Լրահոս

2022-09-07
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ անել ուսումնական տարվա վերսկսմանը զուգահեռ աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար. ԱՆ
    Առողջապահության նախարարությունը ներկայացնում է ամռան ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ և մասնագետի խորհուրդը` ուսումնական տարվա վերսկսմանը զուգահեռ աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար։
    13:37
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը և Սի Ծինպինը կարող են երկկողմ հանդիպումներ անցկացնել G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներում
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը կարող են այս տարի երկկողմ հանդիպումներ անցկացնել Քսանի խմբի (G20) եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի գագաթնաժողովներում: Սեպտեմբերի 7-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այնուհետեւ առաջիկայում կկայանան Ինդոնեզիայում 20-ի խմբի եւ Թաիլանդում ԱԽՏՀ-ի գագաթնաժողովները: Թե՛ այնտեղ եւ թե՛ այնտեղ մեր նախագահը հրավիրված Է: Թե՛ այնտեղ եւ թե՛ այնտեղ այդ հրավերները ռուսաստանյան կողմն ընդունել Է, իսկ ուղեւորության հարցը կորոշենք ժամկետին մոտ օրերին այդ թվում նաեւ կորոնավիրուսի հաշվառմամբ»,- նշել Է նա: «Մեր չինացի գործընկերները նույնպես, ելնելով տարբեր հանգամանքներից, որոշումներ են ընդունում իրենց ղեկավարի մասնակցության վերաբերյալ, բայց, համենայն դեպս, եթե դա պատահի, եւ նրանք երկուսը լինեն միասին, այնտեղ հաստատ շփումներ նույնպես կլինեն, դրանում կասկածելու հակ չկա»,- հավելել Է Դենիսովը: «Ես չեմ հիշում այս ամբողջ ժամանակ ոչ մի միջազգային հանդիպում, եթե նրանք այնտեղ եղել են միասին, մեր (Ռուսաստանի եւ Չինաստանի – ծանթ. խմբ.) ղեկավարները չեն հանդիպել: Նրանք խոսելու շատ բան ունեն թե՛ երկկողմ գործերի, թե՛ միջազգային խնդիրների շուրջ, եւ նրանք այդ հնարավորությունը երբեք բաց չեն թողել»,- նշել Է դիվանագետը: G20-ի գագաթնաժողովը պետք Է կայանա նոյեմբերի 15 – 16-ն Ինդոնեզիայի Բալի կղզում, իսկ ԱԽՏՀ-ի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18 – 19-ը Թաիլանդում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:30
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ըստ դատախազության՝ հանցագործությունների թիվը աճել է օրենսդրական կարգավորումների հետևանքով
    Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել վիճակագրական կոմիտեի տարածած տվյալների վերաբերյալ, որտեղ նշվել էր, որ այս տարվա 7 ամիսներին Հայաստանում սպանությունների թիվն աճել է 5 անգամ: Դատախազության պարզաբանման մեջ նշվում է. «Առանձին լրատվամիջոցներ հղում կատարելով ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2022թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալներին՝ ներկայացրել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրությամբ հանցավորության ընդհանուր էական աճի պատկեր՝ այդ թվում արձանագրելով սպանությունների շուրջ 5 անգամ աճ: Հաշվի առնելով, որ վիճակագրության զուտ թվային տվյալների նման պարզ վերարտադրումը կարող է թյուր կարծիք ձևավորել հանցավորության ընդհանուր վիճակի անոմալ վատթարացման, հետևաբար նաև՝ հանրապետությունում հանցավորության վիճակի վերահսկելիության վերաբերյալ՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը: Արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է մի շարք այնպիսի նոր հանգամանքներով, որոնք առավելապես պայմանավորված են քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքի բերումով առերևույթ հանցագործության դեպքերի լուծման ընթացակարգն էապես փոխվել է: Վերացել է նյութերի նախապատրաստման փուլը, և ցանկացած այնպիսի հաղորդման կապակցությամբ, որով փաստվող դեպքին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, նախաձեռնվում է քրեական վարույթ և իրականացվում նախաքննություն: Նման կարգավորումների պայմաններում բոլոր այն իրավիճակներում, որոնցով նախկինում նախապատրաստվել են նյութեր, այժմ նախաձեռնվում են քրեական վարույթներ: Արդյունքում, օրինակ, եթե նախկինում նախապատրաստվում էին նյութեր և բռնի մահվան վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում էր քրեական գործ հարուցվում, ապա այժմ բոլոր այդ դեպքերով անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում նախաձեռնվում է քրեական վարույթ գլխավորապես առերևույթ սպանության դեպքի կապակցությամբ և իրականացվում է նախաքննություն: Որպես նշվածի հիմնավորում, փաստենք, որ 2022 թվականի առաջին յոթ ամիսների տվյալներով ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված սպանության դեպքերի թիվը կազմել է 163, որոնցից 134-ը կամ 82.2%-ը հանկարծամահության դեպքեր են, իսկ միայն 29-ը՝ այնպիսի դեպքեր, որոնցով նախկին կարգավորումների պայմաններում քրեական գործը հարուցվում էր սպանության դեպքի առթիվ: Որպես վերը նշվածի հիմնավորում նշենք նաև, որ մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են 70.6 %-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 163-ով կամ 90.6%-ով / 180-343/: Փաստորեն՝ առանձնապես ծանր հանցագործությունների ավելացած 163 դեպքից միայն 134-ը կամ 82.2%-ը հենց հանկարծամահություն հանդիսացող դեպքերն են, որոնցով վարույթ է նախաձեռնվել սպանության դեպքի առթիվ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առերևույթ իրական սպանության դեպքերի թիվը հակառակը՝ նվազել է 4-ով կամ 12.1 %-ով: Սպանության փորձի դեպքերի թիվը նույնպես նվազել է 5-ով կամ 17.2%-ով /29-24/, ինչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է 2022թ. օգոստոսի 30-ին հրապարակած հաղորդագրությամբ: Բացի այդ 2021 թվականի օգոստոսի 30-ից ՀՀ քրեական նախկին օրենսգրքում ավելացել էր նոր հանցատեսակ՝ նախատեսված 137.1 հոդվածով, որն էականորեն ազդել է հանցավորության վիճակն արտացոլող թվական ցուցանիշների վրա: Մասնավորապես, նշված հոդվածով արձանագրված դեպքերի թիվը 2022 թվականի առաջին յոթ ամիսներին կազմել է 1160, մինչդեռ 2021 թվականի 1-ին յոթ ամիսներին օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող նույնանման արարքները, փաստորեն, քրեականացված չեն եղել: Որպես վերը նշվածի հիմնավորում՝ փաստենք, որ տվյալ հանցատեսակի հաշվին են նաև ավելացել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը. աճը կազմել է 1562 կամ 70.6 % /2211-3773/, որից 30.7 %-ը միայն կազմել են 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված դեպքերը: Այսինքն հանցագործությունների շարժընթացում չեն արձանագրվել էական այնպիսի փոփոխություններ կամ շեղումներ, որոնք կարող էին ազդել հանցավորության և իրավակարգի ընդհանուր վիճակի վերահսկելիության վրա:
    13:27
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ կարող է ընտրվել Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ. ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել
    Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշմամբ (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի որոշում) և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրելու նպատակով տեղեկացվում է՝ Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ինքնառաջադրվելու կամ դատավորի կողմից առաջադրվելու մասով՝ Օրենսգրքի 77-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն: Ընդհանուր ժողովի որոշման 76.7. կետի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ինքնառաջադրման դեպքում թեկնածուն Դատական դեպարտամենտ է ներկայացնում դիմում՝ կցելով. թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն. թեկնածուի 3×4 մմ չափսի երկու գունավոր լուսանկար. թեկնածուի կենսագրությունը և գործունեության մասին տվյալները. թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ իր կենսագրությունը և գործունեության մասին տվյալները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ. իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ. գիտական աստիճանի առկայությունը և (կամ) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր. համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի՝ դատավորի կողմից առաջադրվելու դեպքում դատավորը Դատական դեպարտամենտ է ներկայացնում դիմում և 1-7-րդ կետերում նշված փաստաթղթերը, ինչպես նաև թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ դատավորի կողմից որպես թեկնածու առաջադրվելու վերաբերյալ: Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների մասով՝ Ընդհանուր ժողովի որոշման 76.5-րդ կետի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածունի՝ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամի ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը: Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ սահմանած Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։ Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը․ 1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին. 2) կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները. 3) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն. 4) թեկնածուի 3×4 մմ չափսի երկու գունավոր լուսանկար. 5) թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները. 6) թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին. 7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին. 8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ. 9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ. 10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր. 11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին: 4. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով։ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի համապատասխան փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ, առձեռն կամ փոստային եղանակով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով: Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010) 511-786 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
    13:22
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին
    Սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքում ծնվել է 86 երեխա` 47 տղա և 39 աղջիկ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
    13:15
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, որտեղ քարաթափում էր տեղի ունեցել, միակողմանի երթևեկելի է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։20 դրությամբ, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ (կմ0+500 հատված) ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի էր ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։
    13:07
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է կասկածելի զանգվածների փոխանցման փորձը․ ՔԿԾ
    Սույն թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն զննության ենթարկելիս, նկատել են, որ վերջինիս այտն անբնական այտուցված է: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության քրեակատարողական ծառայությունից։ Ծառայողների պահանջով քաղաքացուհին իր բերանից հանել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 4,49 գրամ քաշով մուգ շագանակագույն առանձնացված զանգվածներ:
    13:00
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բավրայի մաքսակետը ժամանակավոր կփակվի
    Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավոր չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը: Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։ ՀՀ ՊԵԿ-ից հայտնել են, որ Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-23:00-ն:
    12:53
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր. Արմեն Աշոտյան
    Արմեն Աշոտյանը գրում է․ «Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր։ 0 խոսք Հայատանի եւ Արցախի շահերից, այդ թվում՝ ինքնորոշումից։ 0 խոսք ռազմագերիներից։ Մակերեսային, պրիմիտիվ, պարզունակ տեքստ, որ մաքսիմում հարիր կլիներ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներին (կներեք, երեխեք ջան)։ Կատաստրոֆիկ, ձեռառնելիք մակարդակի լեզվաիմացություն։ Էլ չասեմ հուրընկալող կողմին՝ ք.ք կերած շան պես փնթի, ճպճպան հաճոյախոսությունները»։
    12:52
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը Թրասի հետ քննարկել Է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ հեռախոսով քննարկել Է երկու երկրների համագործակցությունն Ուկրաինայի իրադրության շուրջ, ինչպես նանեւ մարտահրավերները Չինաստանի եւ Իրանի կողմից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է սեպտեմբերի 6-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Բայդենը Թրասին շնորհավորել Է վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ: «Երկու ղեկավաները հավաստել են հատուկ հարաբերությունները մեր երկրների միջեւ եւ պատրաստակամություն են հայտնել այսուհետեւ եւս խորացնելու այդ կապերը»,- ընդգծված Է փաստաթղթում: «Նախագահ Բայդենը եւ վարչապետ Թրասը քննարկել են գլոբալ մարտահրավերների շուրջ սերտ համագործակցության շարունակման կարեւորությունը, ներառյալ Ուկրաինային աջակցությունը, դիմակայությունն այն մարտահրավերներին, որոնք իրենից ներկայացնում Է Չինաստանը, եւ այն բանի կանխումը, որպեսզի Իրանը երբեւիցե միջուկային զենք ստանա»,- ասված Է տեքստում: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նաեւ քննարկել են «Էներգիայի հուսալի եւ մատչելի աղբյուրների ապահովումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:47
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աբովյան համայնքում և Պտղնի բնակավայրում շչակներ են փորձարկվելու
    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և Պտղնի բնակավայրի շչակները: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
    12:40
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը մտադիր Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկել պարենային անվտանգությունը
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը մասնակցելու ընթացքում քննարկել այդ թվում պարենային անվտանգության թեման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: «Նախագահն անհամբերությամբ Է սպասում այնտեղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, ժամանելու հնարավորությանը: Անշուշտ, ՄԱԿ-ի համար օրակարգում շատ շատ բան կա, ներառյալ պարենային անվտանգությունը: Դուք կտենեք, որ պարենային անվտանգությունն, իհարկե, կդառնա այն հարցը, որի մասին կխոսի նախագահը»,- նշել Է ԱԱԽ-ի աշխատակիցը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տունը, Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ընդհանուր քաղաքական քննարկման կմեկնի սեպտեմբերի 18-ին: Պլանավորվում Է, որ Նյու Յորքում նրա մոտ հիմնական միջոցառումները կկայանան սեպտեմբերի 19 – 20-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:29
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՉԼ. A, B, C, D խմբերում կկայանան անդրանիկ տուրի խաղերը
    Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի առաջին տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում «Այաքսը» կընդունի «Ռենջերսին», «Նապոլին»` «Լիվերպուլին»: B խմբում Լևերկուզենի «Բայերն» արտագնա խաղում ուժերը կչափի «Բրյուգեի», իսկ «Պորտուն»` «Ատլետիկոյի»: C խմբում «Ինտերը» Միլանում կխաղա «Բավարիայի» հետ, Կատալոնիայում «Բարսելոնան» կփորձի գերազանցել «Պլզենին»: D խմբում «Ֆրանկֆուրտի» մրցակիցը «Սպորտինգն» է, «Տոտենհեմինը»` Մարսելի «Օլիմպիկը»:
    12:22
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՉԼ. «Ռեալը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով մեկնարկեցին
    Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկել են 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում մրցեցին E, F, G, H խմբերի թիմերը: E խմբում «Չելսին» նվազագույն հաշվով զիջեց Զագրեբի «Դինամոին», «Զալցբուրգ»-«Միլան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: F խմբում Դոնեցկի «Շախտյորը» 4 գնդակ ուղարկեց «Լայբցիգի» դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Մադրիդի «Ռեալը» 3:0 խոշոր հաշվով պարտության մատնեց «Սելթիկին»: G խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:0 հաշվով առավելության հասավ «Կոպենհագենի» նկատմամբ, իսկ «Մանչեսթեր Սիթին» 4:0 հաշվով գերազանցեց «Սևիլիային»: H խմբում ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ, իսկ «Բենֆիկան» գերազանցեց «Հայֆային» (2:0): Խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 14-15-ին:
    12:15
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է ԵԱՀԿ տարածաշրջանի Պաշտպանական հաստատությունների ղեկավարների հավաքին
    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 5-6-ը Վարշավայում մասնակցել է ԵԱՀԿ անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների բարձրաստիճան հանդիպմանը, որը նախաձեռնվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, հանդիպումը նպատակ ուներ համախմբել ԵԱՀԿ տարածաշրջանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներին՝ մարդու իրավունքների հաստատությունների մարտահրավերային և արագ զարգացող միջավայրում առավել կայուն հաստատություններ ստեղծելու մասին փորձագիտական խորհրդատվություն և քննարկում ծավալելու համար: Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցություն են ունեցել նաև մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող տարածաշրջանային այլ դերակատարներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցերի և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների դեմ ուղղված սպառնալիքների ԵԱՀԿ մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների կայունության ամրապնդման ԵԱՀԿ նոր ուղեցույցը։ Աշխատաժողովի շրջանակում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը առանձնազրույցներ է ունեցել նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր քարտուղար Դեբբի Կոների, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ այլ պետությունների ազգային հաստատությունների ղեկավարների, այդ թվում՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիտվայի, Ղրղզստանի և Վրաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության նորարական մոտեցումները և ձեռք են բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություններ:
    12:07
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լևոն Արոնյանը կիսել է միավորն Ուեսլի Սոյի հետ
    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն այս տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: Պարտիայի 43-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Տուրի մյուս պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է Հանս Նիմանը, որը 5 հնարավորից ունի 3,5 միավոր: Արոնյանը դեռև 8-րդ տեղում է:
    12:00
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 133․2 հա տարածքում բռնկված հրդեհները
    Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 3500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 2000 քմ, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում՝ 8 հա, Սայաթ-Նովա գյուղում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ 40 հա, Լճաշեն գյուղում՝ 650 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2500 քմ, Սպիտակ քաղաքում՝ 500 քմ, Օձուն գյուղում՝ 11․5 հա, Մեդովկա գյուղում՝ 2 հա, Փամբակ գյուղում՝ 4000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 40 հա, Ծաղկաձոր քաղաքում՝ 3000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Զովք գյուղում՝ 20 հա, Ջրաբեր գյուղում՝ 6000 քմ, Ալափարս գյուղում՝ 5000 քմ, Կապուտան գյուղում՝ 1000 քմ, Սոլակ գյուղում՝ 400 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 3 հա, Մարալիկ քաղաքում՝ 1․5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, Շինուհայր գյուղում՝ 3 հա, Տավուշի մարզի Վարագավան գյուղում՝ 500 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 133․2 հա:
    11:52
    07.09.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.09.22
    11:46
    07.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափման պատճառով Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Մ-2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+500 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 70-80 խորանարդ մետր ծավալով։ Քարաթափման պատճառով ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
    11:45
    07.09.22
    Ավելին