Լրահոս
2022-09-05
-
ՄիջազգայինԹրյուդոն ցավակցություններ Է հայտնել Սասքաչևանում հարձակումների զոհերի հարազատներինԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սեպտեմբերի 4-ին իր ցավակցություններն Է հայտնել Սասքաչեւանի նահանգում դանակով մի շարք հարձակումների զոհերի հարազատներին եւ հայտարարել, որ կառավարությունը հետեւում Է իրադրության զարգացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօրվա հարձակումները Սասքաչեւանում սոսկալի են եւ խոցում են սիրտը: (…) Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադրությանը եւ բոլորին հորդորում ենք հետեւել տեղական իշխանությունների նորություններին»,- գրել Է Թրյուդոն Twitter-ի՝ իր Էջում: Ավելի վաղ CBC հեռուստաալիքը հայտնել Է, որ Կանադայի ոստիկանությունը որոնում Է երկու հանցագործների, որոնք դանակահարելով սպանել են 10 մարդու եւ վիրավորել առնվազն 15 հոգու հյուսիսամերիկյան երկրի բնիկ բնակիչների Ջեյմս Սմիթ Քրի Նեյշն ավանում, ինչպես նաեւ Վելդոն քաղաքում (Սասքաչեւանի նահանգ): Նախնական տեղեկատվությամբ՝ հանցագործների զոհեր են դարձել պատահական մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:3005.09.22 -
ԻրավականՎաղ թե ուշ կարձանագրվի, որ Ջալալ Հարությունյանը անմեղ է. Արսեն ՍարդարյանՓաստաբան Արսեն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ստանձնեցի գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը, Ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները Ջալալ Հարությունյանի պես հայրենասեր, հմուտ և զգոն հրամանատարի մեղադրանք են առաջադրել, իբր իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար: Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը: Պատահական չէ, որ մեր թշնամին բարձրաստիճան հրամանատարությունից հենց նրան է թիրախ ընտրել, և միայն հրաշքով՝ լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել: Այն, որ Ջալալ Հարությունյանը անմեղ է, իմ խորին համոզմամբ վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա»:Ավելին14:2305.09.22 -
ՔաղաքականՓաշինյանը Վլադիվոստոկ կմեկնի՝ «բազմաբևեռ աշխարհի ճանապարհին». նախատեսվում է հանդիպում Պուտինի հետԵրկու օրից Ռուսաստան կմեկնի նաև Նիկոլ Փաշինյանը: Նա Վլադիվոստոկում մասնակցելու է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին: Լիագումար նստաշրջանին մասնակցելու է նաև Վլադիմիր Պուտինը: Կրեմլը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը նաև երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովին հրավիրված երկրների ղեկավարների հետ:Ավելին14:2205.09.22 -
Հասարակական22-ամյա վարորդը 8 մետր բարձրությունից ընկել է էլիտար շենքի համար կառուցվող տարածքԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սևակ Ավագյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլիտար շենք կառուցելու համար տեղադրված «Ավելի բարեկարգ Երևան» ցուցանակին և մոտ 8 մետր բարձրությունից ընկել էլիտար շենքի համար կառուցվող հատվածում, հայտնվելով երկաթե ամրանների վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր վարորդի ծննդյան օրն է։Ավելին14:1505.09.22 -
ՔաղաքականՀայաստանը ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանաՀայաստանը Եվրոպական միության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ, որոնք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան: Բացի այդ, գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա նաև Ադրբեջանը: Համաձայն The guardian պարբերականի հրապարակման՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ ցանկություն կա գագաթնաժողովին հրավիրել նաև Թուրքիային, սակայն դրա համար պետք է լինի բոլոր գործընկերների համաձայնությունը: Նշվում է, որ Թուրքիայի մասնակցությանը դեմ են Հունաստանն ու Կիպրոսը:Ավելին14:0705.09.22 -
ԻրավականՀուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը. փաստաբանՀուսով եմ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը. Իսկ իմ հույսերը կապված են այն հանգամանքով, որ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյան) այսօր հրապարակելու է ներկայացրածս վերաքննիչ բողոքի հիման վրա կայացվելիք դատական ակտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը: Նա նաեւ նշել է. «Իմ հույսերը միայն Ա․ Նիկողոսյանի՝ որպես դատավորի անձնական որակների հետ չեն կապված, այլ նրա, որ դեռևս նախոր տարվա հոկտեմբեր ամսին նույն դատավորի կողմից վերաքննիչ բողոքս մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ դատակոչում ներառված են Վ․ Վերմիշյանի ենթակայության տակ աշխատած բազմաթիվ չհարցաքննված վկաներ։ Այսօր դատակոչը սպառված է և կանխատեսելի է, որ վերը բերված դիրքորոշման հետևողական կենսագրոծման պարագայում տեղի է ունենալու խափանման միջոցի փոփոխություն»։ Վ. Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։Ավելին14:0005.09.22 -
ՍպորտԵրթևեկության փոփոխություն՝ մայրաքաղաքումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա – Սարալանջի – Հերացի – Աբովյան – Շարիմանյան փողոցների հանգույցում: Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի – Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց: Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:Ավելին13:5205.09.22 -
ԱռողջապահականՕգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպքՕգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում իրականացվել է 6736 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, առողջացել է 2043 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 7 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 436727դեպք, որից 432359-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3016 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8662 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 191 200 թեստավորում:Ավելին13:4505.09.22 -
ԻրավականՆոր մանրամասներ՝ Վեդիում գիշերվա արյունալի միջադեպիցԵրեկ երեկոյան Վեդիում 4 երիտասարդի դանակահարության ծանր միջադեպի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել Yerevan.Today-ին։ Ողջ գիշեր Վեդու հիվանդանոցում հարյուրավոր մարդիկ, ոստիկաններ ու այլ ուժայիններ են եղել։ Լարված իրավիճակ էր Վեդիում։ Գիշերվանից մինչև հիմա ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Վեդու և Արտաշատի հիվանդանոցների տարածքում, ինչպես նաև հսկողություն է իրականացնում միջադեպի երկու կողմերի ընտանիքների տների մոտ։ Վեդու ԲԿ-ում գիշերը դանակահարված Աղաբեկյան եղբայրներին էին վիրահատում, իսկ Արտաշատի ԲԿ-ում դանակահարողին Դվոյան Ռոմանին, քանի որ նա ոտքերի կոտրվածք էր ստացել դանակահարված տղաներին հիվանդանոց տեղափոխող մեքենայի տակ պառկելու պատճառով։ Տեղի բնակիչներն են միջադեպից մանրամասներ պատմում։ Նրանց խոսքով, դանակահարողը պառկել է անիվների տակ, որ իբր թույլ չտա արնաքամ լինող եղբայրներին հասցնեն հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, պետությունից վարձակալած արոտավայրի համար վիճող կողմերը երկու ընտանիքի զավակներ են, երկու եղբայրներ դանակահարել են մյուս ընտանիքի երկու եղբայրներին։ Տուժել է երեք երիտասարդ դանակահարվածները Վեդիից Աղաբեկյանների ընտանիքի երկու որդիներն են՝ 37-ամյա Տիգրանն ու եղբայրը՝ 29-ամյա Հրայրը։ Դանակահարողը Տափերականի բնակիչ Դվոյանների երկու որդիներն են՝ Հայկն ու Ռոմանը։ Ի դեպ, նրանցից մեկն է միայն տուժել՝ Արտաշատի հիվանդանոց ոտքերի կոտրվածքով տեղափոխվածը։ Մյուս երկուսի մասին առայժմ հայտնում են, որ Հրայրը գիշերը վիրահատությունից հետո բավարար վիճակում է, բայց եղբոր կյանքի համար բժիշկները մինչ այս պահը պայքարում են։ Տիգրանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, որովայնի շրջանում ստացած դանակի մի քանի հարվածներից վնասվել է փայծաղը, մեծ քանակով արյուն է կորցրել, ու առայժմ, հարազատների խոսքով, չեն կարողանում կայունացնել, որ տեղափոխեն Երևան։ Միջադեպը Խոսրովի արգելոցի մերձակայքում է տեղի ունեցել։ Նույն այն տարածքում, որի շուրջ մեկ տարի շարունակ թեժ կռիվների մեջ են այս երկու անասնապահ ընտանիքները։ Իսկ տարածքի հին իրավատերը՝ թուղթ ու թանաքով, ասում են, հենց վեդեցիներն են։ Նրանք դեռ 90-ականներից վարձակալել են հողակտորը, սեզոնը բացվելու հետ բարձրանում են սար, իրենց ընտանիքի անասունները պահելու։ Ընտանիքի հայրը տարիներ առաջ նույն արոտավայրից հետ գալուց բեռնատարով կողաշրջվել-ընկել է ձորը ու մահացել․ հիմա Տիգրանն ու Հրայր են ընտանիքի անունները պահում սարում։ Պատերազմից հետո արոտավայրերիի կրճատման պատճառով խնդիրներ են առաջացել շատ անասնապահների համար, Տիգրանն ու Հայկն էլ փորձել են օգնության ձեռք մեկնել իրենց դիմած տափերականցի Դվոյաններին, որ նրանց անասունները սոված չմնան, վերջիններս էլ տեղավորվել, հարմարվել են ու ամիսներ անց, ըստ բնակիչների, սկսել են ներքին կարգով մարզպետարանի, կադաստրի միջոցով լուծումներ գտնել, որ արոտավայրի տարածքն իրենցով անեն։ Վեդու քաղաքապետարանում տեղյակ են խնդրին, ասել են՝ համբերեք, սսկվեք, մինչև տարեվերջ, ՏԻՄ ընտրությունները նոր են ավարտվել, որ թղթաբանությամբ եկող տարի մի լուծում գտնենք։ Բայց երեկ ուշ երեկոյան Տափերականի եղբայրները տանը հյուրեր են ունեցել, ասում են, դրել-վերցրել քննարկել են ու նստել են մեքենաները, մի քանի հոգով բարձրացել են սար, որ իբր էդ հարցին զոռբայությունով լուծում տան։ Վեճի են բռնվել, Տիգրանի ու Հրայրի հետ ծեծկռտուքից հետո դանակահարել են նրանց, դեպքի վայրում ուրիշ մարդիկ չեն եղել։ Զանգերից հետո քիչ անց տեղի բնակիչներից մեկը հասել է մեքենայով, որ արնաքամ տղերքին տեղափոխի հիվանդանոց։ Դանակահարող տափերականցի եղբայրներից մեկը պառկել է մեքենայի անիվների տակ, որ իբր թույլ չտա հիվանդանոց տանեն, վարորդն էլ մեքենան շարժել է տեղից և նրա ոտքի վրայով անցել։ Մեկ այլ վարկածով էլ դանակահարված Աղաբեկյան եղբայրներից մեկը նստել է մեքենան ու մեքենան քշել դանակահարողի եղբոր վրա` նրան հասնցնելով մարմնական վնասվածքներ։ Ոտքի կոտրվածքով Արտաշատ տեղափոխված երիտասարդին նույնպես վիրահատել են, իսկ մյուս եղբոր մասին տեղեկություններ կան, որ փախուստի չի դիմել, նրան երեկ գիշերը ձերբակալել են։ Բայց զավեշտն այն է, որ դանակահարությամբ երկու ընտանիքների վեճը չի ավարտվել, դեպքից կես ժամ անց տափերականցի տղաների հայրն է բարձրացել սար, դանակահարված տղաների մոր հետ վիճելու։ Բնակիչների խոսքով, Տիգրանի մորն ու կնոջը ծեծի են ենթարկել, վնասել են Տիգրանի 33-ամյա կնոջ աչքը։ Ասում են՝ երեկ Վեդու ու շտապօգնությունը գերլարված ռեժիմով դեպի սար վեր ու վար էր անում, չէին հասցնում սպասարկել։Ավելին13:3705.09.22 -
ԻրավականՍեպտեմբերի 2-5-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 121 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 13-ական, ընտանեկան բռնության՝ 8, խուլիգանության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման ու ֆիզիկական ներգործության՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, հարկերից խուսափելու, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթի կեղծիքի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, խոշտանգման, ապացույցները կեղծելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, սառը զենք կրելու, հեղինակային և հարակից իրավունքներ խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիություն խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 53 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:3005.09.22 -
Արցախ45 հրդեհի դեպք՝ մեկ շաբաթվա ընթացքում. ԱՀ ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է շաբաթըՀաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1020 ահազանգ, որից 903-ը ճանաչողական բնույթի: Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 12, բնածին 33 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ: 45 հրդեհի դեպքերի մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան: Հակահրդեհային ներմոերի պահպանման և խախտումների վերաբերյալ համապատասխան վերլուծական աշխատանքներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 13 դռան և 1 վերելակի բացում: Սեպտեմբերի 4-ին ժամը 18:23-ին Ստեփանակերտ քաղաքի Արթուր Մկրտչյան հասցե մեկնած փրկարարները, բացելով փակված բնակարանի դուռը, հայտնաբերել են Ստեփանակերտ քաղաքի բնակչի (ծնված 1933թ.) դին, դեպքի առթիվ ստուգումներ են իրականացնում ՆԳ նախարարության ոստիկանության աշխատակիցները: Նշված ժամանակահատվածում առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 53 պայթուցիչ, հրթիռակասետային 2 ռումբ, ականանետի 17 ական, 51 արկ, 10 ձեռքի և 4 նռնականետի նռնակ: ԱԻ պետական щառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:Ավելին13:2205.09.22 -
ՏեսանյութերԲլոգերը վախեցրել է հյուրանոցի աշխատակիցներին․ մանրամասներ՝ անսովոր անակնկալից․ ՏԵՍԱՆՅՈՒԹԴանիացի զբոսաշրջիկը կատակել է հյուրանոցներից մեկի սպասուհիների հետ՝ բարձերից և սավաններից դիակների տեսքով կերպարներ պատրաստելով։ Արարքը ներկայացնող տեսանյութը նա տեղադրել է իր TikTok-ում։ Տեսանյութն ավելի քան 40 միլիոն դիտում ունի, նշում է Daily Star-ը։ Նշվում է, որ անսովոր անակնկալը թողել է Կոպենհագենից 18-ամյա Գրեգերս Ֆեդերշպիելը։ Կադրերում երևում է, որ նա հյուրանոցից դուրս գալուց առաջ ծալել է անկողնային սպիտակեղենը չարաբաստիկ մարդանման կերպարների տեսքով, այնուհետ հեռախոսի լարը փաթաթել է այն հատվածում, որտեղ ենթադրաբար մարդու պարանոցն է: «Դրանից հետո բլոգերն ու նրա ընկերը դուրս են եկել սենյակից և անջատել լույսը՝ թողնելով ամեն ինչ այնպես, ասես երկու մահացած տղամարդ պառկած են սավանների տակ»,- նկարագրում է հրապարակումը։ Համացանցի օգտատերերը դատապարտել են տղաների այս արարքը։ «Դուք չպետք է նման բան անեիք, դա ամենևին էլ ծիծաղելի չէ: Դուք ուղղակի մեր աշխատանքն եք ավելացնում», «Սա տեսնելով՝ ես լաց կլինեի, ուղղակի անհարգալից է», «Նման դեպքերում անմիջապես ոստիկանություն ենք կանչում, սրա համար կտուգանվեք»,- գրել են նրանք մեկնաբանություններում։ Սակայն ավելի քան 38 հազար բաժանորդներ բլոգերի այս հնարքը ծիծաղելի են համարել։Ավելին13:1505.09.22 -
ՀասարակականՋրասուզակը դուրս է բերել 63-ամյա ջրահեղձ եղած տղամարդունԵրեկ՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում «Ոսկե ափ» կոչվող լողափում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ջրափրկարար Վահե Մելքոնյանը ափից մոտ 40 մետր հեռավորության վրա ջրի մեջ հայտնաբերել է տղամարդու դին և դուրս բերել ափ։ Ոստիկաններն ու քննիչը պարզել են, որ ջարհեղձ եղած քաղացին Երևանի բնակիչ 63-ամյա Ալեքսանդր Խ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ավելին13:1205.09.22 -
ԱռողջապահականՕգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Երևանում արձանագրվել է կորոնավիրուսի 870 դեպքՕգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Երևանում արձանագրվել է կորոնավիրուսի 870 դեպք: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: Նույն ժամանակաշրջանում Երևանի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի 19, օդակաթիլային վարակի 67 դեպք:Ավելին13:0705.09.22 -
ՏնտեսականՆախորդ շաբաթ Երևանում ծնվել են 248 տղա և 194 աղջիկՆախորդ շաբաթ Երևանում ծնվել է 442 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ծնված երեխաներից 248-ը տղա են, 194-ը՝ աղջիկ:Ավելին13:0005.09.22 -
ՍպորտԿարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում էՆյու Յորքում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում է: Տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը իսպանացի Պաբլո Կարենո-Բուստան էր: 3 ժամ 23 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 5 սեթերում:Ավելին12:5305.09.22 -
ՀասարակականԵրիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետելԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/05/1221520/Ավելին12:4705.09.22 -
ՀասարակականԱրաբկիր վարչական շրջանում և Արարատի մարզում մի քանի ժամ լույս չի լինիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 6-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 7-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 49, 49/12, 49/4, 51, 55, 57, 59/6, 59/7, 61, 62, 63, Տիգրանյան փողոցի թիվ 6, 9, 11, 13, Շահսուվարյան փողոցի թիվ 3, 4, 5, 6, 7, 8, 8ա, 9, 10, Մամիկոնյանց փողոցի թիվ 15, 19, 21, 23, 23/1, 25, 41, 42–44, 44/2, Շիրվանզադե փողոցի թիվ 3, 5, 7, 9, 11 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, «Երևան Սիթի» ՍՊԸ-ի, «Գիռոս» ՍՊԸ-ի, ՀՀ Քննչական կոմիտեի, սեփականատեր Էդուարդ Նիկողոսյանի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ նշելով, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 6-ին ժամը 08:00-19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈւԱՏ», «ԳԱ-ԳԱ-էՏ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ» (գյուղ Շահումյան), «Ռուբադա», «Վ.Կ. Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:Ավելին12:4005.09.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Փաշինյան-Պուտին. հնարավոր հանդիպում՝ «բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» | 05.09.2022Ավելին12:3005.09.22 -
ՔաղաքականՄարդիկ տեսնում են, որ բացի խժռելուց, սեղանապետից այլ բան սպասելն անիմաստ է․ Սենոր ՀասրաթյանԱրցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․ «Պատկերացրեք սեղան` անհրաժեշտ գրեթե բոլոր ճաշատեսակներով: Պատկերացրեք նաև, որ հավաքվել են մարդիկ, ովքեր ոչ միայն անտեղյակ են, թե ինչպես է պատրաստվել այդ սեղանը, այլև զուրկ են դրանից օգտվելու տարրական մշակույթից... Շարունակեք պատկերացնել, որ սեղանի շուրջ հավաքված մարդկանց միակ հույսը սեղանապետն է, և բոլորը կարծում են, որ նրանից ոչ միայն կսովորեն սեղանից օգտվելու կարգը, այլև նրա օգնությամբ ինչ-որ բան կավելացնեն սեղանին... Սակայն, մինչ մարդիկ համակ ուշադրությամբ սպասում են սեղանապետի առաջին ուսուցանող քայլին, վերջինս փնթի ագահությամբ վերցնում է ամենալավ ճաշատեսակի ընտիր կտորն ու սկսում ատամներով պատռոտել... Մարդիկ տեսնելով, որ բացի խժռելուց, սեղանապետից այլ բան սպասելն անիմաստ է, հետևելով նրա օրինակին, նույն ագահությամբ անցնում են «գրոհի» և... որոշ ժամանակ անց չի լինում ոչ միայն որևէ ճաշատեսակ, այլև՝ սեղան... Չգիտեմ, թե որքանով է տեղին համեմատությունը, բայց, կներեք, այսօր մեր Հայրենիքը շատ նման է հենց այդ սեղանին»։Ավելին12:2905.09.22