Լրահոս
2022-09-05
-
ՀասարակականՕձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։21-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։Ավելին23:0505.09.22 -
ԱշխարհՃապոնիայում մահացել է 3-ամյա մի աղջիկ, որին մոռացել էին մանկապարտեզի ավտոբուսումՃապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում 3-ամյա աղջիկը ջերմային հարվածից մահացել է այն բանից հետո, երբ նրան մոռացել են ավտոբուսում, հայտնել է Կիոդո գործակալությունը: Երկուշաբթի առավոտյան փոքրիկ Թինա Կավամոտոն ավտոբուսով մեկնել է մանկապարտեզ։ Սակայն դաստիարակներից ոչ մեկն ուշադրություն չի դարձրել, որ նա դուրս չի եկել տրանսպորտից և չի միացել խմբին։ Հետագայում նրա բացակայությունը նույնպես ոչ ոք չի նկատել։ Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել են միայն մոտ 14:00-ին, երբ մնացած երեխաներին բերել են ավտոբուս տուն տանելու համար: Թինային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ շուտով մահ են արձանագրել։ Ավտոբուսում, բացի աղջկանից, եղել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու մեծահասակ։ Նախնական վարկածով ՝ երեխան մահացել է ջերմային հարվածից, քանի որ փողոցում ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը ։Ավելին22:5505.09.22 -
ԻրավականՈստիկանությունը մանրամասներ է հայտնել Արզականի բնակչի կողմից կատարված սպանություններիցՕգոստոսի 27-ին, ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Արզական գյուղի երկու բնակիչ՝ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ 57-ամյա տղամարդ և նախաբազկի ծակած-կտրած վնասվածքով 52-ամյա կին: Հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ էին: «52-ամյա կինը Չարենցավանի բաժնի ոստիկաններին հաղորդում էր տվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 03.30-ի սահմաններում, 46-ամյա համագյուղացին մտել էր իրենց ննջասենյակ և իրեն ծեծի ենթարկել ու դանակով խփել իր արմունկին, այնուհետև նույն դանակով մի քանի հարված էր հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արզական գյուղի 46-ամյա բնակչին հայտնաբերելու նպատակով ոստիկանները գնացել էին նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում հայտնաբերել էին նրա 35-ամյա կնոջ դիակը՝ պարանոցը մասամբ կտրած վիճակում: Սկսվեցին ծավալուն օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանին հայտնաբերելու ուղղությամբ: Օգոստոսի 30-ին՝ ժամը 08.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց. ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բալահովիտ գյուղում մարդ են սպանել և դիմել փախուստի: Ժամը 09.08-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաջորդ հաղորդումը ստացվեց. ոստիկանություն էր զանգել բաց բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը և հայտնել, որ ընկերության՝ Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի արտադրական տարածքում աշխատակցին դանակահարել են և, ըստ ականատեսների, դանակահարողը Արզական գյուղում կնոջը սպանած Զորիկ Մելքոնյանն է, որը նախկինում այդ հիմնարկում էր աշխատել: Այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. հիվանդանոց էին տեղափոխվել 34-ամյա տղամարդու դիակ և կտրած-ծակած վնասվածքներով 29-ամյա երիտասարդ: Ժամեր անց՝ արդեն օգոստոսի 31-ի ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի բենզալցակայանի աշխատակցից: Նա հայտնել էր, որ օգոստոսի 30-ի լույս գիշերը, ժամը 04.00-ից 04.30-ի սահմաններում, Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանը դանակի սպառնալիքով սննդամթերք և ծխախոտ էր պահանջել, որոնք ստանալով՝ հեռացել էր: Ժամը 07.00-ից ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում նա կրկին գնացել էր նույն բենզալցակայան ու այս անգամ պահանջել փող, անվադող, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել էր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի, Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ին, ժամը 03.15-ին, Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվել: Նա հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ.-ին և 34-ամյա Սոս Գ.ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:Ավելին22:4505.09.22 -
ՀասարակականԶովք գյուղի մոտ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթԿոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացել, որ Զովք գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել` 18:20-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:Ավելին22:3505.09.22 -
Քաղաքական«Կարգին Հայկոն» վերադառնում է «հին փեշակին». Մարությանը, Մարուքյանը և քաղաքական հետնամուտքը«Լուսավորցիներին» վրդովեցրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քաղաքական հայտարարությունները Էդմոն Մարուքյանի մասին, որը նա արել է կատակերգուի կարիերան վերսկսելու մասին տեսանյութում: Նրա հետքաղաքական առաջին մոնոներկայացումը կոչվելու է «Քաղաքապետը»: Երևանցիների կարծիքով՝ Մարությանը ճիշտ որոշում է կայացրել:Ավելին22:2505.09.22 -
ՏարածաշրջանԱԹՍ-ներ՝ ատոմակայանի ուղղությամբ. ՄԱԳԱՏԷ-ն հեռանում է Զապորոժիեից, Ֆրանսիան խրախուսում է ԹուրքիայինՄԱԳԱՏԷ-ի երկու մասնագետ մշտական կմնա Զապորոժիեյի ատոմակայանում: 14 հոգանոց խմբի մեծ մասն արդեն լքել է Ալեքսանդրովի շրջանը: Հայտնի չէ՝ դրանից առաջ, թե հետո է ուկրաինական զինուժը հրետակոծել ատոմակայանից 5 կիլոմետր հեռու գտնվող Վասիլևկա բնակավայրը, որտեղ այդ պահին ռուս լրագրողներ են եղել: Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի անվտանգության պահպանման համար Անկարայի պատրաստակամությունը ողջունել է Փարիզը: Այսօր Ֆրանսիայի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա:Ավելին22:1505.09.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ները. կան վիրավորներԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00–ի սահմաններում Վանաձոր-Մարգարա-Տաշիր ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Արտակ Գ.-ի վարած Opel մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/05/1221506/Ավելին22:0505.09.22 -
Արցախ«Գիտենք, որ Ալիևը զակազը տվել ա». Արցախի պահեստազորի սպաները վրդովված ենԱրցախի պահեստազորի սպաների միությունը Պաշտպանական բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումից վրդովված է, կոչ են անում վերանայել նրա խափանման միջոցը, իսկ գործը տեղափոխել Ստեփանակերտ: Գեներալներին առաջադրված մեղադրանքները պահեստազորայինները ծիծաղելի են համարոմ, որովհետև, նրանց կարծիքով, Փաշինյանի թիմը քավության նոխազներ է փնտրում:Ավելին21:5505.09.22 -
ՔաղաքականՓաշինյանը պատրաստվում է Ալիևի հետ խաղաղության պայմանագիր կնքել, հավանաբար մինչև տարեվերջԿիրակի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր թիմին ու մանրամասներ պատմել Ալիևի հետ վերջին հանդիպման ու խաղաղության իր պատկերացումների մասին: ՔՊ-ականները խաղաղության համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն են համարում, որը, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, չպետք է կորցնենք: Իշխանական լրատվամիջոցներն էլ գրում են, թե մինչև տարեվերջ Բաքվի հետ ստորագրվելու է խաղաղության համաձայնագիրը: Հայտնի է, որ Ալիև-Փաշինյան հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերին:Ավելին21:4505.09.22 -
Ադրբեջանցիների այրվող անիվներից բռնկված հրդեհը Նորաբակում դեռ չի մարվել. գյուղում ջուր էլ չկաՆորաբակի սարեր ադրբեջանցիների գլորած այրվող անիվները կրակի բաժին են դարձրել արոտավայրը: Հրդեհը դեռ ամբողջությամբ մարել չի հաջողվել:Ավելին21:3505.09.22 -
ՍպորտԿսափրեմ մորուքս, եթե նորից ԱԱ չեմպիոն դառնամ. Ժիրու«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հույս է հայտնել, որ առաջիկա Աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր կստանա։ Ժիրուն ազգային հավաքականում 48 գոլ ունի իր ակտիվում և Թիերի Անրիի ռեկորդից ընդամենը երեք գնդակ է բաժանում: «Հուսով եմ, որ ես դեռ չեմ ավարտել կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Ես դեռ ցանկություն ունեմ խաղալու։ Չգիտեմ՝ կլինե՞մ հավաքականում: Եթե ես երկրորդ անգամ դառնամ չեմպիոն… Այդ դեպքում անհրաժեշտ կլինի ինչ-որ խենթություն անել։ Կսափրեմ մորուքս, օրինակ»,-Armsport.am-ի փոխանցմամբ Ժիրուի խոսքերն է մեջբերում GFFN-ը։Ավելին21:2505.09.22 -
ՀայաստանՉորս օրում՝ հինգ հերքում. Հայաստան-Ադրբեջան ՊՆ-ների «փոխհրաձգություն»՝ բախումից առա՞ջԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը 24 ժամում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել: Այս անգամ էլ է Բաքուն պնդում, թե կիրակի և գիշերը հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինուժը Ադրբեջանի բանակի հայտարարությունը կեղծիք է անվանում: Հրադադարի ռեժիմի խախտումների մասին կեղծ լուրեր տարածելով՝ Բաքուն, փորձագետների կարծիքով, հող է նախապատրաստում հնարավոր հարձակումների համար: Պատահական չէ, որ այս օրերին հերթական զորավարժություններն են անում Ադրբեջանն ու Թուրքիան:Ավելին21:1505.09.22 -
Իրավական«Նիսան»-ի վարորդը և ուղևորները ծեծի են ենթարկել ու դանակով հարվածել իրենց ավտոմեքենային բախված «Վազ 2109»-ի վարորդինՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նեխաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում «Նիսան» և «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու, վերջինիս վարորդին Նիսան մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների կողմից ծեծի ենթարկվելու, դանակով հարվածելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:07-ին, որից րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 42–ամյա տղամարդ: Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է հիշյալ ավտոպատահարի մասնակից «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են վերջինիս՝ մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված փողոցում միմյանց են բախվել «Վազ 2109» մակնիշի և«Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը և չորս ուղևորները վիճաբանել են «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ և ծեծի ենթարկել նրան, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս: Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և ծակող գործիք, վերցվել են փարձանմուշներ, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսահսկման սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:Ավելին21:1505.09.22 -
ԱռողջապահականՌուսաստանում կորոնավիրուսով վարակման 41 690 դեպք են հայտնաբերել մեկ օրումՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 41 690-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերի թիվը՝ 76-ով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Մեկ օր առաջ երկրում արձանագրվել Էր վարակման 48 042 դեպք եւ 87 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 19 771 113 եւ 384 787: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 30 703-ով նախորդ օրվա 35 732-ի դիմաց՝ մինչեւ 18 777 401: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել Է քովիդով 1 830 հիվանդացած (նախորդ օրը՝ 2 239, նվազումը՝ 18,3 տոկոս): Հոսպիտալացումների քանակը նվազել Է 45 տարածաշրջաններում եւ ավելացել 32-ում, եւս ութում իրադրությունը չի փոխվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին21:0505.09.22 -
ՔաղաքականՊուտինն ու Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպում կունենան․ կառավարությունից հաստատում ենՎարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:Ավելին21:0205.09.22 -
ԻրավականԵրևանի, Շիրակի և Լոռու պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են 3801Երևանի պարեկներն oգոստոսի 29-ից սեպտեմբերի 5-ը մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2593 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 255 մեքենա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 270 անձ։ 70 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ 381 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1019-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 22 անձի։ Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1208 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 120 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 134 անձ։ 12 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ փոխարինված, 1-ը անընթեռնելի համարանիշերով։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 12 անձի։Ավելին20:5505.09.22 -
ԱրցախԱղջոց վանքը՝ բաց երկնքի տակ. Արցախի հերոսի որդին ուզում է արթնացնել հավատըՄեր հաջորդ պատմությունը Խոսրովի արգելոցի հյուսիսային բարձունքում գտնվող Աղջոց վանքից է: Մասնագետների կարծիքով՝ այդ եզակի պատմամշակութային կոթող, որի հասցեն քչերը գիտեն, բաց տանիքով է ընդունում ուխտավորներին: 13-րդ դարի Աղջոց վանքի գմբեթը փլուզվել է, հավանաբար, երկրաշարժից: Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին ընկերների հետ ուզում է վերականգնել գմբեթը: Հույս ունի այդպես արթնացնել հայերի կորցրած հավատը:Ավելին20:4505.09.22 -
Արտաքին քաղաքականություն«Էրդողանին չպետք է թույլ տալ կառավարել Շվեդիան»․ շվեդ պատգամավորՍեպտեմբերի 11-ի ընտրություններին ընդառաջ Շվեդիայի քաղաքական օրակարգում է հայտնվել Թուրքիան։ Ընդդիմությունը շարունակում է բացասաբար արձագանքել վերջերս Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մասնավորապես ձախերի կուսակցությունը դժգոհ է այն բանից, որ Շվեդիան համաձայնել է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ վերջինիս կողմից ՆԱՏՕ-ի անդամակցությանը վետո չկիրառելու դիմաց։ «Մենք անհանգստացած ենք, որ Շվեդիայի կառավարությունը վերջին շրջանում ընկրկում է Թուրքիայի ու մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ»,- հայտարարել է «Ձախ կուսակցության» խոսնակ Հաննա Գունարսոնը։ Իսկ ձախ կենտրոնամետ «Կանաչների կուսակցությունից» ընտրված պատգամավոր Մարիա Ֆերմն էլ նախընտրական մի բանավեճի ժամանակ եթերից ասել է, որ Էրդողանին չպետք է թույլ տալ կառավարել Շվեդիան։ Հիշեցնենք, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու համաձայնության դիմաց Թուրքիան մի շարք պահանջներ էր ներկայացրել այդ երկրներին։ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել էին, որ կբավարարեն Թուրքիայի պահանջները, մասնավորապես, սերտորեն կհամագործակցեն հակաահաբեկչական պայքարում, կհանեն դեպի Թուրքիա զենքի արտահանման արգելքն ու կարտահանձնեն Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող ավելի քան 30 անձի։ Այդպիսով Ստոկհոլմն ու Հելսինկին ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հրավեր ստացան։Ավելին20:3505.09.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Սիրտս լիմոնադի պռոպկա դառած՝ ապրում եմ». Նորաբակում կրակ կա, բայց ջուր չկաԱվելին20:3005.09.22 -
ԻրավականՆախաձեռնվել է քրեական վարույթ Իջևանի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքիՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։55-ին։ Նախնական տվյալներով՝ հիշյալ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով չորս քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից՝ մահացել է: Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ։ Հիշյալ քաղաքացիները տուժող են ճանաչվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ծավալուն հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:2505.09.22