Լրահոս

2022-09-05
  • Միջազգային
    Մակրոնը սեպտեմբերի 5-ին Շոլցի հետ բանակցություններ կվարի տեսակոնֆերանսի ռեժիմով
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում Է սեպտեմբերի 5-ի երկրորդ կեսին տեսակոնֆերանսի ռեժիմով բանակցություններ վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը: Հաղորդագրության մեջ նշված Է, որ «բանակցությունները պլանավորված են 15:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին) եւ կվերաբերեն Եվրոպայում Էներգամատակարարման իրադրությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:15
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի իշխանություններն Արցախի Հանրապետության որևէ այլ բնակավայրի «հանձնելու» մասին որևէ բանակցություն չեն տանում․ շտաբ
    Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ մեր քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, ինչպես նաև անօգնականության, անելանելիության, ճնշված լինելու զգացողություններ առաջացնելու և Հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նենգ նպատակով։ Արցախի իշխանությունները Իվանյան համայնքի ու մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի, և, առհասարակ, Արցախի Հանրապետության որևէ այլ բնակավայրի «հանձնելու» մասին որևէ բանակցություններ չեն տանում։ Ընդհակառակը՝ նրանք օրուգիշեր աշխատում են այս և մյուս բոլոր համայնքների բնակիչների կենսագործունեության բարելավման նպատակով երկարաժամկետ և հիմնարար լուծումներ մշակելու ու կյանքի կոչելու ուղղությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ և ցանկացած այլ բնույթի ապատեղեկատվություն տարածելուց, քանի որ դրանով դուք նպաստում եք թշնամու ծրագրերի իրականացմանը։
    17:08
    05.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վանում երկրաշարժ է գրանցվել
    Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.1 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5կմ խորության վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ Եվս մի ստորգետնյա ցնցում է արձանագրվել Վանի Բաշքալե շրջանում 3.8 բալ ուժգնությամբ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
    17:07
    05.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞ւմ ազատել բանակում ծառայությունից. ՔՊ-ականների բանավեճ
    Կառավարությունն առաջարկում է տարկետման իրավունքը տարածել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մասնագիտություններով սովորողներին: ԿԳՄՍ նախարարի կարծիքով՝ ջութակ նվագողը, կրթական դադար տալով ու ծառայության գնալով, մեծ բան չի կորցնի, բայց բնագետն ու տեխնոլոգը կկորցնեն»: ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը, որպես երեք տղաների մայր, պնդել է, որ տարկետման հնարավորություն տրվի բոլորին: Նրան դուր չի եկել, որ գործընկերն իրեն նայելով է փողով ազատվելու օրինագծի մասին հիշեցրել:
    17:03
    05.09.22
    Ավելին
  • Տնտեսական
    Երաշտից գլոբալ վնասը առաջին կիսամյակում հասել Է 13,2 միլիարդ դոլարի
    Երաշտից գլոբալ վնասը մոլորակի շատ երկրներում հունվար – հունիսին կազմել Է առնվազն 13,2 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հաղորդել Է Nikkei տնտեսական թերթը՝ վկայակոչելով Aon միջազգային ապահովագրական ընկերության տեղի ստորաբաժաման հաշվարկները: Փորձագետների կարծիքով Եվրամիության երկրներն այժմ ճարակել Է ամենասաստիկ երաշտը վերջին 500 տարվա ընթացքում: Այն մոլեգնում Է նաեւ ԱՄՆ-ի արեւմուտքում, Պակիստանում եւ Չինաստանում: ՉԺՀ-ում գետերի ծանծաղման պատճառով ԷլեկտրաԷներգիայի արտադրությունը մի շարք ՀԷԿ-երում նվազել Է գրեթե 40 տոկոսով, պնդում Է թերթը: Սիչուանի նահանգում այդ պատճառով, մասնավորապես, ժամանակավորապես կանգնեցվել Է Toyota Motor կորպորացիայի հավաքման գործարանը: Ավելի վաղ՝ հունիսին, Ճապոնիայի Շրջակա միջավայրի ուսումնասիրման ազգային ինստիտուտի եւ Տոկիոյի համալսարանի մասնագետները հրապարակել են զեկույց, որտեղ պնդում են, որ ընթացիկ հարյուրամյակի կեսերին ամառային երաշտը կդանա ոչ թե բացառություն, այլ նորմա շատ շրջանների համար, ներառյալ Միջերկրական ծովի ափը եւ Հարավային Ամերիկայի շատ մասեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:00
    05.09.22
    Ավելին
  • Առողջապահական
    Սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2.246.583 է
    ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ պատվաստումային գործընթացը հանրապետությունում շարունակվում է: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2.246.583 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1.146.386, ամբողջապես պատվաստվածներինը` 1.022.831: Խթանիչ պատվաստումների թիվը 72145 է:
    16:52
    05.09.22
    Ավելին
  • Սպորտ
    Կայացել է լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը: Մրցաշարին Հայաստանից և Ռուսաստանից կանանց և տղամարդկանց 12-ական թիմեր են մասնակցել: Տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Ռուսաստան-1» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ: Երրորդ տեղն էլ զբաղեցրել է Ռուսաստանի երկրորդ թիմը՝ 2:0 հաշվով հաղթանակ տանելով ՖԻՄԱ-ի նկատմամբ: Կանանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի կանանց թիմը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով Երևանի «Վան» թիմի նկատմամբ: Երրորդ տեղի համար խաղում էլ ԽՄՕՄՄ-ը 2:0 հաշվով հաղթել է ԲՊՀ-ին: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք: ՀՎՖ նախագահը նաև հուշանվերներ է հանձնել մրցաշարի պատվավոր հյուրերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
    16:45
    05.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Դավթաշենում 35 ժամով գազ չի լինի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն I-ին, II-րդ, III-րդ, IV-րդ թաղամասերի, Դավթաշեն I-ին թաղամասի վերջնամասի գազասպառողների, Զովունի գյուղի 28-ից 35-րդ փողոցների, Զորաց, Ձոր 1, 2, Վան թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ-ի և «Էլ Սի Ստիլ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
    16:37
    05.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ղազախստանը շարունակում է Ադրբեջանի տարածքով նավթի փոխադրման շուրջ բանակցությունները
    Ղազախստանի նավթագազային ընկերությունը «КазМунайГаз» (КМГ) Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ շարունակում է բանակցել նավթի փոխադրման իրականացման տարբերակների շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ղազախստանի Էներգետիկայի նախարարությունը: «Ղազախստանի նավթի արտահանման ուղիների հետագա դիվերսիֆիկացման և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման շրջանակներում Էներգետիկայի նախարարությունը և KMG-ն բանակցություններ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ ղազախական նավթը Ադրբեջանի տարածքով փոխադրելու հարցերի շուրջ»,- նշել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։ Տեղեկության համաձայն՝ խոսք է գնում ոչ այնքան մեծ ծավալների փոխադրման վերաբերյալ:
    16:30
    05.09.22
    Ավելին
  • Իրավական
    Անդրանիկ Քոչարյանը վստահում է քննությանը և հույս ունի, որ ՊԲ նախկին հրամանատարը կարդարացվի
    Ջալալ Հարությունյանին և Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքներին անդրադարձել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ քննությունը ցույց կտա՝ ով է անմեղ, ով՝ մեղավոր: Քոչարյանը հայտնել է, որ սրտացավ է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի համար, որևէ մեկը չի կասկածում, որ նա փայլուն զինվորական է, հույս ունի, որ կարդարացվի:
    16:23
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Օգոստոսին աշխարհում քովիդով հիվանդացածների թիվը 5 միլիոնով կրճատվել Է
    Օգոստոսին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել Է 25 միլիոնով, ինչը մոտավորապես 5 միլիոնով պակաս Է հուլիսի ցուցանիշից: Քովիդով հիվանդացությունը մայիսից ի վեր առաջին անգամ կրճատվել Է, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարակման ամենից շատ նոր դեպքերը բաժին են ընկել Ասիայի երկրներին, ըստ որում Եվրոպայում վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են: Մահացությունը, չնայած հիվանդացության նվազմանը, կտրուկ աճել Է: Ամռան երրորդ ամսում մահացել Է շուրջ 90 հազար մարդ, ինչը մոտավորապես 40 տոկոսով ավելի Է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, եւ համապատասխանում Է մարտ ամսվա մակարդակին: Վարակի տարածման ամենաբարձր տեմպերն արձանագրվել են Ճապոնիայում: Մեկ ամսում այնտեղ հայտնաբերվել Է ավելի քան 6 միլիոն նոր դեպք: Օգոստոսի երկրորդ կեսին մեկ օրում արձանագրվել Է ավելի քան 250 հազար ախտահարված, ինչը 2,5 անգամ բարձր Է նախորդ ալիքի առավելագույնից եւ երկրի համար ամենաբարձր ցուցանիշն Է ամբողջ համավարակի ընթացքում: Հիվանդացությամբ երկրորդ տեղում Է Հարավային Կորեան, որտեղ օգոստոսին արձանագրվել Է ավելի քան 3,6 միլիոն քովիդով հիվանդ: Ամսվա կեսերին ցուցանիշները գերազանցել են 180 հազար նոր դեպքը, սակայն ամռան վերջին դրանք կիսով չափ նվազել են: Բացի դրանից, օգոստոսին լուրջ աճ Է նկատվել Ռուսաստանում: Երկրում հիվանդացությունը բարձրացել Է մինչեւ գարնան սկզբի մակարդակ: Իսկ օգոստոսի վերջին օրերին ՌԴ-ում սկսել են հայտնաբերել օրական շուրջ 50 հազար վարակված: Եվրոպայի երկրների մեծ մասում քովիդի տարածման առավելակետը բաժին Է ընկել հուլիսին, այնուհետեւ վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են: Այսպես, Ֆրանսիայում ամռան կեսերի համեմատությամբ հիվանդացությունը նվազել Է 10 անգամ (օգոստոսի վերջին այնտեղ արձանագրել են շուրջ 18 հազար նոր հիվանդացած), Իտալիայում՝ հինգ անգամ (մինչեւ 20 հազար ախտահարված մեկ օրում): Գերմանիայում, որտեղ տակավին հայտնաբերում են 30 հազարից ավելի վարակված, ցուցանիշները նվազել են ընդամենը չորս անգամ: ԱՄՆ-ը տակավին զբաղեցնում Է մահացությամբ առաջին տեղը: Օգոստոսին այնտեղ մահացել Է շուջ 15 հազար մարդ, ինչը գրեթե 2 հազարով ավելի Է, քան մեկ ամիս առաջ: Երկրորդ տեղում Է Ճապոնիան, որտեղ արձանագրված Է շուրջ 7,5 հազար մահվան դեպք՝ հնգապատիկ ավելի, քան հուլիսին: Երրորդ տեղում Է Բրազիլիան, որտեղ մահացել Է շուրջ 5 հազար մարդ (անցյալ ամսվա համեմատությամբ նվազումը՝ 30 տոկոս):
    16:22
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թոշակառուի պայուսակից հեռախոս էր գողացել
    Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊԾ Երևանի գնդի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, Հանրապետության հրապարակում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 61-ամյա Պետրոս Ա.-ին: Բաժնում պարզվել է, որ նա Հանրապետության հրապարակում 72-ամյա տղամարդու պայուսակից գողացել է բջջային հեռախոսը: Գողոնն առգրավվել է: Պետրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:15
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները 20-ամյա քաղաքացու դի են դուրս բերել ջրավազանից
    Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի ավազահանքի մոտակա ջրավազանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Լ․ Ե․-ի (ծնված 2002 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
    16:07
    05.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պուտինը դժգո՞հ է Ալիևի վերջին հայտարարություններից Իտալիայում
    Zham.am-ը գրում է. Ինչպես հայտնի է ռուս-ուկրաինական պատերազմը գրեթե սև ու սպիտակ դարձրեց այս կոնֆլիկտի ակտիվ մասնակիցների դիրքորոշումները, և կողքից ցանկացած գնահատական հիվանդագին է ընկալվում նրանց կողմից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն Իտալիայում Ռուսաստանում ճիշտ է լայնորեն չքննարկեցին, բայց և անուշադրության նույնպես չմատնեցին: Այսպես երկու օր առաջ, սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց Ալիևին, որի խոսակցության բովանդակության մասին ոչ մի տեղ ոչինչ չասվեց: Ընդ որում, այդ հեռախոսազանգը ոչ մի այլ միջոցառման հետ կապված չէր: Ալիևը այդ օրը չէր ծնվել, որ Պուտինը նրան շնարհավորեր, Ադրբեջանի անկախության օրը չէր և այդպես շարունակ: Ավելին, նույնիսկ չնշվեց, որ Պուտինը, ասենք, մանրամասներ հարցներ Ալիևի և Փաշինյանի հանդիպումից Բրյուսելում: Սովորաբար, առանց նման իրադարձությունների, փոքր երկրների պետությունների ղեկավարներն են զանգահարում մեծ երկրների ղեկավարներին: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի որոշ հանդիպումներից հետո ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, կամ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարում էին Երևան և Բաքու, բայց երբեք չի եղել, որ առանց որևէ իրադարձության մեծ երկրի ղեկավարը զանգահարեր Երևան կամ Բաքու: Ահա, թե ինչու Պուտինի հեռախոսազանգը Ալիևին տարբերվում էր մնացած զանգերից: Այդ հեռախոսազանգի մասին կար միայն չոր լուր այդ զանգի մասին: Մինչդեռ կրեմլյան շրջանակները նշում են, որ այդ զանգի նպատակը Պուտինի կողմից նախազգուշացումն էր այն խոսքերի վերաբերյալ, որոնք հնչեցին Ալիևի շուրթերից Իտալիայում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն Իտալիայում, փաստացի մեղադրեց Ռուսաստանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, նշելով բառացի հետևյալը. «...Մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի ամբողջական խախտում, որնք խախտվել էին նաև մեր դեպքում... Այժմ մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի խախտումներ այլ տարածքներում նույնպես, ավելին, որոշ երկրներ կարծում են, որ կարող են անտեսել դա և դա նրանց չի հետաքրքրում և դա բոլորովին այլ իրավիճակ է...»: Գրեթե բոլոր միջազգային դիտորդներն Ալիևի այս խոսքերը գնահատեցին, որպես դեմարշ Մոսկվայի դեմ: Իսկ երբ դա կատարվում է Բրյուսելի հետ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, ապա դա դառնում է մտահոգիչ Մոսկվայի համար: Սակայն կարծում ենք, որ Ալիևը կարհամարհի Պուտինի նախազգուշացումները, քանի որ համոզված է, որ ներկա պահին Մոսկվան գործնական լծակ չունի Ալիևի վրա ազդելու համար, եթե, իհարկե, չի ուզում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ: Եվ այդ առումով իզուր չէր, որ Ալիևը անմիջապես այդ զանգից հետո հայտարարեց, որ ինքը միշտ է աջակցել այլ երկրների տարածքային ամբողջականությանը, քանի որ Ադրբեջանն ինքն է եղել այդ նորմերի խախտման զոհը: Բացի այդ, Ալիևը չմոռացավ հիշատակել, որ Ադրբեջանը Շուշիի հռչակագրով ունի նաև ազդեցիկ դաշնակից, ի դեմս Թուրքիայի, ինչն իրեն թուլ է տալիս ավելի խիզախ անկախ դիրքորոշումներով հանդես գալ: Բայց միաժամանակ, որպեսզի շատ չնեղացնի իր Ռուսաստանի կոլեգային, Ալիևի հրահանգով հաջորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հատուկ հարցազրույցով կարևորեց ռուսաց լեզվի պահպանության խնդիրն Ադրբեջանում: Հասկանալի է, որ այդ օրը Ադրբեջանում ռուսաց լեզվին ոչինչ չեր սպառնում: Պարզապես դա պետք էր Ալիևին, որպեսզի նա այդ և այլ նմանատիպ սիմվոլիկ քայլերով շոյեր և հանգստացներ Պուտինին: Չէ որ վերջինիս դուր են գալիս նման սիմվոլիկ քայլերը, և Պուտինի այդ թուլության մասին տեղյակ է Ալիևը: Այդ շարքից էր նաև Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը գազի վաճառքի ոլորտում Ռուսաստանին իր մրցակիցը չի համարում, միաժամանակ հայտարարելով, որ Բաքուն երկու անգամ մեծացնելու է գազի իր արտահանման ծավալները դեպի եվրոպական շուկաներ և բացի այդ Թուրքմենստանի հետ համաձայնության է գալիս, որ Ադրբեջանի տարածքով հնարավոր լինի գազ արտահանել շատ ավելի մեծ ծավալներով: Այստեղ հետաքրքիրը ոչ այնքան Ադրբեջանի ամբիցիոզ ծրագրերն են, որքան այն որ արմատապես փոխվել է Բաքվի հռետորաբանությունը, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հասցեին: Նշենք, որ այդ հռետորաբանության փոփոխությունը լոկ խոսքեր չեն, այլ նյութականացված են մի շարք գործոններով, որոնցից կարևորը Հայաստանի պարտությունն էր վերջին պատերազմում և Շուշիի հռչակագրի ստորագրումը Թուրքիայի հետ, որի հետևանքները ուղղակի են ազդելու ոչ միայ Արցախի, այլև նույնիսկ Հայաստանի հետագայի վրա: Սա է իրականությունը:
    16:00
    05.09.22
    Ավելին
  • Միջազգային
    Ձկնորսանավ Է ջրասույզ եղել Չինաստանի արևելքում
    Երկու մարդ Է զոհվել, ես մեկը համարվում Է անհայտ կորած Չինաստանի Վեյհայ քաղաքի (Շանդունի աեւելյան նահանգ) ջրատարածքում ձկորսանավի ջրասույզ լինելուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին այդ մասին հայտնել Է «Չժունգո սինվենվան» լրատվական ռեսուրսը: Լրատվական ռեսուրսի տվյալներով՝ նավը ջրասույզ Է եղել սեպտեմբերի 4-ին՝ ափից 17 ծովային մղոն հեռավորության վրա: Վայր ժամանած փրկարարներին հաջողվել Է փրկել նավում գտնված 12 հուգուց իննին: Որոնողական-փրկարարական գործողությանը գործի Է դրվել ուղղաթիռ: Ռեսուրսում զետեղված տեսակադրերում երեւում Է, թե ինչպես են մարդուն ճոպանով ջրից բարձրացնում ուղղաթիռ: Անհայտ կորածի որոնումը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:53
    05.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
    15:50
    05.09.22
    Ավելին
  • Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին ծնվել է 171 երեխա
    2022 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 171 երեխա, որից 109-ը տղա են, 62-ը՝ աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 171 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 85-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ այս տարվա ծնունդները 17-ով գերազանցել են նախորդ տարում Գեղարքունիքի մնարզի բուժհաստատություններում ծնված երեխաների քանակին։
    15:47
    05.09.22
    Ավելին
  • Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով
    Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ: Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 7-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
    15:40
    05.09.22
    Ավելին
  • Հասարակական
    ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ կստեղծվի
    ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։ «Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։ Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին: Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ: Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։ Այս պահին գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝ ◼️Խոշտանգումների կանխարգելման ◼️Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ◼️Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության Հ․Գ․ որոշումն ամբողջությամբ՝ https://ombuds.am/am/site/ViewNews/2336»,- գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
    15:29
    05.09.22
    Ավելին