Լրահոս
2022-09-07
-
ԻրավականԱԱԾ-ն Մուրադ Փափազյանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքըՓաստինֆո»-ն գրում է․ ԱԱԾ-ն, շրջանցելով օրենքը, թաքցնում է Մուրադ Փափազյանից, թե ինչու է նա ՀՀ-ում հայտարարվել որպես անցանկալի անձ, ինչի հետևանքով նրա մուտքն արգելվել է ՀՀ, փոխարենը՝ տեղեկությունը հայտնվում է վարչապետի աշխատակազմի սեղանին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չեն թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանը ստիպված էր նույն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր Թուրքիայում և Ադրբեջանում։ Իրավապահների և պատկան մարմինների կողմից որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի տրվել, թե որն է պատճառը Փափազյանի մուքտը ՀՀ արգելելու համար։ Բարձրացված աղմուկին օրեր անց հաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը: «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից ևս հիշատակել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի գ և զ կետերը, համաձայն որի՝ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ։ Իսկ զ կետը թույլ է տալիս անձի մուտքն արգելել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: Իսկ թե ինչ սպառնալիք կարող է ներկայացնել ՀՀ-ի համար՝ հայրենանվեր գործունեություն իրականացնող և բացառապես ՀՀ շահը սպասարկող Մուրադ Փափազյանը՝ որևէ կերպ պարզաբանում չի տրվում։ Ավելին, պարզվում է, որ Մուրադ Փափազյանին, եւ նրա ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին եւս առ այս պահն ընդհանրապես չի պարզաբանվել, թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը ՀՀ։ ԱԱԾ-ն՝ թաքցնում է, թեև «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։ Մասնավորապես, պարզաբանումներ ստանալու համար Փափազյանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմում է հասցեագրել ԱԱԾ տնօրենին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված տեղեկությունը համապատասխանում է ԱԱԾ-ում վարվող ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Մուրադ Փափազյանի վերաբերյալ ներառված տեղեկատվությանը, արդյոք Կառավարությունը կամ վարչապետի աշխատակազմն է հանդիսանում այն մարմինը, որը դիմել է ԱԱԾ՝ Փափազյանին անցկանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար, եթե այո, ապա ինչ տեղեկություններ են տրամադրվել, երբ են դիմել և որ օրենսդրական նորմի կոնկրետ լիազորությամբ են գործել, եթե ոչ, ապա որ մարմինն է դիմել ԱԱԾ՝ Մուրադ Փափազյանին անցկանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար և ինչ տեղեկությունների հիման վրա։ Փափազյանի ներկայացուցիչը փորձել է նաև պարզել, թե որքան ժամանակ է տևել Մուրադ Փափազյանի անձնական տվյալների մշակումը՝ պայմանավորված նրան անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու հետ, ինչ չափանիշներով և չափորոշիչներով է ԱԱԾ-ն գնահատել տրամադրված տեղեկությունները, դրանք հիմնավորող ապացույցներն ու դրանց արժանահավատությունը, որոնք են անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Փափազյանին ներառելու հիմք հանդիսացող փաստական հանգամանքները, դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև՝ իրավական հիմքերը։ ԱԱԾ-ին հասցեագրված դիմումում դիմումատուն խնդրել է հստակ մատնանշել, թե «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում առկա որ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը ՀՀ։ ԱԱԾ-ից հայտնել են միայն, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված տեղեկությունը ՀՀ ԱԱԾ-ում վարվող ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Մուրադ Փափազյանի վերաբերյալ առկա տեղեկատվության շրջանակներում առկա է. Նրան անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից որևէ տեղեկություն չի ստացվել, Փափազյանի վերաբերյալ տվյալներն անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար հիմք են հանդիսացել Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռք բերված տեղեկությունները: Իսկ թե ինչ հիմքով է Փափազյանի տվյալները ներառվել անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում՝ ԱԱԾ-ն առհասարակ որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ վկայակոչելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ առանց հստակեցման՝ հղում կատարելով գաղտնիության ռեժիմին: Իսկ թե ինչպես է գաղտնիք հանդիսացող տվյալը, որը թաքցվում է անգամ Փափազյանից, հայտնվել Փաշինյանի աշխատակազմում, առանց Փափազյանի թույլտվության հասել երրորդ անձանց՝ անվտանգության մարմինները կրկին պատասխան չունեն, միայն նշում են, թե իբրև իրենց կողմից որևէ երրորդ անձի տեղեկություն չի փոխանցվել: Ստացվում է՝ Փաշինյանի աշխատակազմը օրենքի խախտմամբ հասանելիություն է ձեռք բերել ԱԱԾ-ի գաղտնի տեղեկատվությանը, ինչի վրա դատախազությունն ու նույն ԱԱԾ-ն աչք են փակում։ Պարզաբանումներից զատ Մուրադ Փափազյանի ներկայացուցիչը միջնորդել էր նաև հեռացնել Փափազյանի տվյալները տվյալներն անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից, թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ և վերացնել ՀՀ օրենսդրության խախտումներով նրա վերաբերյալ մշակված տվյալները, սակայն միջնորդությանն ԱԱԾ-ն անգամ չի անդրադարձել՝ փաստացի ցուցաբերելով անգործություն և այժմ Փափազյանն իր իրավունքների խախտումները վերականգնելու համար պատրաստվում է հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան: Ի դեպ, վերջին շրջանում ձևավորված արատավոր պրակտիկայի վրա հրավիրվել է նաև ՄԻՊ-ի և Արդադադատության նախարարության ուշադրությունը: Փափզյանի ներկայացուցիչը դիմել է կառույցներին՝ արձանագրելով, որ վերջին շրջանում սփյուռքահայ մեր հայրենակիցները բախվում են ՀՀ մուտք գործելու արգելքի հետ, ընդ որում, նրանք այդ մասին տեղեկանում են արդեն ՀՀ մուտք գործելու պահին և որևէ կերպ պարզաբանում չի ներկայացվում ՀՀ մուտք գործելու արգելքի իրավական և փաստական հիմքերի մասին տեղեկություն, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրավաբական օգնություն ստանալու իրավունքից: Հատկանշական է, որ հաճախ այդպիսի արգելքի մեջ ընդգրկված անձանց միավորում է Հայաստանի գործող քաղաքական իշխանությունների հետ ակնհայտ տարբեր հայացքներ ունենալը, ինչն էլ ենթադրաբար այն իրական պատճառֆն է, որով պայմանավորված արգելվում է մեր հայրենակիցների մուտքը ՀՀ:Ավելին15:5307.09.22 -
ՀասարակականՄետրոպոլիտենում տեխնիկական խափանում է տեղի ունեցել. պարզաբանումՄետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ուղևորներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։Ավելին15:4707.09.22 -
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ը հերքում էԱդրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:Ավելին15:4207.09.22 -
ՔաղաքականՊարտադրվող նոր կապիտուլյացիային պետք է պատրաստվել դիմագրավել փողոցում․ Քրիստինե ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հայաստանի շահերը պաշտպանելու տեղը մնացել են փողոցներն ու հրապարակները Բրյուսելյան հանդիպումը տեղի ունեցավ և «խաղաղության պայմանագիր» կոչվածի՝ իրականում նոր կապիտուլյացիայի վերաբերյալ կոնկրետ քայլերի մասին պայմանավորվածությունները հրապարակվեցին, երբ Հայաստանում փողոցային պայքարը պասիվացավ։ Բրյուսելյան հանդիպումից հետո պարզ է դառնում՝ ինչու էին տարոնչախոյանները (ամենօրյա ռեժիմով) և թշնամական պետությունների պաշտոնյանները պարբերաբար անդրադառնում շարժմանը՝ որովհետև այն ազդել էր իրենց օրակարգի վրա, ստիպել վերանայել ժամանակացույցը։ Որովհետև փողոց դուրս եկած մարդիկ, փաստորեն, Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին հակազդող և սպառնացող ամենազդեցիկ գործոնն են։ Ստացվում է, որ մենք ընդամենը մեկ քայլ ենք հեռու նպատակից։ Ստացվում է, որ հռչակված վերջնարդյունքը ոչ միայն անիրատեսական չէ, այլև միանգամայն իրագործելի է՝ վկան այդ վտանգը զգացածների արձագանքներն ու շտապողականությունը։ Ուրեմն պարտադրվող նոր կապիտուլյացիային պետք է պատրաստվել դիմագրավել փողոցում»։Ավելին15:4007.09.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Փաշինյանն ու Պուտինը փակ դռների հետևում են | 07.09.2022Ավելին15:3007.09.22 -
ԻրավականՍպանություն՝ Վանաձորում. ոստիկանությունՍեպտեմբերի 6-ին, կեսգիշերն անց, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Տարոնի բաժին. շտապօգնության բրիգադը Վանաձորի Ուկրաինական փողոցից ձախ թիակի ծակած վերքով հիվանդանոց էր տեղափոխել Վանաձորի բնակիչ, 32-ամյա տղամարդու դի: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Հիվանդանոց և դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ: Տարոնի քրեական հետախույզները կարճ ժամանակում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել հենց Ուկրաինական փողոցում՝ ահազանգից մոտ երկու ժամ առաջ: Տուժածի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել ու նրան սպանել էր նույն փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Սեպտեմբերի 6-ի ցերեկը իրավապահների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում 31-ամյա տղամարդը ներկայացավ Տարոնի բաժին և խոստովանեց արարքը: Նա ձերբակալվել ու ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են:Ավելին15:2907.09.22 -
ՏարածաշրջանԷրդողանը նոր մրցակից ունի 2023-ի ընտրություններում2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ 2018 թվականից` Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման ձևի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Հայտնի է դարձել նախագահական ընտրապայքարում Էրդողանի մեկ այլ մրցակցի մասին։ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օգանը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ «Թուրք ազգայնականների անկախ նախագահի թեկնածու», - ինքն իր մասին Twitter-ում նշում է արել Օգանը։ Իսկ ավելի վաղ էլ գրել էր, որ եթե թուրք ազգայնականներին դիմող որևէ թեկնածու ի հայտ չգա, ապա ինքը կլինի այդ թեկնածուն։ Իսկ 6 կուսակցությունների դաշինքով հանդես եկող ընդդիմությունը Թուրքիայում դեռևս չի հնչեցրել իր միասնական թեկնածուի անունը, թեև որպես հավանական թեկնածու խոսվում է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին։ Սինան Օգանը նշել է, որ եթե ընդդիմության ճամբարից Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվի որպես թեկնածու, ապա ինքն էլ իր թեկնածությունը կդնի։ «Ես թուրք ազգայնականներին չեմ թողնի առանց թեկնածուի», - ընդգծել է Սինան Օգանը։Ավելին15:2207.09.22 -
ՏարածաշրջանԱդրբեջան-Թուրքիա՝ ռազմական սերտ շփումներ և համատեղ զորավարժություններԲաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Գյուլերն ու Հասանովը քննարկել են պաշտպանական և ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր: Թուրքիայի բարձրաստիճան զինվորականը նախօրեին է մեկնել Բաքու` մասնակցելու միջազգային պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին: Այս օրերին Գյանջայում ընթանում են Թուրքիայի և Ադրբեջանի օդային ուժերի համատեղ զորավարժությունները:Ավելին15:1507.09.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինն Էրդողանի հետ ուկրաինական հացահատիկի փոխադրման հարցով քննարկում կունենաՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուկրաինական հացահատիկի փոխադրման թեմայի շուրջ անպայման քննարկում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ մինչ օրս «հացահատիկի գործարքի» շրջանակներում Ուկրաինայից արտահանվող պարենամթերքի միայն 3 տոկոսն է ուղարկվել ամենաաղքատ երկրներ։ Նրա խոսքով՝ նավերի մեծ մասը «հացահատիկային գործարքի» շրջանակում, որը կնքվել է կարիքավոր երկրներին աջակցելու համար, ուղարկվել է ԵՄ երկրներ։ «ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում, որը ներառում է կարիքավոր երկրներին օգնություն, 87 նավերից միայն 2-ն են բեռնվել: Նրանք 2 միլիոն տոննայից 60 հազար տոննա պարենամթերք են արտահանել, որը կազմում է ընդամենը 3 տոկոս»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը նշել է, որ եվրոպական երկրների գործողությունները նման են գաղութարարների գործողություններին, իսկ զարգացող երկրները «պարզապես հերթական անգամ խաբված են»։ «Այս մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան։ Միգուցե արժե մտածել, թե ինչպես սահմանափակել հացահատիկի և այլ պարենամթերքների արտահանումն այս ճանապարհով։ Ես անպայման այս հարցով կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահի հետ»,- ընդգծել է ՌԴ նախագահը:Ավելին15:0707.09.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը կրկին կբարձրանաՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 7-ի ցերեկը առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 7-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ին կնվազի 4-6, այնուհետև 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:Ավելին15:0007.09.22 -
ՔաղաքականԵվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կընդունի Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի նոր քայլերԵվրահանձնաժողովը մեկ շաբաթ հետո կընդունի Էներգետիկական ճգնաժամի հաղթահարման նոր միջոցների փաթեթ: Սեպտեմբերի 6-ին Associated Press գործակալությանը տված հարացազրույցում այդ մասին հայտնել Է Էներգետիկայի եվրակոմիսար Քադրի Սիմսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ պլանի հրապարակմանը կնախորդի սեպտեմբերի 9-ին ԵՄ-ի երկրների Էներգետիկայի նախարարների հանդիպումը: Փաթեթին հավանություն կտրվի, ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 14-ին: «Մենք գիտենք, որ կան գագաթնակետայն բեռնվածություններ, երբ տնատիրությունները եւ ձեռնակություններն արձանագրում են (Էներգիայի) անհավանական բարձր գներ: Մասնակիորեն առաջարկությունը կլուծի գագաթնակետային ժամերի խնդիրը եւ թե ինչպես կիրականացվի պահանջարկի կրճատումը այդ կոնկրետ ժամանակային հատվածներում»,- մեջբերում Է գործակալությունը Սիմսոնի խոսքը: Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ ԵՀ-ն պատրաստում Է Եվրամիությունում Էլեկտրականության սպառման կճատման եւ Ռուսաստանից խողովակաշարային գազի գների առավելակետի սահմանման առաջարկություններ: ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագրերի համակարգը, որը գոյություն ուներ տասնյակ տարիներ, բայց Եվրահանձնաժողովի կողմից վերացվեց սկսած 2009 թականից ԵՄ-ի շուկայում Ռուսաստանի նկատմամբ մի ամբողջ շարք կանոնավորող խտրական նորմաների ընդունման միջոցով, կայուն կերպով ապահովում Էր Եվրամիության կարիքների ավելի քան 40 տոկոսը Եվրոպայում ամենաԷժան վառելիքով այլընտրական մատակարարների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:5207.09.22 -
ԻրավականԳողության անհաջող փորձ. պարեկները երիտասարդին բերման են ենթարկելՍեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողության փորձի հիմնավոր կասկածանքով, Հանրապետության հրապարակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 31-ամյա երիտասարդի, նաև բաժին են հրավիրել օտարերկրացի մի կնոջ: Պարզվել է, որ երիտասարդը փորձել էր կնոջ պայուսակից գողանալ բջջային հեռախոսը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:Ավելին14:4507.09.22 -
ԻրավականԱվարտվել է Էջմիածնի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, 32-ամյա տղամարդու և Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի միջև վերջինիս տան բակում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ, 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդու կենսական կարևոր օրգաններին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը 32-ամյա տղամարդը խորդանոցից վերցնելով կացինը կրկին հարվածել է 48-ամյա տղամարդուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ միջադեպին միջամտել է վերջինիս կինը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:3707.09.22 -
ՀասարակականԿամարիս գյուղի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին14:3007.09.22 -
ՍպորտԿարեն Խաչանովը US օpen-ի կիսաեզրափակիչում էՀայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը US օpen-ի կիսաեզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ: 3 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ ՝ 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով: Նա իր կարիերայում առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում է:Ավելին14:2207.09.22 -
ԻրավականՄեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության ու ֆիզիկական ներգործության՝ 2-ական, շորթման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փողերի լվացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, ծեծի, փաստաթուղթ կեղծելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության, բնակարանային գողության, խարդախության և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին14:1507.09.22 -
ՄշակույթԱմարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները վերջին փուլում են2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագիրը այժմ գտնվում է իր վերջին՝ 3-րդ փուլում, հայտնում են «ԼՈՒՅՍ» հիմնադրամից։ Վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը շուրջ 420 մլն ՀՀ դրամ է, որից այս պահին արդեն կատարվել է 276 մլն դրամի աշխատանք: Միայն 2022թ. ապրիլի 15-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության կողմից իրականացվել են ընդհանուր առմամբ 174մ3 տանիքի բուսահողի քանդում և հեռացում, 174մ3 բնահողի մաղում, 258մ2 կոպտատաշ պատերի քանդում և վերաշարում, 10 200 գծմ ներքին և արտաքին պատերի և շեպերի կարանախցում, 950 գծմ ինվենտարային փայտամածերի տեղադրում և քանդում, 2.42մ2 ջրհորդանների նոր տաշ ու շար կրաքարից, 17.6մ2 քարե աստիճանների նոր տաշ ու շար: Հիշեցնենք, որ աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը: Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում: facebook sharing buttonԱվելին14:0707.09.22 -
Իրավական32-ամյա տղամարդը դանակով, ապա կացնով հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդուն. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, 32-ամյա տղամարդու և Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի միջև վերջինիս տան բակում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ, 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդու կենսական կարևոր օրգաններին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը 32-ամյա տղամարդը խորդանոցից վերցնելով կացինը կրկին հարվածել է 48-ամյա տղամարդուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ միջադեպին միջամտել է վերջինիս կինը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:Ավելին14:0007.09.22 -
ՀասարակականՀանրապետության առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացումՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը: Ըստ այնմ՝ Հանրապետության գետերի մեծ մասում սեպտեմբերի 7-ին ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:Ավելին13:5207.09.22 -
Հայաստան«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն «B+» վարկանիշը2022 թվականի սեպտեմբերի 2-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է եւ փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը: Վարկանիշային գործակալության մեկնաբանմամբ սուվերեն վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարության եւ գործարար միջավայրի լավ ցուցանիշները՝ համեմատած համադրելի երկրների հետ, ինչպես նաեւ կայուն մակրոտնտեսական ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակն ու բարեփոխումների վստահելի հանձնառությունը: Գործակալությունն առանձնացրել է նաեւ արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին դիրքը ու աշխարհաքաղաքական ռիսկերը: Գործակալության գնահատմամբ՝ թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները բացասական հետեւանքներ են թողնում համաշխարհային տնտեսության վրա, սակայն Հայաստանի տնտեսության վրա հետեւանքները դրական են, քանի որ պրոֆեսիոնալ մարդկանց, զբոսաշրջիկների, դրամական փոխանցումների ներհոսքերի եւ դեպի Ռուսաստան արտահանման բարձր աճի միտումներ են գրանցվում: Այս պայմաններում գործակալությունը բարձրացրել է 2022 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումները՝ սահմանելով 6.4%: Ավելին, տնտեսության դրական դինամիկայի պայմաններում գործակալությունն ակնկալում է հարկերի գերակատարում եւ պակասուրդի ու կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշների ավելի ցածր մակարդակներ: Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ գործակալությունն ընդգծել է, որ վարկանիշի բարելավման վրա կազդեն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայուն նվազող դինամիկայի ապահովումը, արտաքին ֆինանսական ցուցանիշների բարելավումը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի նշանակալի ու տեւական կրճատումը:Ավելին13:4507.09.22