Լրահոս

2022-09-16
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը. Պուտինը՝ Ալիևին
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: «Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը: Մենք դրա մասին խոսել ենք: Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես ձեզ դրա մասին տեղեկացրել եմ: Լավ է, որ համակարգված ջանքերով հաջողվել է սրացումը դադարեցնել, բայց, ինչպես հասկանում եմ, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ և հնարավորություն ունեմ խոսելու այդ բոլոր հարցերի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Ալիևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:
    20:00
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժածներին
    «Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին», - հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։ «Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Այս գործողություններին կարեւոր է միանշանակ գնահատական տալ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, աջակցելու եմ մեր ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականության զոհերին։ Տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», - մեջբերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի խոսքից:
    19:50
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արցախի ԱԺ պատվիրակության հետ
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը: Արցախի պատվիրակության կազմում եղել են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները ներկայացնող պատգամավորները: ԱԺ-ից հայտնում են, որ Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը, կարեւորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ադրբեջանական փաստացի ագրեսիայի, հայոց պետականությանն ուղղված լրջագույն մարտահրավերների, քաղաքական մեծամասնության կողմից երկրի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները հաղթահարելու անկարողության մասին, շեշտել է, որ ներկայիս իրավիճակը հնարավոր է հաղթահարել եւ լուծումներ գտնել՝ հրատապորեն ձեւավորելով ազգային համաձայնության իշխանություն, որդեգրելով եւ հետեւողականորեն իրականացնելով անվտանգային համապարփակ նոր ռազմավարություն: Հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք են եղել ադրբեջանական շարունակվող ագրեսիան հաղթահարելու հարցում միասնականություն եւ համակարգված քաղաքականություն առաջ տանելու հարցում՝ անկյունաքարային համարելով Արցախ-Հայաստան անվտանգային միասնական համակարգի իրողությունը:
    19:44
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է 19-ամյա Արեն Մալաքյանը
    News.am-ը գրում է․ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արեն Մալաքյանը։ 19-ամյա Արեն Մալաքյանը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արենի համագյուղացին, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի։ «Արենը սովորում էր Վանաձորի պետական համալսարանի Կերպարվեստի բաժնում․ ցանկանում էր նկարիչ դառնալ։ Հաճախ նկարում էր նաեւ նախորդ պատերազմներում զոհված տղաններին։ Արենը շատ ազնիվ, տաղանդավոր, բարի տղա էր ու շատ էր սպասում իր ծառայությանը»,- նշեց համագյուղացին։ Արեն Մալաքյանը ուներ իրենից փոքր մեկ եղբայր։ Հայրը շինարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Նա ծառայում էր Վարդենիսում։ Արենը զոհվել է սեպտեմբերի 14-ին։ Նա հուղարկավորվել է այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։ Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    19:40
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի Շինուհայր գյուղին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել
    Սեպտեմբերի 16-ին, ժամը 16։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է հնձած արտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 50 հա տարածք։
    19:30
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սամարղանդում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
    Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նախագահների հանդիպումը տեղի է ունենում «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընթացիկ գլոբալ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում առկա իրավիճակը, ուկրաինական հացահատիկի փոխադրման գործարքի իրականացումը, ինչպես նաև Սիրիայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
    19:20
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Չինաստանում այրվում է China Telecom երկնաքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Չինաստանում այրվում է China Telecom երկնաքերը
    19:10
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խորենացու Զաքյան փողոցների խաչմերուկում: Նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով: Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ ձախ գոտուց՝ ուղիղ և ձախ:
    19:00
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվն առաջին անգամ գերազանցել է 90 հազարը
    100 տարեկանից բարձր ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել Է 90 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը՝ սեպտեմբերի 19-ին նշվող՝ Մեծերի հարգման օրվա առթիվ: Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրում բնակվում Է 100 տարեկանից բարձր 90 526 քաղաքացի: Երկարակյացների քանակն աճում Է արդեն ավելի քան 50 տարի անընդմեջ՝ ամեն տարի սահմանելով նոր ռեկորդ: Այս տարի երկրում 100 տարեկանից բարձր անձանց թիվը դարձել Է գրեթե 4 հազարով ավելի: Երկարակյացների ավելի քան 88 տոկոսը բաժին Է ընկնում կանանց եւ սոսկ 11,4 տոկոսը՝ տղամարդկանց: Նախարարությունը նշում Է, որ այս տարի 100-ամյա հոբելյան Է նշում 45 141 մարդ: Այդ առթիվ նրանց կուղարկվեն շնորհավորական նամակներ եւ հուշանվերներ: Ճապոնիայում երկարակյացների քանակն անշեղորեն աճում Է առնվազն 1963 թվականից, երբ ընդունվեց օրենք տարեց մարդկանց սոցիալական ապահովման մասին: Այն ժամանակ երկրում կար 100 տարեկանից բարձր 153 մարդ: 1981 թվականին նրանց թիվը գերազանցել Է հազարը, 1998 թվականին՝ 10 հազարը, իսկ 2012 թվականին՝ արդեն 50 հազարը: Ճապոնիայի ամենատարեց բնակիչը115-ամյա Ֆուսա Տացումին Է, որը ծնվել Է 1907 թվականի ապրիլի 25-ին: Տարեց կնոջ հարազատների խոսքով՝ նա վարել Է սովորական ապրելակերպ, իսկ երկարարկեցության գաղտնիքը ճիտ եւ կանոնավոր սնունդն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    18:50
    16.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Ունենք բազմաթիվ վիրավորներ. Փաշինյան
    Տասնյակ քաղաքացիներ օրը լուսացնում են զինվորական հոսպիտալների դիմաց՝ իրենց վիրավոր զինվորների մասին որևէ լուր ստանալու ակնկալիքով: Վիրավոր զինվորների մասին տեղեկությունը նույնպես գաղտնի է պահվում: Առողջապահության նախարարության խոսնակը «Հայլուր»-ի թղթակցին այսօր հայտնել է, որ վիրավորների հստակ թիվ կհրապարակեն միայն տվյալները ճշտելուց հետո:
    18:40
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դոլարի ու եվրոյի փոխարժեքը բարձրացել է
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 415.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 4.83 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.35 դրամ (աճել է 4.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.58 դրամ (աճել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ (աճել է 0.04 դրամով):
    18:30
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նենսի Փելոսին հրաժարվել է խոսել Հայաստան այցի մանրամասներից
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, լրագրողների հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի նախագահը հաստատել է, որ սեպտեմբերի 17-ին այցելելու է Հայաստան։ Այցի ընթացքում նրան ուղեկցելու է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ, հայազգի դեմոկրատ պատգամավոր Ջեքի Սփիերը։ Նենսի Փելոսին հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել այցի հետ կապված՝ ասելով, որ Կոնգրեսի անդամները, ովքեր ճամփորդում են, «չեն սիրում լինել թիրախում»։ «Ամեն դեպքում, խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ցանկացած մարդու արժանապատվությունն ու արժեքը հարգելուն»,- ասել է Փելոսին։
    18:20
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Այդ հույսն ամբողջովին ի չիք է դարձել, չկա այդպիսի հույս այլևս»․ Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին
    Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, դա մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասել է նա: Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը՝ ստորև․ «Ազատություն». - Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ: Արմեն Գրիգորյան. - Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված ` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: «Ազատություն». - Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր: Արմեն Գրիգորյան. - Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս։ Միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում: «Ազատություն». - Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր: Արմեն Գրիգորյան. - Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել: «Ազատություն». - Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ո՞չ: Արմեն Գրիգորյան. - Ի՞նչ առումով՝ ոչ: «Ազատություն». - Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ: Արմեն Գրիգորյան. - Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:
    18:14
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը չի տապալվել
    «Հայաստան» խմբակցությունը չի կարծում, թե Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը տապալվել է, քանի որ ՔՊ-ական պատգամավորները հրաժարվում են միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ իրենք ոչ թե Փաշինյանին անվստահություն հայտնելու կոնկրետ գործընթաց են սկսել, այլ հայտարարել են, որ 2 խմբակցությունների 35 պատգամավորի ստորագրություն կա՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար:
    18:12
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկարան Հայաստանի հետ սահմանին ️45 հազար զինվոր է մոբիլիզացնում․ Wargonzo
    Իրանական հատուկ ծառայությունների տվյալներով ՝ Թուրքիան պահեստազորի 45 000 զինվոր է մոբիլիզացնում Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Wargonzo-ն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս -ի տելեգրամյան ալիքին հղումով։ Այս ամենը ծավալվում է Երևանի և Բաքվի միջև սահմանային և թափ առնող հակամարտության ֆոնին, նշում է Wargonzo-ն։
    18:10
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարալիկում վագոն-տնակ է այրվել
    Սեպտեմբերի 16-ին, ժամը 14։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի նախկին ջերմոցների մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռիգայի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 15:28-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ):
    18:00
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Առաջարկությունների ի՞նչ նոր փաթեթ է ներկայացվել Բաքվին. ՔՊ-ն հրաժարվում է ասել
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրաժարվում է ասել, թե առաջարկությունների այդ ինչ նոր փաթեթ է Փաշինյանը փոխանցել Ալիևին: Ըստ Հովհաննիսյանի՝ բանակցություններում առաջընթաց չկա, ուստի անիմաստ է ասել, թե որոնք են հայկական կողմի նոր առաջարկները:
    17:56
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը․ ՄԻՊ-ի կոչը
    Հայկական մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ «Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։ Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա իհարկե ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ։ Մյուս կողմից ծայրահեղ մտահոգիչ եմ համարում հայկական մեդիա տիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից։ Կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք՝ որպես յուրաքանչյուրիս իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։ Հարգելի՛ հայրենակիցներ, Այս արարքները փաստագրված ու վերլուծված են մեր կողմից, ներկայացվում են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, բացի այդ, նշված նյութերը նաև մեր իրավապահ մարմինների քննության առարկան են։ Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային։ Խոնարհում մեր տղամարդ ու կին հերոսներին»,-ասված է հայտարարության մեջ։
    17:50
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը Հայաստանին է մեղադրում «սադրանքի» համար
    Ադրբեջանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության խորհրդի նիստում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդել է Հայաստանի վրա: Նա ասել է, թե Հայաստանի սադրանքը հարվածի տակ է դնում 2 երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը:
    17:46
    16.09.22
    Ավելին