենք նման կոոպերացիայի մեծ հեռանկարներ ենք տեսնում: Կարծում ենք, որ դա օգտակար կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար», - հայտարարել է Զախարովան:
    16:07
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի ՊԲ գնդապետի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
    2000-ականների սկզբներին էր: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենամյա պլանային այցով ժամանել էր Արցախ, նպատակ ունենալով անմիջական շփումների միջոցով տեղեկանալ հայկական երկրորդ հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական և պաշտպանական վիճակին: Պատմում են, որ օրվա վերջին, երբ արդեն շրջայցն ավարտված էր, նեղ շրջապատով հավաքվել և բավականին ջերմ մթնոլորտում զրուցում էին տարբեր թեմաների շուրջ: Ներկաներից մեկն օգտվելով առիթից, դիմեց Քոչարյանին. -Պարոն նախագահ, Ստեփանակերտը ոչ ջրավազան ունի, ոչ էլ այն կառուցելու հնարավորություն, իսկ դրա անհրաժեշտությունը մեր քաղաքի բնակչությունը և, հատկապես, երեխաները շատ են զգում: Գուցե՞ միջամտեք այս խնդիրը լուծել... Քոչարյանը, որ մինչ այդ, կարծես թե, բարձր տրամադրություն ուներ, իրեն հատուկ սուր հայացքով նայեց զրուցակցին և հանգիստ տոնով ասաց. -Դա արդեն լավ է, որ ջրավազան կառուցելու ցանկություն ունեք, բայց վատ է, որ չեք հետաքրքրվում, թե ինչպես և ինչ պայմաններում են այսօր ապրում Սպիտակում կամ Գյումրիում... Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է մտածել աղետի գոտու մասին, որտեղ բնակչությունը դեռևս ապրում է տնակային պայմաններում, իսկ ջրավազաններ, երբ էլ լինի, անպայման կկառուցենք... Ծնունդդ շնորհավոր, պարոն ՆԱԽԱԳԱՀ:
    16:07
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան հայտնել Է, որ արդեն 686 միլիոն եվրոյի ռազմական ապրանքներ Է մատակարարել Ուկրաինային
    Գերմանիայի կառավարությունը հասցրել Է հավանություն տալ ընթացիկ տարում գրեթե 5,1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ռազմական ապրանքների մատակարարումներին, ընդ որում Ուկրաինան արդեն ստացել Է մոտավորապես 686 միլիոն եվրոյի նման արտադրանք: Այդ մասին ասված Է սպառազինությունների արտահանման վերաբերյալ զեկույցում, որն օգոստոսի 31-ին ներկայացրել Է Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուկրաինիան դարձել Է գերմանական զենքի կարեւորագույն ստացողն այսպես կոչված «երրորդ երկրների»՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող եւ դաշինքի գործընկեր չհանդիսացող պետությունների թվում: Վերջիններն են համարվում Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Ընթացիկ տարում Ուկրաինային Է բաժին ընկնում Գերմանիայից «երրորդ երկրներ» ռազմական ապրանքների արտահանման 56 տոկոսը: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում Գերմանիան արտահանել Է 2,9 միլիարդ եվրո ընդհանուր գումարի սպառազնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:00
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ-ն շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. Զախարովա
    Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան ընդգծել է, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակում աշխատանքն առարկայական բնույթ է կրում: Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները, որին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում ՌԴ-ն: Ինչ վերաբերում է ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խմբի ձևավորման մասին լուրերին, Զախարովան նշել է, որ ՌԴ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի ստացել հայ և ադրբեջանցի գործընկերների կողմից։ «Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով: Մեր կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։ Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն, որոնց տակ ոչինչ չկա: Մենք, որպես միջնորդներ, աշխատում ենք, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է բերում ու համապատասխան գնահատական ստանում կողմերից: Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են միջնորդներ, այդպիսին չլինելով, պարզապես ոչինչ առաջարկելու ունակ չեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Թուրքիայի Հանրապետության առեւտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայի հայտարարությանը, որում նա հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի՝ մոտ օրերս բացվելու մասին՝ ակնարկելով Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին: «Ես տեղեկություններ չունեմ Թուրքիայի առեւտրի նախարարության եւ ռուս գործընկերների շփումների մասին: Կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Բաքվի եւ Երեւանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով, և աշխատանքը փաթեթային լուծում է ենթադրում կոնկրետ երթուղիների վերաբերյալ։ Դրանք պետք է հիմնված լինեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և հարգանքի սկզբունքների վրա ու նպաստեն տարածաշրջանի անվտանգությանն ու տնտեսական բարեկեցությանը»,- ասել է Զախարովան:
    15:53
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչպիսի՞ եղանակ կլինի աշնան առաջին օրերին
    Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 01-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 01-03-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 04-05-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 01-ին կբարձրանա 1-3 աստիճանով:
    15:47
    31.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն կձգտի Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը հասնելու լիակատար ապառազմականացված գոտու. Բորել
    Եվրամիությունը ողջունում Է ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիեի ատոմակայան եւ կպահանջի կայանի շուրջը գոտու լիակատար ապառազմականացում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Պրահա՝ ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը: «ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն այժմ մեկնում Է Զապորոժիե: Մենք լիովին աջակցում ենք (ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել) Գրոսիին: Կոչ ենք անում, որ ապառազմականացվի կայանի՝ Եվրոպայի ամենախոշոր ատոմային Էլեկտրակայանի շրջակայքը»,- ասել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:40
    31.08.22
    Ավելին