Լրահոս
2022-09-07
-
ՄիջազգայինԵվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 5 մլրդ եվո մակրոֆինանսական օգնությունԵվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհուրդ է ներկայացրել Ուկրաինային 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն տրամադրելու առաջակություն: Այդ մյասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Ուկրաինայում իրադրությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը: Այսօր Եվրահանձնաժողովն առաջարկեց Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 5 միլարդ եվրո մակրոֆինանսական օգնություն: Դա բացի արդեն երկրին տամադրված 10 միլարդ եվրո ֆինանսական, հումանիտար եւ ռազմական օգնությունից»,- գրել է նա Twitter-ի՝ իր Էջում: Հունիսին ԵՄ-ի երկրները հայտարարել են Ուկրաինային արտոնյալ վարկերի տեսքով լրացուցիչ 9 միլիարդ եվրո լրացուցիչ տնտեսական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին: Դրանից ներկայումս հատկացվել Է 1 միլիարդ եվրո: Մնացած միջոցներն առայժմ հավանություն չեն ստացել ԵՄ-ի խորհրդի կողմից: Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկությունն այդ խոստումը մասնակիորեն իրականացնելու փորձ Է, եթե այն ստանա ԵՄ-ի խորհրդի հավանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:0007.09.22 -
ՄիջազգայինՇվեյցարացիները կազատազրկվեն, եթե ձմռանն իրենց տները 19 աստիճանից բարձր տաքացնենՇվեյցարացիներին սպառնում է ազատազրկում, եթե ձմռանն իրենց տները 19 աստիճանից ավելի տաքացնեն: Գազի դեֆիցիտի պայմաններում՝ եթե որևէ մեկը խախտի կառավարության որոշումը, կարող է տուգանվել: Շվեյցարիայում օգոստոսի 31-ից ազգային արշավ է սկսվել գալիք ձմռանը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ընդհատումները կանխելու համար: Շվեյցարիան կոչ է արել հոկտեմբերից մինչև մարտ գազի սպառման ծավալը կամավոր կրճատել 15%-ով:Ավելին17:5007.09.22 -
ՀասարակականՓրկարարները քաղաքացուն իջեցրել են ծառիցՍեպտեմբերի 7-ին, ժամը 14։39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղիտու գյուղի սկզբնամասում քաղաքացին բարձրացել է ծառը (ճյուղը կոտրվել է) և չի կարողանում իջնել․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Հ․ Գ․-ին (ծնված 1954 թ․) անվնաս իջեցրել են ծառից։Ավելին17:4007.09.22 -
ԻրավականԱպօրինի ծառահատման դեպք՝ Շուռնուխի հարակից անտառիցՍեպտեմբերի 6-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Հալիձոր բնակավայրի հարակից ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենա, որի թափքում մոտ 4 խմ բոխի տեսակի վառելափայտ կար: Վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, հայտնել է, որ ծառերը ապօրինի հատել է Շուռնուխ բնակավայրի հարակից անտառից: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:Ավելին17:3007.09.22 -
ԱռողջապահականԱրցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիուսի 185 դեպք2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիուսային հիվանդության 185 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ 2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 16266 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3576 դրական դեպք։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։Ավելին17:2207.09.22 -
Քաղաքական«Դուք Ռուսաստանի առաջնորդ չեք, այլ աշխարհի առաջնորդ». Պուտինը և «մյուսները»«Մենք ձեզ Ռուսաստանի առաջնորդ չենք անվանի, այլ աշխարհի առաջնորդ», Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլայնն է ասել Ռուսաստանի նախագահ Պուտինին: Նրանք հանդիպել են Պրիմորսկի երկրամասի Ռուսկի կղզում: Մյանմայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին իր երկրի զարգացմանը նպաստելու համար:Ավելին17:1507.09.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել «Աքքույու» ատոմակայանի շրջանումԱնտառային հրդեհ է բռնկվել թուրքական Մերսինի Գյուլնար շրջանում, որտեղ գտնվում է «Աքքույու» ատոմակայանը, չորեքշաբթի գրում է Sabah թերթը: «Անտառային հրդեհ է բռնկվել Մերսին-Անթալիա մայրուղու Բյույուկեչելի թաղամասում՝ Մերսին քաղաքի Գյուլնար շրջանում։ Այն ժամանակ, երբ անտառային հրդեհների դեմ պայքարում գործի էր դրվել հինգ ինքնաթիռ, երեք ուղղաթիռ և 300 աշխատող, մոտակա 30 տների բնակիչները տարհանվել էին նախազգուշական նպատակներով: Այստեղ բնակվող քաղաքացիները տեղափոխվել են դպրոցի այգի»,- գրում է թերթը։ «Աքքույու»- ն Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։Ավելին17:0707.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանի սադրիչ գործողությունների մասին ՄԱԿ-ում ահազանգել է ՀՀ ներկայացուցիչըԱդրբեջանի սադրիչ և ռազմատենչ գործողությունների մասին է ահազանգել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և հայտարարել, որ ոմանց համար սպառնալիքի և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին: Մարգարյանը Խաղաղության մշակույթին նվիրված ֆորումի մասնակիցներին հիշեցրել է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, խոչընդոտում ՄԱԿ կառույցների, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։Ավելին17:0507.09.22 -
ՔաղաքականԹուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի օգնությամբ. Փաշինյանի հույսը«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օգնությամբ», այսօր Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովին հայտարարել է Հայաստանի վարչապետը, նաև խոսել Ադրբեջանի հետ բանակցությունների մասին:Ավելին17:0107.09.22 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Volkswagen ID4X մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/07/1221677/Ավելին17:0007.09.22 -
ՔաղաքականՊուտինը հայտարարել է ԼՂ հարցով Փաշինյանի հետ մշտական կապի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Բնականաբար, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է: Մենք այս հարցով ամբողջ ընթացքում Ձեզ հետ խոսում ենք, մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը:Ավելին16:5207.09.22 -
ՏնտեսականԵթե տնտեսվարողները չմաքրեն և չբարեկարգեն հարակից տարածքները, կտուգանվենԱյս օրերին տնտեսվարողները ծանուցվում են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին: Քաղաքապետարանից հայտնում են, որ դեռևս 2009թ. ընդունված Երևանի ավագանու որոշմամբ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել: «Նախկինում 14000 տնտեսվարողից շուրջ 8000-ին բաժանվել են ծանուցումներ: Տնտեսվարողներին փորձում ենք հիշեցնել իրենց պարտականությունները: Այս փուլում թեթևացրել ենք պարտականությունները. Յուրաքանչյուրն ընդամենը պետք է դրսևորի հանրային պատասխանատվություն և այն տարածքում, որտեղ գործունեություն է իրականացնում, ապահովի մաքրություն: Այս փուլն ավարտելուց հետո կսկսենք վերահսկողթության գործընթացը»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը: Կախված գործունեության տեսակից՝ ավագանու որոշմամբ մանրամասնորեն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմանները: Կրպակների, մանրածախ առևտրի կետերի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը, շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար, դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասը: Ավելի մեծ տարածք զբաղեցնող տնտեսվարողների համար՝ անգամ մինչև 100 մետր կարող է սահմանվել: Այն գործարարները, որոնք կանտեսեն և չեն պահպանի կանոնները՝ կտուգանվեն: «Մինչև տուգանքը կլինի ևս մեկ նախազգուշացում: Եթե դա ևս անտեսվի կամ չկատարվի քաղաքային իշխանությունը կկիրառի նորմերը: Ամեն մեկս, փոքր-ինչ ավելի ջանք դնելով, կստեղծենք ավելի հաճելի միջավայր»,-ասում է Արամ Դանիելյանը: Պարտադիր բարեկարգման նորմերը վերաբերում են ոչ միայն տնտեսվարողներին, այլև պետական և համայնքային հիմնարկներին. դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային կենտրոններին: Որոշումը ներառում է նաև ավտոտնակները: «Առաջիկայում կմշակվի հայեցակարգ՝ բարեկարգման մեկ ընդհանրական նախագիծ. եթե տնտեսվարողները որոշեն բարեկարգել, ապա միայն նախագծի հիման վրա, որպեսզի, եթե հարևան տնտեսվարողներն էլ համապատասխան որոշում կայացնեն, ունենանք մեկ միասնական մոտեցում» -նշում է Արամ Դանիելյանը:Ավելին16:4507.09.22 -
Արտաքին քաղաքականությունԵվրամիությունը դիվանագիտական ներկայացուցչություն Է բացել ԿատարումԵվրամիությունն իր դիվանագիտական ներկայացուցչությունն Է բացել Կատարում, որի հետ հարաբերությունների համար պատասխանատու Էր Սաուդյան Արաբիայում ԵՄ-ի ներկայացուցչությունը: Սեպտեմբերի 7-ին ներկայացուցչության բացման արարողությանը մասնակցել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր մերձավորարեւելյան շրջագայության շրջանակներում: Նրա ելույթն առցանց հեռարձակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում «Արմենպրես»-ը: «Ինձ համար մեծ պատիվ Է մասնակցությունը Կատարում ԵՄ-ի ներկայացուցչության բացման արարողությանը: Իմ այցը Կատար կարեւոր ազդանշան Է Կատարի հետ կապերն ամրապնդելու՝ մեր քաղաքական կամքի մասին: Մեր հանդեպ ծառացած Է կրկնակի մարտահրավեր Էներգետիկական հատվածում եւ տնտեսական զարգացման բնագավառում, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում ամբողջ աշխարհում: Մենք միանգամայն համոզված ենք, որ Կատարի հետ բարեկամությունը կաեւոր լծակ Է, որը մեզ թույլ կտա գործել միասին այդ մարտահրավերների դեմ պայքարի համար»,- ասել Է Միշելը: Նա նշել Է, որ ԵՄ-ն եւ Կատարը հասել են առաջընթացի կարճաժամկետ ուղեւորությունների համար այցագրային ռեժիմի վերացման հարցերով: Նա իր խոսքում չի հիշատակել ԵՄ-ին կատարական գազի մատակարարումների ընդլայնման հնարավորության մասին, ինչը նրա մերձավորարեւելյան շրջագայության գլխավոր նպատակն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:3707.09.22 -
Սպորտ«Չելսին» պաշտոնանկ է արել Թոմաս ՏուխելինԼոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նման որոշման պատճառը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում «Չելսիի» կրած պարտությունն է Զագրեբի «Դինամոյից»: Թիմի նոր ղեկավարներն այն կարծիքին են, որ ակումբին փոփոխություններ են պետք: Ակումբը կենտրոնացած է նոր գլխավոր մարզչի որոնման աշխատանքների վրա:Ավելին16:3007.09.22 -
ՔաղաքականՓաշինյան-Պուտին. «նուրբ հարցեր»՝ փակ դռների հետևումՄոտ կես ժամ առաջ Վլադիվոստոկում սկսել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը, այնուհետև տեղի է ունենալու առանձնազրույց: Հանդիպման բաց մասում Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Փաշինյանի հետ՝ շատ կարևոր հարցերի վերաբերյալ: Նա նշել է, որ ամենազգայուն հարցը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Հայաստանի վարչապետը անդրադարձել է ռուս խաղաղապահների դերին, նրանց առաքելությունը անվանել դժվարին, նշել, որ Արցախում անվտանգության ապահովման հարցում նրբություններ կան, հույս ունի դրանք քննարկել Պուտինի հետ փակ դռների հետևում:Ավելին16:2207.09.22 -
ՄիջազգայինՉեխիայի խորհրդարանը հաստատել Է 1 200 զինվորների ուղարկումը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններՉեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) սեպտեմբերի 7-ին հաստատել Է հանրապետության կառավարության առաջարկությունն ազգային զինված ուժերի 1 200 զինծառայողների ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կազմ ուղակելու մասին, որոնք տեղաբաշխված են դաշինքի արեւելյան մասի երկրներում: Այդ մասն, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չեխիայի հեռուստատեսությունը: Մանդատը նախատեսված Է առաջիկա երկու տարվա համար: Չեխ զինծառայողները Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումների կազմում կմասնակցեն Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Էստոնիայի պաշտպանության ապահովմանը: Հանրապետության խորհրդարանի Սենատը (վերին պալատ) նախարարների կաբինետի առաջարկությունը հաստատել Է օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:1507.09.22 -
Արտաքին քաղաքականությունԵվրահանձնաժողովը բարդացնում է Ռուսաստանի հետ վիզայի ռեժիմըԵվրահանձնաժողովը հրաժարվում է հեշտացնել Ռուսաստանի հետ վիզայի ռեժիմը: Ներքին գործերի եվրահանձնակատարի խոսքով՝ սահմանված պատժամիջոցներով ռուսների համար վիզա ստանալը կարող է դառնալ 80 եվրո, իսկ տրամադրման ժամկետը 1 ու կես ամսից ոչ շուտ: Բացի այդ, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ստուգել, թե արդյո՞ք Ռուսաստանից վիզայի համար դիմողները սպառնում են Եվրամիության անվտանգությանը և միջազգային հարաբերություններին։Ավելին16:1507.09.22 -
ԻրավականՎարկային կազմակերպության կեղծ էջեր է բացել սոցցանցում և հափշտակել 6,729,703.4 դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև տուժածների շրջանակը, հափշտակության և փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 26-ամյա բնակչի կողմից 2020-2022 թվականներին «facebook.com» սոցիալական կայքում, որպես վարկային կազմակերպության էջեր, ստեղծվել են «Money Man credit», «Universal Credit», «Universal Credit՛», «Universal Credit UCO» և «Global Credit» անհատական տվյալներով օգտահաշիվներ և ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ, իրականությունը խեղաթյուրելով, բանկային քարտի կամ «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ ընկերոջ հետ համատեղ, պարզել են օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները և դրանց կցված բջջային հեռախոսահամարներին, ելքային փոխանցումներ կատարելու նպատակով, ստացված գաղտնաբառերը: Այնուհետև, օգտատերերին հավաստիացրել են, թե նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառը հանդիսանում է որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ, և ապօրինի տիրապետելով նրանց անվամբ և նույնականացման տվյալներով «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակներին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել թվով 65 օգտատերերի էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինելով նշված անձանց հաշիվները, փոխանցումներ կատարելու եղանակով, հափշտակել դրանցում առկա ընդհանուր 6,729,703.4 ՀՀ դրամ գումար, որից 4,251,823.4 ՀՀ դրամը 26-ամյա երիտասարդը հափշտակել է խմբի կազմում, իսկ 2,477,880 ՀՀ դրամը՝ միայնակ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 269-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վերջինիս ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 296-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախաքննության ընթացքում քաղաքացիներին պատճառված վնասից 2,900,000 դրամը վերականգնվել է: ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:Ավելին16:0707.09.22 -
Քաղաքական«Մեզ խաբել են». Պուտինը մեղադրում է Եվրոպային «հերթական ստորության» համարԱրևելյան տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ Դաշնության նախագահը մեղադրել է Եվրոպային խաբեությամբ Ուկրաինայից հացահատիկ դուրս բերելու համար: Պուտինի խոսքով՝ Արևմուտքը մտածում է միայն իր շահերի մասին, նրանք թքած ունեն աղքատ երկրների վրա:Ավելին16:0007.09.22 -
ՔաղաքականԱյդ դեպքում ինչո՞ւ Արցախ չես գնում, եթե չես վախենում․ Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին«Նիկոլը Վլադիվոստոկում ասում է՝ վախենալն օգտակար դիրքորոշում չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ Արցախ չես գնում, ինքնորոշման իրավունքից չես խոսում, եթե չես վախենում։ Թե՞ այդպես օգտակար է… ադրբեջանցիների համար։ Ելույթի մասին էլ չեմ խոսում՝ անատամ ու ազգային շահերի հետ կապ չունեցող»։Ավելին15:5407.09.22